Definitions containing the research հին : 2367 results

Օրինակ, աց

s. gr. prep. adv.

example, model, exemplar, original;
transcript, copy;
idea, shadow, image;
drawing, design, plan, project, representation;
form, manner, way, sort, figure;
sample, pattern, specimen;
paradigm;
as, in imitation of, after the fashion of, by way of, like...;
զայս —, զայս ձեւ օրինակի, զ— զայս, ըստ սմին օրինակի, — զայս, պէս զայս —, in this manner or way, thus, so;
զայն —, զնոյն —, ըստ նմին օրինակի, in that way, in the same way, likewise;
զոր —, օրինակի աղագաւ, — իմն, for example, for instance;
— իմն, let us say, we will suppose;
ըստ —ի, after the manner of, according to the example of, in imitation of, like;
սովին օրինակաւ, like that, in that way;
աստուածահրաշ օրինակաւ, in a divine way;
որով օրինակալ եւ է or իցէ, in whatever way it may be;
բարի՝ չար՝ քնաղ՝ գեղեցիկ —, good, bad, rare, fine example;
— տալ, to give or set the example;
— առաջի ընծայել, to indicate as an example;
— առնուլ, to take for example or for model, to follow;
— զանձն ընծայեցուցանել, կացուցանել, to shew or set oneself an example of;
—աւ իւրով քաջալերել, to encourage by one's example;
— եկաց թագաւորաց, he was the model of kings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ արև. թրք. ❇ ōrnak, Drnek «պատկեր, նմա-նութիմն, մի բանի նախատիպը, բուն օրի-նակը», օսմ. [arabic word] ︎ Drnek «նախատիպար, օրինակ, նմոյշ», Կազանի թթր. urnak, գւռ. թրք. Կես. Տ. և էնկ. (նաև թրքախօս հայոց ու յունաց բարբառով) örmek «օրի-նակ» (Բիւր. 1898, 712, 789 և 1899, 798), Եւդ. ōrnak (Յոտարձան 328)։ Թուրքերէնի միջոցով են լազ. orneγi, քրդ. էօրնէկ, օրի-նէկ (հմմտ. Յովհ. ժգ. 15 Չըմա քօ մը ժը ոռա էօրնէկ քի տա= Զի օրինակ մի ետու ձեց, Հռովմ. ճ. 14 Աւ օրինէկ քի պու ժէ-ռաչ քօ լը բաշէ տէ պր հաթա=Որ է օրի-նակ հանդերձելոցն), յն. ὄρνέϰι, սեոռ. urnek «օրինակ, նմոյշ»։ (Vámbery, Etym. Wört. էջ 78 թրք. բառը համարելով բուն körnek, ստուգաբանում է gor «տեսնել» ար-մատից. բայց որովհետև թուրքերէնի մէջ տարօրինակ է այսպիսի բառակազմութիւն, միանգամայն և գոյութիւն չունի միւս ալթա-յական ցեղակիցների մէջ, ուստի հաստատա-պէս փոխառեալ է հայերէնից։ Այսպէս է դնում նաև Будaговъ 1, 127։ Բուն թրքա-կան բառն է❇ ulñu (Будaгoвь 1, 155)։-Աւելորդ է խօսիլ Շահինեանի դէմ, որ Բիւր. 1Չ00, 341 թրք. բառը ուզում է դնել ցեղա-կից հայերէնի, մինչդեռ հայերէնը պհլ. փո-խառութիւն է)։


Օրիորդ, աց

s.

girl, maid, virgin, maiden, damsel;
young lady.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. յետնաբար) «կոյս աղ-ջիկ» Վիպաս. (Խոր. բ. 47), ՍԳր. որից օրի-որդութիւն Եփր. ծն. քս. 23. Լմբ. սղ. ճառ-ընտ. գրուած նաև օրւորդ, որիորդ, նաև ուրւորդ՝ ըստ Ալիշ. Հին հաւ. 199։-Իմաստի համար հմմտ. Խոր. բ. ծ. «Տալ զտիկին ո-րիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի. Առնու զտիկին օրիորդն Սաթե-նիկ»։

ՆՀԲ թրք. (իմա՛ արաբ.) հիւրի «կոյս պարիկ»։ Տէրվ. Երկրագունտ 1883, 170 «գուցէ թէ օրի-որդ», Եազրճեան, Պատ-կեր 1890, 198-209 սանս. vira «մարդ» ձևից դնում է որ-եար, իգականը ի մասնիկով՝ ուրհի կամ որի, աւրի, ո-րից օրիորդ։ Մէնէվիշեան, Արևելք 1890 հոկտ. 18 մերժելով այս՝ դնում է օր բառից՝ իբր «օր ունեցող, չափա-հաս աոջիկ»։ Հիւնք. արբանեակ բառից կամ յն. αβρα «աղախին», տճկ. ավրէթ «կին», Ալիշան, Հին հաւ. 199 ուրու, հուրի բառերի հետ։ Pedersen, Հլ. դր. լեզ. 46 -որդ մասնիկով։ Karst Յու-ռառձան 402 սումեր. aru «էգ»։ Մառ ИАН 1917, 314 և 1920, 123, ՀԱ 1921 81 օրի=ուրհի+որդի=բասկ. -til «որ-դի»։ Ղափանցեան, Նոր ուղի 1929, յնվ. էջ 339 խալդ. awri «տէր»+uru-dani (=վրաց. օրեթ) «սերունդ»։ (Սա-կայն խալդ. «տէր» բառն է ըստ Sayce 477 euri (և ո՛չ թէ awri), որ [other alphabet] գա-ղափարանշանի ընթերցուածն է. գոտ-նըվում է Մհերի դռան արձանագրու-թեան մէջ)։


Օրհն

s.

cf. Օրհնութիւն.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «օ՜րդ հնասցի» ձևով։ Gosche 23 տանս. vr, զնդ. yərə «պա-տուել, ընտրել, որոշել»։ Müller, Kuhns ս Schl. Btrg, 5, 381 զնդ. aiwifri-na, որ նոյն է վերի մեկնութեան հետ, մի-այն ā նախդիրի տեղ դրուած aiwi-։ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 44 օր հիմնել։ Canii, Et. étym. 172 սանտ arh «լարգել»։ Bugge KZ 32, 29 օր և հին բառերից, իբր «հին օր (երկար ևեանք) բաղձալ»։ Մառ ЗВО 5, 320 և Meillet դնում են զնդ. āfrinami «օրհ-

նել», որ կասկածելի է գտնում Հիւբշ. 511։ Հիւնք. օրէնք բառից կամ պրս. աֆէրիյն «կեցցես», զնդ. աֆրիդի «ըս-տեղծել»։ Ալիշան, Հին հաւ. 449 զնդ. ահուրա։ Հիւբշմանի մերժումը տե՛ս նաև IF Anz 8. 48։ Meillet, Esq. 13 նոր պատճառաբանութեամբ, վերի ձե-ւով ընդունելի է դարձնում մեկնութիւ-նը։

ԳՒՌ (dialectal) Ջղ. օրհնել, Ակն. օռհնէլ, Տիգ. օր-հէլ, Ասլ. էօրհնէ՝լ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Պլ. Ռ. օրթնէլ, Հմշ. օրթնուշ, Ննխ. Սեբ. օռթնէլ, Ագլ. Շմ. օռթնիլ.-Ալշ. Մշ. օրշնել, Խրբ. օռշնիլ, Սվեդ. ուշնիլ.-Սչ. օրխնել, Ջղ. Սլմ. Վն. օխնել, Երև. Մրղ. օխնէլ, Մկ. Տփ. օխնիլ, Զթ. ուխնիլ, ույհնիլ, ուրհնիլ (այլ թաղերում ուշնօձ «օրհնած»)։ Այս-տեղ է պատկանում նաև գւռ. Լ. Ղրբ. խնօ. թուն, Նբ. ուխնէթեն «սրբի գերեզմանից իբր ռեղ վերցրած հող», որ է օրհնութիւն կամ օրհնութեան հող Երև. և որի հին մեաւա-թիւնը ունի Վրք. և վկ. Ա. 338 (օրհնութեան հող).-պատահական նմանութիւն ունի ա-սոր. [arabic word] xənāyā նոյն նշ. -նոր բառեր են անօրհնել, անօրհնէք, օրհնանք, օրհնիթք, օրհնիթքահող, օրհնիթքագիր, օրհնուկ, օրհ-նուման.-հետաքրքրական է կրակը օրհնի՝ Ղրբ. «կրակը հանգցրու» բացատրութիւնը, որ հրապաշտական դարերի մնացորդ է համարւում (Ազգ. հանդ. Բ. 194)։


Աղաւնի, նւոյ, նոյ, նեաց

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պլ. աղավնի-խուշ (միայն կրօնա-կան պատմութեանց մէջ. վերջին մասն է թրք. quš «թռչուն»). Հճ. աղվmնի, Ակն. Ռ. աղվընի, Զթ. աղվընը, աղվընը, Սեբ. աղվը-նիգ, Խրբ. աղվընիգ, Ննխ. աղվէնիք, աղու-նիք, Տիգ. mղվընիք, Ալշ. յէղվընեգ, Մկ. Մշ. էղվընիկ, Ագլ. ըղօ՛նի, Երև. Ջղ. աղունիկ, Տփ. աղունակ, Գոր. Վն. յեղունիկ, Սլմ. յէ-ղունիկ., Ոզմ. յէղունէկ, Ղրբ. յեղօ՛նէ՛գ։, ղօ՛-նէգ, Պրտ. եղվընագ։ -Աղաւնի բառը միակ բացառութիւնն է, որ արդի լեզուի մէջ չէ վե-րածուած *աղօնի ձևին, մինչդեռ ուրիշ ա-մէն տեղ աւ երկբարբառը բաղաձայնից առաջ դառնում է օ։ Այս պատճառաւ Հիւբշման (անձնական) կարծում է թե հին հայոց աղաւ-նի բառը հնչւում էր *աղաւընի։ Այս ենթա-դրութիւնը հաստատւում է գւռ. աղվընի, աղվընիկ, աղվընը ևն ձևերով, որոնք ենթադրում են հնագոյն *աղուանի կամ *ա-ղաւրնի. բայց սրանց հետ միաժամանակ անհրաժեշտ է ընդունել նաև ճիշտ աղաւնի հնչուած մի ձև, որից կանոնաւորապէս յա-ռաջ է եկել *աղօնի և սրանից էլ Տփ. Վն. Ոզմ. Ղրբ. գաւառականների օ, ու պարունա-կող ձևերը։


Ամպար

Etymologies (1) · Adjarian

«մոլորակ». որից ամպար աստեղք «եօթը մոլորակները». ունի միայն Ալիշան, Հին հաւատք, էջ 112՝ հանելով մի հին գը-րուածքից, որի անունը չի տալիս։


Արդ, ուց

Etymologies (2) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։


Գոմէզ, գոմիզոյ

Etymologies (1) · Adjarian

, ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Խորհ

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ռ, ի հլ.) «խորհուրդ, մտածութիւն, միտք» Յճխ. Ոսկիփ. Վրդն. առ. 127. Տօնակ. որից խորհիլ «մտածել» ՍԳր. «հոգ տանիլ» ՍԳր. «մտադրուիլ» ՍԳր. Մծբ. «մէկի հետ խորհուրդ անել» ՍԳր. «կարծել» Աթ. խորհուրդ ՍԳր. Վեցօր. Ա-գաթ. Եզն. Բուզ. (յգ. խորհրդանի Մագ. մեծ են. էջ 28, 43). խորհրդաբար Ոսկ. յհ. ա. 31, բ. 1. խորհրդածութիւն Ոսկ. յհ. ա. 27. խորհրդակալ Ագաթ. խորհրդական ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. խորհրդակիր Եւադր. մտախորճ ՍԳր. Ոսկ. Բուզ. Ագաթ. համախորհ Ոսկ. փիլ. իրաւախորհ Եզն. բարեխորհել Կորիւն. բա. րեխորհուրդ Բուզ. երկխորհուրդ Եւագր. զրա-խորհուրդ Գ. մակ. զ. 9. լայնախորհուրդ Մծբ. նոր բառեր են՝ խորհրդաժողով, խորհրդակ-ցական, խորհրդանշան, խորհրդարանական ևն։ Առմատիս երկրորդ ձևն է խոՒ, որ կազ-մուած է ր-ի անկումով. առանձին գործա-ծուած կայ միայն խոհ «գիտուն» Հին բռ. ո-րից խոհիլ «մտածել» Տիմոթ. կուզ, էջ 9, 35, 116. իրաւախոհ ՍԳր. Ոսկ. Ա. կոր. ան-խոհ «անմիտ» Տիմոթ. կուզ, էջ 314. մտա-Խոհ Ծն. զ. 6. Բ. մակ. ժդ. 8. Ոսկ. մ. ա. 15. ողջախոհ Փարպ. ողջախոհութիւն Ոսկ. յհ. ա. 35. բղջախոհ Պիտ. Կղնկտ. գրուած նաև խոխ՝ ինչ. համախոխ Անան. ժմնկ. 51. հ5. բառասկիզբը գտնուած օրինակները բո-լոր յետոսկեդարեան շրջանին են պատկա-նում. այսպէս՝ խոհական, խոհականութիւն խոհեմ, խոհուն ևն՝ Փարպ. Խոր. Պիտ. ևն. (մէկ անգամ միայն կայ խոհեմ «խորա-մանկ» Կիւրղ. ծն.)։ Սրանից հետևում է՝ որ խոհ բառի մէջ ր-ի անկումը սկսած է հա-զիւ ոսկեդարի վերջը և այն էլ նախապէս ռառավերջում, որից անցել է և բառասկիզբը։


Ծխնի

Etymologies (2) · Adjarian

(-նւոյ, -նեաց) «դռան երկաթէ կրունկները» (տճկ. րէզէ) Գ. թագ. զ. 33. Առակ. իզ. 14. նորագիւտ Ա. մնաց. իբ. 3. Լմբ. առակ. գրուած է նաև ծխանի Լմբ. առակ. ծխղնի Տիմոթ. կուղ. էջ 75, ճխնի նորագիւտ Ա. մնաց. իբ. 3 (մէկ ձե-ռագրի մէջ միայն), ծղին Բառ. երեմ. էջ 150. ճղան Տաթև. ամ. 389։-Այս բառից պէտք է լինի ծխողնիլ «դառնալ», որ մէկ անդամ գործածում է Մագ. գամագտ. Բ (ըստ նորայր, Բանաս. 1900, էջ 133). հմմտ. «Որ-պէս դուրք (որ) շրջին ի ծղխնւոջ, նոյնպէս վատ ի մահիճս իւր». Առակ. իզ. 14 «Զվատն օրինակէ դրանն, որ միշտ ի շարժ է և ի ծղխնոջն». Էմբ. առակ. այսպէս են հասկա-նում նաև Հին բռ. և Բառ. երեմ. էջ 150. ծըղխնիլ, ծղխնել «երևութանալ կամ շըր-ջապատիլ» (տե՛ս ՆՀԲ ծղխնի, որից Մէնե-վիշ. Գամագտ. 24)։

ԳՒՌ (dialectal) Բլ. ճխան, Ալշ. Մկ. Մշ. Սլմ. ճը-խան, Հին Ջղ. ճլխան, Ոզմ. ջխան.-վերջին-ներիս հետ հմմտ. նորագիւտ Մնացորդաց ճխնի ձևը և Տաթևացւոյն ճղանը։


Կայ, Կայք, ից

Etymologies (1) · Adjarian

ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ձածուած) «կայան, կեցած տեղը, տեղ, վի-ճակ» ՍԳր. Եզն. Ոսկ. որից կայան «ևենա-լիք տեղ» ՍԳր. «բնակարան, գտնուած տե-ղը» Վեցօր. «հաստատուն» Ագաթ. կայա-նալ Փիլ. կայանանալ Շիր. կայանաւոր Ա-գաթ. կայարան Գնձ. կայեան Ոսկ. ես. Ա-գաթ. կայուն Փիլ. Պիտ. մշտակայ Շիր. յարակայ Փիլ. կայկայիլ Խոր. =կակայիլ Արծր. հրտր. Պատկ. էջ 289. չկայ «անցա-ւոր» Ոսկ. փիլ. արևկայ «արև եղած օր» Վե-ցօր. 187. լուսնակայ Եզն. պարզկայ Վստկ. ոտնկայ Նաւում. գ. 11. Բուզ. գ. 2. մերձա-կայ Ոսկ. յհ. բ. 35. մօտակայ Ոսկ. մ. ռ. 12. Եփր. ծն. նաւակայք Նիւս. կազմ. ջրկայ Մծբ. բացակայ Նիւս. կազմ. ներկայ Ոսկ. եբր? Յհ. իմ ատ. ենթակայ Փիլ. երևակա-յել Սահմ. գերակայ Պիտ. դիմակայ Յհ. կթ. հետաքրքրական բառ է կայական՝ որ «կի-սահեղուկ» իմաստով ունի Վրդն. սղ. ճր. էջ 370 (Յորդ իբրև զջուր և կայական իբրև զձէթ). հեռակայ, կայարանապետ, կիսակա-յարան (նոր բառեր) ևն։ Բառիս երկրորդ արմատաձևն է կաց, որից կաց մնաց Ա. մակ. ե. 53 կամ կաց և մնաց «յետևը մնա-ցածները» Եղիշ. կացուցանել ՍԳր. «Հաս-տատել, ապացուցանել» Ուխտ. բ. 100. կա-ցուրղ «հանդէս, տօն», Սեբեր. 92. «մի տե-սակ հոգևոր երգ» Գնձ. Տաղ. (ըստ Մ. Աբե-ղեան, Արրտ. 1912, 732 տարբեր է կցուր-դից. կցուրդները հին ժամանակ Սաղմոսնե-րից յետոյ և նրանց կից երգուող փոքրիկ հոգևոր երգեր էին, մեծ մասամբ շինուած Ս. Գրքի պատրաստ խօսքերով. իսկ կա-ვուրդները սրանցից անկախ յօրինուած ամ. բողջ տօնական երգեր էին). կացրդական «տօնական» Պիտ. որ և կացարդական Մագ. (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1911, 668). կացրղիլ «հաւաքուիլ» Պիտ. պայծառակացուրդ «մե-ծահանդէս» Պիտ. կացարան Նար. կացոց Յհ. կթ. կացուն Ագաթ. կամակացոյց Մծբ. ընդդիմակաց Թուոց ժ. 9, Եզն. Ոսկ. ես. վե-րակացու ՍԳր. Կոչ. մշտնջենակաց Վեցօր. մօտակաց Ոսկ. ես. և մ. ա. 15. Կիւրղ. թգ, թագաւորակաց Կորիւն. ինքնակազութիւն Եզն. ևն. երկուսի զուտ արմատն է կա-, ո-րից բայական ձևով կալ «կենալ, կանգնիլ. 2. երևան գալ. 3. լինել. 4. ապրիլ. 5. դա-դարիլ, վերջանալ. 6. սպասել» ՍԳր. Եզն. Կոչ. Ագաթ. կալ ի վերայ «հասկանալ, վե-րահասու լինել» Ոսկ. մ. ա. 6. «վերակացու լինել» ՍԳր. հակառակ կամ ընդդեմ կալ «դէմ կենալ» ՍԳր. դիմակալ ՍԳր. ներկալ Փիլ. այլաբ. ենթականալ Ճառընտ. ևն։ Զար-մանալի ձև ունի յոտնկելեաց «ոտքի վրայ ուղիղ կանգնած» Ոսկ. Եփես. 927. Ա. թագ. իր. 20։


Մակ, Մակա

Etymologies (1) · Adjarian

«մոայ. վրան» Արիստ. և Անյ. ստոռ. Դիոն. ածայ. Մագ. նշանակում է նաև «կըր-կին, երկու» Հին բռ. (Մակ. ի մինն մէկ այլ յաւելուլ). գրուած է մագ. (մագ թիւ «կրկնակ թիւ, երկու թիւ» Մագ. գամագտ. տես Մէնէ-վիշ. Գամագտ. 34)։ Յետոսկեդարեան յու-նաբան հեղինակների մօտ դարձել է շատ սովորական նախամասնիկ, իբր համապա-տասխան յն. ἐπι-«վրայ» մասնիկին. հմմտ. մակագրութիւն = ἐπιγραφή, մակալեցու = ἐπιγλωττός, մակալինիլ = ἐπιγίνομαι, մակա-կոչել = ἐπιϰαλέω, մակացութիւն = ἐπιστήμη, մակբայ = ἐπίբρημα, մակեռորդ = ἐπίτριτος ևն։ Այստեղ է պատկանելու նաև մակաս «յայտնի», որից մա-կառութիւն «բացայայ-տութիւն» Մագ. գամագտ. (ըստ Նորայր, Բանասէր, 1900, էջ 135)։ Նոր բառեր են մակերես, մակերևութային, մակբայակերտ ին։


*Մատ

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mād-«հանդիպիլ, պատահիլ, մօտը գնալ» արմատից, որ և ու-նէր mod-, məd-ձևերը. ժառանգներից ու-նինք հսլ. mōt «հանդիպում, հաւաքոյթ, հասարակական ժողով», անգսք. ge-mōt, հին սաքս. mōt, մբգ. muoz «նոյն նշ.». հիսլ. mota, գոթ. gamotjan, անգսք. metan, անգլ. meet «հանդիպիլ, պատահիլ». mee-ting «պատահում, հանդիպում, տեսակցու-թիւն, հաւաքում, ժողով», moot «վիճաբա-նիլ, հակաճառել» ևն (Pokorny 2, 304)։


Ո՞

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. k*o-(կամ q'o-) հարցական և անորոշ դերանու-նից՝ նախաձայնի անկումով։ Այս արմատը տալիս է խիստ բազմաթիւ ածանցներ (դերա-նուններ, միջակ անուններ, մակբայներ), ո-րոնց թւումն ու բացատրութիւնը համեմա-տական քերականութեան գործն է։ Կարևո-րագոյններից յիշենք այստեղ՝ սանս. kah, kā «ո՞վ», զնդ. հպրս. ka-«ո՞վ», պրս. ❇ ki «ո՞վ», [arabic word] kay «ե՞րբ», [arabic word] či «ի՞նչ», [arabic word] čirā «ինչո՞ւ», [arabic word] kujā «ո՞ւր», [arabic word] kudām «ո՞րը», յն. πο-որից πόϑεν «ո՞րտեղից», πόϑι, ποῦ (յոն. ϰὸϑι, ϰοῦ) «ո՞ւր, ուր որ է». πօῖ«յո՛», πώς, յոն. ϰώς «ինչպէս», լտ. quis «ո՞վ, ո՞րը», quod «ի՞նչ», quo «յո՜», օսկ. ումբր. po-, հիռլ. co-te, ca-te «որ է», coich «որոյ», nech «ոչ ոք», կիմր. pan «երբ». ոռթ. has «ո՞վ», han «ե՞րբ», had «յո՞», գերմ. wer (հինը hwèr) «ո՞վ», was «ի՞նչ». wie «ի՞նչպէս», wo «ո՞ւր, յո՞», wann «ե՞րբ», wenn «եթէ», welch «ո՞րը», yeder «ո չ», անգլ. who «ո՞վ», լիթ. kás «ո՞վ». kadá «ե՞րբ», kuī «ո՞ւր, դէպի ո՞ւր», լեթթ. kas «ո՞վ, ի՞նչ», հպրուս. kas, հսլ. kú-to «ո՞վ», kü-do «ո՞ւր», ռուս. kmo (ուկր. chto) «ո՞վ», каждыи «իւրաքանչիւր» (հսլ. kъ-žьdo), колька, c-колькo «ո՞րքան», куna «յո՞», rдь (հսլ. къдe) «ո՞ւր», какъ «ինչ-պէ՞ս», коrда (=լիթ. кадá, հպրուս. kaden) «ե՞՛րբ», чeи «որի՞», ալբան. kε «եթէ», si «ինչպէ՞ս», ևն ևն։ Նոյն արմատի հնխ. k2i-k2u-ձևերի վրայ՝ տե՞ս ի, ուր (Pokorny 1, 519-523, Walde 635, Boisacq 799, Berne-ter 673-5, Trautmann 111)։-Հիւբշ. 481։


Ոփի, ոփիք, փեաց

Etymologies (1) · Adjarian

(յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։


Պենտաթղոս

Etymologies (1) · Adjarian

-Յն, πένταϑλον «հնգամրցանք». ոլիմ-պիական մի խաղ, որ ունէր հինգ մաս. այն է՝ վազք, ըմբշամարտ, կռփամարտ, ոստում և շրջանակ նետել». կազմուած է πέντε «հինգ» և ὰϑλος «մրցանք» բառերից. սրանից է πένταϑλος «հնգամրցանքի մասնակցող կամ յաղթականը»։-Հիւբշ. 371։


*Քով

Etymologies (1) · Adjarian

«կողք, կուշտ» Վստկ. 119 (Սգտէ քո-վուցն ցաւուն և լերդի). Ուռհ. 292, 329 (Հարեալ նիզակովն ի վերալ քովիցն. Զ ձախոյ քովն նորա). Մխ. բժշ. 36 (Քովքն և այլ տեղեստան). «մօտը, կողքին, քովը» Վստկ. 190 (Ի կոճակին քովքն հինգ վեց ծակ այլ թող). որից քովացաււթիւն «կող-քի ցաւ» Վստկ. էջ 119։


Օ՛ն, Օ՛ն առ, Օ՛ն առեալ

Etymologies (1) · Adjarian

= Ֆրանտ. aune «հին չափ երկայնութեան, որ է 1 մ. 188», ծագում է լտ. ulna «նախա-բազուկ» բառից։