• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «միմոս, խեղկատակ» Ոսկ. մ. ա. 7. Եզն. «խենէշ, մեղկ» Ոսկ. ես. որից հտպտանք «պչրանք, պճնանք. 2. կցկցանք, կեղծիք, միմոսութիւն» Մագ. Սարգ. հտպր-տեալ «կեղծուած, ծածկուած» Մագ. գա-մագտ. (ՀԱ 1911, 379). գրուած է նաև խըտ-տիմ. ը. ժդ. որից պ-ի անկումով ձևացած են՝ հպտիլ «պաճուճուիլ, զարդարուիլ, միմո-սութիւններ անել» Ոսկ. փիլիպ. եփետ տիմ. հպտանք «պաճուճանք, միմոսութիւն» Ոսկ. մտթ. և փիլիպ. եբր. 554. գրուած է նաև շպտիլ Փիլ. տես. էջ 19 (որից յառաջացել և թերևս Բռ. երեմ. էջ 248 այլափոխեալ շպտ. «լկտի» բառը). կասկածելի է հպիտ «ծաղ-րածու, միմոս» ՓԲ։
• «ոտք, թաթ կենդանեաց, սմբակ». ու-նին միայն ՋԲ և ԱԲ. առանձին գործածուած չէ. (յոգնակի ձևով կայ միայն մհյ. ճվերն Վստկ. 222.) որից երկաճիւ «կճղակաբաշխ», մենաճիւ «միակճղակ» Իրեն. հերձ. 169 (տե՛ս Վարդանեան ՀԱ 1910, 301)։
• «ընկոյզի կճեպ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լծ, Նար. իր. «Որպէս փուջ ընկուզն, որ ճուով և կեճեպով արտաքոյ զարդարեալ երևի և մէջն սին է»։ Գրծ. ճուով ձևից կարելի է ենթադ-րել ուղ. ճիւ կամ ճու. մին կամ միւսը սխալ։
• «կտոր կամ ծայր» Բրս. մրկ. 443 (նշանախեց մի, որ ճոթ մի գրի). մասնա-ւորապէս «զգեստի ծայրը, եզերքը». մէկ անգամ գտնում եմ գործածուած Պտրգ. 483, «ի ծունր իջեալ, ձիգ ունելով ձախ ձեռամբ սճոթ նափորտին». սովորական է արդի բարբառներում «ծայր» նշանակութեամբ. գործածուած է նաև «գեղուհու աչքի ծայրով նայուածքը» նշանակութեամբ. հմմտ. Քուչ. 54՝ Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչվին ճոթերով։ Այս արմատից կրկնու-թեամբ՝ ճոթնոթ «եզերքը եզերքին, ծայր ծայրի» Տաթև. ձմ. ճծթ. (Այլ և կազմեն փայտեայ անօթ իբրև զկարաս, ճոթճոթ յիրեար ձգած և փայտեայ պնջանով պըն-դած)։
• «կեղծաւոր, քծնող». մէկ ան-գամ միայն գործածուած է Ոսկեդարեան ռրականութեան մէջ՝ շողոքորթ առնել ումեք ոճով (Ոսկ. սղ. ՀԱ 1917, 27). աւելի լա-ճախական է յետոյ, ինչ. Պիտառ. Նար. Կլի-մաք. (գրուած է շողաւքորթ Սասն. էջ 55), որից շողոքորթել Յճխ. Դիոն. ածայ. Երզն. մտթ. շողոքորթանք Ճառընտ. շողոքորթու-թիւն Ասող. Գր. հր. արդի գրականում ոմանք գրում են շողոքորդ, իբր թէ կազմուած -որղ մասնիկով *շողոք արմատից։
• = Ասոր. *šūšan բառից, որ գտնում ենք ասոր. [syriac word] ︎ sūšanϑā̄, յգ. šusannē, նոր ասոր. sušánnā, šošan «շուշան» ձևերի մէջ։ Բուն և նախնական ծագումը եգիպտա. կան է. հմմտ. եգիպտ. sšn, ššn, խատ sōšen «lotus ծաղիկը» (Brugsch. Hiero glyph. Wörterb. IV 1314/5, Erman ZDMG 46, 117)։ Եգիպտականից են փոխառեալ սե-մական ձևերը. ինչ. ասուր. šēšanu, եբր [hebrew word] sušan, sosan, šosannaϑ, լգ. sošan-nīm, արամ. sušanəϑā, արաբ. [arabic word] sau san կամ sūsan։ Սեմականներից էլ բառը տարածուել է ուրիշ լեզուների մէջ, ինչպէս՝ պհլ. [other alphabet] šušan (ZDMG 31, 585), su. san, պրս. [arabic word] sūsan, քրդ. sosin, susen, յն. σοῦσον (Boisacq, էջ 888), վրաց. შრომანი շրոշանի, სოხანი սոսանի ևն։-Հիւբշ. 314։
• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ քրդ. շու-շան, ինչպէս գտնում եմ Աւետարանի թարգ-մանութեան մէջ (Պօլիս 1872). Պր նէռըն լը շուշանա տէշդէ (Հայեցարուք ի շուշանն վայ-րենի). Մտթ. զ. 28. Մէզmքըն լը սէր շուշանէ (Հայեցարուք ընդ շուշանն). Ղուկ. ժբ. 22 նոր վրաց. მუმანი շուշանի «ծաղիկը», որ գործածում է Գրիշաշվիլի, Զվելի քալաքիս բոհեմա (հաղորդեց Գ. Ասատուր)։
• հարցական անորոշ դերանուն՝ ան-ձերի համար գործածուած. հոլովւում է սեռ. ոյր, տր. ում, բց. յումէ, յումմէ, յգ. ուղ. ուք սեռ. տր. ոյց. (սրանց նախաւոր ձևերն են *ոյրու, *ումե, ինչպէս ցոյց են տալիս ուրումն, ուրուք սեռականները և ումեմն, ումեք տրականները)։ Ո արմատից են ո՞՝ ոք, ո և իցէ, ո և է, ումպէտ «պարապ տեղը» Ագաթ. կամ. ում և պէտ Բրս. լմբ.։-Նոյնի։ -ք, -մն, -ր ածանցիչներով են կազմուած ոք, ոմն, որ, որոնց վրայ տե՛ս իւրաքանչիւրն առանձին (հմմտ. *ի, *իք, իմն, իր)։ Մտա-դրութեան արժանի է ոյք բառի գործածու-թիւնը՝ իբրև անորոշ ածական. Միթէ բա-զո՞ւմք ոյք էին, որ գիտակ էին գործոյն. Կոչ. 19։-Ո գործածւում է նաև տեղ ցոյց տալո համար. այս իմաստով առանձին չէ գործած-ուած, բայց նրանից ունինք յո՜ «դէպի ո՞ւր» (իբր ո արմատի նախդրիւ հայցականը) ՍԳր. Եզն. Բուզ.։ Ո՜վ և ո՞ւր բառերի վրայ տե՛ս վարը։
• = Փոխառեալ է անծանօթ մի լեզուից. հմմտ. ասոր. [syriac word] sūwīna «տէգ, նի-զակ», որ մէկ անգամ միայն գործածուած է Ես. բ. 4 յգ. sīwinyāϑā ձևով. թարգ. [hebrew word] šūpīnā «նիզակ» Դ. թագ. իա. 16. յն. σιβύνη, ουβίνη, σιγύνη, σιγυνης, σιγύννης, *ιβυνη «տէռ, սուին». լտ. sibina, si-byna «մի տեսակ նիզակ», արաբ. և պրս. [arabic word] zōbīn «Գիլանցիների մէջ գործածա-կան մի տեսակ կարճ նիզակ», պրս. ❇ žōрīn՝ նոյն նշ., վրաց. ზუუანი զուփանի, թրք. ❇sungi «սուին»։ Այս բոլորը փո-խառեալ ձևեր են. ասորին մէկ անգամ մի-այն գործածուած է և համարւում է ո՛չ-բը-նիկ. յոյնը համարւում է կիպրական, մաևե-դոնական, թրակեան կամ սկիւթական ծա-գումից. թուրքը փոխառեալ պէտք է լինի յն. οιγυνη ձևից. բայց այս բոլորի բուն մայրը անծանօթ է, որից պիտի լինի նաև հայերէ-նը։ Բառիս վրայ խօսում է Մարքվարթ KEA 8(1928), 212 և ցոյց է տալիս որ յոյն և լա-տին բառերը իլլիւրական, մակեդոնական և կիպրական են. ասորին փոխառութիւն է. պարսիկ բառը *čōpēn «փայտեայ» բառից կազմուած մի գաւառական ձև է. մնում է հայերէնը՝ իբր բնի՞կ։-Հիւբշ. 394։
• . առանձին չէ գործածուած. ոճով ունինք վակժոյժ լինել «ամուր փակչիլ, բռնել ու կպչիլ» Վեցօր. 69, 87. Ոսկ. փի-լիպ. ժ. և մ. ա. 12. վակժուժել «նոյն նշ.» Փիլ. ել. Ոսկիփ.։
• «րատարկ, սին, պարապ» Ադամ. 136, որ և փուչ Տաթև. հարց. 276. Ադամ. 137, 265, Առաք. պտմ. 438, որից փչացնել Ադամ. 265. փուչ փուչ «մէջը ծակոտկէն» Առաք. լծ. սահմ։ 639։ Նոր գրականում արև-մտեանը գործածում է փուճ ձևը, արևելեանը փուչ ձևը. այսպէս նաև նրանց ածանցները՝ փճանալ կամ փչանալ ևն։
• «մի տետակ չափ է». նորագիստ բառ, որ մէկ անգամ գործածում է Վստկ. 179՝ ձիթենու հաստութիւնը ցոյց տալու համար. «Լաւ տունկն ի մեծութիւն և ի հարստու-թիւն առնէ, որ զերդ աւն մի չափ լինի»։