frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.
Արմատ Պաղելոյ. լծ. յն. բա՛ղօս. թ. բէք. լտ. բա՛քդուս. πάγος glacies, gelu. Սառն. ջուր սառուցեալ եւ պնդացեալ. պուղ, տօն. իսկ ռմկ. պա՛ղ ՝ է ցուրտ, եւ սառնամանիք.
Լուսաւորիչն սուրբ զջերմն ճառագայթ աւետարանին լուսոյ վառեալ ի պաղս հիւսիսոյ. (Խոր. հռիփս.։)
Ուսումն մանկութեան՝ քանդ է ի քարի. իսկ ուսումն ծերութեան՝ գիր է ի պաղի. (Ոսկ. եփես. ՟Ա։)
Հալեցաւ լուծաւ պաղն։ Մերկ, եւ ի պաղ ընկեցեալք. (Սիսիան.։)
Գետն Երասխ սառուցեալ էր ... իբրեւ ելանէին ի վերայ պաղին բազմութիւն զօրացն, անդէն վաղվաղակի խորոց մատնէին, խորտակեալ պաղին։ Հանեալ ի վերայ պաղին զառն եւ զգերին, յանկարծակի հատեալ պաղին՝ զորս ի վերայ կային՝ զամենեսեան ընդ իւրեաւ ծածկեաց. (Ղեւոնդ.։ Լաստ. ՟Ժ՟Է։)
Յորում կաթեաց շողն երկնային, զպաղըն հալեաց զհիւսիւսին. (Շ. եդես.։)
Լուսոյն ծաւալմամբ լուծեալ զպաղ սառինն. (Տաղ.։)
Որպէս պաղ. հալեալ, որոյ հետք ոչ երեւին. (Վանակ. յոբ.։)
Իսկ (Խոր. ՟Գ. 45։)
Առաջի դրաց այրին սեպ էր ուղղորդ միապաղաղ, եւ ի վերուստ պաղ անձաւ (կամ պաղանձաւ) քու աւոր, որ հայի յանդունդս խորաձորոյն. եթէ որպէս երկու բառ, եւ եթէ որպէս մի բառ բարդ առցի, իմաստն երեւի լինել, սառն իբրեւ անձաւ քուաւոր էր ձեւացեալ. կամ անձաւն էր քուաւոր ըստ նմանութեան առկախեալ սառին։
ՊԱՂ ա. որպէս բառ ռմկ. Ցուրտ. զով.
Ել ջուր յորդ եւ առատ, պա՛ղ եւ բարեհամ. (Հ. դեկտ. ՟Ժ՟Ա.։)
Ի կրկին միտս բերի ասելն.
Որ ի լըճին սառնամանեաց՝ զմարմին սրբոցըն պաղ ձուլեաց. (Գանձ.) այսինքն պաղեցոյց իբրեւ զսառն։
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն ևեռ. պաղի) «սառոյց» Ոսկ. եփես. Խոր. Ղի-ւընդ. «ցուրտ, հով» Յայսմ. Գնձ. որից պա-ղիլ «սառչիլ» Ել. ժե. 8. Յոբ. զ. 17. Պտմ. աղէքս. «հովանալ» Յայսմ. պաղանալ Խոր. նորապաղ Պտմ. աղէքս. սառնապաղ Գնձ. պաղքաշ «ցուրտը իրեն քաշող» Վստկ. 159, պաղպաղակ «վանակնի և բիւրեղի նման թափանցիկ և փայլուն մի տեսակ քար» Վե-ցօր. էջ 51. Շիր. պաղլեղ «շիբ» Բժշ. (բարդ-ուած հոմանիշ լեղ բառի հետ), պաղաչ (թերևս գրելի պաղակն) «մի տեսակ ազնի քար» Վանակ. հց. նոր գրականում պաղ-արիւն, պաղարիւնութիւն, պաղպաղակ «մա-րօժնի, տօնտուրմա», պաղպաղակավաճառ «պաղպաղակ ծախող» ևն։
• ՆՀԲ լծ. յն. πάγος «սառոյց», թրք. pek «ամուր, պինդ» և լտ. pactus «տընկ-ուած»։ Հիւնք. յն. πάγος, πάχνη «սառոյց, պարզ, եղեամն»։ Bugge, Beitr. 34 և IF 1, 455 պաղպաղակ դնում է փաղ-փաղիլ բայից։ Petersson, Ar. u. Arm Stud. 95 սանս. basta «ապուշ», ֆրիզ. oal, pall «հաստատուն, անշարժ» բա-ռերի հետ հնխ. bol-, bl-արմատից։
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. պաղ, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Սեբ. բաղ, Տիգ. բmղ, Զթ. բօղ, բող, Հճ. բօղ, Սվեդ. բիւղ. -այս բառերը նշանա-կում են «սառոյց» (Երև. Վն.), «ցուրտ» (Պլ ևն), «սառն» (Ախց. Կր.)։ Նոր բառեր են պաղապուր, պաղսիրտ, պաղբերնիլ, պաղե-րես, պաղեանց, պաղպրակ, պաղլիկ, պաղ-լիճ, պաղլորակ, պաղուլակ, պաղլուլակ, պաղկեկ, պաղշկիլ, պաղշտկիլ, պաղուկ պաղսրտիլ։-Գւռ. պաղիլ նշանակում է նաև «աչքը անթարթ նայիլ» և այս իմաստով նը-ման է թրք. ❇ donuqlanmaq (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818) հոմանիշի կազմութեան, որ նոյնպէս ծագում է don ռսառոյց» բառից, իսկ donuq «խունացած»։
• «փայլ, փայլիւն, ցոլք». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են աա-ղապանծ «լուսափայլ, մաքուր, լուսապանծ» Հին բռ. պաղապանծական Անան. եկեղ. և կրկնութեամբ՝ պաղպաջ «փայլ, փայլիւն», որի վրայ տես առանձին։