Your research : 18 Results for աջ

Entries' title containing աջ : 574 Results

Definitions containing the research աջ : 1284 Results

Քաշտի

s.

ship.

• «նաւի թի». մէկ անգամ ունև Մագ. թղ. 220. «Հանդիպի ոմանց ուղևորաց քաշտեօք նաւուց». սրա հետ նոյն է քաշտիկ «նաւարար կամ տնաւակառոյց». մէկ անգամ ունի Նոնն. 50. «Նասակառոյցք առաջինք ևեսնեևեցիք և քաշտիկ՝ Շամիրամ». թերևս աւելի յարմար էր դնել «նաւորդ». յոյն բը-նագրի համապատասխան ձևն է ըստ Ակի-նեան ՀԱ 1904, 171 τριήρη δὲ ή ❇εμίραμις, ուր τριήρης «ցռկանաւ». այս իմաստի հետ նոյն է գալիս քաշտի «նաւ» Մագ. թղ. 48. «Յոյժ հակառակեալ ընդ քեզ. ներհակական հակաճառութեամբ, վրդովեալ կոհակօք պղտորեալ ծառացեալ ալեօք, կամէի ծփել զքոյդ հաստատագոյնք () աղտիս», որ պէտք է՜ ուղղել «զքոյդ հաստատագոյն քաշ-տիս»-քու ամուր նաւերդ պիտի ալեկոծեմ (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 173)։


Փուղձ

adj.

soft, damp, moist.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ժ բան. էջ 223. «Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ. իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»։ Բառ. երեմ. էջ 325 մեկնում է «ջուր». նոյն բառը վեց անգամ գտնում եմ գործա-ծուած էֆիմ. հետևեալ ձևով. Շոգիք՝ որք են բարակ փուղձ, նուրբ ճենճեր և անզգայ շունչ (էջ 245). Նծումբն ունի յինքեան ոյժ հրային, փուղձ և խոնաւութիւն սնդկային, նաև աղ հողային (էջ 252). Հոյծ, պարարտ փուղձ և սոսնձանման խոնաւութիւնն է սրն-դիկ (էջ 261). Փայտն ունի առաւել փուղձ և խոնաւութիւն ջրային, բայց քարն ունի սա-կաւ փուղձ և խոնաւութիւն... հրահալելին աարարտ խոնաւութեամբ և փղձով (էջ 262)։ ՆՀԲ մեկնում է «լոյծ, խոնաւ, հոտանուտ», իսկ ՋԲ սրա հետ նաև «ջուր», ԱԲ «թոյլ, լոյծ, խոնաւ»։ Ըստ իս, ինչպէս հուր (պիրա-միդ) և ութանիստ, նոյնպէս և փուղձ երկ-րաչափական մի մարմին է նշանակում։ Ըստ Փիլոնի երեքն էլ հաւասարակողմեան եռանկիւններից կազմւած ձևեր են. քա-ռանկիւններից կազմուած իբր ձև յիշում է քիչ յետոյ խորանարդը (քուեայ). եւ որով-հետև երկրաչափութեան մէջ հառասարա-կողմեան եռանկիւններից կազմուած կանո-նաւռր բազմանիստերը երեք են միայն (պի-րամիդ, ութանիստ և քսանանիստ), որոն-ցից առաջին երկուսը արդէն յիշուած են, աւստի փուղձ նշանակում է «քսանանիստ, իկոսաէդռոն»։-Բոլորովին ուրիշ իմաստ ունի փուղձ՝ էֆիմէրտէի մէջ։ Երկրորդ վը-կայութեան մէջ տեսնում ենք որ ծծումբին վերագրւում է հների չորս տարրերը, հուր (ոյժ հրային), ջուր (խոնաւութիւն սըն-դըկային), հող (աղ հողային), մնում է փուղձ, որ պիտի նշանակէ «օդ»։ Այս իմաս-տով է նաև առաջին վկայութեան մէջ, ուր «օդ» և «գազ» համազօր են։-Երկու նշա-նակութիւնները փուղձ «օդ» և «քսանա-նիստ» թէև շատ անյարիր, բայց միևնոյն բաներն են։ Հները, ըստ Պիւթագորեան փի-լիսոփայութեան չորս տարրերը չորս երկ-րաչափական ձևերի հետ էին կապում. օդը ութանիստի հետ, հողը խորանարդի հետ, ջուրը քսանանիստի հետ և հուրը պիրամի-դի հետ (տե՛ս Փл. Kзджори, Исторiя Зпемент. Mатематики. Qnecca, 1910, էջ 55)։ Սրա համար է որ Փիլոնի մէջ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանա-նիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»։ Ինչպէս տեսնում ենք, շարքը տեղա-փոխուած է. և դրա համար է որ էֆիմէր-տէն դնում է փուղձ «օդ» ըստ Փիլոնի, իսկ Բռ. երեմ. փուղձ «ջուր»=քսանանիստ՝ ըստ Պիւթագորեանց։


Փուտ, փտոյ

adj. s.

rotten, putrid, spoiled;
rottenness, corruption, putrefaction;
— ատամանց, caries, cariosity;
cf. Ատամն.

• = Պհլ. ὶ pūt ձևից. հմմտ. պրս.❇ pūd «հին, փտած», ❇ pūda «հին և փտե-ալ. 2. փտեալ ծառ», պազ. pūd «փտած. փտութիւն», պհլ. [other alphabet] pūtak «փտած, նեխած», զնդ. [arabic word] puīti-«մարմնի փտութիւն». սանս. pūti-«փտած, նեխած, հոտած, շարաւ, թարախ», putika-«նեխած, հոտած» (Horn § 334)։ Այս բոլորի ար-մատն է հնխ. pū-«հոտիլ, նեխիլ» (համար-ւում է բնաձայն, փո՜ւհ բացագանչութիւնից յառաջացած), որի այլ ժառանգներես են սանս. pūyati «հոտիլ», pū̄ya-«թարախ», զնդ. puyeiti «հոտիլ», յն. πίϑω «հոտեց-նել», πύον «թարախ», լտ. pus «թարախ», լիթ. puvù, գոթ. fls «հոտած» ևն (Boisacq 328 Trautmann 234, Pokorny 2, 82, Er nout-Meillet 788)։-Հիւբշ. 256


Փուրփուզնայ

s.

poorpoozna (kind of grapes).

• = Անշուշտ նոյն յունարեն բառն է, ինչ-պէս վկայում է նաև Վաստակոց գրոց թարգ-մանիչը. միայն յառաջացած է բառի արա-բերէն տառադարձութիւնից՝ սխալ կէտա-դրութեամբ. այսպէս [arabic word] qorqīntiya դարձած ❇ ︎ fūrfusna. հմմտ. նաև ճաարս՝ նոյնպիսի սխալ ընթերցմամբ յա-ռաջացած։-Աճ.


Փրփուր, փրոյ, փրոց

s.

froth, foam, scum;
slaver, drivel;
— օճառի, soap-lather;
— ի վեր բերել, to froth, to foam;
ի բաց առնուլ or բառնալ զ—ն, to skim, to scum, to despumate.

• ՓՈԽ.-Լազ. փոփոժի, փոփոջի «փրփուր», որ թէև բաւական հեռու է երևում հայերէ-նից, բայց ենթադրում է հնագոյն *փոփորի. հմմտ. վրաց. քմարի=լազ. քոմոջի «ամու-սին» և վրաց. ծերի=լազ. մճաջի «ճանճ» (Աճառ. Արրտ. 1911, 419)։ Համեմատու-թիւնը շատ կարևոր է ջ-ի և ր-ի նախնու-թիմնը որոշելու համար։


Քահանայ, ից

s.

priest, clergyman.

• Հները ստուգաբանում են քաւել կամ քահել «տտոնել» բայից. հմմտ. Քահա-նայ՝ ըստ մերումս պատշաճեալ լե-զուի՝ մաքրող կամ սրբիչ անուանի (Լմբ. մատ. 135). Այլ է արբելն քահանային և վասն այսորիկ թարգմանի անուն նո-րա մաքրող (Լմբ. մատ. 433). Սրբու-թիւն հայցէ, քանզի քահանայ է, որ թարգմանի մաքրող կամ սրբող (Լմբ. մատ. 503). Ըստ հայկական բառին քա-ւիչ ստուգաբանի կամ հարկանող (Միխ. աս. 538). Երէցն աւագ կոչի և քահա-նայն՝ առաջնորդ (Եփր. քրզ.) Քահա-նայն քաւիչ թարգմանի (Տաթև. ամ. 308)։ Նորերից նախ Schroder, Ihe-saur. 46, 383 քաղդ. ասոր. ձևից փո-խառեալ։ Klaproth, As. pol. 104 ա-րաբ. kāhin ձևի հետ։ ՀՀԲ քահէ նա. այսինքն քաւէ նա։ Ջրպետ, Քերակ. 69 սխալ է համարում դնել տեմական, ո-րովհետև հայ բառը մեկնւում է միայն քան (քաւել) -ան-այ։ Սեմականից են


Քաղ, ից

s. bot.

he-goat, goat;
weedings;
— հանել, cf. Քաղահան առնեմ.

• (ի հլ. ըստ Ոսկ. մ. ա. 4 մարդա-պայքաղից. յետնաբար ի-ա հլ.) «արու այծ, նոխազ» ՍԳր. Մանդ. Անյ. պորփ. որից քաղակ «փոքրիկ նոխազ» Թր. քեր. եղջե-րուաքաո «կէսը եղջերու և կէսը այծ՝ մտա-ցածին մի կենդանի» Եղիշ. հրց. 52, Անյ. աորփ. Սահմ. Վահր. երրդ. էջ 165. փղա-քաղ, ուղտաքաղ Մագ. թղ. 232, քաղեան «նոխազներ» Մագ. այծքաղ Օր. ժդ. 5 կամ այծաքաղ Վեցօր. 192. մարդապայքաղ Ոսկ. մ. ա. 4. վիշապառիւծ քաղ Ոսկ. Կո-ղոս. 602-4. նաև Պայապիս Քաղեայ յա-տուկ անունը՝ որ տե՛ս Պայ բառի տակ։-Նոյն քաղ բառն է դարձեալ, որ «անասնոց խառնք» նշանակութեամբ գործածուած է Եփր. մատ. Բ. էջ 305. «Եկի հասի ի վերայ քոյ և տետի զքեզ զի հասեալ էր ժամանակ քո և ժամ քողաց քոց» (հմմտ. Եզեկ. ժզ. 8 Տեսի զքեզ, զի հատեալ էր ժամանակ քո և ժամանակ խախտողաց քոց, եբր. [hebrew word] dōdīm «սիրոյ, կրից, տռփանաց»), որից էլ յառաջացել է քաղոց ամտանունը, իբր «ա-նասնոց խառնից ամիսը» (Աճառ. Նոր բա-ռեր հ. մատ. Բ. 279)։ Վերջապէս նոյն բա-ռըն է աքաղ «ոչխարների զուգաւորութիւն, խառնք». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ունի Վստկ. 216. «Թէ զխոտն՝ զոր հովուի բիր կոչեն, խառնես և տաս, շատ աքաղ տայ առնել որձացն և իգացն. և քօշին և մաքւոյն միապէս է»։ Բառիս ստուգութիւնը կասկա-ծելի է սակայն, որովհետև հատուածի վեր-նագիրն է. «Վասն վազեցնելոյ և ի փաղ գալոյ (մերձաւորիլ)». փաղ և աքաղ կարող էին ձևով շփոթուիլ. այլուստ ստուգելու պէտք կայ։

• = Բնիկ հալ բառ՝ հնխ. ql-արմատից, որի sqel-։ sk'el-ձևից յառաջանում է հլ. ցել, որի ցեղակիցները տե՛ս անդ. մեր քաղ բառի նշանակութիւնն են ներկայացնում ճիչտ՝ յն. σϰαλλω «քաղհանել», σϰολεία «քաղհանք», οϰαλίς «քաղհանքի բրիչ», σϰα-λευω «պրպտել, որոնել»։ Ըստ այսմ հյ. ցել և քաղ իրար կրկնակ ու ձայնդարձ են։-Աճ.

• Տէրվ. Altarm. 17 սանտ. kar «վիրաւո-րել, սպանել», յն. ϰαρπός «պտուղ» ևն ձևերի հետ։ Նոյն, Նախալ. 111 հյ. քերել և քաղոց բառերի հետ՝ կզում է յն. σϰά́λλω, լիթ. skelti, գերմ. scheeren, Arharren բառերին, իբր հնխ. skar-«քերել, կտրել» արմատից։-Meillet MSL 8, 297 և 10, 270 հպլ. kolǰa, լիթ. kalu «դարբնել», յն. ϰλϰω «պաառո-տել», հսլ. klasd «հասկ» բառերին զե-ղակից։ (Յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 49)։ Հիւնք. քակել բայից։ Patrubány ՀԱ 1906, 368 հնխ. svel «շրջել» ար-մատից. հմմտ. իռլ. sel, bel, կիմր. chwel, լեթթ. svalstit «շրջել»։ Lidén IF 44, 191 հյ. քիլ բառի հետ միասին = հբգ. gihalōn «հասաքել»։ Պատահա-կան նմանութիւն ունի կումուք. kaγmak «պտուղը ծառից ցած թափել», որ յա-ռաջանում է թրք. [arabic word] ︎ qaqmaq «ցըն-զել» բայից։


Բլիթէն

• Այս բառը աւանդել է Գաղիանոս «Տե-ղիս, բլիթէն» բացատրութեամբ։ ՆՀá տեղիս բառը հասկանալով յն. τύλος. բլիթէն կամ բլիթեան մեկնում է «կոշ-տացեալ մասն մորթոյ մարմնոյն, տճկ. նասըր»։ Իրեն են հետևում ՋԲ և ԱԲ։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բա-ռաք. 111 ցոյց է տալիս, որ Գաղիանոսի տեղիս բառն է յն. τῆλις, լտ. telis, որոնք նշանակում են ֆրանս. fenugrec ևռչուած բանջարեղէնը. և հետևաբար ա՛յս նշանակութիւնն ունի նաև բլիթէն։ Այս մեկնութեան համաձայն է գալիտ նախ Ամիրտովլաթի բլիթենի բուսանու-նը, և երկրորդ՝ Ստ. Կամենիցացի, որ ունի «բլիթեան. խոտ բժշկական. ւտ. meliphyllum, apiastrum» (ըստ Գա-ղիանոսի)։


Գոմէզ, գոմիզոյ

• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Գրգլի, լիք, լեաց

• «հին ըւ մին զգեստ, ցնցոտի, քուրջ» Ոսկ. մ. ա. 12. Բ. տիմ. էջ 210. Մանդ. Բրս. ողորմ., որից՝ գրգլեակ նոյն նշ. Յայսմ ապր. 17. Սարգ. յկ. ղ. էջ 80. Ածաբ. աղ-քատ.-սրանցից՝ ր նմանելով յաջորդ լ-ին՝ յառաջացել են գլգլեկ Տաթև. ամ. 175, 704, գլգլայ Պատմ. ԺԸ դարից (Դիւան Հայոց Պատմ. ժ. էջ 106), գլգլէն «ցնցոտի» Օրբ. էջ 177 (Յաւուր միում դարձեալ աներևոյթ լի-նէր և զգեցեալ մազեղէն խոշոր և գլգլէնս պատառատունս՝ գնայր ի մեծ առաքինարա-նոն Երիցու վանից).-վերջապէս նոյն պէտք է լինի գրջլի, ի-ա հլ. «քուրջ, քուրձ» (ըստ ՆՀԲ և ՋԲ) Ոսկ. եբր. ժա. 504, որ Վարդա-նեան, ՀԱ, 1921, 246 պարզապէս ուղղում է գ7գլԻ։


Ելիք

• = Յն. ἐλιϰιας նոյն նշ. յառաջանում է ελις «խղնջաձև» բառից։-Հիւբշ. 347։


Արդ, ուց

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

• Schrō̈der, Thesaur. 57 Հեսիքիոսի Aρ-τά́δες (οὶ διϰαιοι ὸπο Աαγων կոչին ար-դարք ըստ Պարսից) բառը մեր արդար ձևն է համարում։ Նոյնը նաև Վիստո-նեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6։ ՆՀԲ ար-դէն նշանակած է արդ, զարդ, յարդ արմատականների նոյնութիւնը, որոնց հետ լծորդ է դնում նաև արդար, հարթ, թրք. եօրտամ «յարդարանք». իսկ ար-դեօք, արդարև գալիս են արդար բա-ռից. ուղիղ է նաև զիարդ։ Windisch. 11. 42, Böttich. ZDMG 1850, 351 ար-ռար բառը կցում են սանս. rta ձևին, իսկ Böttich. Arica 13 և Justi, Zendsp. 30 զնդ. arəta «կատարեալ» բառին։ Böttich. ZDMG 1850, 366 և Lag. Ur-gesch. arm. 195 հայ. արդ բառը նոյն են դնում ասոր. [syriac word] ❇ ardīklā «ճար-տարապետ» բառի տռաջին մասի հետ,

• kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։

• = Հնխ. art-արմատից. հմմտ յն. δοϰ «հիմի, այս վայրկեանիս, մի քիչ առաջ, հենց հիմայ». բարդութեանց սկզբում հայերէնի աէս գործածւում է «նոր» նշանակութեամբ. ինչ. ἀρτι-γενής «արդածին, նորածին», ἐο-ί-γαμος «նոր ամուսնացած», ἀρτί-δομος «նո-րակառոյց», ἀρτι-ϰδμιστος «նորաբեր» ևն հմմտ. նաև ւեթ. arti «մօտ»։ Գիտուններն ընդունում են, որ այս արմատը նախալեզուի մէջ իսկ նոյն էր նախորդի հետ. հմմտ. նշա-նակութեան զարգացման համար՝ գերմ. eben «հարթ, տափարակ» և so eben «իսկոյն, անմիջապէս, հի՛մայ» (տե՛ս Walde 63, Boi-sacq 84, Pokorny 1, 72)։ -Հիւբշ. 423։


Քերովբէ, ից

cf. Քերովբիմ.

• «սերովբէների յաջորդ կարգի հրեշտակները» ՍԳր. Նչ. Եզեկ. Վրդն. ել. Անյ. և Շնորհ. բարձր. Խոսր. Շար. նոյն են նաև քերովբիմ Փիլ. ել. Սարգ. ա. պետր. ը. էջ 420 (ա տպ.)=329 (բ տպ.), քերոբ ՍԳր. Նչ. Եզեկ. քերովբ ՍԳր. Եփր. աւետ. քրովբէ ՍԳր. Յս. որդի. քերուբ ՍԳր. Տիմոթ. կուզ 72, քրոբիմ Եփր. ծն. քերոբիմ Եփր. ծն. Առ. որս. Տաղ. քերովբին Իրեն. ցոյցք 8, քերօբ, քերոբէ ևն, բոլորն էլ ի հլ.։ Սրանցից են քերովբէական, քրովբէական, Պտրգ. Տաղ. Շար. Նար. երգ. քերովբէօրէն, քրով-բէօրէն Նար. քրովբէաբնակ Նար. խչ. քը-րովբէագումար Գնձ. ևն։


Քերքէշ

cf. Քերքէս.

• Լտ. achores բառը իբր acorus, aco-rum հասկանալով՝ Ստ. լեհ., ՆՀԲ և ՋԲ մեկնում են քերքէշ «բժշկական մի խոտ, բաղշտակ, acorus»։ Առաջին ան-գամ Նորայր, Արև. մամ. 1879, 60, նոյ-նը յետոյ Հայկ. բառաք. 124 ուղղում է վերի ձևով։ Սրանից անտեղեակ՝ ՀԲուս. § 3188 բառս մեկնում է ռես բ համեմատում է պրս. [arabic word] karkas «է սերմն խոտոյ իրիք, որ բուսանի ի մէջ ցորենոյ և գարւոյ» (հմմտ. Նո-րայր ՀԱ 1908, 221բ և ի վերջոյ ՀԱ 1921, 612)։ Ըստ այսմ պատահական է արաբ. [arabic word] karkāš «լտուտ» (ըստ ՀԲուս. § 892)։

• ԳՒՌ.-Լ. քէրքէշ «գլխի թեփ», Երև. «ա-րևից սպիացած մորթ», Տփ. «վէրքի չոր թեփ, այրուելուց յառաջացած սպիտակ թեփ», որից քերքեշակալել Ղզ. Շշ. «թեփո-տիլ. մորթի վրայ թեփ կապել»։


Քէն, քինու

s.

rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k2oinā-ձևից, որ նշանակում է «վրէժ, պատիժ, 2. յանցանքի քաւութեան համար նշանակուած գինը. 3, ընդհանրապէս գին, արժէք. 4. պատիւ». սրա ժառանգներն են զնդ. kaena-«պատիժ, վրէժ», պհլ. [other alphabet] kēn «վրէժ, թշնամու-թիւն», kēnītan «քինալ», պազ. kīn «չարիք, թշնամութիւն», kinvar «թշնամի, քինաւոր». արս. [arabic word] kin, [arabic word] kina «ոխ, վրէժ, բար-կութիւն, թշնամութիւն, ատելութիւն», [arabic word] Linavar «ոխակալ, քինաւոր», kinaxuāh «քինախնդիր», բելուճ. k'enaγ «թշնամու-թիւն, վրէժ, ոխ», քրդ. kin «վրէժ, հակա-ռակութիւն», յն. ποινή «արեան գին, փրը-կանք, քաւութիւն, պատիժ, վրէժ», լտ. poe-na (փոխառեալ յունարէնից) «յանցանքի փոխարէն փրկանք, տուգանք, պատիժ, ցաւ, վիշտ, Վրէժ (անձնաւորեալ»), punio «պատժել, վրէժը լուծել», հսլ. cšna «պա-տիժ, տուգանք, գին, արժէք, պատիւ». ռուս-цeнa «գին», լիթ. kaine «գին, արժէր». pus-kainu «կիտագնի» (տարբեր է իռլ. cin «պարտք», cāin «տուգանք»)։ Հնխ. kšoina-յառաջանում է հնխ. k2ei-արմատից, որ նշ. «պատկառիլ, պատուել, յարգել, գնա-հատել, պատժել», և որի ժառանգներն են սանս. čáyatē «վրէժ առնել, պատժել», cáyati «յարգել», զնդ. kāy-«տուգանք վը-ճարել, պատժել, վրէժ լուծել», čiϑā-«պա-տիժ, տուգանք, քաւութիւն», օսս. čitha «պատիւ», սերբ. käjati «վրէժ առնել», յն. *tω «գնահատել, գին կտրել, պատուել», τίσις «վճարում, պատիժ, վրէժ», τίνω «վճարել, պարտքը տալ, քաւել», τείνυμαь «գինն ստանալ, պատժել», τιμή «գնահա-տութիւն, յարգ, գին, պատիւ, արժանիք. պատիժ, վրէժ», τιμαν «գինը նշանակել, պատժի չափը որոշել, պատուէլ», τιμιος «թանկագին, պատուաւոր, սիրելի» ևն (Po-korny 1, 508, Boisacq 801, 971, 973, Ber-neker 124, 469, Trautmann 113, Meillet-Brnout 747)։ Չի գտնւում գերմանական, իտալական ևև կելտական ընտանիքնեռում.-Պարսկերէնից են փոխառեալ արևել. թրք. [arabic word] kinah «նախանձ», չաղաթ. kine «ոխ», ն. ասոր. k'in «վրէժ»։


Քէշ, ի, ից

s.

sect.

• 68. Sуmm. 49, Հիւբշ. KZ 23, 403 Տէրվ. Altarm. 70, Բազմ. 1895, 51 ևն. Եփրեմի քեշտ բառը առաջին անգամ երևան հանելով Աճառ. Հայ. նոր բա-ռեր հին մատ. Բ. 12 մեկնու է սխալ-մամբ պրս. [arabic word] kašt «տգեղ և աո-տեղի»? որ Վարդանեան ՀԱ 1922, 297-8 բնագրի համեմատութեամբ ուղղում է իբր «քէշ, կեշտ»։


Խաքան, ի

• Ամէնից առաջ Վիստոնեանները՝ թրգմ. Խոր. էջ 356 դնում են ըստ Սուի-տասի վαγανος, ὄ žϰυϑων βασιλευς, ՆՀԲ «բառ պրս. որ և խան»։ Ուղիղ մեև-նեց Lag. Arm. Stud. § 984։


Խտիղ

• , ո հլ. «մարմաջ, խտխտալը, ցան-կութեան գրգիռ». ունի միայն ԱԲ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Եփր. եփես 151 («Մերձենայ առ մեզ և ի խտղով». եթէ չէ ուղղելի խտտղով, ինչպէս կայ անդ՝ մի քիչ յետոյ)։ Որից ակնախտիղ Պիտ. Արծր. Օրբել. խտղել Եփր. Թուոց, էջ 250. խտղի «ախորժելի, հեշտալի» Նար. տաղ. 465 (չու-նի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ).-նոյն արմատը տ սաստկականով զօրացած՝ խտղտել Սիր. խգ. 20. Եզն. Եւս. պտմ. Ոսկ. փիլ. խտղտանք Տօնակ. Արծր. նար. Լաստ. խտղտումն Եւս. պտմ. Եփր. ծն. էջ 43, 44. խտղտեցուցանել Լմբ. առակ. խտղտելի «հեշտասէր, անառակ. 2. ախորժելի, հեշտալի» ԱԲ.-երկրորդ սաստկականով՝ խտղտկիլ «գրգռուիլ» Մագ. թղ. 140։ Սրանցից դուրս՝ կրկին՝ տ-ով ու-նինք խտտիղ Եփր. եփես. 151. խտտղել Մծբ. Ոսկ. ա. թես. գ. էջ 439 և մ. ա. 23. խտտղանք Յհ. կթ. խտտղումն Եղիշ. խաչել. սաստկականով՝ խտտղտիլ ԱԲ. խտտղոտել Մծբ. հմմտ. նաև ակնախտիտ Ճառոնտ։


Կուղբ, Կղբոց

• = Ասոր. [syriac word] ︎ kulbā «շուն» բառից, որից և [syriac word] ︎ [syriac word] ︎ kəleb-yama «փոկ» (Brock. Lex. syr. էջ 158)։ Բառը ռնևև ❇և︎ մական է, որի միւս ցեղակիցներն են ա-սուր. kalbu, արաբ. [arabic word] kalb «շուն. նաև շնաձուկ», եբր. [hebrew word] keleb, եթովպ. [hebrew word] Արմատական բառարան-42 kalb «շուն»։ Հայ բառը յառաջացած պիտի լինի ասորի մի այնպիսի գաւառական ձևից, որ ունէր ու ձայնաւորը։-Աճ.


Հերու

• «անցած տարի» Սեբեր. Ոսկ. գծ Վրք. հց. որից ի հերուն հետէ Բ. Կոր. ը. 10. թ. 2. Եփր. բ. կոր. 102, 104. հերուին կամ հերվին ամ «երկու տարի առաջ» Դամասկ.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. pe-ruti-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] parut, յն. περυσι, դոր. πέρντι, մբգ. vèrt, հիռլ, on hurid, միռլ. inn uraid. հիսլ. fiorδ, պրս. [arabic word] pār, քրդ. par, per, աֆղան. parōs-վախի pard, օսս. fará, faron, բելուճ. pāri լիթ. pérnai, լեթթ. perns, գոթ. fairnin jera, հբգ. firni, անգսք. fyrn. բոլորն էլ նշանա-կում են «հերու», իսկ ալբան. parsiét «հե-րուին». այսպէս նաև ատտ. περυσινός։ Այս բոլորը ենթադրել են տալիս հնխ. per-ut, per-uti, per-en հոմանիշ ձևերը, որոնք կազ-մուած են հնխ. per (>սանս. párah «հե-ռու», յն. πέραν) + հնխ. wet և կամ en «տարի» բառերից. առաջինի համար հմմտ. յն. fέτος, ալբան. vǰet «տարի» ևն, իսկ երկրորդի համար՝ հմմտ. հոմեր. յն. ήνις «միամեայ երինջ», δί-ενος «երկամեայ», ἐπταενον «եօթնամեայ», τετρα-ένης «քառ-ամեայ», կրետ. μαλϰενίς «կոյս» (Walde 575, Boisacq 774, Trautmann 115, Pokor-ny 1, 251, BSL л 79, էջ 15 և ❇ 87, էջ 229)։-Հիւբշ. 467։


Հիր

• Նչեցին մեկնում է բառս «պարգև կամ գոյն կարմիր». Ստեփ. լեհ. իբրև արմատ հիրիկ բառի՝ մեկնում է «ծա-ղիկ նման մանուշակի և զգեստ նոյն-պիսի գունով»։ Սրանց համեմատ ՆՀԲ «հանդերձ ծիրանի կամ պարգև յազնիւ և ի գունազարդ զգեստուց», Ջի «հան դերձ ի գոյն յակնթի կամ մանուշակա-գոյն», ԱԲ «խիլայ, պարգև, ծիրանե-գոյն լաթ», Քաջունի viola tricolor և ծաղիկը (տե՛ս Տիրացուեան, Contributo § 143)։-ՀՀԲ նոյն ընդ հիրիկ։ ՆՀԲ որպէս ծիր կամ ձիր... Թո՛ղ զի յն. εἰροῦ է ասր և εἰρω «մանել»։-Lag. Arm. Stud. § 1291 կցում է հիրիկ բառին, որ տե՛ս Müller WZKM 8, 282 փոխառեալ յն. ἰρις բառից։ Canini, Et. étym. 124 հիր դնելով «pourpre, ծիրանեգոյն» կը-ցում է սանս. hari «կանաչ, դեղին» բա-գին,


Հոյ

• «երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


*Հոս

• , ի հլ. «հոսում, վազելը» Պիսիդ. Մագ որից հոսել «հեղուլ, վազցնել, թափել. 2. սորենը երնելով յարդից ջոկել. 3. վերևից ցած գցել, գահավիժել» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 6. հոսիչ «երնող, ցնդող, ցրւող» Իմ. ժա. 19. «երնելու գործիք, հեծանոց» Ամովս, թ. 9, Ոսկ. մ. բ. 7. հոսանք ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. հոսհոսիլ «առատութեամբ՝ ճոխապէս վազել» Ոսկ. յհ. ա. 3. կալահոս «ցորեն եր-նող» Յայսմ. (ՀԱ 1911, 96), յորդահոս Կոչ. բազմահոս Պիտ. կարկաջահոս Ոսկ. լս. ա-ռատահոս Սեևռ. երկնահոս Արծր. երագահոս Արծր. դառնահոսան Անան. եկեղ. դարահոս Ոսկ. (քանիցս). դիւրահոս Եփր. յովս. 100. Պղատ. տիմ. գետահոս Բենիկ. բիւրահոս Ոսկ. լս. եօթնահոսան Ոսկիփ. ծովահոս Ա-նան. եկեղ. հողմահոս Նար. ջրհոս Շիր. կամ ջրոհոս Դամասկ. ևն։

• ԳՒՌ.-Տփ. հուսիլ «հոսիլ», հուսան «հռ. սանք», Խրբ. հօսիլ «երնել» (նոյն բառն ու-նին նաև Բլ. Բն. Պրտ.), Երև. ֆօսան «բուք», որից հոսանակապ «բքարգել»։ Հետաքրքրա-կան է մանաւանդ հոսելի Ախք. Արբ. Կր. «հեծանոց, եղան», որ ունի Խտջ. հուսէլի Սվեդ. հիսսիլա, Բլ. հօռսէլի, Մշ. հօրսըլի, Ղզ. հուրսըլի, Երև. ֆօրսըլի ձևերը, որոնք ցոյց են տալիս հորս-արմատը. սրանից ր-ի անկումով յառաջացել է հոս-իլ։


Հտպիտ

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «միմոս, խեղկատակ» Ոսկ. մ. ա. 7. Եզն. «խենէշ, մեղկ» Ոսկ. ես. որից հտպտանք «պչրանք, պճնանք. 2. կցկցանք, կեղծիք, միմոսութիւն» Մագ. Սարգ. հտպր-տեալ «կեղծուած, ծածկուած» Մագ. գա-մագտ. (ՀԱ 1911, 379). գրուած է նաև խըտ-տիմ. ը. ժդ. որից պ-ի անկումով ձևացած են՝ հպտիլ «պաճուճուիլ, զարդարուիլ, միմո-սութիւններ անել» Ոսկ. փիլիպ. եփետ տիմ. հպտանք «պաճուճանք, միմոսութիւն» Ոսկ. մտթ. և փիլիպ. եբր. 554. գրուած է նաև շպտիլ Փիլ. տես. էջ 19 (որից յառաջացել և թերևս Բռ. երեմ. էջ 248 այլափոխեալ շպտ. «լկտի» բառը). կասկածելի է հպիտ «ծաղ-րածու, միմոս» ՓԲ։


*Ճարպիկ

• = Պհլ. *čarpik ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. čarb-dast «աջողակա-ձեռն և եոագաշարժ», čarb-bālā «ուղղաբերձ և կշռակի հասակ», čarbīdan «յաղթող լի-նել», čarb-zabān «ճարտարալեզու», որ և ǰarb «յաջողակ, ճարտար», jarbi «յաջողա-կութիւն, քաջութիւն», jarb-dast «յաջողա-ձեռն», jarb-zabān «ճարտասան» ևն։ Թերևս իրանեաններից անցած լինի թաթարական լեզուներին. հմմտ. քումուք. čeberlik «ար-ուեստ», Ննխ. հայոց բարբառով՝ չէբէր «ձեռ-արուեստի մէջ ճարտար»։


*Ճոթ

• Իմ Գւռ. բառարանում, էջ 728 ճոթ դրել եմ արևել. թրք. [arabic word] čot բա-ռից, որի նշանակութիւնն է սակայն «a small adze-փոքր բրիչ»! (սխալմունքը յառաջացել է անգլ. adz «ուրագ, բրիչ» բառը շփոթելով edge «եզերք, ծայր» բառի հետ)։ Նոյն տեղը յիշւում է նաև չազ. čod «վերջացնել, սպառել, պար-


*Մատ

• «մօտ կամ առաջ երթալ՝ տանիլ». արմատ առանձին անգործածական, որից զանազան բայակերտ մասնիկներով ձևագած են՝ մատիլ «մօտենալ» Մծբ. մատնուլ «մո-տենալ» Բ. մակ. ժա. 8. մատչիլ «մօտ եր-թալ, մօտենալ» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. թգ. և ծն. մատուցանել ՍԳր. Ագաթ. Եզն. Սեբեր. սրանցից են մատուցական Ագաթ. մատու-ցիչ Եփր. ել. ղևտ. թղթամատոյց Աբր. մա-միկ. և Ճառընտ. ինքնամատոյց Նիւս. բն. դժուարամատոյց Բ. մակ. ժբ. 21. Ոսկ. մ. բ. 12. դժուարամատչելի Արծր. յառաջամա-տոյց Կոչ. Ոսկ. յհ. ա. 30. սրբամատոյց Ա-գաթ. զոհամատոյց Կաղանկտ. նպաստամա-տոյց Կորիւն. նաւամատոյց, խնդրամատոյց (նոր բառեր) ևն։ Թերևս նաև մատք «երա-զափորձութի՞ւն» Եւագր. իա.։ Տե՛ս նաև մա-տարկայ։-Արմատի երկրորդ ձևն է ՄԱՒՏ = ՄՕՏ, որի հետ ճիշտ այն ձայնական լա-րաբերութիւնն ունի, ինչ որ արածել և արօտ, յատանել և յօտ։


Մարմենի, նւոյ

• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Արիստ. աշխ. «Երեք մասունքն ի մար-մենին (կամ ի մարմնենին) ի նա լինին հա-յեցեալ, ըստ երից ամանակաց բաժանեալ»։ ՆՀԲ մեկնում է «մանելիք, գործի մանելոյ, աղեկատ», իսկ ԱԲ ջնջած է։ Արդեօք ստուգ-ուած է որ սխալ ընթերցուա՞ծ է։ Քաջունի, Գ. 160 դեռ շարունակում է գրել «quenouille, իլ»։ +ՄԱՐՄԻՆ, ո հլ. «միս, փխբ. մարդ, նիւթ, իր» ՍԳր. որից ունինք բազմաթիւ ա-ձանցներ. յիշենք նրանցից մի քանի հնա-ռոյնները. -մարմնագեղ Ոսկ. ես. մարմնա-ծին Ագաթ. մարմնակից Եփես. գ. 6. Ագաթ. մարմնահար Բուզ. մարմնապատ Եզն. Վեց-օր. Ոսկ. մ. բ. 19. մարմնապէս Սեբեր. Եւս. պտմ. Եփր. ծն. Ագաթ. բառավերջում՝ թանձ-րամարմին Եզն. զովամարմին Եփր. մնաց. չորեքմարմին Եւս. քր. քաջամարմին Ոսկ. յհ. ա. 3. յետիններից յիշենք մարմնապա-հեստ Պտրգ. 261, մարմնացի «մարմնով» Լծ. պրպմ. 742 (երկուսն էլ նորագիւտ բառ), գե-ղեցկամարմին Փիլ. երկմարմին Փիլ. բուլա-մարմին Կանոն լերկամարմին Նար. խոտա-մարմին Ոսկիփ. բազմամարմին Նիւս. կազմ. մարմնամարց. մարմնամարզութիւն, մարմ-նամարօական (նոր բառեր) ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։


Նա

• Կոչ. Ոսկ. որից նաև ՍԳր. նա՛ ուրեմն «բայց արդ, թուի թէ» Կոչ. Ոսկ. յհ. բ. 31. նամա-նաւանդ Ոսկ. յհ. ա. 3. նա զի «մանաւանդ թէ» Գէ. ես. Նար. ևն։ Այս նոյն բառն է ան-շուշտ, որ միջին հայերէնում ստացել է «և» շաղկապի պաշտօն. Յղարկեց ի հետ թէ տո՛ւո չփախստականդ. Նա վախեցին որ թաթարն չլցուէր յերկիրս, տուին. նա ոխացաւ սուլ-տանն և ամէն Տաճկունք (ԺԳ դար)։ Սրանից է յառաջացել թէականի նշանակութիւնը, որ միջին հայերէնում երկրորդական նախադա-սութեան սկիզբն էր դրւում, իսկ նոր գաւա-ռականների մէջ դարձել է թէականին վերջա-դաս նէ, նը, նա. ինչ. Թէ անհոգ կենայ տէր ծառոյն, նա չորանայ ծառն.-Ծառին տէրը անհոգ կենայ նէ՝ (Պլ. նէ, Ննխ. նը), ծառո կը չորնայ։ (Տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 99)։


Շողոքորթ

• ԳՒՌ.-Ունինք Երև. շօղո՛մքօր, Ղրբ. շու-ղո՛ւմքուր (<շողոմքոր) «քաղցր լեզուով իրեն սիրելի ընծայող», որի առաջին մասը թէև թւում է շողոմ բառից, բայց ընդհանուրը լո-ղոքորթ ձևից է։


Ոփի, ոփիք, փեաց

• (յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։


Պայտ, ից

• Արդեօք յաջորդից ենթադրուած բռա-կան ձև' է. գաւառականների մէջ այս-պիսի բառ ծանօթ չէ։


Ստէպ, ստիպոյ, ով, աւ

• ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։


Ստիքերոն

• = Յն. στιχηρός, չեզ. στιχηρόν «ոտանա-ւոր չափով գրուած», որից նաև վրաց. სტიკა-რონი ստիքարոնի «եկեղեցական երգ». ծագում է στίχος «շարք, ոտանաւորի տող» բառից, որ տե՛ս յաջորդ բառի տակ։-Հիւբշ. 381։