Entries' title containing ո : 10000 results

Բազմամատոյց

adj.

given much or abundantly.

· Calfa

NBHL (2)

Առատութեամբ մատուցեալ՝ մատակարարալ՝ տուեալ.

Սակաւիկ մի ի բազմամատոյցն պակասեսցի պարենիցն (ձի). (Պիտ.։)


Բազմամարդութիւն, ութեան

s.

state of an inhabited town;
great population.

· Calfa

NBHL (10)

Առաջինքն ի դիցն՝ սկիզբն աշխարհի եւ բազմամարդութեան. (Խոր. ՟Ա. 8։)

Առ ի բազմամարդութիւն կարի յոյժ աճեցին. (Փիլ. լին.։)

Բազմամարդութիւն ազգիս դիպեցաւ. (Պիտ.։)

Փառք քաղաքի՝ ժողովուրդն. տէր՝ որ ետ, զբազմամարդութիւն խնդրէ. (Մխ. երեմ.։)

Ճշգրտեսցէ ոք յազգին բազմամարդութիւն։ Հայր ո՛չ միոյ, այլ՝ բազմութեան. եւ բազմութեան՝ ոչ ըստ մասանց, այլ՝ բազմամարդութեանն ազանց. (Փիլ. քհ. եւ Փիլ. լին.։)

Փթթեալ էր եւ ծաղկեալ բազմամարդութեամբ ժողովն հրէից. (Լծ. կոչ.։)

Որ ի ժողովի՝ բազմամարդութեամբ զուրախականսն ոչ փափագէ գտանել. (Յհ. իմ. ատ.։)

Յայնքան բազմամարդութեանն միջի՝ այնքան սակաւ արդարք գտան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)

πολυανθρωπησία hominum multiplicatio, propagatio Բազմաւորութիւն մարդկան. որպէս բազմանալն եւ աճումն սերնդեամբ.

ԲԱԶՄԱՄԱՐԴՈՒԹԻՒՆ. որպէս Բազմութիւն, կամ ամբոխ մարդկան. πολυανθρωπία multitudo hominum


Բազմամբոխ

adj.

peopled;
of great concourse, numerous;
tumultuous.

· Calfa

NBHL (23)

Զի մեզ զբազմամբոխ ժողովսդ ցուցանես. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

Հեզութիւն՝ պատկառէ ի մէջ բազմամբոխ հրապարակաց. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Ամենայն հրապարակք բազմամբոխ ժողովրդոց. (Ագաթ.։)

Բազմամբոխ գնդաւ գայր յարքունիս. (Եղիշ. ՟Ե։)

Բազմամբոխ զորօք. (Արծր. ՟Ա. 15։)

Բազմամբոխ ատենի հարցանել. (Փարպ.։)

Կամ Բազմապատիկ. բազում եւ առատ.

Ոչ սպասք բազմամբոխք. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Զխաղաղասէր շինութիւն մարդաշատութեան, հոծ բազմամբոխ լիութեամբ պարարտութեամբ. (Ագաթ.։)

Կամ Որ ունի ընդ իւրեւ ամբոխ բազում.

Քսերքէս բազմամբոխն ոչ ուրեք գոյ (այժմ). (Փիլ. նխ. ՟ա.։)

Կամ որպէս Բազմավրդով. փոփոխական.

Ըստ դիպելոյ աշխարհիս հայոց բազմամբոխ դարուց, երբեմն խաղաղութեան, եւ երբեմն սաստիկ եւ անբաւ շփոթմանց. (Փարպ.։)

Ծաղր առնէ զբազմամբոխ քաղաքաց. (Յոբ. ՟Լ՟Թ. 7։)

Յամօթ առնիցէ զքեզ ի բազմամբոխի. (Սիր. ՟Խ՟Բ. 11։)

Երթայր ընդ նմա բազմամբոխ քաղաքին մինչեւ ցբանդն. (Ճ. ՟Ա.։)

Թագաւորութեան ձեւ եւ շուք խոստանալով նմա, եւ բազմամբոխս յարի արանց. (Խոր. ՟Ա. 20։)

Ոչ որ իշխանն է ի մեզ, այլ իշխեցեալն եւ բազմամբոխն. (Փիլ. այլաբ.։)

Ի դէպ էր հպարտացուցանել զնոսա բազմամբոխիցն տսիլ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Յաղթեաց բազմամբոխի. (Լմբ. իմ.։)

Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին. (Վրդն. առակ.։)

πολύοχλος, πολυπληθής, πλῆθος multus numero, fequens Ուր է ամբոխ բազում. բազմաժողով, խուռն. շատւոր.

ԲԱԶՄԱՄԲՈԽ ի, ից. գ. πολυοχλία frequens turba, magna multitudo, τὸ λαωδές vulgus Ամբոխ բազում. խառնիճաղանճ. ռամիկ.


Բազմամբոխութիւն, ութեան

s.

great multitude of people;
tumult, great noise with confusion and disorder.

· Calfa

NBHL (1)

Յաճախութիւն ամբոխի, եւ ամբոխիչ իրաց. Նա ինքն ամբոխի առ ինքն բազմամբոխութեամբն եւ ախտիւք, եւ այլոց զնոյն զայն գործէ. (Առ որս. ՟Ժ՟Գ։)


Բազմամութիւն, ութեան

s.

longevity.

· Calfa

NBHL (2)

Կարեն եւ այլ եւս տակաւին բազմամութեան թերեւս հանդուժել։ Ծերութեամբ պատուեալք, ո՛չ բազմամութեամբ՝ երկայնութեամբ ժամանակաց, այլ՝ կատարեալ թուոցն ելիւք. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ել.։)

πολυετία grandaevitas, multi anni Բազմամեայ գոլն. եւ Ամք բազումք.


Բազմամուսին

adj.

who has had many wives or husbands;
polygamist.

· Calfa

NBHL (2)

Որոյ լեալ են ամուսինք բազումք. բազմայր.

Զսադուկեցւոց բազմամուսինն, զոր նենգութեամբ հարցանէին. (Յիշատ.։)


Բազմամուսնութիւն, ութեան

s.

polygamy.

· Calfa

NBHL (2)

Ունելն զբազում ամուսինս. բազմակընութիւն, կամ բազմամայրութիւն.

Ոչ մանկունքն ծնեալք ի բազմամուսնութիւն կնոջն՝ կարեն զհայրն ճանաչել, եւ ոչ նա ի նոսին պահէ զգութն ամբողջ՝ այսու կասկածանօք. (Լմբ. առակ.։)


Բազմայոլով

adj.

much, numerous.

· Calfa


Բազմայոյղ

adj.

tumultuous, much agitated, uneasy.

· Calfa


Բազմայորդ

adj.

copious.

· Calfa

NBHL (2)

Յորդ յոյժ. բազմապատիկ.

Լուծանէ զղամեքայ զբազմայորդ անմտութիւն. (Եփր. աւետար.։)


Բազմայորդոր

adj.

active, very diligent.

· Calfa

NBHL (3)

Կարի յորդորամիտ, բարեյօժար, փոյթ.

Յայնժամ երկրագործք մեր բազմայորդոր էին ի վաստակս ձեռաց. (Յհ. կթ.։)

Բազմայորդոր փութով հաւանեցարո՛ւք ի շնորհավաճառութիւն այսր աւուր. (Թէոդոր. ի կոյսն.։)


Բազմանկողին

adj.

prostituted, whoremonger;
prostitute;
cf. Բազմայր.

· Calfa

NBHL (6)

Որոյ բազում են անկուածք.բազմամանուած. բազմահիւս. բազմապատիկ.

Ձմեռն ասի յաղագս բազմանկ չարութեանն նշանակաց. (Նիւս. երգ.։)

Զբազմանկողին կինն զայն, որ եօթանցն եղեւ եղբարց, յառաջ մատուցանէին. (Նիւս. բն.։)

Թէ ո՛րպէս իցէ յարուի կնոջն բազմանկողնոյ. (Կիւրղ. ղկ.։)

Զոր ընդդէմ սադուկեցւոցն ասաց յաղագս բազմանկողին կնոջն. (Շ. մտթ.։)

Ստեղծանեն զբազմանկողին զոմն կին, որոյ էութիւն բնաւ ուրեք ոչ է. (Իգն.։)


Բազմանձուկ

adj.

very affectionate, enamoured.

· Calfa

NBHL (2)

Լի բազում անձկանօք, գթով, սիրով. կարօտով.

Զի բազմաձուկն զգութն յատելութիւն դարձուսցեն. (Եւագր. ՟Ժ՟Բ։)


Բազմանշոյլ

cf. Բազմաճաճանչ.

· Calfa

NBHL (3)

Որոյ բազում են նշոյլք. բազմալոյս. առատ լուսով, շողշողուն.

Ի նորոգել զարարածս բազմանշոյլ շնորհօք եւ լուսաւոր աւազանաւն. (Յճխ. ՟Զ։)

Երկանունն, եւ բազմանշոյլն՝ յաւազանէ, եւ ի կոչմանէ (Ստեփաննոս պսակ՝ եպիսկոպոս). (Նար. խչ.։)


Բազմանուագ

adj.

that is composed of, or has many tunes;
harmonious, melodious.

· Calfa

NBHL (2)

Ուր բազում են նուագք կամ եղանակք.

Բազմանուագ ձայնիւք (կենդանիք) զերաժշտականացն վերաթուեն նուագ. (Սհկ. արմաւ.։)


Բազմանուն

adj.

that has many names.

· Calfa

NBHL (8)

Մի գոլով (Աստուած) բազմանուն է ըստ կրիցն. (Արիստ. աշխ.։)

Իսկ բազմանուն , ասելով, ես եմ որ էն , կեանք, լոյս, Աստուած, ճշմարտութիւն. (Դիոն. ածայ.։)

Զբազմանուն զամենազօրն (Աստուած,) զմիադիմի հաստատութիւնն ... (որ) կոչի բարերար, արդար, ամենակալ եւ այլն. (Կոչ. ՟Զ։)

Բազմանուն՝ Քրիստոս, եւ մի որդի. մի, եւ բազմանուն։ Մարմին եղեալ՝ բազմանուն եղեւ։ Ըստ տնօրէնութեանն բազմանուն է (Քրիստոս). (ՃՃ.։ Ոսկիփոր.։ Լմբ. յայտն.։)

Յորժամ քննեմք ըզբազմանուն խաչիս նշան. (Շ. ոտ. բարձր.։)

Բազմանուն ասէ զչարն՝ ըստ զանազան գործոցն անուանելով. (Նիւս. երգ.։)

Բազմանունք են (կամ բազմանուն կոչին) որք սահմանաւ հաղորդին, եւ անուամբ տարբերին. (Դամասկ.։)

πολυώνυμος mlta nomina habens, multorum nominum Որոյ բազում են անուանք. այլ եւ այլ անուամբք կոչեցեալ. շատ կերպ անուն ունեցօղ.


Բազմաշնորհ

adj.

that does many favours, that gives bountifully;
that abounds in favours.

· Calfa

NBHL (6)

Որ բազում ինչ շնորհէ. բազմապարգեւ. շատ պախշիշ տւօղ.

Բազմաշնորհ ես առ ամենեսեան. (Խոսր.։)

Որ երկայնամիտ՝ բազմաշնորհ՝ ամենակեցոյց. (Նար. ՟Հ՟Գ։)

ԲԱԶՄԱՇՆՈՐՀ. Բազում շնորհօք ճոխացեալ. շնորհալի. պէսպէս շնորհաց ընդունօղ կամ պարունակիչ.

Եւ ես ի զանազան եւ ի բազմաշնորհ բառացութեամբ տեղւոջ միջակացեալ. (Պիտ.։)

Բազմաշնորհ ի գիտութիւնս գրոց սրբոց. (Ասող. ՟Գ. 7։)


Բազմաշրջուլիւն

s.

state of a vagabond.

· Calfa


Բազմապաճոյճ

adj.

well adorned, embellished.

· Calfa

NBHL (4)

Բազում իրօք պաճուճեալ. ուր իցեն բազում պաճուճանաք եւ զարդք եւ յօրինուածք. խիստ զարդարուն.

Բազմապաճոյճ զարդարանօք պճնեալ զինքն կազմեաց որոգայթ. (Պիտ.։)

Բազմապաճոյճ զգեստ. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Զ։)

Բազմապաճոյճ բանք, կամ առակագրութիւնք. (Ճ. ՟Ա.։ Նար. ՟Խ՟Ը։)


Բազմապատկող

cf. Բազմապատկիչ.

· Calfa


Բազմապատկութիւն, ութեան

s.

multiplication

· Calfa

NBHL (12)

Զմիեղէն նորա բազմապատկութիւն. այսինքն զօրութեամբ բազմապատիկն լինել. (Դիոն. ածայ.։)

Կամ Յաւելուած. աճեցուցանելն զգին իրաց, եւ այլն. շատնալը, շատցնելը.

Ոմն վաշխիւք եւ բազմապատկութեամբ զերկիր պղծեաց. (Ածաբ. կարկտ.։)

Վաշխից եւ տոկոսեաց օրէնք եդան, եւ ցորենոյ բազմապատկութիւն. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Զի առնուցուս զայն բազմապատկութեամբ յարքայութեան. (Նար. հւտ.։)

Յերիկեանն բազմապատկութենէն (խորտկաց) փոքր ինչ վարելով առից նշխարս. (Առ որս. ՟Դ։)

Երկուք ծնանին զչորս ի ձեռն բազմապատկութեան, եւ երեքն զինն. իսկ չորք ծնանին յերկուց, եւ ծնանին զութն ըստ երկուց բազմապատկութեանց ... իսկ ինն ծնանի յերից՝ ըստ երից բազմապատկութեանց. եւ այլն. (Սահմ. ՟Ժ՟Դ։)

Զքարանցն բազմապատկութիւնս եւ զպայծառութիւնս. (Առ որս. ՟Է։)

πολυπλασιασμός multiplicatio Բազմապատիկն գոլ կամ բազմապատիկն առնել որ է եւ օրինակաւ.

Կամ Առաւելութիւն. առատութիւն. լիութիւն. շատութիւն. πλεονασμός cumulatio, abundantia

ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ. Բազմապատկելն ըստ թուաբանից. πολλαπλασιασμός multiplicatio

ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ. որպէս Բազմապատիւն գոլ, եւ մեծագին. պատուականութիւն. ազնուութիւն. πολυτέλεια sumtuositas, lautitia


Բազմապարունակ

adj.

that contains much;
multitudinous, much.

· Calfa

NBHL (2)

Որ բազում ինչ պարունակէ. բազմապատիկ.

Եւ սա (Կայէն) առաջնորդ բազմապարունակս չարեաց եղանի. (Պիտ.։)


Բազմապետութիւն, ութեան

s.

polyarchy.

· Calfa

NBHL (2)

Առաջինն՝ յաղագս միայնապետութեան ... իսկ սակաւապետութիւն եւ բազմապետութիւն՝ ի վնաս քաղաքավարութեան բուսան ի մարդկանէ. (Փիլ. ՟ժ. բան.։)

ὁχλοκρατία turbae popularis regimen Պետութիւն որ ի ձեռս բազմութեան ժողովրդեան. իշխանութիւն ամբոխին կամ ռամկին. յն. ամբոխապետութիւն. (որ առ մեօք կոչի եւ ՌԱՄԿԱՊԵՏՈՒԹԻՒՆ)


Բազմապտուղ

adj.

that abounds in fruit, that produces much, fruitful.

· Calfa

NBHL (6)

Զնորատունկ հոգեւորական այգին ցուցանելով՝ բազմապտուղ զնոյն գործեցեր. (Ոսկ. լս.։)

Տունկ բազմապտուղ. (Ճ. ՟Գ.։)

Ծառ բազմապտուղ տնկեաց, զի այնու ազդք կերակրեսցին. (Սկեւռ. լմբ.։)

Ցորենահատն անկեալ մեռաւ, եւ բազմապտուղ հասկ եղեւ. (Վրդն. յաւետար.։)

Ծառ մի ձիթենի ... որոյ բերն էր բազմապտուղ եւ ատոք. (Փարպ.։)

πολύκαρπος fructuosus, faecundus Որ բերէ պտուղ բազում. բերրի. պտղալից. պտուղը շատ.


Բազմաստուած, ից, ոց

adj. s. polytheist;
բազմաստուածք, idols, cf. Կուռք.

· Calfa

NBHL (9)

Հեթանոսք կուրացեալ էին ի բազմաստուած մոլորութիւնն. (Զքր. կթ.։)

Ի հաւատալոյ անտի (ի մի) յԱստուած՝ բազմաստուածոց մոլորութիւնս կարճեմք. (Կոչ. ՟Ը։)

Բազմաստուած կարծիք՝ եւ ընդ ականջս մի՛ հարցի։ Ի Բազմաստուած կարծեացն ոչ կացեալ ի բաց. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)

Ոչ կարացին փոքր գիտութեամբն հասանել ի մեծ գիտութիւնն՝ վասն բազմաստուած մոլորութեանն. (Իգն.։)

Ի ջնջումն բազմաստուած մոլորութեանն. (Լմբ. հանգ.։)

Բազմաստուած ուսմունք. (Ճ. ՟Գ.։)

ԲԱԶՄԱՍՏՈՒԱԾՔ, ոց. գ. Բազմութիւն սուտ աստուածոց. դիք հեթանոսաց. կուռք.

Յաղագս երկրպագութեան բազմաստուածոցն քոց։ Մահուամբն իւրով զբազմաստուածոց խռովութիւնն խաղաղացոյց։ Բագինք բազմաստուածոցն կործանեցան։ Իմ թագաւորութիւնս ի բազմաստուածոցն տուեալ է ինձ։ Ո՞չ կամիս բազմաստուածոցն զոհել. (ՃՃ.։)

ԲԱԶՄԱՍՏՈՒԱԾ πολύθεος qui multos deos colit որ եւ ԲԱԶՄԱՍՏՈՒԱԾԵԱՆ, (անձն, մանաւանդ՝ դէն նորա) Որ ընդունի եւ պաշտէ զբազում Աստուածս, կամ զկուռս. եւ որ ինչ սեպհական է այնմ մոլորութեան. հեթանոսական.


Բազմաստուածեան

s. adj. cf. Բազմաստուած.

· Calfa

NBHL (2)

Այնմ՝ եւ որ բազմաստուածեան պաշտամունսն մուծին՝ վկայեն. (Եզնիկ.։)

Ի բազմաստուածեան մոլորութիւն՝ իբրեւ ի գբի ինչ եւ ի ներքին վիրապի (կապեալք). (Սեբեր. ՟Գ։)


Բազմաստուածութիւն, ութեան

s.

polytheism.

· Calfa

NBHL (10)

Զի մի՛ բազմաստուածութիւն ըստ հեթանոսաց իմանայցեմք. (Աթ.։)

Զի մի՛ բազմաստուածութիւն աստուածոց ի ներքս ածիցեմք. (Ածաբ.։)

Կամ զաստուածեան կարծիս բերել ի վերայ արարածոցս, որ է բազմաստուածութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Զմեզ լուծեալ ի կապանաց բազմաստուածութեանն. (Խոր. հռիփս.։)

Զբազմաստուածութեանն վրդովմունս խաղաղացուցանել. (Մամբր.։)

Բազմաստուածութեամբն մոլորեալք. (Զքր. կթ.։)

Զի՞նչ նմանութիւն է աստուածպաշտութեանս մերոյ առ բազմաստուածութիւնն հեթանոսաց. (Յհ. իմ. պաւլ.։)

Ի ստապատիր կռոցն բազմաստուածութենէ. (Նար. ՟Զ՟Բ։)

Լուսաւորեալ լեզուօքն հրեղինօք՝ հրեղինօք՝ զբազմաստուածութեանցն վանեցին զմոլորութիւն. (Գանձ.։)

πολυθεία, πολυθεότης, δῆμος θεῶν multitudo deorum Բազմութիւն սուտ աստուածոց. մանաւանդ Մոլորութիւն դնելոյ զբազում աստուածս, զորս թուեն ոմանք մինչեւ ցերեսուն հազար. հեթանոսութիւն. դիցապաշտութիւն. կռապաշտութիւն.


Բազմավրգով

adj.

turbulent, much agitated, stormy.

· Calfa


Բազմատխուր

adj.

very sad, grieved or melancholy;
very vexatious.

· Calfa

NBHL (2)

Կարի տխուր, եւ տխրական. շատ տրտում.

Օժանդա՛կ լեր տկարութեան, բազմատխուրս տարտամութեան. (Նար. ՟Ղ՟Ա)


Բազմատոհմ

adj.

of many species or kinds;
populous.

· Calfa

NBHL (5)

Հաց ի քաղցեալն անկեալ՝ բազմատոհմ զօգուտն զկինսս տայ. (Բրս. ապաշխ.։)

Ազգի ազգի բազմատոհմ բողբոջք խոտոց։ Այլ եւս բազմատոհմ խոտովք իւրեանց. (Վեցօր. ՟Բ. եւ ՟Է։)

Եւ իբր Բազմամբոխ. ընդունարան բազմութեան.

Բազմատոհմ քաղաքն Նինուէ. (Եփր. պհ.։)

Իբր Բազում տոհմականօք լի. բազմազեղ. առատ. πολύχοος, πολύχους late se refundens, copiosus


Բազմարուեստ

adj.

ingenious, full of cunning, of ingenuity, artful;
polytechnic.

· Calfa

NBHL (5)

Ածեալ լինէին բազմութիւն ... բազմարուեստից հանճարեղաց. (Խոր. ՟Ա. 15։)

Բազմարուեստ դարմանօք տնօրինէ. (Յճխ. ՟Գ։)

Բազմարուեստ բանք. (Ճ. ՟Ա.։)

Թագ ոսկի՝ բազմարուեստ յօրինմամբ. (Արծր. ՟Ե. 3։)

πολύτεχνος, πολυτεχνής multas artes callens, multum artificii habens, et valde artificiosus Հմուտ բազում արուեստից. բազմահնար. ճարտար՝ ոք կամ ինչ. շատ վարպէտ.


Բազմացուցանեմ, ուցի

va.

to augment, to grow, to enlarge, to increase, to multiply;
to accumulate;
to re-inforce;
to fill, to people, to repeople.

· Calfa

NBHL (6)

Բազմացուցանելով բազմացուցից զտրտմութիւնս քո, կամ զզաւակ քո։ Բազմացուցից զքեզ յոյժ յոյժ։ զանասունն նորա բազմացուցեր եւ այլն։ Ըստ ցեղից ձերոց՝ ըստ բազմաց բազմացուցանիջի՛ք. (Թուոց. ՟Լ՟Գ. 54։)

Երկոքին ազդեն, քանակն եւ որակն. քանակն՝ ի բազմացուցանեմն, եւ որակն՝ իբր զաստեղս. (Փիլ. լին.։)

Որ զայս ամենայն առատացոյց՝ մինչ ոչ էր, ունի նա բազմացուցանել զնոյն. (Իգն.)

Բազմացուցեր զուրախութիւն (կոչնոց). (Ագաթ.։)

Չտային նմա բազմացուցանել զխօսսն. (Ճ. ՟Բ.։)

πληθύνω multiplico Բազում առնել. բազմաթիւ առնել. աճեցուցանել. յաւելուլ. առատացուցանել. շատցնել.


Բազմաւոր

adj.

multitudinous, numerous;
plural.

· Calfa

NBHL (3)

Բազում. բազմաթիւ. շատւոր.

Եղիցի բազմաւոր (յն. բազում) թուով. (Օրին. ՟Լ՟Գ. 6։)

Բազմաւորս ցուցանէ. (Վրդն. սղ.։)


Բազմաւորական, ի, աց

cf. Բազմաւոր.

· Calfa

NBHL (11)

Ամենայն տուրք, եւ պարգեւք. զբազմութիւն շնորհացն եւ պարգեւացն կամելով յայտ առնել՝ բազմաւորական եդ զբանն։ Զի այս սովորութիւն է գրոց, երբեմն զբազմաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ բազմաւորական. (Սարգ. յկ. ՟Դ։)

Բազմաւորական բայք են այսք. դանեմք, կոփեմք, կտրեմք, եւ այսպիսիքն. (Երզն. քեր.։)

Կամ Բազմաւոր. բազմաթիւ. բազմապատիկ. շատ.

Հազարն զբազմաւորականն ցուցանէ. (Նար. երգ.։)

Բազմաւորական իմն պահանջէ պէտս ... Բազմաւորական թռչունք. (Պիտ.։)

Պարունակեալ զբազմաւորական գաւառս աշխարհին. (Կաղանկտ.։)

իբր Յոգնակի.

Բազմաւորականս ասաց (փառաւորեցէ՛ք), զի ի դէմս բազմաց էր. (Լծ. ածաբ.։)

Կամ Ստէպ. յաճախ. բազում անգամ.

Մեծն Դաւիթ՝ բազմաւորական զանունս զայս (հովուութեան) ի կիր արկանէ. տէր հովուեսցէ զիս. որ հովուեսդ Իսրայէլի. եւ այլն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)

πληθυντικός pluralis Յոգնական, նշանակիչ բազմաւորի. հակադրեալն միաւորականի, կամ եզականի. շատւոր.


Բազմաւորութիւն, ութեան

s.

plurality.

· Calfa

NBHL (1)

Բազմաւորն գոլ. բազմութիւն։ (Սկեւռ. լմբ.։)


Բազմափորձ

adj.

very experienced, practised.

· Calfa

NBHL (4)

Բազում իրօք փորձ եւ հմուտ, ներհուն.

Ուսաք ի բազմափորձ մարդոց. (Շիր.։)

Եւ Բազում փորձութեանց ներքոյ անկեալ.

Յերկարելովն ի բազմափորձ կենցաղոյս յորոգայթսն. (Լմբ. իմ.։)


Բազմերգութիւն, ութեան

s.

frequent use of songs.

· Calfa

NBHL (2)

Յաճախ երգողութիւն, կամ երգեցումն.

Յորժամ անպտուղ ի բազմերգութենէն (սաղմոսին) լինիցիմ. (Նար. կ.։)


Բազմեցուցանեմ, ուցի

va.

to set, to place, to lay down, to put.

· Calfa

NBHL (7)

Բազմեցուցէ՛ք զդոսա դասս դասս. եւ բազմեցուցին զամենեսեան. (Ղկ. ՟Թ. 14. 15։)

Ի վերոյ քան զամենեսեան բազմեցուցին զնա. (Եղիշ. ՟Ը։)

Բազմեցուցին զնա ի գահու թագաւորութեանն պարսից. (Փարպ.։)

Ի վերնատունն խորհրդոյ շուրջ զսեղանովն բազմեցոյց զնախածանուցեալսն իւր. (Յհ. իմ. եկեղ.։)

Բազմեցուցես զմեզ ընդ հրաւիրեալսն ի կոչումն արքայութեանն երկնից. (Շար.։)

Յանբանից բազմեցուցեր մսուր զբանն կենաց. (Սկեւռ. աղ.։)

κατακλίνω reclino, discumbere facio, depono Տալ բազմիլ. նստուցանել. դնել՝ զետեղել պատուով, կամ ի սեղան, եւ այլն.


Բազմիշխանութիւն, ութեան

s.

polyarchy.

· Calfa

NBHL (6)

Ոչ է բարւոք բազմիշխանութիւն, մի իշխան եղիցի. (Պիտ.։)

Բազմիշխանութեանն ծառայել.

Յաղագս ժամանակիս չարութեան եւ բազմիշխանութեան. (Շ. ընդհ.։)

Բազմիշխանութիւնն լուծանէ եւ ապականէ. (Վրդն. ՟ժ. պտգմ.։)

Յանիշխանութենէն իբր ի բազմիշխանութեանն յողդողդեալք քակտեալք ցրուին (մեղուք). (Փիլ. լիւս.։)

πολυαρχία multorum dominatus Իշխանութիւն բազում տեարց կամ թագաւորաց ի միասին. բազմապետութիւն.


Բազմոյթ

ast.

cf. Սայլ

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Բասում ուռ.։


Բազմոստ

adj.

knotty, nodous;
cf. Բազմաճիւղ.

· Calfa

NBHL (5)

Կէսքն ի ծառոց բազմոստք. (Վեցօր. ՟Է։)

Ոչ են բազմոստք, եւ ոչ ընդդիմանալ հողմոց կարեն. (Մխ. առակ.։)

Նա է հատ բազմոստ (յետ բուսանելոյն). (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Իբրու զտունկ բազմոստեայ ի գնացս ջուրց. (Մագ. ՟Կ՟Գ։)

Բազմոստեան արքայական տնկոյն պտուղ քաղցրաճաշակ. (Երզն. քեր. յիշատ.։)


Բազմոտանի

adj. s.

having many fect;
polypous

· Calfa

NBHL (8)

Ամենայն որ գնայցէ ի չորս, մինչեւ ցամենայն բազմոտանիս. (Ղեւտ. ՟Ծ՟Ա. 42։)

Իբրեւ զճճիս զեռունս բազմոտանիս։ Ցոլմունս բազմոտանի վիշապին. (Նար. ՟Է. ՟Ղ՟Բ։)

Բազմոտանին, եւ բազմադէմ սերովբէն. (Մաքս. ի դիոն.։)

Նմանութեամբ, Բազմապատիկ, բազմարուեստ, կամ չարահնար.

Եցոյց զմեծատանցն զունայնութեան եւ զսնոտի կեանս, եւ զբազմոտանի ամբարշտութիւն։ Նենգաւոր է (սատանայ), եւ բազմոտանի. (Սարգ. յկ. ՟Ժ. ՟Է։)

Բազմոտանիդ յորժամ յորս կերակրոյ է, զիւր մարմինն վիմաց նմանեցուցանէ առ ի պատրել զձկունս. զի թւեցեալ՝ թէ առ քարամբք լողին, բուռն հարեալ ըմբռնէ. (Փիլ. լիւս.։)

πολύπους multipes Կենդանի՝ որոյ բազում են ոտք՝ աւելի քան զերկուս կամ զչորս. շատ ոտքով.

ԲԱԶՄՈՏԱՆԻ գ. որ եւ յունական ձայնիւ Պողիպոդ. πολύπους, -ποδος polypus Ազգ բազմոտանի լուղակի կամ ժժմակի ծովու. ռմկ. ըխտափօդ եւ որ ինչ նման է նմին.


Բազմորակ

adj.

having many qualities or accidents;
of many colours.

· Calfa

NBHL (2)

Ուր բազում որակք կամ որպիսութիւնք եւ գոյնք. բազմապիսի. բազմագունի. կերպ կերպ, գունզգուն.

Շինեցեր զտուն քո զեկեղեցի ի բազմորակ նիւթոց ի միասին հաւաքելոց. (Սկեւռ. աղ.։ Զբազմորակ փետուրս բերէ. Մագ. ՟Ծ՟Է։)


Բազմորդի

adj.

having many children.

· Calfa

NBHL (5)

Բազմորդի լինելոց ես։ Զամուլն արար բազմորդի. (Գէ. ես.։)

Վարուժանի տեսեալ զբազմորդի զլոր՝ գոհանայր զԱստուծոյ. (Մխ. առակ.։)

Բազմորդի լինելն (տիրապէս՝) ի ձեռն ուսման եւ հանճարոյ է. ապա ուրեմն բազմորդիք են բազմուսմունքն. (Փիլ. ել.։)

Բազում որդիք.

Մի՛ վասն բազմանուն անուանելոյ՝ բազմորդիս կարծեօք համարիցիս. յն. բազում որդիս. (Կոչ. ՟Ժ։)


Բազմորդութիւն, ութեան

s.

state of a person having many children.

· Calfa

NBHL (6)

Ոչ բազմորդութիւն զբարեպաշտութիւն, այլ բարեպաշտութիւն զբազմորդութիւն պատուէ։ Բազմորդութիւն առանց բարեպաշտութեան՝ Աստուծոյ օտարոտի է. (Եփր. համաբ.)

Ընդ այնպիսւոյն ես ոչ ընդ բազմորդութիւն, եւ ոչ ընդ յոլովութիւն կենացն նախանձէի. (Ածաբ. ժղ.։)

Բազմորդութեանն աճմամբ հնարեցայց աղաչել. (Պիտ.։)

Լիա օրինակ էր բազմորդութեամբն՝ առաջին ժողովրդեանն. (Շ. մտթ.։)

(Աբրահամ) զբազմորդութիւնն ընկալաւ հաւատոց. (Մագ. ՟Է։)

Իբր Բազմիորդութիւն. գրի եւ ԲԱԶՄՒՈՐԴՈՒԹԻՒՆ. Բազմազաւակութիւն. եւ բազմութիւն որդւոց. πολυπαιδία multitudo liberorum, numerosa proles


Բազմորոգայթ

adj.

full of snares or springes, dangerous, perilous.

· Calfa

NBHL (2)

Ուր կայ որոգայթ բազում. բազմավտանգ.

Շա՛տ է երկայնութիւն տունջեան, բազմորոգայթ։ Ի բազմորոգայթ կեանս ասէ՝ խաղաղութիւն զօրս շնորհեցեր. (Խոսր.։)


Բազմոց, աց

s.

altar or resting-place;
chair, seat;
mattress;
couch, sofa.

· Calfa

NBHL (9)

Տեղի բազմելոյ ի կոչունս. բազմական, եւ գահ. նստելու տեղ, աթոռ.

Ապա զորդիսն տասնեսին (զյոբայ), սպան յապարանս ի բազմոցին։ Ո՞ւր մեծամեծքն ի բազմոցի, կամ ո՞ւր սեղանն ամենալի. (Շ. յիսուս որդի. եւ Շ. եդես.։)

Իբրեւ զբազմոց եւ զփառաց աթոռ. (Վրդն. ծն.։)

Եղեւ զբօսանք բազմոցի ուրախութեան երկնաւուր արքային. (Երզն. մտթ.։)

Առեալ եբարձ զնա ի բազմոցէն. այսինքն ի հանդիսէ կոչնոց. (Եփր. յհ. մկր.։)

ԲԱԶՄՈՑ. Գահաւորակ բեմին, բարձր տեղի սուրբ սեղանոյ։

Հսկումն է, եւ դնի սրբութիւնքն եւ սուրբ խաչն յատեանն ի վերայ բազմոցին. (Տօնակ.։)

ԲԱԶՄՈՑՔ. Նիստք. նստուածք. դիրք, կամ կախուածք պտղոց.

Զողկոյզն գեղեցիկ բազմոցօք ցուցանէ ի վայր. (Վրդն. յանթառամն.։)


Բազմութիւն, ութեան

s.

multitude, great number, quantity, crowd, gross, heap, mass, bulk, body;
abundance, increase, inundation;
multiplicity, plurality, infinity;
people, troops, regiment, force, retinue.

· Calfa

NBHL (8)

πλῆθος multitudo Գումար բազում անձանց կամ իրաց. յոլովութիւն. շատութիւն.

Անթիւ լիցի ի բազմութենէ։ Որպէս զաստեղս երկնից բազմութեամբ։ Աճեաց ի բազմութիւն։ Հայր բազմութեան ազգաց։ Զօր բազում իբր զաւազ առ ափն ծովու բազմութեամբ։ Հասանէին իբրեւ զմարախ բազմութեամբ եւ այլն։ Զնոսա ոչ կարաց նուազեցուցանել ի բազմութենէն. (Եղիշ. ՟Գ։)

Կամ Յաճախութիւն, առատութիւն, առաւելութիւն, ճոխութիւն. եւ Յերկարութիւն.

Բազմութիւն ցորենոյ, եւ բազմութիւն գանձուց կամ փառաց։ Բազմութիւն նաւաց, կառաց, ջուրց։ Բազմութիւն աւուրց, ժամանակաց, եւ այլն։

Իսկ ուր ի յոյնս դնի՝ Բազմութիւն ողորմութեան, գթութեան, զօրութեան, եւ այլն. ի մեզ դնի՝ Բազում ողորմութիւն. եւ այլն։

ԲԱԶՄՈՒԹԻՒՆ. իբր Ամբոխ, եւ գունդ. խումբ.

Անուամբ քով եկաք ի վերայ բազմութեանս այսորիկ։ Եկն միաբան բազմութիւնն եւ խռնեցաւ, եւ այլն։ Առեալ զամենայն բազմութիւննլ խաղայ յարեւելս հիւսիսոյ. (Խոր. ՟Ա. 11։)

Արք եւ կանայք, եւ ամենայն ռամիկ բազմութիւն. (Եղիշ. ՟Բ։)


Բազմունակ

adj.

that contains much or many things.

· Calfa

NBHL (2)

Որ բազում ինչ ունի կամ տանի յինքեան.

Ընդարձակատարր յարկի բնաւին աշխարհի՝ բազմունակ ծոցոյ անթիւ ամբարոյ. (Նար. խչ.։)


Բազմուսումն, մանց

adj.

very wise, learned, skilful, scientific.

· Calfa

NBHL (4)

Բազմուսումն փիւնիկեցի զպորփիւրոս անուանելով. (Անյաղթ պորփ.։)

Մատուցանէ բազմուսմանց զհանճարս։ Բազմուսումն ոգի, կամ ոգիք։ Փիլ. (լին.։)

Բազմալուրս առնելով, եւ բազմուսմունս՝ զբոլոր քերթողսն ուսանելով. (Պղատ. օրին. ՟Է։)

πολυμαθής eruditus, doctus Քաջ ուսեալ. յոյժ գիտուն. աղէկ սորված, մեծ կարդացօղ.


Definitions containing the research ո : 10000 results

Թագազն, ի, ոյ, ից

cf. Թագաւորազն.

· Calfa

NBHL (5)

Դարձեալ զորդւոյ թագազարմին՝ բանիւ լուծեր զախտըս ջերմին։ Թագազարմից լոյս երամին՝ համապայծառ է պանծալին. (Յս. որդի.։)

Մայր Աստուծոյ Մարիամ, դուստր Դաւթի թագազարմ. (Գանձ.։)

Բերէին զնմանութիւն թագի թագազանց. (Տօնակ.։)

Ի յարենէ արքայից, ի թուոյ թագազնից. (Նար. խչ.։)

Դուստր մեծի իշխանին թագազնոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Թաթպան, աց

s.

glove;
cf. Ձեռնոց.

· Calfa

NBHL (1)

χειρής chirotheca, manica Որպէս Ձեռնոց. ձեռէք.


Թախծալի

adj.

full of sadness, of hitter grief, very sad, painful, bitter;
— առնել զոք, to afflict, to sadden, to cast down.

· Calfa

NBHL (4)

ԹԱԽԾԱԼԻ ԹԱԽԾԱԼԻՑ. Լի կամ լցեալ թախծութեամբ. տխուր. տխրական.

Թախծալի եւ տրտմականն (կիրք) ի նինուէացւոցն ի մարգարէն շրջեցաւ. (Փիլ. յովն.։)

Կացեալ ի վերայ ծնկաց իւրոց՝ թախծալից զղջմամբ, եւ արտասուօք դնէր աղերս ամենահաստիչ փրկչին. (Կաղանկտ.։)

Ուրախանային զառժամանակեայ թաղծալից ուրախութիւն կենցաղոյս. (Փարպ.։)


Թախծանք

s.

cf. Թախծութիւն.

· Calfa

NBHL (4)

Ընչից կորստեամբ ի բախձանս զմեզ արկանելով. (Ոսկ. անոմ. ՟Դ։)

Տրտում թախծանօք անցեալ գնացի. (Յհ. կթ.։)

Կողկողագին թախծանօք հոգւոյ։ Ողորմագին թախծանօք հեծէ։ Դարձցին վտանգք թախծանացն ի հոգեւոր խրախճանութիւն. (Նար. ՟Ի՟Գ. ՟Ի՟Դ. ՟Լ՟Բ։)

Սրբադեղ առնուլ ... փոքր ինչ թախծանօք բուժել ի բազում մաղասոյն. (Վրք. հց. ձ։)


Թակաղաղ, աց

s.

capital (of a pillar);
— նաւու, top (in the rigging of a ship).

· Calfa

NBHL (5)

ῤόπαλον, κρόταλον clava, fustis, crepitaculum Թակ. մանաւանդ ուռն կոչնակի փայտեղէն.

ԹԱԿԱՂԱՂ գրի եւ ԹԱԿԱՂԱԿ. κεφαλίδιον, κεφάλιον, κεφαλίς capitulum, capitellum Գլուխ սեան. վերնախարիսխ. խոյակ. (իբրու թագ, թաքքեա. կամ թակ ի վերայ գլխոյ սեան).

Սիւն մի հրեղէն, եւ ի վերայ նորա թակաղաղ մի ամպեայ, եւ խաչ լուսոյ ի վերայ նորա։ Հաւասարք էին այնր լուսեղէն սեանցն թակաղաղի. (Ագաթ.։)

Տախտակք եւ խոյակք, եւ խարիսխք եւ թակաղակք։ Ընդելուզեալ ոսկւով մակաւասար թակաղակին. (Մագ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Գ։)

Շինեցի յեկեղեցւոջ զերկու սիւնս, որք խարսխօք եւ թակաղանօք պարաբարձեալ ունին զձեղունն. (Ուռպ.։)


Թանամ, ացայ, ացի

va.

to wet, to bathe, to dip, to drench, to soak;
to moisten, to bedew, to water;
թանալ զանկողին իւր արտասուօք, to bathe one's pillow with tears;
արտասուօք թանալ զոտս ուրուք, to bathe the feet with one's tears;
թանալ զսուր ի պարանոց ուրուք, to cut the throat, to massacre;
թանալ յարիւնս բազմաց, to butcher, to slaughter, to shed much blood, to swim in blood;
թանալ ի գինի, to soak, to steep in wine;
գնացին առանց թանալոյ ի վերայ ծովուն, they passed the sea dry-shod.

· Calfa

NBHL (10)

կր. թացայ (լծ. լտ. թի՛նկօ) βάπτω mergo, tingo βρέχω pluo, rigo Խոնաւութեամբ տոգորել. թրջել. առոգանել. թաթաւել. ներկանել. շաղախել. մխել կամ ընկղմել ի ջուր, եւ ի խոնաւ ինչ. թրջել, թաթխել, թաթախել.

Թացցէ քահանայն զմատն իւր յարեանն։ Եթաց զմատն իւր յարեանն։ Թացցէ զմատն յիւղոյ անտի։ Ի ջուր թացցի։ Առցեն զոպայ, եւ թացցէ ի ջուրն։ Թացցես զպատառ քո ի քացախիդ։ Թացցի ոտն քո յարեան։ Արտասուօք իմովք զանկողինս իմ թացի։ Արտասուօք սկսաւ թանալ զոտս նորա.եւ այլն։

Ո՞ ոք ի ձէնջ կամիցի թանալ զսուր իւր ի պարանոց ընկերին. (Ոսկ. եփես. ՟Բ։)

Թանային ճանապարհք իմ կոգւով. (Յոբ. ՟Ի՟Թ. 6։)

Յորժամ անձրեւ է, հարկ է իմաստնոյն թանալ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Երկիրն թացաւ, եւ գզաթն ցամաք մնաց։ Որք թանալոց էին յարիւնս բազմաց. (Եղիշ. դտ. եւ Եղիշ. յես.։)

Քահանայիցն ոտքն ոչ թացաւ ի ջուրն. (Ճ. ՟Թ.։)

Լեզուք աշակերտացն յերկնային ծորանն թացան, եւ հրացան ի հոգւոյն. (Համամ առակ.։)

Սորայս լեզու միշտ ի մէնջ զթանալն կամի. (Մագ. ՟Ծ՟Ե։)

Գնացին առանց թանալոյ ի վերայ նորին. այսինքն անթաց ոտիւք. (Լմբ. իմ.։)


Թանթ

s.

fine blade, thin plate;
fine membrane, pellicule;
— ապակւոյ, window-glass.

· Calfa

NBHL (2)

Իբր Թաղանթ. (լծ. եւ պ. թ. թէնթէ) Ոստայն սարդի. պարզուած, ձգուած. վարագոյր. առագաստ. մաշկ թափանցիկ.

Մարգարէն ընդ թանթ ապակւոյ ընդ աչս կիտին տեսանէր զմեծամեծ գործս Աստուծոյ. (Անան. նին.։) Կայ եւ ռմկ. թանթ, որպէս տարածեալ ոստ եւ բարունակ դդմենւոյ, վարնգոյ, եւ այլն։


Թանձր, ձու, ձունք

adj. gr. mus. adv.

thick, big, great;
fat;
dense;
deep;
coarse, gross;
rude, clumsy, rough;
deep, flat, low (sound);
barytone;
s. zool. bustard;
in great quantity, thickly;
— միտք, dull-witted, stupid;
— տգիտութիւն, gross ignorance;
— մարմին, weighty, heavy;
corpulent;
— անտառ, մօրուք, dense wood;
thick or bushy heard;
— քուն, deep sleep.

· Calfa

NBHL (16)

Ծածկեալ թանձր կտաւով։ Թխագոյն թանձր կտաւոց ծածկումն. (Փարպ.։)

παχύς densus եւ այլն. Ստուար. թաւ. խիտ. նիւթեղ. հարստամարմին. յոյր. լայն. խոր. թանծր, հաստ, խոշոր, գէր.

Թանձր եւ խորին քնով. (՟Գ. Մակ. ՟Ե. 6։)

Անտառք թանձունք։ Սղոխք օդոյ, անօսրունք՝ այն որ ի ծովէն, եւ թանձունքն՝ որ ի լճէն. (Փիլ. լին. ՟Դ. 1։ եւ տեսական. յորմէ եւ Խոր. ՟Գ. 62։)

Կէսքն թանձրոյք, եւ կէսքն անօսրունք. (Վեցօր. ՟Ե։)

Թանձրունքն եւ ծանունքն անդէն մնան. (Շիր.։)

Ծանրութիւն թանձրու անդրանիկ նիւթոյս այս հողոյ։ Հոգիք թեթեւք ի թանձր մարմնի. (Նար. ՟Ձ՟Զ. եւ Նար. առաք.։)

Աղաբողոնօքն պարծէին, եւ զթանձր մուրուսն առաջի արկանէին. (Սարգ. յկ. ՟Ը։ տպ. թանձրամորուս։)

Զի՞ զարմանաս, թէ զհարկաւոր զօրութեանցն այսպիսի բանս թանձունս խօսի. (Ոսկ. ես.։)

Մտաւորք եւ բանաւորք են հրեշտակք, այլ ոչ հանգոյն մեր թանձունք։ Որք ընդ զգայութեամբս են, զմարմնաւորս եւ զթանձունսս ասէ. (Լծ. ածաբ.։)

Յայսմ բանէ զիջաւ նա ի խոնարհութիւն, եւ ի թանձր եւ յանպատիւ առաքինութիւն. (Կլիմաք. (որ առ մարդիկ թանձր եւ անպատիւ իմն երեւի)։)

Այբն ընդ թանձրոյն թանձրանայ. (Ոսկիփոր.։)

ԹԱՆՁՐ. մ. Թանձրագոյնս. խիտ առ խիտ. եւ Խորագոյն.

Բերին տատասկ երկաթի բազում սակառօք, եւ արկին ի գետնի թանձր. (Ագաթ.։)

ԹԱՆՁՐ. գ. Ազգ ջրասոյզ եւ պարարտ հաւու.

Այլ եւ զջրասուզակ ... մեծանձունք եւ յաղթամարմինք հաւքն, փորն, եւ թանձրն, եւ սագն. (Փարպ.։)


Թանձրանամ, ացայ

vn.

to thicken, to grow thick;
to grow hard;
to curdle, to coagulate, to clot;
to augment, to increase, to accumulate;
— ի մարմնի, to become incarnate;
թանձրացաւ սիրտ ժողովրդեանս, this people's heart is waxed gross;
թանձրանայր աղաղակն, the uproar increased;
the fear redoubled.

· Calfa

NBHL (12)

Թանձրասցի մարախն. (Ժող. ՟Ժ՟Բ. 5։)

Առ ի յոյժ թանձրանալ դիականցն։ Խաւարն արտաքին թանձրացեալ պահի նոցա. (Եղիշ. ՟Զ. եւ ՟Գ։)

Որովայնք թանձրացեալք (կերակրովք) խորհուրդս սուրբս ոչ ծնանին. (Մանդ. ՟Գ։)

Նմանութեամբ՝ Դիզանալ, բազմանալ, սաստկանալ.

Մեղք՝ որ ոչն խոստովանին, եւս քան զեւս թանձրանան. (Ոսկ. եբր. ՟Լ՟Ա։)

Գոյժ աղաղակի ամբոխին թանձրանայր. (Ագաթ.։)

Թանձրացաւ սիրտ ժողովրդեանդ այդորիկ. (Ես. ՟Զ. 10։ Մտթ. ՟Ժ՟Գ. 15։ Գծ. ՟Ի՟Ը. 27։)

ԹԱՆՁՐԱՆԱԼ. Առնուլ զմարմին թանձր, այսինքն զգալի, շօշափելի.

Թանձրացաւ յանարատ կուսէն. (Եղիշ. ՟Բ։)

Ի վերայ գլխոյ լերինդ թանձրացելոյ. (Ես. ՟Ի՟Ը. 1։)

παχύνομαι incrassor Զգենուլ զթանձրութիւն. ստուարանալ. խտանալ. ծանրանալ. պնդանալ. մակարդիլ.

Ջուր դանդաղամած թանձրացեալ. յն. ջուր թանձր. (՟Բ. Մակ. 20։) (Նովին առմամբ ասի ի փիլիսոփայութեան՝ Թանձրացեալ, πεπηγώς concretus ընդ հակառակն Վերացելոյ։)


Թանձրեմ, եցի

va.

cf. Թանձրացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Հարաւային օդն թանձրէ զամպս (զմիմեամբք դիզանելով). (Ոսկիփոր.։)


Թասամ, ացի

vn.

to wheeze, to pant, to be out of breath, to breath short, to breath gaspingly;
— ոգւոց, to be asthmatic, to have difficulty in breathing.

· Calfa

NBHL (3)

ԹԱՍԱՄ ԹԱՍԵՄ. Իբր ռմկ. թասայել, թասա էթմէք. այսինքն Հոգալ, տխրիլ. ոգւով եւ շնչով նեղիլ. ուստի Թասել ոգւոց է Շնչարգելութիւն. ὁρθόπνοια, ὁρθία, δύσπνοια contentio anhelitus, asthmaticum

Որդնալից եղեւ (Հերովդէս), եւ թասայր ի տապոյն. (Ճ. ՟Գ.։)

Որդնալից եղեւ, եւ ի թասել որդւոցն՝ եւ նա եւս տառապեցուցանէր զնա ... Եւ դարձեալ ի թասել ոգւոցն, որ ասի ի յոյն անդր որթո՛փնիա, եւ տի՛սփնիա, եւ ճգնութիւն նեղութեան. եւ այլն։


Թարթափանք, նաց

s.

cf. Թարթափումն.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԹԱՐԹԱՓՈՒՄՆ. Թափառումն, դեգերանք, յածումն.

Պահեսցուք զանձինս մեր ի թարթափանց ցանկութեանց. (Ոսկ. ՟ա. թես.։)


Թաւալիմ, եցայ

vn.

to roll, to tumble;
to wallow, to plunge in, to penetrate;
յերկիր —, to roll on the earth;
ընդ մոխիր, յաճիւն —, to get covered with ashes, with dust;
ընդ տիղմ —, to roll in the mud, to wallow in the mire;
— ի փափկութիւնս մարմնոյ, to give one's self up to sensual pleasures, to abandon one's self to, to plunge into;
առաջի —, — անկանիլ, — առաջի ուրուք, to prostrate one's self at the feet of, to implore;
— առ ինչ, to give one's self up to, to incline to, to bend towards.

· Calfa

NBHL (9)

κυλέομαι volvor, volutor ἑπιστρωννύμι insternor, substernor Տապալիլ. հոլովիլ. գլորիլ. շրջշրջիլ. ոլորտանալ. եւ Թարթափիլ. տարածիլ. եւ Հակիլ. միտել. գլորտըկիլ, փռուիլ, պառկիլ.

Քարինք սուրբք թաւալին յերկրի նորա։ Հող ի գլուխ լինէին, առաջի թաւալէին. (յն. պաղատէին)։ Անկեալ յերկիր՝ թաւալէր եւ փրփրեայր։ Ընդ մոխիր թաւալեսցին. յն. տարածեսցին. (ռմկ. փռուին) (Զաք. ՟Թ. 16։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 15։ Մրկ. ՟Թ. 20։ Եզեկ. ՟Ի՟Է. 31։)

Ընդ մոխիր թաւալեալ։ Անկեալ թաւալէին առաջի նորա. (Ագաթ.։)

Ի մոխիր եւ յաճի՞ւն թաւալիցիք. (Եղիշ. ՟Գ։)

Թաթաւիմ տղմով, թաւալիմ ի մեղս. (Ժմ.։)

Ի մարմնոյս փափկութիւնս թաւալելով. (Փիլ. ՟ժ. բան.)

որ եւ (Փիլ. իմաստն.)

Ոչինչ էր սորա մասն, որ թաւալեցաւ առ մանուկն. այսինքն միտեցաւ։

Հռութ առ հեռաւոր ազգականաւն թաւալեցաւ. (ռմկ. պառկեցաւ). (Երզն. մտթ.։)


Թափանց ածեմ

va.

to reflect, to shine;
թափանց առնել, cf. Թափ անցուցանել.

· Calfa

NBHL (3)

ԹԱՓԱՆՑ ԱԾԵԼ. Նշողել թափանցանց լինելով. պայծառ փայլել.

Ի գիշերի տեսանես, եւ ի տուընջեան թափանց ածցեն ճառագայթք հաւատոց քոց. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Եհար զմի ոմն ի նոցանէ գեղարդեամբ, եւ թափանց արարեալ՝ ընկէց յայնկոյս պարսպին. (Ճ. ՟Ա.։)


Թափեալ

adj. s.

emptied;
— աստղ, falling star;
cf. Ասուպ;
cf. Աստղ;
— ուղեղ, hare-brained, empty-headed, giddy-pated, mad;
giddy-pate, light-witted person, blockhead, idiot, fool, madman.

· Calfa

NBHL (2)

ԹԱՓԵԱԼ ՈՒՂԵՂ. (առաւել է երկու բառ, քան բարդ). Այն՝ որոյ թափեալ է ուղեղն կամ խելքն. անմիտ. պակասամիտ.

Ոչ գիտէր թափեալ ուղեղն, թէ վճարեալ է վասն ամաղեկի. (Մծբ. ՟Գ։)


Թափեմ, եցի

va. fig.

to overturn, to cast down, to fling or throw down;
to spill;
to empty, to exhaust;
to take away, to take by force, to possess one's self of;
to cast off;
to disengage, to deliver, to release, to relieve;
թափել զատամն, to extract, to pull out, to draw a tooth;
թափել զդրունս, to unhinge the doors;
բեւեռովք զբեւեռ թափել, one nail drives out another (new things or persons make old ones forgotten);
cf. Բեւեռ;
թափել կապուտ, աւար բազում, զկապուտ սաստիկ, to make a great booty, to pillage, to sack;
թափել զոք յիմեքէ, to despoil, to deprive of;
թափել զոգի ուրուք, to harass, to hold in suspense;
թափել զքուն, to rouse one's self, to awaken;
թափել զգինի, to get sober again, to sleep off drunkenness or debauch, cf. Աթափեմ, cf. Զգաստանամ;
թափել զոք ի ձեռաց ուրուք, to save one from the hands of another, to liberate, to rescue;
թափել զբարկութիւն յումեքէ, to free from the effects of another's resentment, to pardon;
թափել ի բաց զոգի, to die, to perish;
թափել զցասումն, զոխս ի վերայ ուրուք, to vent one's anger, to wreak one's vengeance;
թափել զթոյնս յոք, to give vent to one's angry passions;
թափել զմաղձն, to discharge ones bile, to vent one's spleen;
ածել —, to add, to subjoin;
to conclude;
թափել զտունն, to remove, to change habitation, to empty a house of its furniture;
թափել զսուր իւր յոք, to draw the sword against, to brandish the sword;
թափել զբաժակ, to drink off the cup to its dregs;
to drink up;
թափել զանձն, to escape, to disengage one's self, to get rid off, to abscond, cf. Նուաստանամ;
to humiliate, to abase, to lower one's self to;
թափել զինքն ի գրաստէն, to dismount, to leap from horseback;
թափել զինչս, to spend, to dissipate, to waste, to squander;
թափել զոյժ եւ զզօրութիւն, to make great efforts, to employ all one's energy, to do any thing in the world;
to strive with all one's heart, to sharpen one's tools, to prepare one's self;
թափել ի լծոյ, to throw off the yoke;
թափել զոք ի կենաց, to deprive of life, to massacre;
թափել ի միմեանց (զարս ի կռուի), to separate the combatants;
թափել զբանն յումեքէ, to interrupt a discourse;
թափեաց նաւն զբեռն, the ship is unloaded.

· Calfa

NBHL (46)

ἁποχέω, ἑκχέω, καταχέω, ἑκκενόω, κατακενόω effundo, evacuo Որպէս թէ թափով իմն հեղուլ, կամ թափո՛ւր առնել. Հեղուլ ի դուրս. դատարկել զիմն. կամ հեղուլ ի ներքս ամանոյ յաման, որով մին դատարկի, եւ միւսն լցեալ լինի. վաթել, վոթել, պարպել, եւ լեցնել.

ԹԱՓԵԼ. ἑξαιρέω, ἁφαιρέω, ἑκτινάσσω, ἑκκόπτω, ῤύομαι եւ այլն. Թօթափել. ի բաց հանել. ի բաց կորզել, ճողոպրել, ազատել. եւ կր. փրթանիլ. մեկնիլ. ի բաց գնալ.

ԹԱՓԵԼ ԶԱՆՁՆ, կամ ԹԱՓԻԼ. որպէս յն. թափինօ՛օ, եւ քէնօ՛օ. ταπεινόω, κενόω humilio, exinanio Խոնարհել զանձն. նուաստանալ. ունայնացուցանել որդւոյն Աստուծոյ զանձն ի մարդեղութեան.

ԱԾԵԼ ԹԱՓԵԼ ՎԱՂՎԱՂԱԿԻ. ἑπάγω subjicio, subjungo, adjicio, infero, addo Ի վերայ ածել. կամ յարել. յաւելուլ։ (Կոչ. ՟Ժ՟Բ։ Ոսկ. յհ. ՟Ա. 2. եւ այլն։)

ԹԱՓԻԼ. ἁποικία, ἑκπίπτειν Օտարութիւն ի հայրենեաց. գաղթականութիւն. թափառականութիւն. վտարանդութիւն։ (Եւս. քր. ՟Ա. ստէպ։)

Եւ եղեւ ի թափել նոցա զքուրձս իւրեանց. (Ծն. ՟Խ՟Բ. 35։)

Եփեաց զբլիթսն, եւ առ զտապակն, եւ թափեաց առաջի նորա. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Գ. 9։)

Թափեաց զսափորն յաւազանն. (Ծն. ՟Ի՟Դ. 20։)

Թափեաց ի գլուխ նորա ի բազմականին. (Մտթ. ՟Ի՟Զ. 7։)

Եւ ոչ թափեալ աման յամանոյ. (Երեմ. ՟Խ՟Ը. 11։)

Եւ գուբք սպառեալ թափեալ էին. (Յուդթ. ՟Է. 11։)

Զբաժակն սրտմտութեան, զոր արբերն եւ թափեցեր. մի ձ. սթափեցեր. (Ես. ՟Ծ՟Ա. 17։)

Թափեսցո՛ւք յամանոցս ոսկի եւ կնդրուկ եւ զմուռ. (ՃՃ.։)

Թափեցաւ ի բնակչաց քաղաքս. (Բրս. գորդ.։)

Հրաման տացէ քահանայն թափել զտունն (այսինքն դատարկել ի կահուց). (Ղեւտ. ՟Ժ՟Դ. 36։)

Թափեաց զնոսա նաւն ի կղզին. (Բուզ. ՟Դ. 6։ (cf. ՍԹԱՓԵԼ, իբր Թափել)։)

Նմանութեամբ ասի.

Թափեսցեն զսուր իւրեանց ի քեզ։ Թափեսցեն զամենայն սուրս իւրեանց ի վերայ Եգիպտոսի, եւ լցցի երկիրն վիրաւորօք. (Եզեկ. ՟Ի՟Ը. 7։ ՟Լ. 11։)

Ի քարընկէց բարկութենէ թափեսցի լիով կարկուտ. (Իմ. ՟Ե. 23։)

Ի նորա գլուխն թափէ (յն. դարձուցանէ) զպատուհասն. (Ոսկ. ես.։)

Զիւրեանց զոյժ եւ զօրութիւն թափիցեն (յն. լուծցեն), եւ նմա ինչ ոչ ազդիցեն. (Ոսկ. ես.։)

Թափել զոք ի մահուանէ, ի ձեռաց այլոյ, կամ զգերիս. կամ ի բերանոյ առիւծու աքեացս, կամ զատամն, կամ զդրունս քաղաքին։ Թափել ի նոցանէ զբովսն։ Թափիլ թեւոց, ուսոց յանրակէ. եւ այլն։

Մի՛ թափեր զձիթենի եւ յերրորդումն. (Եփր. համաբ.։)

Թափեսցին ձիթենին քո։ Տերեւ նորա մի՛ թափեսցի. (Օրին. ՟Ի՟Ը. 20։ Սղ. ՟Ա. 3։)

Մինչեւ զախտն փոյթ ընդ փոյթ թափեաց (յեղբօրէն). (Կլիմաք.։)

Քուն մահու թափեալ. (Շ. տաղ.։)

Բեւեռովք զբեւեռ թափէ. (Զքր. կթ.։)

Ոչ իշխէր աղաչել, եւ բնաւ թափել (ի բաց յԱստուծոյ) զբարկութիւնն. (Ոսկ. ես.։)

Դարձի՛ր առ Յովաբ. եւ ոչ կամեցաւ թափել. իմա՛, թափիլ. այսինքն մեկնիլ, (ռմկ. եախան թողուլ) (՟Բ. Թագ. ՟Բ. 23։)

Չեն թափելոց ի ձէնջ. (Երեմ. ՟Լ՟Ե. 8։)

Թափեսցի հուր յերկաթոյ. (Եղիշ. ՟Ը։)

Թափեալ ի հարցն գահուէ. այսինքն զրկեալ. (Խոր. ՟Գ. 65։)

Գոյն արքունական ծիրանեաց ոչ թափեսցի։ Զմայլեալք յուրախութիւն, որ ոչ թափի։ Թափին տրտմութիւնք յարտասուաց. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։ Ճ. ՟Գ.։ Մխ. երեմ.։)

Թափեալ զինքն ի գրաստէ անտի՝ յընթացս հասանէր առ սուրբն։ Վաղվաղակի թափէին յախտէն իւրեանց։ Ե՛րթ թափեա՛ց յինէն այսուհետեւ թշնամի ճշմարտութեան. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Զոհեա՛, եւ ե՛րթ թափեա՛ զմեզ ի քէն. ռմկ. խալըսել. (ՃՃ.։)

Ի բաց թափերուք յինէն. իբր թափեցարո՛ւք, գնացէ՛ք. (Վրք. հց. ձ։)

Թափեաց յինքն զամուր ամուր բերդիցն՝ զոր կալեալ էր պարսկացն. (Բուզ. ՟Ե. 1։)

ԹԱՓԵԼ ԶՈԳԻ. Քաղել, հանել, մաշել. հոգին հանել, սիրտը հալեցնել։ (Յոբ. ՟Է. 15։ Ողբ. ՟Բ. 12։ Յհ. ՟Ժ. 24։)

ԹԱՓԵԼ ԶԳԻՆԻ, կամ ՅՈՐԺԱՄ ԹԱՓԻ ԳԻՆԻՆ. Սթափիլ յարբեցութենէ։ (Սղ. ՟Հ՟Ե. 65։ ՟Ա. Եզր. ՟Գ. 23։)

Զինքն թափեաց՝ զկերպարանս ծառայի զգենլով. (Անան. եկեղ։)

Որպէս թափեցաւ անկէտն ի վերուստ. (Նար. առաք.։)

Ամենայն ծունր կրկնեսցի թափեցելումն վասն մեր. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։ Առ որս. ՟Ե։)

ԹԱՓԻԼ. որպէս Անկանիլ. երթալ, հասանել.

Խաղաց գնաց ... եկն թափեցաւ յաշխարհ նորա։ Չոգաւ թափեցաւ յերկիրն արուացաստանի. (Բուզ. ՟Գ. 10։ ՟Դ. 20։)

Յորմէ թէ խաբին եղկելիքն, կատարելապէս ի խելաց թափեսցին. (Կլիմաք.։)

Որ հիւանդանայ, եւ թափի ի մտաց. (Կանոն.։)


Թափիչ, չի, չաց

s.

bleacher;
washerwoman, laundress;
fuller;
a washerwomans heetle;
stick for gathering fruit;
— վարոց, the penis of animals;
— համոզակեր, a judge, arbiter, he who confers rewards;
he who separates combatants.

· Calfa

NBHL (10)

γναφεύς, κναφεύς lotor, fullo Որ թափելով եւ թօթափելով լուանայ, եւ սպիտակացուցանէ զկտաւս՝ տոփելով. լաթ լուացօղ՝ ճերմկցընօղ.

ԹԱՓԻՉ ՀԱՄՈԶԱԿԵՐ. βραβευτής judex certaminis, arbiter, qui dat praemium Հանդիսադիր, դատաւոր որոշիչ մրցման, եւ Պարգեւատու, տուօղ զբրաբիոն.

ԹԱՓԻՉ. գ. χυλόν fustis Տոփիչ. տոփման. թօթափիչ գործի թափչաց. լաթ ծեծելու փատը.

Թափիչք երկրի ոչ կարեն այնպէս սպիտակացուցանել. (Մրկ. ՟Թ. 12. (ուստի եղեւ կարծել ոմանց, թէ եւ ինքն Մարկոս էր ի նմին արուեստէ)։)

Սուրբն Մարկոս թափիչ եւ աւետարանիչ. (Թղթ. դաշ.։)

Զօրէն համոզակեր թափչի ի մէջ անկեալ քակեսցէ զկռիւն. (Փիլ. տեսական.։)

Իբրու զՅակոբոս անկցիս ի բարձանց, եւ թափչօք մեռցիս. (Մագ. ՟Ծ՟Զ։)

Թափչաւն հարեալ լինէր եւ վիրաւորեալ. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Իսկ (Խոր. աշխարհ.)

(Ի Կիպրոս) զանգանուն ի ցօղոյ անկեալ զխոտով, կռուի ի թափիչ վարոցս, եւ ի մօրուս քօշից. իմա՛ զցուպ հովուաց իբր զլախտ, կամ զխարազան ծոպաւոր։


Թափրանամ, ացայ

vn.

cf. Թափուրիմ.

· Calfa

NBHL (3)

ԹԱՓՈՒՐԻՄ ԹԱՓՐԱՆԱՄ. Թափուր մնալ. ամայանալ. պարպիլ.

Զի մի՛ թափուրեսցի երկիրն, եւ գազանք ի նմա բազմասցին. (Նախ. օրին.։)

Թափրացաք եւ ունայնացաք ի ստացուածոց։ Իմացեալ զթափրանալ ամրոցին ի բնակչաց անտի. (Յհ. կթ.։)


Թաքնի

adj. adv. cf. Թաքթաքուն;
cf. Թաքնաբար.

· Calfa

NBHL (2)

Թողու մեզ զօր թաքնի, շահատակել առաքինաբար։ Ունել ոչ թաքնի եւ խաւարչտին զլուսափայլութեանն շաւիղս. (Մագ. ՟Ծ՟Ա. ՟Կ՟Դ։)

Բաղբաղեալ թագնի զթոյնս իւրեանց։ Խրթնացեալ եւ թագնի ընդ գրուանաւ ծածկէին. (Մագ. ՟Ա. ՟Ի՟Ե։)


Թեթեւեմ, եցի

va.

cf. Թեթեւացուցանեմ.

· Calfa

NBHL (3)

ԹԵԹԵՒԵԼ ԹԵԹԵՒԻԼ. Իբր Թեթեւացուցանել. եւ Թեթեւանալ.

Թեթեւել պարտ է զծանրութիւն. (Վրդն. ել.։)

Ի բաց ընկեցին զծանրատաղտուկ լուծն հեթանոսաց, թօթափեցան՝ թեթեւեցան, թեւակոխեցին՝ թռեան. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Թեկն, թիկան

s.

top of the shoulder, acronium;
shoulder-bone, shoulder;
arm;
end of a book;
cf. Թիկունք;
— ածել զիրիք, to undertake, to attempt;
to aspire to, to pant for, to seek;
to embroil;
to sell off, to dispose of;
to explain one's self, to pretend to be;
զվարդապետի, զիշխանի թեկն ածել, to pass one's self off for a doctor, for a prince;
to play the grandee, to lord it;
թեկն ածել զաւագութեան, զպատուոյ, to desire eagerly, to covet the primacy, to aspire to honours;
թեկն ածել ումեք, to favour, to support, to assist, to protect, to aid, to defend;
թեկն ածել ընդդէմ ուրուք, to rebel, to revolt;
թեկն ի թեկին, strutting, looking big, playing the swell, walking or acting in a stately, imposing or boastful manner.

· Calfa

NBHL (15)

Վասն այնորիկ առնուն քահանայքն զթեկնն եւ զծնօտն. (Եփր. ել.։)

Որպէս Օգնականութիւն.

ԹԵԿՆ կամ ԹԷԿՆ. ὧμος humerus Վերնակողմն բազկի ուսովք հանդերձ. (լծ. լտ. թէ՛րկում). թեւ, կռնակ.

Որոշեցից ձեզ թեկն. (Մաղ. ՟Բ. 3։)

Եւ զի չկայր ոք ի թիկին։ Եւ ոք չհասաւ յօգն ի թիկին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Որպէս Յետին կողմն իրաց.

Զորոյ հաւասար գրոյդ ի թիկանէ տառիդ ընթերցցիս. (Մագ. ՟Ծ՟Դ.) այսինքն ի վերջ կոյս. գրքին կռնակը, ետքը։

ԹԵԿՆ ԱԾԵԼ զուրուք կամ զիրիք. Թեւածել, թեւակոխել. ձեռներէց լինել. զհետ լինել. ձկտիլ. նկրտիլ. ճոխանալ եւ յոխորտալ.

Ոչ զերկրորդականն ունի գահ, այլ զաւագութեան թեկն ածէ. (Խոր. ՟Բ. 10։)

Զվարդապետի թեկն ածէ (յն. զկարգն յափշտակէ), եւ ոչ յաշակերտաց կարգի գտանի։ Զիշխանի թեկն ածիցէ (յն. որպէս ի կարգի իշխանի)։ Մեղմագոյնս խօսի, ո՛չ զվարդապետի ինչ թեկն ածել. (Ոսկ. մ. ՟Ա. 23։ եւ Ոսկ. եբր. ՟Դ. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Զվարդապետի իմաստնոյ թեկն ածեմք, եւ ոչ յաշակերտաց կարգի գտանիմք։ Մի՛ եւ այն՝ որ չեւ եւս իցէ հասեալ ի կատարեալ գիտութիւնն, թեկն ածել զվարդապետի. (Սարգ. յկ. ՟Ը։)

ԹԵԿՆ ԱԾԵԼ ումեք կամ ոմանց. իբր Թեւարկել. պաշտպանել. ի թիկունս հասանել. օգնել. հոգալ. թեւ թիկունք՝ կռնակ ըլլալ, թեր ելլալ։

Որ ապստամբին թեկն ածիցէ, ընդ նմին զնոյն պատիժ կրեսցէ. (Սեբեր. ՟Ե։)

Բազումք խնամածութեամբք թեկն ածեն, ոչ զի օգնեսցեն ինչ, այլ զի առաւել նենգիցեն զմերձաւորս. (Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.։)

Բազումք խնամածութեան թէկն ածեն դրացեաց, զի այնու առաւել՝ նենգեսցեն։


Թերանամ, ացայ

vn.

to want, to be deficient, imperfect, defective;
to distrust, to doubt, to suspect;
— ի հաւատս, to deny the faith, to become a renegade;
— ի յուսոյն, to lose hope;
— ի պարտուց, to fail in one's duty.

· Calfa

NBHL (7)

ἁπολείπω, -ομαι destituo, -or, desisto, deficio Թերի գտանիլ. պակասիլ. նուազիլ. յետնիլ. կասիլ. վերջանալ. եւ Թերահաւատել.

Զամենայն յամենայնի լնու, եւ ինքն ոչ թերանայ. (Յճխ. ՟Ա։)

Լիանան եւ թերանան (ջուրք ծովու). (Երզն. ոտ. երկն.։)

Ի լնուլն լուսնի՝ լնուն կենդանիք ուղղով, եւ ծառք կեղեւով, եւ ի թերանալն՝ թերանան. (Վրդն. ծն. եւ Տօմար.։)

Որոյ ոչ եւ առ սակաւ մի թերացեալ էր ի սիրոյն Քրիստոսի։ Ոչ ինչ երկմտութեամբ թերանայ յառնէն. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Ինքն ոչ թերանայ ի զօրացուցիչ զօրութենէն. (Եզնիկ.։)

Մի՛ թերասցին, որպէս եւ Թովմաս. (Իգն.։)


Թերեւս

adv.

perhaps, it may be;
certainly, also, already;
եւ — յիրաւի, in truth, truly, really, indeed;
եւ ոչ —, եւ ոչ իսկ —, ոչ ինչ —, certainly not;
— մոռացա՞ն, have they perhaps forgotten ? — ո՞չ է այսպէս, is it not so ? — ասել, to doubt, to have doubts, to question.

· Calfa

NBHL (8)

ἵσως, τάχα, τυχόν forsan, forsitan, fortassis, forte (իբրու Տակաւին թերի). Գուցէ. իցէ՛ թէ. արդեօք. արդարեւ, ապաքէն։ (Ծն. ՟Լ՟Բ. 20։ Յոբ. ՟Գ. 10։ Իմ. ՟Ժ՟Գ. 6։ Ղկ. ՟Ժ՟Գ. 9։ ՟Ի. 13։ Հռ. ՟Ե. 7։ Փիլիմ. 15։)

Ապաւինութիւնք կարծողականք երկու. մինն գոնէ, եւ միւսն թերեւս. (Նար. լ։)

Թերեւս ասէ տացէ նոցա Աստուած. թերեւսն ի վերայ անյայտ ինչ իրաց կայ։ (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Զ։)

Թերեւսն ասել՝ թուի թէ երկբայական մտաց է. (Ոսկ. ես.։)

Մակբայ դիպուածոյն, թերեւս. ինձ թուի ի դէպ. (Թրակ. քեր.։)

Մեք զայլս կամէաք հնազանդել, թերեւս զոգիս գտցեն. (Եղիշ. ՟Ը. այսինքն յուսալով՝ թէ։)

Եւ ոչ իսկ թերեւս տուաւ։ Ոչինչ թերեւս ամբարտաւանեալ։ Եւ այս թերեւս ի զանգիտելոյ. (Յհ. կթ.։)

Զկարգս եկեղեցւոյ թերեւս ըստ այսմ մոռացա՞ն։ Թերեւս ո՞չ դարձաւ դրախտն Աստուծոյ յառաջինն իւր բնութիւն։ Թերեւս ո՞չ է այսպէս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. ատեն.։)


Թերթ, ից

s. bot.

leaf;
petal;
sheet of paper;
lamina, foil, spangle, plate, sheet, leaf;
մի — խաւարտ, a leaf of salad;
մի — թուղթ, a sheet of paper;
ութածալ — (գրոց), in octavo.

· Calfa

NBHL (8)

πέταλον lamina, fodium expansum, bracter Տերեւ, սաղարթ. ծալք տերեւոյ. եւ որ ինչ նման է նոցին յամենայն նիւթոց, որպէս Թիթեղն, Թուղթ, եւ Պարզուած կամ բացուած ծալելի իրաց.

Որ ի ներքոյ թերթից տերեւոյն. (Մագ. ՟Ձ՟Դ։)

Եւ ի վայրկոյս թերթիւն երեւի. (Վրդն. ծն.։)

Լցեր զպատուհանս քո թերթիւք. ձ. թղթովք, (զի եւ թերթ եւ թուղթ են լծորդք)։

Զի՞նչ է թերթն ոսկի մաքուր. (ըստ Սուրբ Գրոց՝ թիթեղն) թերթն ե՛ւ կազմութիւն ունի մաքուր, եւ խորութիւն ոչ ունի։ Եւ մի՛ գուցէ ըստ թռչելոյ ասացեալ է թերթն. (Փիլ. ել. ՟Բ.) իմա՛ ըստ յն. բէ՛դալօն. իսկ բէ՛դամէ, թռչիմ. գուցէ եւ ի մեզ թերթն է իբր թրթռուն, թռչական։

Թերթ ոսկի. (Վրդն. սղ.։)

Թիթեղն ոսկի թերթ անօսր ի խոյր գլխոյն ի ճակատուն. (Նախ. ել.։)

Մի թեփ ասէ տըտնոյ՝ զմի թերթ անօսրագոյն մասին նորա. (Բրս. թղթ.։)


Թերի, րւոյ, րեաց

adj. adv. s.

imperfect, defective, incomplete, faulty;
imperfectly, faultily;
the half, moiety;
a part, a side;
the rest;
երեւի արեգակն կէս —, half the sun is seen eclipsed;
լնուլ զ—ն, to supply;
— գտանիլ յիմիք, to be wanting in, in need of, to want for, to lack;
to be at a loss.

· Calfa

NBHL (13)

λοιπῶν, -οῦσα, -όν relictus, qui superest, inferior, minor πηρός mancus Միով կողմամբ պակասաւոր. յետնեալ իւիք մասամբ. կիսատ. անկատար. պակաս. նուազ. եւ Թափուր.

Որ թերի յիմիք իցէ, չէ կատարեալ։ Որ ոչ եւ ի մի պատուիրանս տեառն թերի գտանիցի, այլ յամենայնի լի եւ պատարուն։ Որ ոք թերի գտանի ի սէր ընկերին, թերի գտաւ եւ ի սիրոյն Աստուծոյ. (Սարգ. յկ. ՟Բ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Է։ Սարգ. ՟ա. յհ. ՟Է։)

Թերոյն ի վեցօրէին ի մարդ տեսլեան։ Փոյթ ինչ առ թերոյն լցումն մատոյց։ Ի վերայ թերի պատմութեանն. (Նիւս. կազմ.։)

Թերի խորհուրդք, կամ վարք. (Եղիշ. ՟Գ։ Սարկ. քհ.։)

Թերի եւ խակ խորհրդոց հասուցիչք։ Թերի խակութիւն։ Զթերին լրութեան։ Զթերին լցուցեր. (Նար.։)

Զկարօտսն եւ զթերիսն եւ զանապատսն լնլով. (Փիլ. այլաբ.։)

Յամենայն տեղիս ի փոքրկանց մեծամեծս եցոյց, եւ ի թերեաց կատարեալս. (Եփր. համաբ.։)

Որ այնմ տեսլեան թերի գտան, երկրորդ անգամ ի յարութեանն երեւեցաւ. (Ճ. ՟Թ.։)

Եթէ թերի ես յառաջնորդն, մի՛ կար ընդ նմա. (Նեղոս.։)

ԹԵՐԻ. գ. իբր Կէսն, կամ կողմն մի.

Մի թերին յանոյշս, եւ միւս թերին ի դժոխս. (Եզնիկ.։)

Թերի նկարի սաղմն. (Վրդն. թուոց.։)

Այլ թէ՝ եւ նկարիչ ոք իցէ, զամենեսին՝ որ պարսաւիցենն եւ ծաղր առնիցեն, որ դեռ թերովք իցեն, եւ չկասէ ինչ նոցա բանիւքն. յն. անուսք. այսինքն անգէտք իցեն արուեստին։


Զմայլական, ի, աց

cf. Զմայլեցուցիչ.

· Calfa

NBHL (2)

Զմայլեցուցիչ. զմայլելի, յագեցուցիչ. մայլելու, կշտացնօղ

Զմայլական կերակուր. (Վրք. հց. ՟Ե։)


Զօրանամ, ացայ

vn.

to grow stronger, to recover one's self;
to take root;
to revive;
to reign, to predominate;
to grow, to increase;
to be able;
— անդրէն, to collect one's strength, to gather strength, to recover;
to fortify one's self;
զօրասցին ձերք քո, courage! thy arms shall be strengthened;
զօրացիր, take heart! courage! cheer up!

· Calfa

NBHL (8)

ἱσχύω (լծ. հյ. իշխել). possum, valeo ἁνδρίζομαι in virum evado, viriliter ago κρατέομαι, κατακρατέω fortificor, praevaleo Զօրութիւն զգենուլ. ոյժ առնուլ. արիանալ. զօրաւոր եւ զօրագոյն լինել. զօրել. քաջալերիլ. տիրել. իշխել.

Զօրացի՛ր, եւ քա՛ջ լեր։ Զօրացարո՛ւք ձեռք լքեալք եւ ծունկք կթուցեալք։ Զօրացարո՛ւք տերամբ։ Զօրացան ի տկարութենէ։ Զօրացի՛ր շնորհօքն՝ որ ի Քրիստոս Յիսուս։ Առեալ կերակուր՝ զօրացաւ։ Աճէր, եւ զօրանայր հոգւով։ Զօրասցի սիրտ քո։ Մեծ է զօրութեամբ, եւ զօրանայ քան զմեզ։ Զօրացաւ ի թագաւորութեանն իւրում։ Յաշխատութիւնս իւր զօրացաւ առ Աստուած։ Զօրացաւ ի նանրութեան իւրում։ Տայր պատերազմ ընդ սուրբս, եւ զօրանայր ի վերայ նոցա։ Զօրացան ի վերայ ամուր քաղաքացն.եւ այլն։

ԶՕՐԱՆԱԼ. իբր Սաստկանալ. զայրանալ. առաւելուլ. ուժել. պնդիլ.

Զօրանային բարբառք նոցա։ Մի՛ զօրասցին կապանք ձեր։ Բանն արքայի զօրացա՛ւ ի վերայ Յովաբայ։ Ստութիւն, եւ ոչ հաւատք զօրացան ի վերայ երկրի։ Մեծացաւ ծառն, եւ զօրացաւ։ Զօրանայր ջուրն, եւ բազմանայր յոյժ ի վերայ երկրի։ Զօրացաւ սով յերկրին.եւ այլն։

Զմիջաւուրբ զօրացաւ տօթ. (Կլիմաք.։)

Զօրանան՝ ասեն՝ կապանքն. (Խոր. ՟Բ. 58։)

Լոյս իմաստից նորա զօրանայ. (Վրք. հց. ՟Բ։)

Ի մարմնաւոր իրս՝ իմաստնոյն խրատք զօրանան. (Խոսր.։)


Զօրավիգն

adj. s. aid, support, help;
defender, partisan;
succour, reinforcement;
—, — օգնականութեան լինել, to aid, to help, to bring succour;
— ունել զոք, to be sustained, or supported by;
որդեակ, — լեր ծերութեան հօր քում, my son, help thy father in his age.

· Calfa

NBHL (24)

ԶՕՐԱՎԻԳՆ կամ ԶՕՐԱՎԻԳ. գրի եւ ԶՕՐԱՒԻԳՆ կամ ԶՕՐԱՒԻԳ. σύμμαχος , ἁντιλήπτωρ, συμμαχία, ἁντίληψις եւ այլն. auxiliator, adjutor;
auxilium, subsidium Հզօրիչ. զօրացուցիչ. որ ի թիկունս հասանէ. ձեռնտու. օգնական. եւ Օգնականութիւն. կամ յն. պատերազմակից, թեւակից, ընդունօղ. թեւ թիկունք.

Ամենեքեան սոքա զօրավիգն էին որդւոցն Ղովտայ. (Սղ. ՟Ձ՟Բ. 9։)

Որդեակ, զօրավի՛գն լեր ծերութեան հօր քում։ Մի՛ լինիր զօրավիգն մեղաւորի. (Սիր. ՟Գ. 14։ ՟Ժ՟Բ. 7։)

Ո՛չ ի սոսա յուսացեալ, այլ ի զօրավիգն պաշտպան օգնականին արդարոցն՝ Աստուծոյ։ Նորոգ իմն եգիտ զօրավիգն օգնականութիւն. (Փիլ. իմաստն.։)

Զօրավիգն օգնականութեան լեալ, կամ յղէ նմա, եւ այլն. (Եւս. քր. ՟Ա։)

Զօրավիգն օգնականութիւն լինել նմա։ Առնու իւր զօրավիգն օգնականութեան զԲենդեգէոս. (Խոր. ՟Բ. 17. 19. եւ ՟Գ. 46։)

(Աստուած) լիցի քեզ զօրաւիգ առ թշնամին արդարութեան. (Ճ. ՟Ա.։)

Կամ Մարտակից. գործակից. պաշտպան. ջատագով.

Բարեկամս եւ զօրավիգն հռոմայեցւոց համարել զհրէայս. (Եւս. քր. ՟Բ։)

ԶՕՐԱՎԻԳՆ կամ ԶՕՐԱՎԻԳ. գրի եւ ԶՕՐԱՒԻԳՆ կամ ԶՕՐԱՒԻԳ. σύμμαχος , ἁντιλήπτωρ, συμμαχία, ἁντίληψις եւ այլն. auxiliator, adjutor;
auxilium, subsidium Հզօրիչ. զօրացուցիչ. որ ի թիկունս հասանէ. ձեռնտու. օգնական. եւ Օգնականութիւն. կամ յն. պատերազմակից, թեւակից, ընդունօղ. թեւ թիկունք.

Գրիգորիոս երրորդութեանն զօրավիգն. (Ոսկ. լս. (տպ. քարոզն)։)

Ոմանք ի նոցանէ չար խորհրդոցն են զօրավիգն. (Լմբ. սղ.։)

Եւ աղօթիւք առ Աստուած՝ եղեր մեզ զօրավիգն. (Շար.։)

Ամենեքեան սոքա զօրավիգն էին որդւոցն Ղովտայ. (Սղ. ՟Ձ՟Բ. 9։)

Որդեակ, զօրավի՛գն լեր ծերութեան հօր քում։ Մի՛ լինիր զօրավիգն մեղաւորի. (Սիր. ՟Գ. 14։ ՟Ժ՟Բ. 7։)

Ո՛չ ի սոսա յուսացեալ, այլ ի զօրավիգն պաշտպան օգնականին արդարոցն՝ Աստուծոյ։ Նորոգ իմն եգիտ զօրավիգն օգնականութիւն. (Փիլ. իմաստն.։)

Զօրավիգն օգնականութեան լեալ, կամ յղէ նմա, եւ այլն. (Եւս. քր. ՟Ա։)

Զօրավիգն օգնականութիւն լինել նմա։ Առնու իւր զօրավիգն օգնականութեան զԲենդեգէոս. (Խոր. ՟Բ. 17. 19. եւ ՟Գ. 46։)

(Աստուած) լիցի քեզ զօրաւիգ առ թշնամին արդարութեան. (Ճ. ՟Ա.։)

Կամ Մարտակից. գործակից. պաշտպան. ջատագով.

Բարեկամս եւ զօրավիգն հռոմայեցւոց համարել զհրէայս. (Եւս. քր. ՟Բ։)

Գրիգորիոս երրորդութեանն զօրավիգն. (Ոսկ. լս. (տպ. քարոզն)։)

Ոմանք ի նոցանէ չար խորհրդոցն են զօրավիգն. (Լմբ. սղ.։)

Եւ աղօթիւք առ Աստուած՝ եղեր մեզ զօրավիգն. (Շար.։)


Զօրեղ

cf. Զօրաւոր.

· Calfa

NBHL (5)

Զօրաւոր. կարօղ. ուժեղակ. արի. քաջ. բուռն. ուժգին. եւ Տոկուն.

Մխիթարեցան ի բանից անտի Յուդայ ի զօրեղ եւ ի գեղեցիկ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 17։)

Զօրեղ ախոյեանք, կամ ջատագովք, կամ զէն, կամ սպեղանի։ Ի զարմէ զօրեղաց։ Զօրեղն ինքնութեամբ կամ ինքնիշխանութեամբ։ Զօրեղ դիմագրաւութիւն կամ ուժգնութիւն։ Զօրեղ երթմամբ. (Նար.։)

Զօրեղ ընդդիմամարտ, կամ զօրավար։ Զօրեղ նուէր աղերսանաց։ Ախտից զօրեղաց. (Սկեւռ. աղ.։)

Զօրեղ հանդերձ անկասկած լուանայցի. (Վրք. հց. ՟Է։)


Զօրէն

prep. adv. as, like, so that;
as if;
almost;
for instance;
— անասնոց, like beasts;
adv. conj. for instance.

· Calfa

NBHL (12)

սեռ. խնդ. որպէս յատկակացուցիչ. ի հայցականէ բառիս ՕՐԷՆ. նոյն ոճ է եւ ի յն. Ըստ օրինի եւ կարգի, այսինքն Ըստ օրինակի. ըստ կերպի. ըստ նմանութեան. հանգոյն. ըստ. որպէս. իբրե.

պէս, նման, կերպ, կերպով, կիպի, միսալը

Զօրէն էրէոց, կամ չարագործաց, կամ տղայոց անմտաց։ (Բ. մկ. Ժ. 6։ Գ. մկ. Զ. 10։ Իմ. ԺԲ. 24)

Ամենայն ոք յանձնիւր տուն զօրէն բարուց հայաստան մարդկան անձկացեալ էին։ (Բուզ. Դ. 20)

Զօրէն կոկեցելոյ իմն մոմոյ։ Զօրէն խոզի ի տղմի կելով։ Զօրէն ուխից, կամ քաջ բժշկի, կամ բոցոյ, կամ աղբեր։ (Փիլ.)

Զօրէն գովելոյ (այսինքն գովելւոյ) գլուխ ամբառնայ։ (Նար. ՀԵ.)

օրինակ իմն. իբր. իբրու. զոր օրինակ. որպէս թէ.

Զօրէն տարաշխարհիկ եւ անյարկ։ Զօրէն անճառապինդ շղթայիւք կապումն։ Կաշկանդեալ զօրէն երկաթապինդ լինէր կապանօք։ (Պիտ.)

Ակամբ՝ զօրէն հայելեաւ (յն. հայելւոյ) զերեւեցելոյն զտեսակ յինքն ընդունի։ (Նիւս. երգ.)

Զօրէն՝ որք սպառազինելն կամին ընդդէմ թշնամեաց։ (Մագ. ԿԸ. իսկ անդ. Կ.)

Որ ոչ զօրէն իմն սովորական նախապատուեալ, իմա՛, ըստ սովորական օրինի։ (Այլ Նար. ԿԹ.)

Որ զօրէն ունի խայթոցաց կարճի, իմա՛, զօրինակ, զնմանութիւն, որպէս անուն պարզապէս։


Զօրընտիր լինիմ

sv.

to assemble the staff;
cf. Զօրաժողով;
to pick out or unite the flower of the army.

· Calfa

NBHL (2)

ԶՕՐԸՆՏԻՐ ԼԻՆԵԼ. Հաւաքել զօրս ընտրանաւ, կամ առ ինքն կոչել զզօրս ընտիրս.

Դարձաւ Յովնաթան, զօրընտիր լինէր, զծերակոյտն ի խորհուրդ կոչէր. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 35.) յն. լոկ, եկեղեցացոյց զծերս։


Է

s. pl. int.

Է, ի, Էն or Էնն, Էին, that exists, existence;
that is of itself, the Supreme Being, the Most High, God;
ես եմ որ Էն, I am that I am;
որ Էն առաքեաց զիս առ ձեզ, I am sent me unto you;
էք, the divine persons, the Trinity. Էմ ից, being, existence, that exists;
creature, matter;
v. aux. he is;
անդ է տեսանել, one saw there, one sees;
գեղով էիցս զուարճացեալ, intoxicated with the beauties of nature. Է՜, eh! hey! oh! o! alas! է՜ Պետրէ, oh Peter !

· Calfa

NBHL (30)

մանաւանդ էն կամ էնն, էին, զէն, յէէն ὥν ens, qui est, deus Որ էն. Աստուած. ինքնագոյակ անեղ. Էակ ըստ ինքեան՝ առաջին եւ հարկաւոր, որոյ ելն եւ գոլն է նոյն. եբր. եհովահ. որ թարգմանի եւ Տէր, ընթերցեալ իբր Ատօնայի. Ադոնայի.

Յաղագս Էի։ Փոխանցելի է մեզ այժմ յարդարեւ գոյ՛ն արդարեւ էին աստուածաբանականն գոյանունութիւն. (Դիոն. ածայ.։ )

Աստուած մեծ, է էութեամբ եւ հզօր։ Զէին խնդիր ոչ թողցուք։ Որ շուրջ զէիւն են՝ առաջինք եւ մեծամեծք զօրութեանցն։ Էին Աստուծոյ։ Զմիոյն եւ զարդարեւ էին։ Զէն էապէս. (Փիլ. բագն. եւ այլն։ )

Զէն Աստուած, որ ի մարդ կերպարանեցաւ. (Եղիշ. Ե։ )

Որ զէն Աստուած ուրանայ, ինքն լինելոց է չէ՛. (Ճ. Ա.։ )

Էիդ Աստուծոյ։ Հրամանաց էիդ։ Ի հրամանէ էին։ Գոյանալոյն յէէն՝ էակացս։ Հեղեալ ի յէէն. եւ այլն. (Նար.։ )

Էն Աստուած՝ ամենազօր զօրութեամբ։ Որ էն յէութեան՝ որդի միշտ յէէն։ Օծեալն Աստուած էնն ի յէէն. (Շար.։) Ասի ուրոյն ուրոյն եւ զերից Աստուածային անձանց.

Որ էնն, եւ եսդ, եւ էդ Աստուած. (Շար.։ )

Ի շնորհաց հոգւոյն ընկալան զերից էիցն գիտութիւն. (Ճ. Գ.։ )

Արդ մի յանձանցըն միշտ էից, մինն ի յերից այս անբաւից. (Յս. որդի.։)

Է, էի էք, էից կամ էոց. գ. τὁ ὅν, τὰ ὅντα ens, entia, quae existunt Էակ եղական. առէք. արարած. որ կանս, գոյք. եղեալ ինչ. իրք.

Էն ի հոմանուանց է. իսկ իմաստասիրութիւն՝ գիտութիւն էիցն է. Սահմ. Ա։ (Ամենայն ինչ) բաղձայ է՛ գոլ եւ կոչիլ. (Անյաղթ պորփ.։ )

Զչէն ի յէ կոչեցեալ. (Սեբեր. Ե։ )

Իցէ Աստուած էոցն. (Կոչ. ԺԶ։ )

Սկիզբն լաւ եւ քաջ ամենայն էիցն՝ Աստուած է. եւ առաքինութեանց՝ բարեպաշտութիւն. (Փիլ. ժ. բան.։ )

Որ զէսս էացոյց յոչէից, օրհնի ի յէիցս. (Խոսր.։ )

Չար ո՛չ է յէէ, եւ ո՛չ յէսս, եւ ոչ էասցի. (Մագ. Ե։ )

Ստանալն ոչ զի ի յոչ էէ յէ ածիցէ, այլ զլեալսն փոփոխեսցէ. (Բրս. չար.։ )

Ակն Աստուծոյ՝ էոցն եւ գոյիցն է, եւ ոչ թէ չէոցն. (Վանակ. յոբ.։ Իսկ Ա. Կոր. Ա. 28. )

Զանտոհմս աշխարհի եւ զարհամարհեալս ընտրեաց Աստուած եւ զոչինչսն, զի զէսն իմն խափանեսցէ. իմա՛ զայնոսիկ, որք յաչս անձանց ինչ մի կարծին։ Այլ յասելն (Փիլ. իմաստն. )

Քերթողն՝ Հոմերոս, բազմաց էից քերթողաց, ըստ առաւելազանցութեան ասի. իմա՛ ըստ յն. ոճոյ, ելոց, եղելոց, այսինքն մինչ են կամ գոն եւ այլ քերթողք։ Եւ յասել (Պղատ. տիմ. )

Էրն եւ իցէն սմա ըստ ճշմարիտ բանին ոչ յարմարին, այլ միայն էնն. յն. τὸ ἕστι ly est իմա՛, է՛, որպէս երրորդ դէմն էական բայիս եմ, ես, է. իբր զի մշտնջենաւորին Աստուծոյ վայել է տիրապէս ներկայ ժամանակ. զի է անժամանակ եւ անփոփոխ եւ նոյն եւ նոյնպէս միշտ։ Է 2 մջ. Է՜. Ո՛վ. յէ՛. ա՛ ա՛. ա՛յ. հէ՛.

Է՜ մարդ, կա՛մ ՛ի դեհենէն երկի՛ր, կամ զարքայութենէն պէ՛տ արա. (Սեբեր. Ժ։ )

Է՜ հողմն կենսաբեր, եթէ երախտաւորիս ինձ, ա՛ռ յինէն զոգի իմ. (Հ. մայ. ԺԱ.։ )

Է՜ չարաբախտ՝ յերեկ ոչ տանջեցի զքեզ. (Հ. հոկտ. ԼԱ.։ )

Է՜ եղեռնաւոր եւ յանկարծահաս ուղխին խաղացելոյ. (Պիտ.։)

Է 3 Ձայնաւոր տառ՝ արձակ եւ անփակ ամենեւին ի հնչման, եւ երկար ըստ ամանակին. եւ անուն իւր ինքեամբ եւեթ հնչի է՛։ Ձայնիւ եւ ձեւով համեմատ է յունականին. Ε, ε այլ ի տառադարձութեան դնի փոխանակ (էտա) տառի յունաց. իսկ ε փոխի ի ե։ ա. Է. Լծորդ է ի մեզ ընդ ե, եւ ընդ ա. զորօրինակ էրէ, երէ. յէ՞ր. յե՞ր. ամէնօրհնեալ, ամենօրհնեալ. ալէկոծ, ալեկոծ. որդէգիր, որդեգիր. բազէ, բազա. աղաւնէվաճառ, աղաւնեվաճառ, աղաւնավաճառ. եւրոպէ, եւրոպա. եւ այլն. զի եւ ի յն. η , եւ α են լծորդ։ Է. է. Իբրեւ նշանակ թուոյ, նշանակէ Եօթն կամ եօթներորդ։ Է. Դրոշմեալ ի սկիզբն կոնդակաց եւ նամակաց, նշանակէ՝ Աստուած, Աստուծով, Յանուն Աստուծոյ. իբր համազօր եբրայականին, Եհովահ (այն է՝ Որ էն, կամ Էեւէ) անուանն Աստուծոյ, որ էր ասեն դրոշմեալ ի ճակատ խուրի, եւ ի մատանւոջ քահանայապետին. եւ զի սովին կնքեցաւ գերեզման տեառն, վասն որոյ ասի ի Շար.

Որ անփակ գրով հաստատեալ քարտէզ՝ կնքի մատանեաւ, անկորուստ պահելով զմեզ հաւատով երրորդութեանդ. այսինքն Էնն Աստուած կնքի Էիւ. (որպէս եւ Երզն. մտթ. գրէ. )

Կնքեցին մատանեաւ քահանայապետին, որ ունէր զանփակ գիրն զԷ՛ անուն Աստուծոյ։ Վասն որոյ գեղեցիկ նուագէ եւ քերթողն մեր ի խորհուրդ տառիս Է.

Է՛ն էապէս մեզ քարոզէ, զՈրէնն ուսեալ ի Մովսիսէ, թէ Աստուած էր ի սկըզբանէ, եւ ոչ եղեալ ի յումեքէ. (Շ. այբուբ.։)


Էշ, իշոյ, իշոց, իշու, իշուց

s. mus.

ass, jackass, donkey;
machine of war, (battering-ram);
bridge of a violin, etc;
— մատակ, she-ass, donkey;
կաթ իշոյ, ass's milk;
հեծանել յ—, to ride on a donkey;
խանչէ, անըռկէ, զռնչէ —, the ass brays.

· Calfa

NBHL (13)

ὅνος asinus Չորքոտանի խանչողական՝ անարգագոյն ի գրաստս, մեծականջ, տոկուն, ծոյլ, եւ անսաստ.

Համետեաց զէշ իւր։ Նստարո՛ւք դուք այդր հանդերձ իշովդ։ Էշս քսան, եւ մտրուկս տասն։ Զյաւանակ իշոյն.եւ այլն։

Ձիոց եւ ջորւոց եւ ուղտուց եւ իշուց (կամ իշոց). (Զաք. ՟Ժ՟Դ. 15։)

Մարդիկ հնարեցան ծնուցանել ի ձիոց եւ յիշոց ջորիս. Եզնիկ.։

Երիվարաց եւ իշուց։ Տեարք իշուցն. (Ճ. ՟Բ.։ Երզն. մտթ.։)

Եւ Սամփսոն իշու ոսկերովքն առաքինացաւ. (Եփր. ել.։)

Երկան իշու. (Ճ. ՟Ա. տե՛ս ԵՐԿԱՆ։)

ԷՇ. նմանութեամբ՝ Մեքենայ պատերազմական քառոտանի անուաւոր. որ ի Պտմ. աղեքս. կոչի եւ Խոյ.

Յեցուցին ի պարիսպն զկոչեցեալ էշսն. եւ է այս գործի մեքենայից անուաւոր, յերից երից արանց մղելով տարեալ, եւ ի ներքուստ կացնօք եւ սակրօք երկբերանովք եւ կտցաւոր մրճօք փորեալ զհիմունս. (Խոր. ՟Գ. 28։)

Պարանոցին շիշքն. (Պտմ. աղեքս.)

Սաստիկ ջարդեցան պարանոցին էշքն Նեքտանեբեայ։ (Կեչառ.)

ԷՇ. Յենարան եւ նեցուկ վերամբարձ լարից քնարի՝ փայտեայ կամ փղոսկրեայ. էշէք.

Բերանն որպէս փանդեռն է, եւ օդն որպէս զաղիսն, զանգիկն իբրեւ զէշն, լեզուն որպէս կդընտոց. (Ոսկիփոր.։)


Էրան

s.

gentle breeze, pleasant wind, zephyr;
քեզ շունչ համայն պախըրցի, ինձ — շունչ փոթորկի, each breeze for you is a furious blast, while to me the blast is a gentle breeze.

· Calfa

NBHL (4)

Որպէս յն. Աւրա. Այեր մեղմ. օդ քաղցրաշունչ.

Ոչ ի ծայրս կաղնեաց բողբոջ, եւ ո՛չ էրան ցօղախառն. (Ոսկ. հերոդ.։)

ԷՐԱՆ որպէս յն. αὕρα aura. Սիւք. մեղմ այեր կամ օդ. եւ Այդ. (որ է լտ. aurora )

Ոչ ի ծայրս կաղնեաց բողբոջ, եւ ոչ էրան ցօղախառն. (Ոսկ. ի յհ. մկ. եւ Ոսկ. հերոդ.։)


Ըղեղ

cf. Ուղեղ.

· Calfa

NBHL (1)

Նախ ըղեղն սկսանի գոյանալ. (Վանակ. յոբ.։)


Ըղերձեմ, եցի

va.

cf. Ուղերձեմ.

· Calfa

NBHL (2)

Այլ դողալով առաքինաբար զինքն ըղերձեալ՝ ի յանիւս աստուածային գանձուցն հոլովիցին. (Ժմ.) այսինքն զինքեանս ընծայելով Աստուծոյ մահուչափ, մինչեւ սայլիւք մարմինք սրբոցն արկան ի գետ։

Մարդկապէս Տէր Քրիստոս ի ձեզ, եւ դուք հոգեպէս ըղերձեալք ի նա. (Նար. առաք.) (տպ. ըղորձեալք) այսինքն նուիրեալք, կամ յարեալք։


Ըղձական, ի, աց

gr.

cf. Ըղձալի;
optative (mood);
— դիւթութիւն, witchcraft, sorcery, spell, charm.

· Calfa

NBHL (12)

ԸՂՁԱԿԱՆ. εὑκτικός optativus Ըստ քերականաց, մի յեղանակաց խոնարհման բայից. որ ի մեզ նոյն է ընդ ստորադասականի.

Ի վերայ քարկոծողացն առնէր եւ զըղձական աղօթսն. (Ճ. ՟Ա. ի ստեփ.։)

Ըղձական տռփումն. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Փեսայօրէն՝ ջերմամբ սիրոյ յոյժ ըղձական. (Շ. իմ. եղակ.։)

Ըղձական դիւրութիւն, կամ ճառ, նուագերգութիւն, երգ, նուէր ձայնի, խորհուրդք։ Ըղձականք եւ ախորժելիք. (Նար.։)

Բարեխօսութեամբ սրբոցս ըղձական. (Գանձ.։)

Ըզփրկչական լուրըն լըւեալ, եւ ըղձական նամակ գըրեալ. (Շ. վիպ.։)

Որ ինչ է ըստ ըղձութեանց կախարդաց, կամ ըստ ըղձից եղեալ.

Յառաջագոյն գուշակեցի ձեզ, զի մի՛ կարօտանայցէք ինչ այլոց ըղձական կարեաց (կամ կարծեաց). (Ոսկ. ես.։)

Ըղձական դիւթութիւն. (Գէ. ես.։)

Խոնարհութիւնք են հինգ. աներեւոյթ, հրամայական, ըղձական, ստորադասական. (Թրակ. քեր.։)

Ոչ լուաւ, թէ կեցցե՛ս. եւ էր ասացեալս ըղձական, եւ ոչ հրամայական. (Կլիմաք.։)


Ըղձամ, ացի

va.

to desire, to wish, to long for;
to guess, to divine;
ողջ լինել ձեզ —, I wish you health, I hope you will enjoy good health;
adieu! good bye!

· Calfa

NBHL (15)

ԸՂՁԱՄ կամ ԸՂՁԱՆԱՄ. ἑπιθυμέω , εὕχομαι, φρονέω desidero, opto, sapio, voveo, oro, precor Իղձ ունել, իղձ լինել, ըղձիւ բերիլ. բաղձալ. ցանկալ. փափաքել. եւ Ըղձիւք՝ ուխտիւք խնդրել, աղերսել. մաղթել. աղօթել.

Ըղձանամք, զի եւ այլն։ Ըղձայ լինել եւ այլն։ Ըղձացարուք նմանել եւ այլն. (Եբր. ՟Զ. 11։ Փիլ.։)

Ըղձանային այգուն լինելոյ. (Գծ. ՟Ի՟Է. 29։)

Կայունութեան ըղձասցի եւ հաստատութեան. (Փիլ. իմաստն.։)

Այսպիսի դառն մեծութեան ըղձացաւ յաշակերտսն թշուառականն Յուդա. (Համամ առակ.։)

Ընդ հրեշտակս պարակցութեանն ըղձայ. (Լմբ. սղ.։)

Ըղձամ առ Աստուածն իմ. (Ճ. ՟Ա.։)

Սկսաւ եւ այլ իմն պատիւ ըղձանալ։ ըղձանայր աւելի եւս պատիւ քան զոր ունէրն՝ առնուլ։ Զի՞նչ օգուտ իցէ քեզ ո՛վ մարդ՝ զայլս ի տանջանս ըղձանալ. (Ոսկ. ես.։)

Այլք ըղձային զպատառումն երկրի. (Եղիշ. ՟Գ.)

Ոչ կեանս միայն ըղձանայ որդւոյն, այլ եւ զառաջին՝ Աստուծոյ կեանս. (Փիլ. լին. ՟Գ. 57։)

Ոչ կամիս կորուստ, ոչ ըղձանաս մահ. (Նար. ՟Հ՟Զ։)

Եւ ապա արքային Սմպատայ զմահ անհնարին ըղձացեալ ոստիկանին ... մատնէր զնա անօրէն դահճաց. (Յհ. կթ.։)

Ըղձաց զթեւս աղաւնոյ։ Ըղձանայր զելս ի մարմնոյս։ Զսոյն եւ աշակերտացն ըղձանայ. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

Զսըտութիւնսն մի՛ եւս տեսանիցէք, եւ ըղձութիւնս այլ եւս ոչ ըղձանայցէք։ Մարգարէք նորա ըղձային (կամ ըղձանային) նոցա ստութիւն. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 23։ ՟Ի՟Բ. 28։)

ԸՂՁԱԼ կամ ԸՂՁԱՆԱԼ. μαντεύομαι vaticinor, divino, hariolor Ըղձութիւնս պատմել. հմայս հմայել. գուշակել.


Ըղձանք

s. pl. strong desire, longing, eagerness;
— առաջնորդութեան, ambition.

· Calfa

NBHL (1)

Մի՛ տնկեսցին ի քեզ համարձակութիւնք, եւ ըղձանք առաջնորդութեան. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Ինքնին

adv.

by himself, personally, in person;
դու —, yourself, (thyself);
ես — իսկ եմ, it is I (myself);
թագաւորն —, the king himself, in person;
դուռն — բացաւ, the door opened of itself.

· Calfa

NBHL (9)

իբրեւ զհասակ ինքնին անկեալ ի զօղնոյ։ Երկիրն ինքնին բերէ զպտուղն։ Դուռն՝ ինքնին բացաւ նոցա.եւ այլն։

Ինքնին զինքն օգնականութեամբն յայտնեաց (աստուած որդւոցն իսրայէլի). (Կիւրղ. ել.։)

Դու ինքնին քեզէն քոյովդ բանիւ մեզ սահմանեցէր։ Ընտրեաց ինքնին կամաւորաբար զդատակնիք սատակման. (Նար. ՟Դ. ՟Հ։)

Ինքնին տէր փրկեաց զնոսա ... ինքնին (յն. ինքն) փրկեաց զնոսա ... ինքնին (տէր) ետընդ նոսա պատերազմ. (Ես. ՟Կ՟Գ. 9. 10։)

Թագւորն ինքնին իսկ զարմացեալ լինէր. (՟Բ. Մակ. ՟Է 11։)

Զինքնին թագաւորն զխոսրով։ Զթագաւորն տիրան ինքնին գլխովին. (Բուզ. ՟Գ. 11. 21։)

Դա ինքնին է քրիստոս. (Եւս. պտմ. ՟Է. 1։)

Որդին աստուածոյ ... նա ինքնին ձեզ հրաւիրակ յարքայութեան. նա ինքնին պաշտօնեայ իւրոց բարեաց. (Ագաթ.։)

ԻՆՔՆԻՆ. ա.գ.մ. αὑτός ipse. Ինքն. նոյն ինքն. ինքն գլխովին. անձամբ անձին. ինքը.


Իշխանական, ի, աց

adj.

sovoreign, imperial;
seigneurial, of or belonging to a baron;
magisterial;
absolute;
lordly;
noble;
ruling, in power, in authority;
—ն տունջեան, — գիշերոյ, the sun;
the moon, the stars.

· Calfa

NBHL (26)

ἁρχοντικός, ἁρχικός ad principatum pertinens, principalis. princeps Սեպհական եւ վայելչական իշխանի կամ իշխանութեան. պետական.

ԻՇԽԱՆԱԿԱՆ. ἑξουσιάζων, ἁρχηγός, ἁρχικός, τὸ ἁρχικόν princeps, praepositus, principalis. Իշխօղ. իշխան. գլխաւոր.

ԻՇԽԱՆԱԿԱՆ. ա.գ. ἠγεμονικός, τὸ ἠγεμονικόν directivus, princeps animi pars, mens, intellectus, ut director. Առաջնորդականնն. միտք.

Տայ գրիգորի զիշխանական պատիւն։ Պայազատէ զիշխանական պետութիւն զայն. (Յհ. կթ.։)

Հոգի աստուծոյ՝ բարի, ուղիղ, իշխանական բնութեամբ, եւ ո՛չ դրութեամբ. (Առ որս. ՟Զ։)

Իշխանական բանիւ աստուծոյ կանգնեցան կացինծառք ամենայն. (Վեցօր. ՟Ե։)

Խոստովանի զիշխանական տէրութիւնն աստուծոյ. (Ի գիրս խոսր.։ Եւ Անձնիշխանական. ազատ.)

Զիշխանական կամս իշխողին՝ բա՛րձ, որ քոյումդ ո՛չ հնազանդին. (Յիսուս որդի.։)

Իշխանական կամօք պատուեալ. (Շ. վիպ.։)

Իշխանականաւն հակամիտեցին յո՛ր եւ կամեցան. (Լմբ. ժղ.։)

Նորա իշխանական եւ կամաւոր մահուանն. (Նանայ.։)

Լուսաւորն մեծ իշխանական տուընջեան, եւ լուսաւորն փոքր՝ իշխանական գիշերոյ. (Եփր. ծն.։)

Զարեգակն արար իշխանական տուընջեան։ Զլուսին եւ զաստեղս արար իշխանական գիշերոյ. յն. յիշխանութիւն. (Սղ. ՟Ճ՟Լ՟Բ. 8. 9։)

Որ արարեր զերկուս լուսաւորս. զմին իշխանական տուընջեան ... իսկ գնացք իշխանականին գիշերոյ եւ այլն. (Ագաթ.։)

Նախ առաջին ի գազանաց՝ իշխանականն՝ առիւծ. (Ոսկիփոր.։)

Ուսաք՝ եթէ իշխանական է իմաստասիրութիւն. (Սահմ. ՟Ի՟Ա։)

Ջերմութեանն ամենայնի ընթացելոյ ի սիրտն յիշխանականն կոյս. (Նիւս. բն.։)

Իշխանականք, եւ ոչ իշխեցեալք։ Պսակեալն, եւ իշխանականք իւր. (Նար. ՟Լ՟Գ. ՟Լ՟Ը։)

Իշխանականն ապականեալ էր ... իսկ որ ընդ իշխանութեամբ էին. տակաւին առողջ էին մտօք. (Ոսկ. յհ. ՟Բ. 3։)

Միտքս իշխանական հոգւոյ եւ մարմնոյ. (Առ որս. ՟Թ. եւ Մաշկ.) (որ հայի եւ ի յաջորդ նշ)։

Դատաւոր զմարդկային զիշխանական զմիտսն ասէ կամի, ներգործէ. (Կիւրղ. ղկ.։)

Զիշխանական միտս նոցա լուսաւորել. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Զանհասանելին իշխանականս իմացման. (Նար. կուս.։)

Ոմանք ոչ որոշեցին ի հոգւոյ զմիտսն, այլ՝ նորին ինքեան իշխանական գոլ զիմացականնհամարին։ Այսպէս սահմանեն զզգայութիւնն, հոգի իմանալի յիշխանականէն ի գործարանս կոյս կարգեալ. (Նիւս. բն.։)

Պայծառանայ իշխանականին առաջնորդութիւն առ ի յընտրութիւն ճշմարտութեանն. (Խոսր.։)

Եւ ոչ իշխանականս ի մեզ ամբոխիցի չար եւ մոլար օրինակօք։ Պայծառացուցանէ զմեր իշխանականս. եւ այն՝ զմաքրեալն։ Զիշխանականիս պայծառութիւն, որ ուղղէ մեզ ըստ աստուծոյ զգնացսն. (Ածաբ. առ որս. ՟Ա. եւ Ածաբ. ծն. եւ Ածաբ. մկրտ.։)


Իշխեմ, եցի

vn.

to reign, to rule, to govern, to be master;
to be in power, to have power or authority;
to presume, to take the liberty, to dare;
— կրից՝ ախտից, to master, to dominate, or command one's passions;
— մտաց ուրուք, to hook, to lay one's hand on some one, to influence the thoughts and actions of some one.

· Calfa

NBHL (18)

եւ ն. ἅρχω impero, principatum ero ἑξουσιάζω potestatem habeo. Իշխան լինել, եւ ունել եւ վարել զիշխանութիւն. տիրել՝ իրօք կամ նմանութեամբ.

ԻՇԽԵՑԵԱԼ, ցելոյ. որ է ընդ իշխանութեամբ. հպատակ.

Ազատք ի լծոյ, իշխանականք, եւ ոչ իշխեցեալք. (Նար. ՟Լ՟Գ։)

Իշխեցէ՛ք ձկանց ծովու, եւ թռչնոց երկրից, եւ ամենայն անասնոց, եւ ամենայն երկրի։ Իշխել տուրընջեան եւ գիշերոյ։ Ահաւադիկ է այրն՝ զորմէ ասացի քեզ, եթէ նա իշխեսցէ ժողովրդեան իմում։ Ոչ իշխեցից ես ձեզ, եւ ոչ իշխեսցէ ձեզ որդի իմ, այլ տէր իշխեն նոցա.եւ այլն։

Իշխելոց իցէ ամենայն վաստակոցն իմոց զոր վաստակեցի։ Եւ որ իշխենն նոցա բարերարք կոչին։ Կին՝ մարմնոյ իւրում ոչ իշխէ, այլ այրն. նոյնպէս եւ այրն իւրում մարմնոյ ոչ իշխէ, այլ կինն. եւ այլն։

Յաղջկանէ միոջէ իշխելոյ կողմանցն այնոցիկ. (Խոր. ՟Բ. 16։)

իշխեցին ամբոխից եւ տիրեցին ժողովրդոց։ Չիք իմ թագաւոր առ իշխել շնչոյս բաց ի քէն քրիստոս. (Նար.։)

ոմանք իշխեն եւ իշխին, որպէս բարկութիւն. քանզի բարկութիւն իշխի ի բնէ, եւ իշխէ ցանկութեան. (Սահմ. ՟Ժ.)

Քանզի կոչիմ իշխան հայոց, բայց ես իշխիմ յախտից իմոց. (Հեթում ոտ.։)

Ու՞ր է որ իշխեաց առնել զիրսս զայս. (Եսթ. ՟Է. 5։)

Իշխեցին ծառայքն ի վերայ մեր ի պատերազմ. (Յուդթ. ՟Ժ՟Դ. 8։)

Ոչ իշխէր ոչ հարցնել, կամ ոչ ոք իշխէր հարցնել։ Ոչ ոք իշխէր հայել։ Ոչ իշխեմ խօսել ինչ։ Իշխէ. ոք ի ձէնջ. եւ այլն։ Կամ իշխեն ըստ կամս իւրեանց երթալ ուրեք, եւ կամ գործել, եւ ոչ իշխեն անցնել զհրամանաւ թագաւորի. (՟Ա. Եզր. ՟Դ. 11։) (յն. ո՛չ կարեն, եւ կամ այլազգ։)

Տէրն մահու եւ կենաց եւ՛ կարճել իշխէ զհրամանն իւր, եւ երկայնել. (Եզնիկ.։)

Կինն իշխէ մեկնել. աստուծոյ կարօղ է. (Կանոն.։)

Հրաման տայ ... գործաւորաց յասորեստանեաց. եւ յայլոց իշխեցելոց. (Խոր. ՟Ա. 15։)

Ամենայն իշխանօք եւ իշխեցելովք. (Պիտ.։)

Այսոքիկ զիշխանաց եւ զիշխելոց նշանակեն. (Վահր. յայտն.։)

Իշխանաց յոգտութիւն իշխեցելոց (խորհել). (Փիլ. ՟ժ. բան.։)


Իջանեմ, իջի, էջ

vn.

to descend;
to fall;
to decline;
to sink;
to settle, to subside;
to light, to sit down;
to empty itself;
to lodge, to stop at, to sojourn;
cf. Սերիմ;
ի ծառայութիւն —, to lower one's self to servitude, to become a servant;
յաղքատութիւն —, to impoverish one's self, to become poor;
— ի նաւէ, ի կառաց, յերիվարէ, to disembark, to go ashore, to land;
to alight, to get out of a carriage;
to dismount or alight, to get off, to get down from a horse;
— ի գերեզման՝ իհող մահու, to descend into the grave, to be buried;
— յօթեւան ուրեք, to put up at an hotel;
— ի հպարտութենէն, to humiliate one's self;
to relent, to soften, to become calmed, appeased;
ի թիկունս —, to go to the rescue, to succour;
— ի հանդէս մարտի, to come to blows, to fight;
— գետոց ի ծով, to discharge, to fall into, to disembogue, to disgorge, to empty itself, to overflow;
արտասուք զծնօտիւք իջանեն, the tears fell down his (or her) rosy cheeks;
էջ մրրիկ հողմոյ ի ծովակն, a storm broke over the lake.

· Calfa

NBHL (20)

καταβαίνω, κατέρχομαι, κατάγομαι descendo, devenio, deducor եւ այլն. Էջս առնել. վայրաբերիլ. ի բարձր տեղւոջէ ի վայր կամ ի ստոր գալ՝ երթալ, հոսիլ. իջնալ, ինջնալ.

Էջ ի լեռնէ անտի։ Էջ ի խաչէդ։ Իջին երկոքին (ի կառաց) ի ջուրն։ Իջանելյերուսաղէմէ յերիքով, կամ ի տրովադա, յանտիոք, ի տիւրոս, ի սիդոն, յեգիպտոս. կամ յանդունդս, ի դժոխս, ի գերեզման, ի հող. եւ այլն։

Իջին անձրեւք։ Վտակք ջուրց իջին յաչաց իմոց։ Իջանել հրոյն զհինգ քաղաքաւ։ Ետես զհոգին աստուծոյ իբրեւ զաղաւնի՝ զի իջանէր ի վերայ նորա։ Իջանէր իբրեւ զաղաւնի յերկնից, եւ հանգչէր ի վերայ նորա։ Ընդ ճանապարհ՝ որ իջանէ յերուսաղէմէ ի գազայ։ Իջանել անօթ ինչ իբրեւ կտաւոյ մեծի։ Աստուածք նմանեալ մարդկան իջին առ մեզ։ Արիք իջէք առ այրն։ Ի՛ջէք անդր։ Ամենայն տուրք բարիք ... ի վերուստ են իջեալ առ ի հօրէն լուսոյ. եւ այլն։

Իջանել ընդ առաջ տեառն իմոյ արքայի։ Ի թիկունս իջցէ, օգնեսցէ. եւ այլն։

Արտասուք այրւոյ զծնօտիւք իջանեն. (Սիր. ՟Լ՟Բ. 9։)

Խոխոջանք խոռոչանք խոռոչանց որ բղխեն իջանան ի գլխոց լերանց. (Վեցօր.։)

Փիսոն (գետ) իջանէ յովկիանու ծով. (Շիր.։)

Ի ծառայութիւն յազատութենէ իջի. (Սեբեր.։)

մինչդեռ իջեալ գայ նա ի բանի անդ իւրում (այսինքն ի վայր կոյս՝) կարգէ զայսոսիկ. (Եւս. պտմ. ՟Ի 17։)

Բանին իեցելոյ ի մարդկանին. (Կիւրղ. պրպմ. եւ Կիւրղ. գանձ.։)

ԻՋԱՆԵԼ. որպէս Զիջանիլ. մեղմիլ. դադարել. խոնհարիլ.

Ի միտս իւր իջանէր առ տանջանացն աստուծոյ. (՟Բ. Մակ. ՟Թ. 11։)

Իջին ի հպարտութենէ. (Մծբ. ՟Ժ՟Է։)

Իջանելով յանասնականն անարգելութիւնս։ Իջանէ ի ծառայական ամբարիշտութեան զառածումն. (Պիտ.։)

Եթէ միտք ոչ ճգնեսցին եւ իջցեն ընդ փափուկս, այլ եւս առաւել դժուարեսցի. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

ԻՋԱՆԵԼ. Սերնդեամբ յաջողել.

Ի նաթանայ իջանէր ազգն ի յովսէփ, եւ ի սաղմոնէ իջանէր ի մարիամ. (Խոր. առ արծր.։)

Յղեաց կոչեաց զտուբիա, առ որում իջալ էր նա. (Եւս. պտմ. ՟Ա. 12։)

Երթեալ իջանէաք ի քաղաքագեղն մեղտի։ Ի նոյն վայրի իջեալ բանակեցան. (Զենոբ.։)

Յանհոգս էին իջեալ պարսիկքն. (Մամիկ.։)


Իսկ

s. adj. conj. adv.

essence, reality, substance, truth;
essential, real, effective, true;
besides, moreover;
but, still, yet;
in fact, really;
even;
as for, as to;
զիսկն գիտել, զիսկն ասել, to be thorougly acquainted with;
to tell the simple truth;
to exhaust a subject;
մեզէն — լուաք, we ourselves have heard;
ինձ — գլխովին, to me;
to myself;
բնաւ — ոչ, not at all;
բնաւ — զի՞ լսէք նմա, why do you listen to him ? չէ եւ չէ —, by no means, in no way whatever;
յայտ —է, it is palpable, evident, clear;
— ես, for me, as for me;
— վասն, as for;
— եւ —, in a moment, soon, speedily, immediately, instantly, directly, forthwith;
truly, in effect, really.

· Calfa

NBHL (42)

δέ autem. այլ. բայց. սակայն. եւ. ուր. տէ. տա.

ԻՍԿ. յետադաս. շ.մ. μέν, τε, γάρ quidem, utique, que, etiam, enim. Ապաքէն. համայն անդստին. ի բնէ. արդեամբք. արդարեւ. իսկապէս. արդեօք. գոգցես. եւս ե՛ւ.

ԻՍԿ ԵՒ ԻՍԿ. մ. εὑθέως statim Անդէն վաղվաղակի. իսկոյն. առժամայն. նոյն հետայն. մէկէնիմէկ.

Եւ ըստ քերականաց՝ ԻՍԿ ասի Յատուկ անունն, ըստ յն. κύριον , այսինքն տիրական. լտ. proprium, այսինքն Սեպհական. զի եւ յայտարար եզական կամ անհատ անձին որ կոչի առաջին գոյացութիւն. որպէս եւ հասարակ անունն յայտաբար տեսակի գոյացութեանց՝ Առասական կոչի.

Կին մի մերձեցաւ ի դրոշակ հանդերձի նորա. իսկ յիսուս իբրեւ դարձաւ, եւ ետես, ասէ։ իսկ յոհաննէս իբրեւ լուաւ։ Իսկ որ ի մէջ փոցն սերմանեցաւ։ Իսկ որ յերկիրն բարի սերմանեցաւ։ Իսկ ո՞վ իցէ հաւատարիմ ծառայ։ իսկ մի ոմն ի կախելոց չարագործացն։ Այր բարկացօղ նիւթէ զկռիւ. իսկ երկայնամիտն եւ զհանդերձեալն ցածուցանէ. եւ այլն։

Եւ կամ οὗν ergo, արդ. այլ արդ. իսկ արդ. ապա. ուրեմն. հապա, անանկ է նէ.

Իսկ զի. մկրտես, եթէ դու չես քրիստոսն. (Յհ. Ա. 25։)

Եթէ առ օրէնն քերովբէիւ արար պատիւ, իսկ ո՞ր, չափ առ երկնայնս սեղան խաչս. (Անյաղթ բարձր.։)

Զի եթէ զգեստ աստուծոյ զվարդուրին պատրուակ ասաց եզեկիէլ ... իսկ ո՞րքան պատիժ անմաքրութեան եղիցի զաստուած զգեցողիս ներքոյ եւ արտաքոյ. (Նար. ԼԳ։)

Դուք կոչէք զիս վարդապետ եւ տէր. եւ բարիօք ասէք (կամ առնէք), քանզի ե՛մ իսկ. (ՂՀ. ԺԳ. 13։)

Արդ յայտ իսկ է, թէ յազգէ յուդայ ծագեաց տէր մեր. (Եբր. Է. 14։)

Զօրութեամբ իսկ գոլով նորա զօրեղագոյն։ Աշխարհ ասացեալ լինի բոլորիցն կարգաւորութիւն իսկ, եւ զարդարումն ընդ աստուծով իսկ, եւ ի ձեռն աստուծոյ պահեալ. (Արիստ. աշխ.։)

Յայնմ ժամանակի այս եղեւ իսկ։ որպէս եւ են իսկ. (Ագաթ.։)

Եթէ այսպէս է, որպէս եւ ասացաւ, զի եւ է իսկ ճխմարիտ. (Սարգ. ա. պ. Գ։)

ո՞վ զայնպիսիսն մարդ անուանեսցէ. չէ՛ եւ չէ՛ իսկ ասել մարդ. (Մանդ. Բ։) Կամ որպէս թարմատար, առընթեր այլոց բանից.

մեզէն իսկ լուաք ի դմանէ. (Յհ. Դ. 42։)

Վերակացուեղեւ բազմաց, եւ ինձ իսկ գլխովին։ որք երեւելիքն իսկ են յառաքեալս, որք եւ յառաջ իսկ քան զիս եղեն ի քրիստոս. (Հռ. ԺԶ. 2. 7։)

Ուր պայծառապէս իսկ բորբոքի ջահ սրբութեան. (Յհ. կթ.։)

Նորին իսկ սակաւ սիրելն կարգեսցի. (Նար. ԺԷ։)

Իսկ արդ ո՞վ իցէ սուրբ յաղտոյ։ Իսկ արդ զի՞նչ ասիցեմք։ Իսկ արդ զի՞արդ. Իսկ արդ՝ խորհիցի՞ս զայս ո՛վ մարդ. եւ այլն։

Իսկ արդ քանզի յայնպիսի շնորհացն վրիպեցաք, օ՛ն առեալ՝ մտադիր յերկրորդն դիմեսցուք. (Ոսկ. մ. Ա. 1։)

Իսկ եթէ դաւիթ զնա տէր կոչէ, զի՞արդ որդի նորա իցէ։ իսկ եթէ դուք՝ որ չարքդ էք, եւ այլն։ իսկ եթէ մատամբ աստուծոյ հանեմ զդեւս, եւ այլն։

մեղայ առ կեանսդ դժրողութեան, ի՛սկ եւ ի՛սկ մեղայ։ Աստուած ի՛սկ եւ ի՛սկ իլոյս անմատոյցասի. (Նար. ԻԷ. ՂԳ։)

ԻսԿ թէ ոք ասասցէ։ Իսկ թէ զոք յաղքատաց, եւ այլն. (Շ. թղթ.։ Լմբ. սղ.։) հապա թէ, թէ որ։ Կամ որպէս, Այլ թէ. բայց. սակայն. ամմա.

Իսկ թէ որ իցէ գառանն, ասասցէ յովհաննէս։ Իսկ թէ որքան բարիս հանդերձեալ է աւարտել, տնօրենն եւ ուղղիչն զչափն գիտէ. (Կոչ. ԺԳ։ Լմբ. ատ.։)

ԻՍԿՈՅՆ. ԻՍԿՈՅՆ ԻՍԿ. Որպէս թէ Յիսկէ կամ յսկզբանէ անտի. զոյգ ընդ ինելն. անդէն եւ անդ. իսկ եւ իսկ. նոյն ժամայն. նոյն ատէն, մէկէնիմէկ, շուտով.

Լուեալ աբգարու, իսկոյն կոչեաց զնա։ իսկոյն ճիչ բարձեալ։ Իսկոյն բեկաւ. (Խոր. Բ. 30։ Նար. ԻԵ։)

Ի հասնելն մերում անդ՝ իսկոյն իսկ հրովարտակ առաքեցի։ իբրեւ յանդիման ոստիկանքն եղեն, նա իսկոյն իսկ հրամայէ սրով սատակել զնոսա. (Յհ. կթ.։)

ԻՍԿ 2 (ի իւ, ից, կամ ոյ.) գ. ԻՍԿ որ եւ ԻՍԿՈՒԹԻՒՆ. (լծ. յն. ուսիա. լտ. էսսէնցիա. ) Բուն էութիւն. գոյութիւն. զինչութիւն. զաթ.

իսկն նորա եւ բնութիւն անհաս է ի մէնջ. (Լմբ. պտրգ.։)

Արդ որ կամի՝ (գիտել) զիսկն խաչիս մծանձիութեան. (Շ. ոտ. բարձր.։)

Վասն ոչ զօրելոյ երկրածին բնութեան զիսկն գիտելոյ. (Նար. ՂԳ։)

Տէր քրիստոս, որ է օծեալ անունդ իսկոյն։ Ծանուցեալ նշանակի իսկ անունն իսկոյ. իմա՛, կամ իսկութեան, կամ ճշմարտին՝ իսկականին (ըստ յաջորդ նշ)։ նոյնպէս է եւ (Նար. ԺԷ.)

Որ վարդապտացն է պատիւ, կարծողական զիսկն գիտելոյ. այսինքն զստոյգն (իբր գոյակ. կամ ածակ.)։ Նոյնպէս իմա՛ եւ զասելն. (Սարկ. յղ. պատկեր.)

Թեպէտեւ հոմանունաբար գոյացութիւն ասիամենայն, սակայն իսկ եւ տիրապէս էութիւն արարչական, ըստ որում եւ էն, ասասցի։

ԻՍԿ. ա. որ եւ ԻՍԿԱԿԱՆ. Էական. ի բնէ գոյացական. բուն. յատուկ. բնիկ. ստոյգ. Ճշմարիտ եւ. հարազատ.

Ո ր ինչ հանդերձ իմաստութեամբ է, ամենայն ինչ իսկ եւ բուն եւ տիրական է. (Փիլ. լին. Գ. 22։)

Աստուած՝ անուանելով հայր բազմաց, բայց յիսկ իսկութենէ ճշմարտիւ հայր միածին որդւոյ. յն. բնութեամբ եւ ճշմարտութեամբ. (Կոչ. Է։)

արդ եթէ ի՛մկ իցէ հիւղն. զուգակից է աստուծոյ. (Վեցօր. Բ.) յն. անծին կամ անեղ։

Որդի ... հոգին սուրբք ... այս են իսկք։ Ուստի ըստ փիլիսոփայից՝ ԻՍԿ ասի գոյացականն, որպէս եւ պատահականն՝ (Անիսկ.)

Իսկ է, որ զինքեան գոյութիւն (կամ զգոյացութիւն) ցուցանէ. որպիսի մարկոս (յն. հոմերոս, սոկրատէս)։ Մակադրական է, որ ի վերայ իսկիցն, եւ կամ առասականացն եդեալ է ... Ի վերայ իսկիցն, որպիսի՛, յովաննէս զաքարեան ... Երկանուն է, անուանք երկու ի վերայ մրոյ իսկի դասալ, ո՛րգոն, եղիազարոս (որ) եւ աւարեան։ Մականուն է, որ հանդերձ այլով իսկիւ ի վերայսիոյ ասացեալ է. ո՛րգոն, բաներեգէս յովհաննէս. (Թրակ. քեր.։)

Միիմ անուն, որ ոչ հատանի յայլ ոմն, իսկ ասին. եւ են այլոքիկ, ադամ, սեթ, եւ այլն. սյնպէս եւ այլ կենդանիք, եւ աճականք, եւ անաճք՝ անհատք ի սացանէ՝ ի՛սկ ասին. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)


Իր, իրի, իրաց

s.

thing;
affair;
fact, effect, substance;
reality;
յ— արկանել, to use, to wear;
to put in execution;
օգնել իւիք, to procure assistance;
— ոչ կարեմ առնել —ս ինչ, I can do nothing;
—ք առն յառաջադէմ յաջողէին, this man's affairs prospered;
այր հմուտ —աց պատերազմի, a man experienced in warfare;
կարեւոր —, an important affair;
—ք աշխարհին, public business;
իրաց իրաց, of various, or many things;
յ—ս յ—ս, in various matters;
—օք, by deeds;
really, effectively;
ամենայն —օք, in any vay, or manner, at all events;
սմին, դմին, նմին —ի, for this, therefore, for this, that reason;
բարւոք ընթանան —ք, cf. Ընթանամ;
ընդ բան եւ ընդ — է մեծ ինչ խտիր, saying and doing are two things.

· Calfa

NBHL (15)

Առնել իրս ինչ։ Արարից ես իրս մի։ Հաճոյ թուեցան իրքն։ Հասանէին իրքն այն եւ ի շուշան քաղաքն։ Հաւատարիմ ամենայն իրանց տան թագաւորին։ իրքառնն։ կալպատրաստ յիրս ամենայն։ Այր քաջ իրաց պատերազմի։ Վասն ամենայն իրաց։ Վասն իրացնհաստատելոց ի մեզ։ Զի. է, զի եդիր ի սրտի քում զիրս զայս՜ Յոր պէտս իրաց եւ կոչեսցէ զձեզ։ Իրք ինչ իցեն ընդ ընկերի իւրում (այսինքն վէճ)։ Սուրբս լինել յիրիդ յայդմիկ զեղբայր իւր։ Երկու անփոփոխելի իրօքն։ Ամենայն իրք չարք։ Յամենայն իրաց չարաց ի բա՛ցկացէք. եւ այլն։

Անջատականք զայլսն շաղկապեն, բայց ի յիրէ յիր խտրոցեն. (Հին քեր.։)

որսորդական իրի ախորժակ։ Ներբողելի է զդէմս եւ զիւր որպէս զդեմոսթենէս կամ զպղատսն. զիւրս, որպէս զարչարութիւն կամ զողջախոհութւն. (Պիտ.)

Զի թէ ոք իրս ունիցի, մի՛ յայլ գաւառէ դատաւորս խնդրեսցէ. (Կանոն.։)

Առ ի պաշտօն ժամանակաց ըստ իրաց իրաց ինչ ընծայելոյ։ Իրաց իրացպիտոյից օգտակարաց ամենայն եկեղեցացն հասեալ յօգնութիւն. (Ագաթ.։)

Նոյն ընդ յոյնն յիրս իրս խառնեալ, եւ յոմանս որոշեալ. (Լմբ. պտրգ.։)

Արդեամբք. գործով. հաւաստեօք.

Իրօք բարկացուցեր, եւ բանիւք հաշտեցուսցես (զաստուած). (Ոսկ. սղ. ՟Ծ։)

Զի թէ նոքա որք ոչ տեսին, Հաւատացին իբր մօտակաց, քանի. (իրաւ) (գուցէ՝ իրաւք, այսինքն իրօք) մեզ հաւատացելոցս իրաւացի է հաւատալ. (Շ. բարձր.։)

Բազում ինչ, անենայն իրօք. (Հռ. ՟Գ. 2։)

πράγμα res, negotium, opus ինչ մի որ ասի եւ Բան. գործ. էակ. գոյք ոչ անձնաւորք. խնդիր իմն. պետք ինչ. որ ինչ եւ իցէ. իրք. իք. բան մը

ԱՄԵՆԱՅՆ ԻՐՕՔ. κατὰ πάντα τρόπον per omnem modum. ամենայնիւ. ըստ ամենայն յեղանակի բանի կամ օրինակի. տե՛ս եւ բառն ԱՄԵՆԱՅՆ։ ամմէն կերպով.

Եւ ես ինձէն իսկ ողջեմ անենայն իրօք ընդ մեզ եւ նոքա գոհացողք եւ բարեբանիչք լինել. (Յհ. իմ. ատ.։)

Յանձն եւս ամենայն առեալ ամենայն իրօք զհաշտութիւն աշխարհի շնորհել. (Յհ. կթ.։)

ԴՄԻՆ կամ ՆՄԻՆ կամ ՍՄԻՆ ԻՐԻ. այսնքն Վասն դորին՝ նորին՝ սորին իրի։ Տե՛ս ի կարգի տառիցն Դ, Ն, Ս։


Իրական, ի, աց

adj.

real, effective, actual, substantial, positive;
—աց պատմութիւն, the history of events.

· Calfa

NBHL (2)

πραγματικός realis. որ ինչ կայ իրօք. եւ Որ ինչ անկ է իրաց կամ անցից. եւ ըստ յն. ոճոյ Զգուշաւոր, գործունեայ.

Որպէս յիրականացն պատմութեանց հերոդոտայ է ուսանել ի չորրորդէ. (Խոր. ՟Բ. 2։) (կայ եւ օրինակ, յիւրականացն, որպէս թէ յազգայնոց՝ ի յունականաց։)


Իրաւարար, աց

adj. s.

that renders justice, judging rightly;
judge, arbiter, umpire, mediator;
— կացուցանել, to make judge;
— անբողոքելի, sovereign judge.

· Calfa

NBHL (5)

Եղիցի տէր դատաւոր եւ իրաւարար ընդ իս եւ ընդ քեզ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Դ. 16։)

δικαστής judex. Որ առնէ իրաւունս դատաստանաւ. արդար դատաւոր.

Ասացկոյսն վասն իրաւարար որդեկին, ցրուեաց ցամբարտավանս։ Կացցէ եւմնասցէքրիստոսդ քո մեջ իրաւարար. (Լմբ. սղ.։)

Որպէս զերկրաւորսիրաւարար ասեմք, որ զչարագործն եւ զպիղծն եւ զանիրաւն ի բանտս մատնեն. (Յճխ. ՟Ե.)

Իրաւարարս ի տան արքունի, իրաւարարս ի քաղաքսեւ յաւանս. (Խոր. ՟Բ. 7։)


Իւր, ոց

pron.

his, her;
his own;
—ով անձամբ, personally, in person;
իբրեւ —ոյ հայէր մեծութեանն, he considered riches as belonging to himself;
— առնել, to be appropriated;
cf. Իւրացուցանեմ;
յ— վերայ or ի վերայ —, on him;
—քն, his relations, friends, dependents.

· Calfa

NBHL (32)

Տեառն իւրոյ։ Տեառն իւրում։ Ի տեառնէ կամ ի ծառայէ իւրմէ։ Տէր ի տաճար սուրբ իւրում, տէր յերկինս յաթոռ իւրում (իբր ի տաճարի, աթոռի)։ Իւրով պաշտաման զինուն։ Ծառայից իւրոց։ Զծառայս իւր։ աշակերտօքն իւրովք.եւ այլն։

իւրով անձամբ առնէր զյաղթութիւն. (Խոր. ՟Բ. 79։)

յիւրոց տանջեալ խորհրդոց. (Յհ. իմ. ատ.։)

Իւրով անարատ կրօնիւքն։ Ոչ զիւրսն խրատելով որդիս. (Պիտ.։)

Ի չափու իւրում ընթացից (այսինքն իւրոց). (Նար. ղ. ՟Խ՟Ը։)

Նշան տեսողաց զնա իւրում քաջութեան (այսինքն իւրոյ)։ Թողու զթագաւորութիւնն արտաշրի որդւոյ իւրոյ (այսինքն իւրում). (Յհ. կթ.։)

Զորդին առաքեաց յիւրում ծոցոյն. այսինքն ի ծոցոյ իւրմէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Ի՛ՒՐ Է. ըստ յն. ոճոյ. ἵδιον ἑστι proprium est. Յատուկ է. սեպհական է. մախսուս տուր.

Իւրէ էութեանն զներհակս ոչ ընդունել. իսկ թէ էութեանն իւր է այս, իւր եղիցի աստուծոյ։ Նորա իւր է։ Իւր է նորա։ Նորա իւր է հոգին, որպէս եւ հօր. եւ այլն. (Կիւրղ. գանձ. եւ Կիւրղ. պրպմ. ստէպ։)

Զմարմինն ընդունիչ մահու՝ իւր արար. (Լմբ. հանգ.։)

ԻՒՐՔՆ. ա.գ. ἵδιοι, -ια proprii, -ia οἰ αὑτοῦ sui. որ եւ ԻՒՐԱՅԻՆՔՆ. Մերձաւորք՝ ազգակիցք՝ կամ ընտանիք իւր.

իբրեւ լուան՝ որք իւրիքն էին. (Մրկ. ՟Գ. 21։)

Յիւսն եկն, եւ իւրքն զնա ոչ ընկալան. (Յհ. ՟Ա. 11.)

ուր ասէ (Ոսկ.)

Իւրս զհրէասն անուանէ.

մեռանի ինքն, եւ ամենայն իւրքն։ Ի վերայ իմոցս ողբալով ասեմ, որպէս եւ պօղոս յաղագս իւրոցն. (Խոր. ՟Բ. 71. 89։)

Նահապետն մտանէր ի տապանն իւրովքն. (Շ. բարձր.։)

Որ օտարացն ետ, յիւրոցս ոչ արգելու. (Լմբ. ատ.։)

ԻՒՐ, կամ ԻՒՐԵԱՆ, րեաբ, կամ րեւ, կամ րեաւ, իւրեանք, եանց, եամբք. գ. դերանուն էական. αὑτοῦ, ἐαυτοῦ sui ipsius, sibi, se եւ այլն. Ինքեան. անձին իւրոյ. ինքեանք. իսկ փոխանակ եզակի ուղղականի պակասելոյ՝ դնի ինքն կամ Անձն. ինքը, իր, իրեն, իրենք, իրենց.

Ունելով զիւրեաւ տեռ։ Ոչ եթող առանց իւր զաշխարհս. (Խոր. ՟Ա. 15։ ՟Բ. 86։)

Ընդ իւրեաւ թագուցեալ ունելով. (Սարգ. ՟ա. պ. ՟Ե։)

Իւրաքանչիւր ոք զիւր բեռանցն հոգայ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

Զյանցմունս նախնեացն՝ իւր վարկանիցի։ Համագոյ հօր իւր հզօրի. (Նար.։)

Զերկիրն յիւր վտարեալ, բռնացեալ ունէր։ Զբազումս յիւր (այսինքն ի կերպարանս իւր) կերպարանեալ էր ի մէջ իւրոյ գնդին. (Բուզ. ՟Ե. 1. 43։)

Որով իւրեանքն անխտանան, ընձեռեսցեն թողութիւն այլոց. (Ոսկ. ի պետր. եւ Ոսկ. յեղիա.։)

Կեղծաւորեն զիւրեանս. (Համամ առակ.։)

իւրեան գործակցօք. (Շար.։)

Ասէին եւ իւրեանք։ Իւրեանք անփորձ են. (Լմբ. ժղ.։)

ԻՒՐ ԻՆՔԵԱՆ. Անձին իսկ իւրոյ կամ իւրում.

Ըստիւր ինքեան ասլոյ. (Շ. թղթ.։)

Զիւր ինքեան զիսկագոյնն եւ զհարազատագոյնն։ Ինքն իւր իւքեան խոնարհեալ երկրպագէ յիմարաբար. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. պաւլ.։)

Զոր խորհըրդեամբըն պատկերեալ, եւ իւր ինքեան կերպարանեալ. (Շ. վիպ.։)


Լամ, ացի, ացայ, լաց

vn.

to weep, to shed tears, to cry;
— դառնապէս, to weep bitterly, to shed bitter tears;
— վայրապար, զ— կեղծաւորիլ, to have tears at command;
— ի ծաղուէ, to cry with laughing;
— զմեղս իւր, to mourn for, or bewail one's sins;
— զոք or ի վերայ ուրուք, to weep, to bewail, to deplore some one;
cf. Լալիւն.

· Calfa

NBHL (8)

Ձայն բարձեալ մանկանն՝ լայր։ Ամբարձ զձայն իւր եսաւ, եւ ելաց։ Ելաց զնա հայրն իւր։ Լայի զժողովուրդս զայս։ Մի՛ լայք ի վերայ իմ։ Լալ լալիւն մեծ, կամ ի լալիւնմեծ. եւ այլն։ Զայսպիսի լուսաւոր կեանս յիսարութիւն լալ եւ սգալ. (Մանդ. ՟Է։)

Զանցեալ աւուրս հեղգութեան մերոյ լացցուք. (Սարգ. յկ. ՟Ե։)

Ելաց առ նմին եւ զերուսաղէմ մոլեալ։ Հեծութեան լալոյ։ Ապաքինեա՛ ի լալոյս. (նար։)

ԶԼԱԼ ԱՌՆՈՒԼ. Ողբս առնուլ.

եւ չ. κλαίω fleo, ploro, lamentor. արտասուել. ողբալ. աշխարել. սգալ. կոծել.

Զլալ առնոյր, կական բառնայր. (Ճ. ՟Ա.։)

ԶԼԱԼ ՀԱՐԿԱՆԻԼ. Ի լաց եւ յողբհարկանիլ. յարտասուս ցնդիլ.

ԼԱԼ, ոյ. cf. ԼԱՄ, լացի։


Լամբրինթ

cf. Լամբիւրինթոս.

· Calfa