Definitions containing the research աղ : 10000 results

Բնաբոյս

adj.

natural, innate.

· Calfa

NBHL (2)

ԲՆԱԲՈՅՍՔ. գ. Բոյսք բնականք. ծաղիկք ինքնաբոյսք՝ ունօղք զբուն սեպհական, ուրոյն ի ծաղկանց ծառոց.

Կարգեաց զբնաբոյսս ծաղկանց ի զբօսանս եւ ի բժշկութիւնս. (Մխ. առակ. ՟Ի՟Զ։)


Բնազանցութիւն, ութեան

s.

metaphysics.

· Calfa

NBHL (1)

Քանզի է յորակումն գոյացութիւն, թէպէտեւ բնազանցաբար. քանզի երկակի է ստորոգութիւն. մին ըստ բնութեան, իսկ միւսն բնազանց. ըստ բնութեան՝ յորժամ հանուրքն մասնականացն, եւ պատահումն գոյացութեանց ստորոգին. իսկ բնազանցաբար, յորժամ մասնականքն ընդհանուրցն, եւ գոյացութիւնք պատահմանց ստորոգին. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Բնախօսեմ, եցի

vn.

to philosophize;
to discourse of natural things.

· Calfa

NBHL (1)

Գիր երբեմն յաղագս աստուածութեան բնախօսէ, եւ երբեմն ի սակս մարդկութեան, եւ երբեմն վասն երկուցն միաբան. (Դամասկ.։)


Բնախօսութիւն, ութեան

s.

physiology;
physics.

· Calfa

NBHL (1)

Բնախօսութեամբ քննութիւն յաղագս զօրութեան աղօթից։ Նախաշավիղ բանիս բնախօսութիւն։ Բնախօսութիւն արարեալ ի թուղթն հռովմայեցւոց՝ այսպէս եցոյց զընթացս բնութեանս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Բնակակից, կցի, կցաց

adj.

that dwells together;
cohabitant.

· Calfa

NBHL (1)

Հրեշտակք բնակակիցք մարդկան, եւ մարդիկ հաղորդք հրեշտակաց. (Շ. մտթ.։)


Բնականաբար

adv.

naturally.

· Calfa

NBHL (2)

Տարբերութիւնն. (բնականաբար նախադասեցաւ յառաջ քան զտեսակն. Անյաղթ պորփ.։)

Գլխաւորք (օտարք), որք բնականաբար սեպհականէին զսահմանս քաղաքացն. (Յհ. կթ.։)


Բնականապէս

adv.

naturally.

· Calfa

NBHL (1)

Որ ի պաշտօն բանականին բնականապէս ի յարարչիդ սահմանէ եդաւ. (Սկեւռ. աղ.։)


Բնակարան, աց

s.

habitation, house, home, lodging, dwelling, chamber.

· Calfa

NBHL (1)

Լեառն դիտակ, եւ բնակարան վկայիցն։ Ի բնակարանս հրեշտակաց, եւ մարդկան քաւարան։ Զքեզ կոյս եւ մայր եւ բնակարան աստուածային ներմարդութեանն։ Զբնակարան անսկզբնակից որդւոյն։ Զմիածնի որդւոյ քո զբնակարան (այսինքն կրօղ յարգանդի)։ Այսօր զբնակարան հոգւոյն սրբոյ (այսինքն զընդունարան.) եւ այլն։ Բնակարան հաճութեան կամաց անեզն աստուածութեան։ Վերակարգելոց թուոցս այսոցիկ բնակարան բաղձալի. (Նար.։)


Բնակաւոր, աց

adj.

settled resident, natural

· Calfa

NBHL (1)

Յաղթել բնակաւոր կարեաց մարմնոյ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա. եւ ՟Ժ՟Բ։)


Բնակեմ, եցի

vn.

to inhabit, to dwell, to lodge, to reside, to make abode, to sojourn, to settle, to occupy;
—ի միասին, to cohabit.

· Calfa

NBHL (7)

ԲՆԱԿԵՄ ԲՆԱԿԻՄ. οἱκέω, κατοικέω, ἑνοικέω habito, inhabito, σκηνόω, κατασκηνόω commoveor tamquam in tabernaculo, καταλύω diversor եւ այլն. որ եւ ԲՆԱԿԱՆԱԼ. Բնակ լինել, նստել իբրեւ ի բուն տեղւոջ եւ ի բնիկ տան. բունել. որջանալ. տաղաւորիլ. դադարել. զետեղիլ. օթեւանիլ. հանգչիլ. կալ մնալ ուրեք.

Բնակեաց յայրի անդ։ Յորոց միջի ես բնակեմ։ Բնակեցէ՛ք ի քաղաքս ձեր։ Բնակեցան, կամ բնակեցին անդ։ Բնակեցաւ առ կաղնւոջն մամբրէի.եւ այլն։

Որ հաճեցաւ ի սմա բնակել, ի սմանէ ոչ մեկնեցաւ, այլ բնակեաց, բնակէ, եւ բնակեսցէ. (Անյաղթ բարձր.։)

Սուրբ հոգին առ խաղաղարարսն բնակէ. (Լմբ. ատ.։)

Ոչ բնակեսցէ (Բաբելոն) յաւիտեանս ժամանակաց։ Բնակեսցի քաղաքդ այդ յաւիտեան։ Բնակեսցին քաղաքք, եւ աւերակք շինեսցին։ Զքաղաք մի ... բնակեցեալ զօրօք. (Ես. ՟Ժ՟Գ. 20։ Երեմ. ՟Ժ՟Է. 25։ Եզեկ. ՟Լ՟Զ. 10։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 13։)

Անապատանալ քաղաքացն Իսրայէլի, եւ դարձեալ բնակիլ. (Նար. ՟Ժ՟Բ։)

Յամենայն կողմանց խաղաղութեամբ բնակեաց աշխարհ նորա. (Եղիշ. ՟Ա.) բերի ի կրկին նշ. զի հայի յերկիրն, եւ ի մարդիկ երկրին։


Բնակեցուցանեմ, ուցի

va.

to lodge.

· Calfa

NBHL (4)

Բնակեցուցանել յանդիման դրախտին, կամ ի բարւոք երկիր, ի տան, ի տաղաւարս, ի վայրի դալարւոջ.եւ այլն։

Յաչաղանքն նախանձու յառաքինութենէ մեկուսի բնակեցուցեալ է. կր. այսինքն հեռի է. (Փիլ. բագն.։)

Ռոմոս եւ Ռոմիղոս զքաղաքն բնակեցուցանէին, եւ ի մօրն անուն կոչէին։ Թեբայեցիք զկրինէ բնակեցուցին, եւ էր բնակեցուցիչ բատտոս. (Եւս. քր.։)

Եռակի զսպպայսն բաժանելով՝ երիս քաղաքս բնակեցուցանել։ Այլ է ճշմարտապէս օրինադրութիւն, եւ բնակեցուցանելն զքաղաքսն՝ ամենեցուն կատարելագունից առաքինութեամբ տրանց. (Պղատ. օրին. ՟Ա. ՟Գ։)


Բնակիչ, չի, չաց

adj. s. inhabiting, dwelling;
inhabitant.

· Calfa

NBHL (4)

κατοικῶν, ἑνοικῶν, κατοικός, οἱκήτωρ habitans, habitator, incola Բնակօղ, բնակեալն. բնակ. որ նստի ուրեք իբրեւ ի բնիկ քաղաքի եւ ի տան.

Զամենայն բնակիչս քաղաքացն։ Ամենայն բնակչաց երկրիս։ Բնակիչքն Երուսաղեմի։ Բնակիչք կրետացւոց։ Առ ի չգոյէ բնակչաց.եւ այլն։

Ամրութիւն քաղաքին ոչ քարինքն են, այլ բնակչացն առաքինութիւն։ Ոչ տեղին ինչ օգնէ, եթէ ոչ բնակիչքն լաւք իցեն. (Մխ. երեմ.։)

Բնակիչ նմին հաշուի զզօրավար գաղթականութեանն զռոմոն. (Եւս. քր. ՟Ա։)


Բնակից, կցի, կցաց

adj.

of the same nature or essence, consubstantial;
that dwells together, cohabitant.

· Calfa

NBHL (4)

Մարդ է բնակից քեզ՝ միապէս տոհմ եւ ազգ քո. յն. նորին ընդ քեզ հաղորդ բնութեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)

Յաղթեաց նմա տէր մեր մարմնովն, ո՛չ երկնաւորովն, այլ բնակցաւն այնոցիկ՝ որ պարտաւորեցանն ի նմանէ. (Եփր. ՟գ. կոր.։)

Եւ այս (ծիծաղականն) միշտ նմա (մարդոյն) բնակից է. (Պորփ.։)

Բնակիցն շարժեալ նախանձու. (Սկեւռ. աղ.։)


Բնակութիւն, ութեան

s.

habitation, inhabitation, inhabitanee, dwelling, residence;
station, lodging, home, establishment, house;
habit, custom.

· Calfa

NBHL (3)

Քաղաք, կամ երկիր բնակութեան։ Բնակութիւն քաղաքիս բարի է.եւ այլն։

Քաղաքս շինեաց, եւ բնակութիւնս։ Յամենայն բնակութեան ձերում։ Ի բնակութիւնս քո։ Արձակեաց զայր ի բնակութիւն իւր։ Յերկնից ի բնակութենէ քումմէ.եւ այլն։

Եթովպացի գոլ ասելով՝ յաղագս բնակութեան սահմանացն ընդ Եգիպտոս. (Խոր. ՟Ա. 4։)


Բնակցութիւն, ութեան

s.

consubstantiality;
cohabitation.

· Calfa

NBHL (3)

Զի՞նչ է հաղորդութիւն սոցա առ իրեարս, եւ բնակցութիւնն, եւ միաբանութիւն։ Պատուեա՛ զբնակցութիւնն, պատկառեա՛ ի սկզբնատպէն. (Առ որս. ՟Է. ՟Ժ՟Ա։)

Յաղագս բնակցութեանն առ նա ելանէ. Տօնակ.։

Բնակցութեամբ սուրբ փեսայիդ՝ արժանացայց առագաստի լուսոյ վերին հարսնարանին. (Սկեւռ. աղ.։)


Բնաշխարհիկ

adj. s.

of the same country, native;
countryman, compatriot.

· Calfa

NBHL (1)

Պանդուխտ է իմատակութիւն՝ ըստ բաղդատութեան բնաշխարհիկ իմաստութեան. (Փիլ. լին. ՟Գ. 19։)


Բնաջինջ

cf. Բնաջինջ՞՞՞առնեմ;
Բնաջինջ՞՞՞լինիմ.

· Calfa

NBHL (1)

Զամենայն հեթանոսական պաշտամունս բնաջինջ խլեցից յերեսաց հոնաց երկրիս. (Կաղանկտ.։)


Բնաւ, ից

adj. adv.

all, total, entire;
— ոչ, ոչ —, — սիկ ոչ, not, none, never, nothing;
—, — իսկ, totally, entirely, absolutely;
ընդ —, everywhere;
throughly.

· Calfa

NBHL (2)

Իտաղիա զբնաւ իսկ զծովեզրն կոչեմ։ Զբնաւ իսկ զիշխանութիւնն առեալ. (Եւս. քր.։)

Ոչ իշխէր աղաչել, եւ բնաւ թափել զբարկութիւնս. (Ոսկ. ես.։)


Բնաւին

cf. Բնաւ, ad.

· Calfa

NBHL (2)

Բնաւին բարձեալ, կամ մեռեալ աշխարհի, ատեցեալ, ատելի, եղծեալ, սեւացեալ։ Զծիծաղելն բնաւին՝ իբրեւ լքումն շնորհի։ Բնաւին ողորմութիւն, կամ բարերար, կամ չար, կամ բարձունք. (Նար.։)

Զիա՞րդ բնաւին է որդի, որ ոչ յէութենէ ծնողին։ Զիա՞րդ բնաւին բարի, որ արգելու ամենեցունց զհաղորդելն նմա. (Կիւրղ. գանձ.։)


Բնաւորեմ, եցի

va.

to habituate, to accustom.

· Calfa

NBHL (2)

Զբուսականացն եւ զկենդանականացն տեսակաց բնաւորեցոյց զանհատս. (Անյաղթ առածք.։)

Զանազանիլ բնաւորեաց. (Անյաղթ առածք.։)


Բնաւորիմ, եցայ

vn.

to custom or habituate one's self.

· Calfa

NBHL (7)

Խաղաղութիւն եմ, եւ խաղաղութիւն շնորհեմ, զի զոր ինչ բնաւորացայն՝ զայն տաց ձեզ. (Ոսկ. նոր կիր.։)

Ճանաչես զիմ սերումն, եւ թէ ուստի բնաւորեցայ. (Պտմ. աղեքս.։)

Ստուգապէս փայտ բնաւորեցար կենաց. (Անյաղթ բարձր.։)

Ի ձեռն որոյ բնաւորի կեանք եւ խաղաղութիւն. (Մաշկ.։)

Բնաւորեցաւ իմն աստուածասէրն՝ անդէն վաղվաղակի գոլ եւ մարդասէր։ Միապէս բնաւորեցաւ դէպ լինել։ Որով ոգիքն բնաւորեալ են լաւանալ. (Փիլ.։)

Բնաւորեցան գոլ յանհատսն։ Յանբան կենդանիսն բնաւորեցաւ տեսանիլ։ Ամենայն սահման բնաւորեցաւ ի սեռէ եւ ի բաղկացուցիչ զանազանութեանց լինել։ Տղայքն բնաւորեցան յեօթներորդում ամսեանն հանել ատամունս, եւ յութն ամին փոփոխել. (Սահմ.։)

Սիրոյ սահման եւ չափ ոչ է, այլ օր ըստ օրէ առ բաղձալին զաճելն է բնաւորեալ. (Լմբ. պտրգ.։)


Բնութիւն, ութեան

s.

nature;
essence, substance;
being, entity;
the elements;
disposition, constitution, temper;
humour, inclination, genius;
birth, naturalism;
person, hypostasis;
quality, manner;
sex;
ստուեր է եւ ոչ — ինչ, it is a shadow and not a substance;
հատուցանել զհարկ բնութեան, to pay the tribute of nature;
դղորդին արարածոց —ք, all nature is in commotion or confounded;
են սոքա բնութեամբ Գերմանացի, these are by origin Germans;
մի թէ յիւրմէ բնութենէ եգ զբանն, did he say it out of his own head ?
բնութեամբ, naturally, really, truly, physically, personally, hypostatically.

· Calfa

NBHL (1)

Զի նոքիմբք աստուածեղէն բնութեանն լինիցիմք հաղորդակիցք. (՟Բ. Պետ. ՟Ա. 4։)


Բոզաբոյծ

adj.

whoremonger, whoremaster, that keeps a strumpet, that frequents brothels, lewd, lecherous, lecher.

· Calfa

NBHL (1)

Ամենայն արբեցող եւ բոզաբոյծ աղքատասցի. (Համամ առակ.։)


Բոզանոց, աց

s.

brothel, bawdy house.

· Calfa

NBHL (2)

ἐταίριον, σκηνή taberna meretricis Տուն եւ տեղի բոզից. բոզատուն. պոռնկոց. պոռնկանոց. պանդոկի կամ տաղաւոր գուսանաց.

Ամենայն արբշիռն եւ բոզանոցն աղքատասցի. (Առակ. ՟Ի՟Գ. 21։)


Բոզորդի

s.

illegitimate child, bastard, whoreson.

· Calfa

NBHL (1)

Պոռնկորդի. աղջկորդի.


Բոլորակութիւն, ութեան

s.

roundness, rotundity, circle, orb.

· Calfa

NBHL (2)

Խորհրդով իմն իմաստութեամբ արարեալ է քնարն (սարդի, այսինքն ոստայնն) յաղէպնդութենէն, եւ ի ձեւոյն բոլորակութենէն. (Փիլ. լիւս.։)

Զբոլորակութեանցն սաղարթացեալ բրաբիոն. (Մագ. ՟Կ՟Բ։)


Բոլորաշէն

adj.

rotund.

· Calfa

NBHL (1)

(Տաճար) բոլորաշէն պայծառ՝ լուսին լրացեալ. (Տաղ.։)


Բոլորովիմբ

adv. adj.

all, entirely, totally, quite, utterly;
all.

· Calfa

NBHL (1)

Բնաւին ողորմութիւն, բոլորովին քաղցրութիւն. (Նար. ՟Լ՟Բ։)


Բոլորովին

cf. Բոլորովիմբ.

· Calfa

NBHL (1)

Բնաւին ողորմութիւն, բոլորովին քաղցրութիւն. (Նար. ՟Լ՟Բ։)


Բոլորութիւն, ութեան

s.

whole, total;
roundness, rotundity.

· Calfa

NBHL (2)

Ոչ բոլորութիւն, եւ ոչ մասն։ Զամենայն զայսոսիկ զբոլորովիմբ ամենայն բոլորութեամբ՝ բոլորակատարի եւ ամենայն աստուածութեանն վերադրիլ։ Շաղկապութիւնք մասանցն, ամենայն մասանցն միութիւնք, կատարելութիւնք բոլորութեանցն. (Դիոն. ածայ.։)

Զարեգական զընթացս, զլուսնի բոլորութիւն, զաստեղաց բազմութիւն. (Ածաբ. աղքատասիր.։)


Բոլորումն, ման

s.

rotundity;
roundness, circle;
completion, accomplishment, end.

· Calfa

NBHL (1)

Յետինքն զերիցագուիցն գերակայ բոլորմունսն ոչ ունին, բայց մասնաւորս։ Անհաղորդք են գերագունիցն բոլորմանց։ Զամենայն բարերարական աստուածանունութիւն (այսինքն ստորոգելի), յո՛յր վերայ արդեօք եւ կացցէ յաստուածպետականացն անձնաւորութեանց, ի վերայ բոլոր աստուածպետութեանն բոլորման է առնլի անխտրապէս. (Դիոն.։)


Բոկ

adj. adv. barefooted.

· Calfa

NBHL (2)

Բոկ եւ հետի վարէին զարս եւ զկանայս։ Բոկ եւ հետի երթային ի տուն աղօթից. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Մինչեւ բոկ փախչել ի քաղաքէն. (Լմբ. ժղ.։)


Բոկացուցանեմ, ուցի

va.

to pull off stockings or shoes.

· Calfa


Բոկոտն

adj.

barefoot, barefooted.

· Calfa

NBHL (1)

Եւ այլ եւս խառնիճաղանջքն՝ բոկոտն եւ մերկանդամ՝ ցանեւցիր բերէին. (Յհ. կթ.։)


Բողբոջ, ից, աց, ոց

s.

shoot, sprout, scion;
bud, germ.

· Calfa

NBHL (7)

Որ նախ քան զքաղցր եւ զկատարեալ պտուղն ի թզենւոջն պտղոյ տեսակաւ յառաջագոյն ընձիւղի, բողբոջ ասի։ Որպէս բողբոջիւք ոմամբք զհանդերձեալ քաղցրութիւն թզենւոյն աւետարանէ։ (Նիւս.)

Ծաղկանցն եւ ծառոցն, բոյս բողբոջոց գարնայնոյն՝ երեւեսցին յետ ձմերայնոյն։ Բուսովքն, բողբոջովքն, եւ ծաղկովքն. (Ագաթ.։)

Ոչ դուզնաքեայ ինչ անաճ երեւեցուցեալ բողբոջ։ Զսերմանեացն ընծիւղել ի դուրս զբողբոջս, եւ զամենայն բուսոցն բերս։ Զտնկոցն արձակելով բողբոջս։ Բոլոր բողբոջոց եւ ծաղկանց երփն երփն նմանութիւնս ի վերայ իւր նկարեալ. (Պիտ.։)

Ի սաղարթիցն բողբոջից։ Բոյսք, եւ բողբոջք, եւ արմատք. (Լմբ. իմ.։)

Ծաղկեցուցանէր զՀայաստանս աստուածդիտութեանն բողբոջիւք։ Արդարութեան բողբոջս. (Խոր. հռիփս.։)

Ըստ օրինակի բարետոհմիկ բողբոջաց, յորժամ յառաջին աճմանէն ի վեր ուղղին ... այսպէս եւ նա ի սկզբանէ ծաղեցաւ բողբոջօք. (Նիւս. ի Գր. սքանչ.։)

Կարկաճումն բողբոջից բղխեալ յստակ աղբերաց. (Եպիփ. ծն.։)


Բողբոջազարդ

adj.

having many shoots.

· Calfa

NBHL (1)

Ամենայն ծառ յամարայնի զբողբոջազարդ ծաղիկս արձակէ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Բողկ, ից

s.

horse-radish;
կարմիր —, radish.

· Calfa

NBHL (1)

ῤάφανος, ῤαφανίς raphanus կամ -ni Կծուահամ բոլորշի կամ երկայնաձեւ արմատ ուտելի. թրուփ, թուրփ։ (Գաղիան.։ Բժշկ.։)


Բողոքեմ, եցի

vn.

to appeal, to complain, to claim;
to lodge an appeal;
to complain.

· Calfa

NBHL (4)

βοάω, ἁναβοάω, ἑπικαλέομαι , κράζω, κραυγάζω clamo, reclamo, advoco, appello որ եւ Բողոք արկանել՝ ունել՝ բառնալ, եւ այլն. Գանգատել՝ քանքարտալ աղաղակաւ. գոչել եւ ազդել միաձայն դատախազութեամբ. դիմել յատեան իրաւանց. ամբաստանել. գուժել.

Կորուստ մահու բողոքեն։ Բողոքէր դիմակս կերպից կերպից աւաղականաց. (Նար.։)

Զայս առաւել կանանց բողոքեմք եւ կուսանաց. (անդ. ՟Բ. 11։) իբր ողոքել բողոքելով, կամ ազդել աղաչելով։

Իրաւացի էր՝ յորոց մահ բողոքեցաւ ի բնութիւնս մարդկային. (Վահր. համբ. կամ դտ. այսինքն սպառնալեօք քաղոզեցաւ, կամ գուժեաց։)


Բոյթ, բութի, թաց

s.

thumb;
a tuning pin.

· Calfa

NBHL (3)

Զծերս կախեցին զբութաց. (Երեմ. աղ. 12։)

Հեց, եւ բոյթ, դնին որպէս փաղանուանք։

Հեց, եւ բոյթ, դնին որպէս փաղանուանք։ (Երզն. քեր.)


Բոնոս

s.

wild ox.

· Calfa

NBHL (1)

Լինի ի դաղմատիա գազան մի՝ որպէս զեզն, բոնոսոս անուն, որ զկոյն ձգէ որսականացն եւ այրէ. (Խոր. աշխարհ.։ Զնոյն երկրորդէ Վանականն. (այլ գրիչք վրիպակաւ ունին բնինոս, կամ բոնոնոս).)


Բոնոսոս

cf. Բոնոս.

· Calfa

NBHL (1)

Լինի ի դաղմատիա գազան մի՝ որպէս զեզն, բոնոսոս անուն, որ զկոյն ձգէ որսականացն եւ այրէ. (Խոր. աշխարհ.։ Զնոյն երկրորդէ Վանականն. (այլ գրիչք վրիպակաւ ունին բնինոս, կամ բոնոնոս).)


Բոչոյ

s.

nag.

· Calfa

NBHL (1)

Ձիոյ՝ չէզոքն (այսինքն հասարակ արուի եւ իգի,) քուռակ, բաշահատ, մատաղաձի, խեղակ, դզի, բոչոյ (ա՛յլ ձ. բռչոյ), անդրավար, փալանիկ. (Մագ. քեր. յորմէ եւ Երզն.։)


Բոռ, ոյ, ոց

s.

hornet, drone.

· Calfa

NBHL (1)

Նման է նա արջառոյ, որ ի բոռոց կատաղեալ աստ եւ անդր ընթանայցէ. (Վրք. հց. ՟Ի՟Դ։)


Բոսորային

adj.

reddish, red, dyed red;
colour of blood.

· Calfa

NBHL (2)

Թաթաւեալ ի կարմրութիւն բոսորային բղխեալ աղբերն. (Շար.։)

Ճեմ պատմուճանի բոսորայնոյ գոյն, գոյն ներկեալ արեամբ՝ աղբիւր բղխեալ կող. (Նար. տաղ յար.։)


Բովանդակեմ, եցի

va.

to assemble, to gather;
to complete, to accomplete, to accomplish, to finish;
to contain, to inclose, to comprehend;
ի համառօտն —, to abridge.

· Calfa

NBHL (3)

Գունդս կազմել, եւ զօրս բովանդակել, գումարել զզօրս աղուանից եւ վրաց. (Ագաթ.։)

Բովանդակեցէ՛ք զգործն ձեր ըստ հանապազորդ սակին։ Ընդէ՞ր ոչ բովանդակեցէք զսակ աղիւսոյն ձերոյ. (Ել. ՟Ե. 13. 14։)

Յառաջ քան զհունձս, յորժամ բովանդակեսցի ծաղիկն. (Ես. ՟Ժ՟Ը. 5։)


Բովանդակութիւն, ութեան

s.

total, totality, sum, amount;
summary, abridgement, contents;
completion.

· Calfa

NBHL (2)

Ո՛չ մեծութիւն, եւ փոքրութիւն, զի եւ ոչ բովանդակութիւն (լինի յԱստուած)։ Բովանդակութիւն անբովանդակելւոյն, պարագրօղ անպարագրելւոյն. (Սկեւռ. աղ.։)

Անբաւելւոյն բովանդակութիւն, եւ պարագրութիւն անպարագրականի էութեան. (Սարկ. աղ.։)


Բովեմ, եցի

vn.

to be able;
to suffer;
to wait, to expect.

· Calfa

NBHL (1)

Նախանձով չար դիւացն յաղթեալ մարդ, վասն զի ոչ կարէր բովել բարիատեացն եւ նենգաշոտն դեւ. (Դամասկ.։)


Բովհրեմ, եցի

va.

to torrefy, to toast, to brown, to parch.

· Calfa

NBHL (1)

ԲՈՎՀՐԵԼ. Առաւել ռմկ. որ եւ բոհրել ասի. Խարակել՝ իբր ի բովս հրոյ. աղանձել (զարմտիս, եւ այլն).


Բոտոտ, ից

s.

mow-worm;
moth, wood-fretter.

· Calfa

NBHL (1)

Գիւտք որովայնի՝ բոտոտք ճապուկք շարժողականք ... որդունք աղեաց ... անիծք ... զազրաթորմիք. (Նար. ՟Կ՟Թ։)


Բորբոս, ի

s.

mould, mouldiness, mustiness;
ունել զհոտ —ի, to smell musty.

· Calfa

NBHL (1)

(լծ. ընդ բոր, բոյս, եւ բորբոք). εὕρως mucor, situs, caries Գունագոյն աղուամազ եռացեալ ի հին հացս, եւ ի փտեալ պտուղս, ի խիւս ալերոյ, եւ յայլ փուտ իրս խոնաւուտս, ի քարինս, եւ այլն. որք եւ խոշորացուցիւ նկատեալք՝ են տիրապէս բոյսք մանրիկ. բորբոս.