Entries' title containing թ : 7737 results

Յաղթ

adj.

great, large, huge, enormous, gigantic, vast, immense;
strong;
powerful, mighty, victorious;
much, many, abundant, considerable.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«շատ, առատ, հսկայ տարածու-թեամբ» Օր. ը. 7. Ամբակ. ի. սղ. Ագաթ. «հսկայ, վսեմ, քաջ, զօրաւոր» Եւս. քր. Ա-գաթ. Բուզ. Մծբ. Ոսկ. ես. «յաղթութիւն» Սկևռ. աղ. «տիրապէս, մի լաւ...» Վանակ. յոբ. որից յաղթել «թշնամուն զարնել, ուժը պատել, նուաճել» ՍԳր. Եփր. թգ. յաղթա-կան Ա մկ. ժ. 49. Կոչ. Եզն. յաղթանակ Պետ. Նիւս. յաղթահասակ Թուոց ժգ. 33. յաղթա-հարել ՍԳր. Եւս. պտմ. յաղթանդամ Օր. թ. 2. Վեցօր. Եւս. քր. որ և անդամայաղթ Ոսկ ես. 345. յաղթաջուր Վեցօր. բարեյաղթ Յհ, կթ. մեծայաղթ Ոսկ. ես. Վեցօր. յաղթկու Պտմ. աղեքս. 33. փիլ. Նանայ. 383. Նեմես էջ 91. Խոսր. 170. յաղթուկ Ոսկ. յհ. բ. 22 սաստկայաղթ Եփր. մն. դիւրայաղթ Ոսկ. գծ դժուարայաղթ Նոնն. աստուածայաղթ Ագաթ. Եւթաղ. 88։

ՆՀԲ լծ. թրք. alt «տակ», լտ. altus «բարձր, խոր», պրս. saxt «քաջ, մեծ, խիստ». տե՛ս նաև յախճապակ։ Peterm. 33 լտ. victoria հոմանիշի հետ. դնելով յ=v, ղ=c, թ=t։ Müller SWAW 41, էջ 8 զնդ. pərəϑ «փախչիլ»։ Justi, Zendsp. 186 զնդ. parət կամ parəϑ «կռուիլ, փախչիլ»։ Հիւնք. յողդողդ բա-ռից։ Սանտալճեան, L'idiome 16 բևեռ.

alsuisi։ Ա. Գ., Բիւր. 1900, 518 մեր-ժում է թրք. alt itmek «յաղթել», որ ծագում է alt «տակը» բառից։ Schefte-lowitz BВ 29, 27 կցում է յն. πλατύς սանս. prthú-, զնդ. pərəϑu-«լայն» բա-ռերին։ Meillet, Dial. indo-eur. 81 յի-շում է այս բառերը, որոնք ձևով էլ նը-ման է գտնում, բայց մերժում է նշա-նակութեան տարբերութեան պատճա-ռաւ։ (Պէտք է աւելացնել նաև, որ սրանց համապատասխան հայ ձևն է լայն)։ Karst, Յուշարձան 402 սումեր. al «բարձը», 421 թթր. al, ol, ul, ույղուր. alp, alk, չաղաթ. alp, ulup «մեծ, բար-ձըր»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 272 պրս. [arabic word] axtan կամ [arabic word] yāxtan հոմանիշից, որ x ձայնի պատճառաւ չի կարող մեր բառի մայրը լինել։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 89 սեմական slt արմատի հետ, որից և sultān «սուլ-թան»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. յխթել, Ագլ. յա՛խտիլ, Մշ չախտել, Զթ. հախթիլ, Մկ. հmխթիլ, Երև հախտէլ, Սլմ. ախտել, Մրղ. ախտէլ, Ոզմ. Տփ. ախտիլ, Խրբ. ախդիլ «յաղթել», էխդիլ «ուժը պատել», Ասլ. mխդէ՝լ, Ալշ. «էխթել Ռ. էխթէլ, Շմ. յէխտիլ, Ախց. Կր. էխտէլ, Հմշ. էխտուշ, Ակն. Պլ. Սեբ. էխդէլ, Ննխ. ըխտէլ, Տր. ըխտուշ, Ղրբ. յէ՛խնէլ, Սչ. էխ-դ'ել։ Նոյն է նաև Ախց. յէխդ, եթէ այս բա-ռը նշանակում է «առատ, վարար» (=յաղթ). հմմտ. Ջրին եխդ գալը կտրելու նշան է (Վարդանեանց, ժող. անգիր բնստ. էջ 85)։

NBHL (21)

Խռովեցան յաղթ ջուրք. (Ամբակ. ի սղ.)

Ի վերայ յաղթ ջուրցն բազմութեան։ Անցին ընդ ծովն յաղթ. (Ագաթ.։)

Բազմահոս արտասուացն ի վեր բղխեալ ի յաղթ աղբերացն. (Բաբիղ. ի յհ. մկ.։)

Տէր Աստուած քո տարցի զքեզ յերկիրն բարի եւ յաղթ. (Օր. ՟Ը. 7. (յն. բազում))

Յաղթ՝ որ յաղթէ ամենայն երկրի պարարտութեամբ։

ՅԱՂԹ. որպէս Յաղթօղ. մեծ. զօրաւոր. վիթխարի. բարձրահասակ. քաջ. վսեմ.

Ճշմարիտ Աստուածն մեր՝ թագաւոր յաղթ է. (Եփր. աւետար.։)

Զյաղթ իշխանութիւնն մակեդոնաց. յն. զմեծութիւն իշխանութեան. (Եւս. քր. ՟Ա։)

Զամենայն բնակութիւն մարդկան յաղթ զօրութեամբն երկնից կալայ ես. (Ոսկիփոր.։)

Վէմս արաստոյս յաղթս՝ ծանունս։ Բուռն ոսկերօք, եւ յաղթ մարմնով. (Ագաթ.։)

Երկոքեան արքն յաղթք էին. (Բուզ. ՟Ե. 43։)

Ի չափ հասեալ Երուանդայ՝ լինի սրտեայ, եւ անդամովք յաղթ. (Խոր. ՟Բ. 34։)

Անդամօք ոք յաղթ իցէ. (Ոսկ. ես.։)

Յաղթ մարմնով, անճոռնի հասակաւ. (Պիտ.։)

Կիկլոպ այր էր անճոռնի եւ յաղթ. (Պիտառ.։)

Յաղթ եւ ահագինք են գազանք ծովու. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Գալ առ ի գեղեցկութեան յընտրութիւն, զի ամենայնի լիցի՝ որ յաղթն է, հաւուց թագաւոր. (Ոսկիփոր.։)

ՅԱՂԹ. գ. որպէս Յաղթութիւն.

Ի պատճառս լրման ախտին՝ սկիզբն առնու յաղթոյն ի յասպարիզին. (Սկեւռ. աղ.։)

Յա՛ղթ կապեաց զնա. (Վանակ. յոբ.։)

πολύς, -λλή, -λύ multus, -a, -um. Արմատ Յաղթելոյ, որպէս Յաղթական կամ յաղթօղ յիմիք կարգի՝ մեծութեամբ, վսեմութեամբ, բարձրութեամբ, բազմութեամբ, զօրութեամբ եւ այլն. (լծ. թ. ալթ էթմէք կամ այագ ալթընա ալան. լտ. ա՛լթուս, բարձր, եւ խոր. եւ պրս. սախթ, քաջ եւ մեծ, եւն). Վարի որպէս Բազում. բազմաւոր. յորդ. ահագին. ընդարձակ. (յ. բօլի՛, բօլլի՛ ).


Յաղթաբազուկ

adj.

strong-armed;
strong, robust, vigorous, very powerful.

· Calfa


Յաղթաբան

adj.

convincing, convictive.

· Calfa


Յաղթաբերձ

adj.

very high;
sublime.

· Calfa

NBHL (1)

Երանեն զառ յաղթաբերձ բարութեան եկեալն վախճան. (Դիոն. եկեղ.։)


Յաղթազգեաց

adj.

victorious.

· Calfa

NBHL (6)

ՅԱՂԹԱԶԳԱԾ, մանաւանդ՝ ՅԱՂԹԱԶԳԵԱՑ. νικηφόρος victor, supeans, antecellens, victoriosus. Որ զգեցեալ է կամ կրէ յինքեան զյաղթութիւն. յաղթական. յաղթօղ. վեհագոյն.

Մեծ այր ի քաղաքի եւ կատարեալ սա կոչեսցի՝ յաղթազգեաց առաքինութեամբ։ Առ տունսն՝ որ յաղթազգածս են արիութեամբ (կամ լաւութեամբ). (Պղատ. օրին. ՟Ե. եւ ՟Ժ՟Բ։)

Միայն յամենեսեան ես ցուցայ յաղթազգեաց թագաւոր. (Ոսկ. համբ.։)

Յաղթազգեացք պատճառանօք յաղթութեանն կոչեցան. (Ճ. ՟Գ.։)

Յաղթազգեաց վկայքն։ Հատաւ գլուխն յաղթազգեաց վկայուհւոյն. (Միսայէլ խչ.։ Ճ. ՟Ա.։)

Էր ճոխ եւ յաղթազգեաց, եւ հարկագիր եւ լծատանջ ամենայն շրջակայ ազգաց. (Վրդն. պտմ.։)


Յաղթական, ի, աց

adj. s.

triumphal, victorious, triumphant;
triumpher, conqueror, subduer;
— լինել, to triumph over, to conquer;
to excel;
— երգ, triumphal song, epinicion.

· Calfa

NBHL (7)

Յաղթական լինէր նոցա Աղեքսանդրոս. (՟Ա. Մակ. ՟Ժ. 49։ եւս եւ Աթ. ՟Գ։ Առ որս. ՟Լ՟Գ։ Կոչ. ՟Ը. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Ե։)

Որոց նա կամի՝ յաղթականք կարեմք լինել. եւ որոց ոչ կամի, չկարեմք յաղթել. (Եզնիկ.։)

Աղաչեմք չլինել յաղթական մերոց մեղացն քան զքոյ մարդասիրութիւնդ. (Խոսր.։)

Յաճա՛խ են չարիքս, այլ յաղթական են համայնից՝ հզօր ամենակալ՝ քոյդ մարդասիրութիւն։ Ախտից եւ մահու վշտաց տխրութեան ի հրամանէ էին յաղթականք։ Յաղթականք, եւ ոչ պարտելիք. (Նար. ՟Հ՟Դ. եւ Նար. առաք.։)

Եւ իբր Յաղթողական. յաղթութեան.

Յաղթական քեզ օրհնութիւնք. (եւ այլն. Շար.։)

νικητής, νικητήριος, ἑπινίκιος ad victoriam pertinens. եւ բայիւ νικάω, ἱσχύω vinco, valeo. Յաղթօղ. զօրագոյն. վերագոյն. յաղթազգեաց. ուստի ՅԱՂԹԱԿԱՆ ԼԻՆԵԼ՝ է Յաղթել.


Յաղթահասակ

adj.

of an immoderate height or size, gigantic, colossal.

· Calfa

NBHL (3)

Արք յաղթահասակք են. (Թուոց. ՟Ժ՟Գ. 33։)

Այր յաղթահասակ (Սաւուղ). (Մագ. ոտ.։)

ὐπερήκης praelongus, praealtus, praegrandis, procerus. Յաղթ հասակաւ. բարձրահասակ. երկայնահասակ.


Յաղթահարեմ, եցի

va.

to conquer, to vanquish, to overcome, to subdue, to subjugate;
to oppress, to vex, to torment;
— բանիւ, to convince, to confound, to abash.

· Calfa

NBHL (8)

Յաղթահարէին եգիպտացիք զորդիսն Իսրայէլի բռնութեամբ։ Կամ յաղթահարեցի՞ զոք ի ձէնջ։ Ո՞չ մեծատունք յաղթահարեն զձեզ։ Իբրեւ յաղթահարեցին որդիքն Իսրայէլի, արարին զքանանացին հնազանդս։ Տէր Աստուած մեր, մի՛ յաղթահարեսցէ զքեզ մարդ։ Բազուկ փառաց նորա յաղթահարեաց զջուրսն առաջի երեսաց նոցա։ Դրունք դժոխոց զնա մի՛ յաղթահարեսցեն.եւ այլն։

Դրունք դժոխոց զքեզ մի՛ յաղթահարեսցեն. (Եպիփ. սղ.։)

Գիրն տեղի տայ, հոգին յաղթահարէ. (Ածաբ. ծն.։)

Խոստովան լինէին, եթէ յաղթահարեցան. (Եւս. պտմ. ՟Ե. 1։)

Երկնչիմ սիրոյդ ձերմէ, գուցէ յաղթահարեսցէ զիս (կամ վնասիցէ ինչ ինձ). (Ածազգ. ՟Է։)

Ի գարնանային հասարակաւորութեան, յորժամ տիւն սկսանի յաղթահարել զգիշերն. (Սարկ. տոմար.։)

Կորնթոսի ժողովն յաղթահարեալ էր զսէրն. այսինքն առ ոտն կոխեալ. (Նախ. ՟ա. կոր.։)

καταδυναστέω, κατασχύω, κατακρατέω opprimo, sub potestate redigo, praevaleo ἠττάω, ἠσσάω convinco νικάω, πλεονέκτω vinco, supero եւ այլն. Յաղթելով ի գետին կամ առ ոտս հարկանել. պարտել. նուաճել. ընկճել. ի նեղ արկանել, նկուն առնել. հարստահարել. զօրանալ ի վերայ. իշխել. տիրել. վնասել. յամօթ առնել. ոտնառել. բռնադատել.


Յաղթահարիչ

adj.

convincing;
oppressive.

· Calfa


Յաղթահարութիւն, ութեան

s.

defeat, subduing, subjugation;
conviction;
oppression.

· Calfa

NBHL (3)

ἤττημα superatio. Յաղթահարիլն. պարտութիւն. նկուն լինելն. յաղթահարանք. վնաս.

Այս ժամանակ ոչ էր ի ժամանակի իւրոյ յաղթահարութեանն վրէժ առնուլ ի յաղթողէն։ Առաքինութեանն նախատանք, են կամ չեն, յաղթահարութիւն. (Փիլ. սամփս. եւ Փիլ. իմաստն.։)

Առաւել զմարմինս դարմանել եւ գիրացուցանել, առաջին՝ իւր մարմնոյն իցէ չար, եւ ապա յաղթահարութիւն հոգւոյն. (Մաշկ.։)


Յաղթամարմին

adj.

large bodied, big, stout, corpulent.

· Calfa

NBHL (2)

Յաղթ մարմնով. մեծամարմին. հաստամարմին. բազմամարմին. ստուար եւ բարձր.

Մեծանձունք եւ յաղթամարմին հաւքն՝ փորն եւ թանձրն եւ սագն. (Փարպ.։)


Յաղթանակ, աց

s. adj. adv.

prize or premium, palm, laurels;
triumph, victory;
reward, recompense;
triumphant;
—աւ, triumphantly, in triumph;
— տանել, to obtain a triumph.

· Calfa

NBHL (9)

ἕπαθλον praemium victoriae, sive certaminis, palma. Վարձ եւ պսակ յաղթութեան. մրցանակ. բրաբիոն. եւ Նշան յաղթութեան կամ յաղթութիւն.

Աստուած որոց զբարիսն գործեն՝ յաղթանակս բաշխէ. (Նիւս. բն.։)

Ահա հասեալ է մարտադիրն, եւ յաղթանակն է ի ձեռին. (Շ. եդես.։)

Որ զմեծ յաղթանակ գովութեանցն երթեալ տանի։ Որք զմեծն գովութեան ունին յաղթանակ. (Պիտ.։)

Զյաղթանակ բարեմասնութեանն խօսեսցիս։ Զմրցանակն յաղթանակի թագաւորին մատուցանելով. (Նար. ՟Խ՟Զ. ՟Կ՟Ա։)

Որ շնորհեցեր մեզ յաղթանակ ընդդիմամարտութեան. (Շար.։)

ՅԱՂԹԱՆԱԿ. ա. Իբր Յաղթական. յաղթողական. արժանի յաղթանակի.

Յաղթանակ համբերութեամբ կատարեցիք զընթացս ձեր։ Զյաղթանակ մարտ վկայիցն. (Շար.։)

Ժողովեալ հաւատացեալքս տօնեմք զյաղթանակ զյիշատակ սոցա. (Գանձ.։)


Յաղթանակ կանգնել ի վերայ

cf. Յաղթանակեմ.

· Calfa


Յաղթանակեմ, եցի

va.

to triumph, to receive or obtain the honour of a triumph, to be triumphant, to win the victory, to carry or hear away the palm;
to prevail.

· Calfa

NBHL (2)

Ի ձեռս բերել զյաղթանակ.

Որպէս բժիշկ լուսաւոր յաղթանակես զհոգեւորական զառողջութիւն. (Գանձ.։)


Յաղթանակող

s.

triumpher, conqueror.

· Calfa


Յաղթանդամ

adj.

heavy, strong-limbed or well-limbed, stout, corpulent, gigantic.

· Calfa

NBHL (6)

Զյաղթանդամ զորդիսն Ենակայ. (Օր. ՟Թ. 2։)

Պողիդամոս յաղթանդամն. (Եւս. քր. ՟Ա։)

Ազգ սկայից՝ անհեդեդք յաղթանդամք մարմնով եւ վիթխարիք։ Ոչ սակաւք յերկոցունց կողմանց սկայիցն յաղթանդամք. (Խոր. ՟Ա. 8. 10։)

Յաղթանդամ բնութիւն (առիւծու)։ Գազանք յաղթանդամք մեծութեամբ. (Վեցօր. ՟Ը։)

Ի կանանցն եղեւ կամաց ախտն ի ծնանել զյաղթանդամ կորիւնս. (Վրդն. պտմ.։)

εὑμήκης praelongus, procerus եւ այլն. Յաղթ անդամօք. երկայնահասակ. մեծամարմին. վիթխարի. հսկայ, եւ կորովի.


Յաղթանդամութիւն, ութեան

s.

stoutness, corpulency;
size, height, tallness.

· Calfa

NBHL (4)

Առաջնոցն (հսկայից) զօրութեամբ եւ յաղթանդամութեամբ յուղացեալք։ Բէլ յօրացեալ եւ ապաստանեալ ի յոյժ բազկի եւ ի յաղթանդամութիւն հասակի. (Եւս. քր. ՟Ա։ Արծր. ՟Ա. 2։)

Վասն կարի ինչ յաղթանդամութեան. (Կիւրղ. ղեւտ.։)

Այլ եւ այլ կերպարանք ի մարմնի են, դիմաց, յաղթանդամութեանց (յաղթ անդամոց) հիւթից, յօդուածոց, երակաց, մարմնոց, ոսկերաց. (Ոսկ. թես.։)

μέγεθος magnitudo, proceritas. Մեծութիւն հասակի կամ մարմնոյ.


Յաղթանք, նաց

s.

victory.

· Calfa

NBHL (3)

Յաղթութիւն. կամ յաղթանակ.

Որոց եւ վարձս իսկ խոստանայ, եւ պսակս յաղթանաց. (Հ. յուլ. ՟Ժ՟Բ.։)

Ձերբակալ արասցուք զզօրսն յունաց ... զի կալեալս կապեալս տարցուք յաղթանս. կայ եւ ձ. յաղուանս։


Յաղթաջուր

adj.

flowing rapidly, torrential, impetuous.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զյաղթ ջուր՝ խոր, կամ բազում.

Գետովք՝ որ են յաղթաջուրք, եւ գնացք նաւուց. (Վեցօր. ՟Գ. (յն. լոկ, նաւարկելիք)։)


Յաղթասէր

adj.

eager to win;
contentious, quarrelsome, litigious.

· Calfa

NBHL (3)

Չէ՛ արժան յաղթասիրի պարծանս առնուլ ի վերայ ճշմարտաբանութեան նորա. (Վանակ. յոբ.։)

Մի՛ լիցի ի հաւատացեալս անիրաւութեամբ միմեանց լինել ի հրապարակի անդ. (Մխ. դտ.։)

φιλόνικος rixae sive superationis studiosus, contentiosus. Սիրօղ յաղթութեան. որ սիրէ եւ նկրտի յաղթօղ հանդիսանալ ի կռիւս եւ ի հակառակութիւնս.


Յաղթասիրեմ, եցի

vn.

to desire to conquer;
to delight in strife or quarrelling, to dispute, to contest.

· Calfa

NBHL (6)

Կարելի գոլով բանին ունել զմիտսն ուղիղ, դուք որպէս յաղթասիրեալք (կամակորէք զգիրս). (Աթ. ՟Ժ՟Բ։)

Զայսոսիկ եւ այսպիսի նոցա յաղթասիրելով, ասաց առաքեալն, ոչ պէտս ունել նոցա այսպիսիս ի մէջ իւրեանց հակառակութեանց. (Ճ. ՟Բ.։)

Դու առ յաղթասիրելն ինձ՝ ախորժելով յանդգնիս կամակորել եւ զգիրս. (Սարկ. հանգ.։)

Յաղթասիրօղ խօսք. (Բրս. արբեց.։)

Ոչ ի գինարբունս եւ ի գռեհս զինուորական ինքեան յաղթասիրելով առընթեր կանանց եւ կնամարդեաց. (Պիտառ.։)

ներգործական բայ չէզոքական բայ φιλονικέω rixor, contendo, nitor, aemulor. Ջանալ յաղթել հակառակասիրութեամբ. վիճել. կագել.


Յաղթասիրութիւն, ութեան

s.

desire of victory;
love of contradiction, contentiousness, quarrelsomeness, pugnacity, fractious temper.

· Calfa

NBHL (5)

Երիտասարդացն գործոց զերեւումն յաղթասիրութեան ելոյծ. (Նիւս. ի սքանչ.։)

Անօգուտ բանակռուութեամբ, եւ սնոտի յաղթասիրութեամբ. (Շ. թղթ.։)

Ոչ յագի փափաք յաղթասիրութեանն դիւաց յապաւինելոցս ի Քրիստոս. (Լմբ. սղ.։)

Արգելուլ կամելով զմարգարէական բանս նորա յաղթասիրութեամբ. (Վանակ. յոբ.։)

φιλονικία rixarum amor, studium vincendi, contentio, pertinacia. Փոյթ յաղթահարելոյ զոսոխն. հակառակասիրութիւն. վէճ. կագ եւ կռիւ.


Յաղթատուր

adj.

giving the victory.

· Calfa

NBHL (3)

Սաղմոս յաղթատուր խաղաղութեան. (Բրս. սղ. ՟Ա։)

Որ (այսինքն պարիսպն) այսպէս յաղթատուր ստացողացն խոստովանեցաւ լինել. (Պիտ.։)

βραβευτής arbiter. Տուօղ եւ առիթ յաղթութեան, կամ յաղթանակի. հանդիսադիր.


Յաղթարան

s.

lists, battle-field;
means of victory.

· Calfa

NBHL (3)

Տեղի կամ գործի եւ ասպարէս յաղթութեան.

Կատարեցին զյաղթարանն խոստովանութեան իւրեանց. (Ճ. ՟Ա.։)

Անպարտելի ձեռինն յաղթարան (տապանն Նոյի). (Նար. մծբ.։)


Յաղթեմ, եցի

va.

to vanquish, to overcome, to conquer, to subdue, to subjugate;
to surpass, to excel, to prevail over;
— պատերազմի, to conquer, to triumph;
— ցաւոցն, to overcome or master one's grief or sorrow;
— ամենայն դժուարութեանց կամ ներհակաց, to overcome all sorts of difficulties, to surmount every obstacle;
— անձին, կամ կրից անձին, to conquer oneself, to get the victory over self;
to overcome or subdue one's passions;
— ի դատաստանի, to gain one's cause.

· Calfa

NBHL (11)

Յաղթեաց բազում ամբոխի։ Յաղթեցաք ամենայն քաղաքացն նորա։ Ես յաղթեցի աշխարհի։ Մի՛ յաղթեսցէ քեզ ցանկութիւն գեղոյ։ Որդւոց քոց եւ ոչ թունաւոր վիշապացն յաղթեցին ժանիք։ Մի՛ յաղթիր ի չարէ, այլ յաղթեա՛ բարեաւն չարին։ Յաղթեաց նմա Իսրայէլ։ Յաղթեցին աւարի նորա (այսինքն տիրեցին, առին)։ Յաղթէ բարկութեան.եւ այլն։

Ուր կամի Աստուած, յաղթէ բնութեան զօրութեան. (Եփր. աւետար.։)

Կամաց մարմնոյն՝ կամօք աստուածութեանն յաղթէր (Քրիստոս). (Աթ. ՟Գ։)

Յաղթէ զսատանայ յօրինակ փարաւովնի։ Ի պիստս զբռնամարտիկսն յաղթելով։ Յաղթեցից զամենայն մարտ պատերազմաց իմոց. (Արշ.։ Խոր. ՟Գ. 40։ Եփր. թագ.։)

Ոչ կարեմ յաղթել զքուն եւ զծուլութիւնն իմ։ Լինի բազում անգամ, որպէս զի միոյ աւուր անձրեւ յաղթեսցէ զանձրեւ բոլոր ամին. (Վրք. հց. ՟Դ։)

Ոչ յաղթեմք վասն անչափ բազմութեանն. այսինքն չեմք ձեռնհաս ի գիր անցուցանել զամենեսին. (՟Գ. Մակ. ՟Գ. 14։)

Իբրեւ այս խորհուրդք յաղթեցան. այսինքն յաղթ եւ զօրաւոր ցուցան. կամ յաղթեցին առաջիկայ իրաց. յն. զօրացեալ ի վերայ խորհրդոյն. (՟Գ. Մակ. ՟Ա. 4։)

Ամենայն արդար՝ առ մարդիկ է արդար. բայց յԱստուծոյ արդարութիւն՝ յաղթեալ է. (Իսիւք.)

Յաղթեսցես ի դատել քում. կամ յաղթօղ ի դատել քեզ։

Յաղթեցար Աստուած ի սիրոյ քումմէ։ Զի եթէ ոչ էիր յաղթեալ ի քումմէ գթոյդ՝ Քրիստոս, զքեզ ոչ մատուցանէիր յաղագս մեղաւորաց զենումն եւ պատարագ. (Եփր. գալստ.։)

(հասարակօրէն տր. խնդ) νικάω vinco, supero κρατέω, κατακρατέω teneo, obtineo, compos factus sumpropositi. Պարտել. վերագոյն լինել. զօրանալ ի վերայ. տիրել. նուաճել. ի ներքոյ կամ ընդ իւրեւ առնուլ, ընդ ստիւք արկանել. (լծ. թ. եէնմէք ... ). յէղթել


Յաղթեցուցիչ, չի, չաց

adj.

rendering triumphant over.

· Calfa

NBHL (3)

Որ տայ յաղթել.

Ոչ ընկալաւ զնա ի պատերազմի, եւ (ոչ) խափանեաց զյաղթեցուցիչս նորա. (Եւս. պտմ. ՟Ը. 2. (յն. այլազգ)։)

Պարտաւորեցաւ սատանայ, եւ յաղթեաց ադամ յաղթեցուցչաւն ամենայնի. (Եփր. համաբ.։)


Յաղթկու

cf. Յաղթող.

· Calfa

NBHL (7)

Յաղթկու լինել նմա (մարմնոյ), կամ ընդիմացանն, կամ ախտից, հեշտութեանց. (Աթ. ՟Գ։ Փիլ. լին.։ Նիւս. բն.։)

Յաղթկու լինիմք թշնամւոյն. (Շ. բարձր.։)

Յաղթկու (կամ յաղթու) լինիցիս բանսարկուին չարութեանն. (Մաշկ.։)

Ծերունին նախ յառաջագոյն խորհուրդ ի մէջ առեալ, յոր յարձակի, յաղթկու եղեւ։ Աղեքսանդրոս ոչ բոլոր աշխարհի յաղթկու եւ գեր ի վերոյ լիցի. (Պտմ. աղեքս.։)

Թէպէտեւ տիրեալ էր ի վերայ նոցա հռովմայեցւոց տէրութեան, այլ ոչ իսպառ յաղթկու դեռեւս էին. (Նանայ.։)

Արգելաւորքն եւ յաղթկունքն՝ հարկաւորօք մահկանացուին գան ի կերակուրս եւ յըմպելիս. յն. ἑνκρατής, ἑνκρατέστατος , այն է ժուժկալ, որ ջանայ արգելուլ զանձն յաւելորդաց, եւ յաղթել ցանկութեանց։

ՅԱՂԹԿՈՒ ԼԻՆԵԼ. ὐπερνικάω, κρατέω, ἑπικρατέω exsupero, praevaleo, potior, supero. (գրի եւ Յաղթու. իբր յաղթիչ) Յաղթական կամ յաղթօղ հանդիսանալ. յաղթել. յաղթահարել. տիրել. զօրանալ ի վերայ.


Յաղթող

s. adj.

victor, vanquisher, conqueror;
triumphant, victorious, glorious.

· Calfa


Յաղթողական, ի, աց

cf. Յաղթական.

· Calfa

NBHL (4)

Որ ինչ անկ է յաղթողաց, եւ յաղթութեան. յաղթական. յաղթօղ.

Որոյ գտցի բան իմաստնագոյն, նմա տացէ զյաղթողական պարգեւն. յն. տացի յաղթութիւնն, կամ իրն յաղթութեան. (՟Ա. Եզր. ՟Գ. 9։)

Զյաղթողականն ընկալեալ զպսակ։ Բա՛րձր արարէք յաղթողական ձայնիւ զբնակեալն ի մէջ սրբոցն. (Շար.։)

Յաղթողական վերամբարձութեամբ՝ դրօշիւք հռչակեալք։ Աստուածային հրամանք յաղթողականք. (Նար. ՟Լ՟Է. ՟Ծ՟Ա։)


Յաղթութիւն, ութեան

s.

triumph, victory, success, advantage;
cf. Յաղթանդամութիւն;
կատարեալ —, decisive victory;
ունել, տանել, ստանալ զ—, to get the victory, to carry the day, to be victorious, to prevail over, to get the better or the mastery of;
լի բովանդակ ունել or տանել զ—, to obtain a complete victory;
մեծապանծ —ս ի գլուխ տանել, to gain great advantages over;
կանգնել —ս ի վերայ, to triumph, to be triumphant.

· Calfa

NBHL (9)

Զոր ինչ այլք դատաստանաւ առնուն զյաղթութիւն, տէր մեր լռութեամբն էառ. (Երզն. մտթ.։)

Յորժամ յաղթունն կանգնեալ լիցի. ա՛յլ ձ. յաղթութիւն։

Ոչ եթէ բազում զօրօք յաղթութիւնն կանգնի, այլ յերկնից է զօրութիւն յաղթութեան։ Քաջ անուամբ զյաղթութիւն պատրաստեաց ի ձեռն Իսրայէլի։ Ետ մեզ զյաղթութիւն ի ձեռն տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։ Ո՞ւր է մահ յաղթութիւն քո եւ այլն։

νίκος, νίκη, νίκημα victoria. Յաղթելն. զօրանալն ի վերայ հակառակորդին. յաջողելն մարտի կամ մրցանաց.

Յաղթելն ինքեան անձին իւրոյ՝ յամենայն յաղթութեանցն նախկին է եւ արիագոյն (այսինքն լաւագոյն). (Պղատ. օրին. ՟Ա։)

Անձին իւրում յաղթել քան զամենայն յաղթութիւն քաջ է եւ առաջին։

Ո՞ կարէ պատմել զմեծամեծ ձկանցն յաղթութիւնս. (Կոչ. ՟Թ։)

Կործանեցեր զյաղթութիւն զմարաց եւ զպարթեւաց. (Պտմ. աղեքս.։)

ՅԱՂԹՈՒԹԻՒՆ. μέγεθος magnitudo, sublimitas, proceritas, amplitudo. Յաղթն գոլ. յաղթանդամութիւն. մեծութիւն. ընդարձակութիւն զօրութեան կամ տէրութեան.


Յաղթուկ

s.

cf. Յաղթկու;
trump at cards.

· Calfa

NBHL (3)

Երկայնմտութեամբ յաղթուկ լինել փորձութեանցն. (Բրս. սղ.։)

Մի՛ ասեր, թէ ոչ կարեմ յաղթուկ լինել եւ տեւել քրտանցն, որք յաղագս առաքինութեանց. (Ոսկ. յհ. ՟Բ. 29։)

ՅԱՂԹՈՒԿ ԼԻՆԵԼ. περιγίνομαι supersum, superior sum, supero. Յաղթկու եւ տոկուն լինել.


Յաղթումն, ման

s.

cf. Յաղթութիւն.

· Calfa

NBHL (4)

Յաղթելն. յաղթութիւն.

Պա՛րտ է ձեզ փութալ ի յաղթումն. (Նիւս. մկ. բեթղ.։)

Անդ շինական այր պատահեալ, եւ չար յաղթումըն գործեցեալ. (Շ. վիպ.։)

Բառնալով զյաղթումն մահու յանցանաց նախահօրն. (Շար. (այն է բանն գրոց, ո՞ւր է մահ յաղթութիւն քո)։)


Յաճախագութ

cf. Բազմագութ.

· Calfa

NBHL (4)

Եւ այս խնամածի եւ յաճախագութ հօր է՝ սակաւ ինչ տանջել։ Որ քան զամենայն հարս յաճախագութ հայրն է. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ.։)

Զքաղցրն եւ զյաճախագութ հայր եւ զմարդասէր տէրն. (Սեբեր. ՟Ը։)

Կալցուք երաշխաւոր առ յաճախագութն Աստուած. (Տօնակ.։)

Յաճախագութ գրգանօք գիրկս արկեալ. (Անան. եկեղ։)


Յաճախողութիւն, ութեան

s.

custom, business.

· Calfa


Յաճախութիւն, ութեան

s.

frequency, abundance, great quantity or number, heap, redundance, affluence;
frequenting, haunting.

· Calfa

NBHL (12)

Պտուղ յաճախութեան։ Խունկս յաճախութեան հանապազորդ. (Ել. ՟Ի՟Թ. 38. 42։ ՟Լ. 8։)

Իմաստունք իմասցին ի ժամանակի փոփոխմանն յաճախութեան. (Դան. ՟Ժ՟Բ. 11։)

Երկուս գառինս առ օր ի վերայ սեղանոյն յաճախութեամբ. այսինքն անընդհատ. (Ել. ՟Ի՟Թ. 38։)

Եւ ետ Տէր կրկին՝ քան որչափ ինչ էրն յառաջագոյն՝ յոբայ ի յաճախութիւն. (Յոբ. ՟Խ՟Բ. 10։)

Ի յաճախութիւն պաշտաման զանգէտսն համարձակեաց. (Իմ. ՟Ժ՟Դ. 18։)

Յաճախութիւն կերակրոց ոչ միայն զհիւանդաց, այլեւ զողջոց մարմինս ապականէ։ Աշխարհական հոգոց բազմութիւնք, եւ չար ցանկութեանցն յաճախութիւնք։ Ո՛չ թէ ընչիցն (հարսին) յաճախութիւն, այլ ազնուութիւնն գանձէ (առն) զմեծութիւն. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ.։)

Յաճախութիւն անձրեւաց, կամ բազում ամաց. կամ չարեաց, չարութեան, մեղաց. (Եւս. քր. ՟Ա։ Սեբեր. ՟Ը։ Ածաբ. ՟Ժ՟Զ։ Խոր. ՟Ա. 32։)

Յաճախութեամբ արեանն հուրն շիջանէր. (Ճ. ՟Ա.։)

Չասաց լոկ՝ ահիւ, այլ թէ՝ եւ դողութեամբ, որ յաճախութիւն է երկիւղին. (Ոսկ. փիլիպ.։)

Առնել յաճախութեամբ քան զոր խնդրեմքն եւ իմանամք. այսինքն աւելի քան. (Եփես. ՟Գ. 20։)

ἕδελεχισμός assiduitas, continuatio. Հանապազորդութիւն. որ եւ ՅԱՃԱԽՔ.

ՅԱՃԱԽՈՒԹԻՒՆ. πλῆθος, ἑσμός multitudo ἑπίτασις incrementum, amplificatio διπλασιασμός duplicatio եւ այլն. Առաւելութիւն. աճումն. շատութիւն. բազմութիւն. բազմապատկութիւն. կրկնութիւն. յերկարաձգութիւն.


Յամառութիւն, ութեան

s.

obstinacy, stubbornness, restiveness, self-will, prejudice, perverseness, fanaticism;
stiffness, harshness, tenaciousness, obduracy;
յամառութեաբ, obstinately, wilfully, stubbornly, obdurately.

· Calfa

NBHL (9)

Զհեստեալ յամառութիւնն շիջուցանել։ Վասն առաջին պնդութեան յամառութեան խստութեանն. (՟Գ. Մակ. ՟Ա. 13։ ՟Զ. 16։)

Պահանջել ի քէն զանարգանս դիցն, եւ զյամառութիւնդ քո՝ որ ոչ կամեցար պաշտել զնոսա. (Ագաթ.։)

Ի նմին յամառութեան կան. (Եզնիկ.։)

Վասն ձերոյ յամառութեանդ եղեւ այդ ամենայն։ Եթէ ի դոյն միտս յամառութեան կայք։ Մի՛ կայք ի նոյն միտս յամառութեան. (Եղիշ. ՟Ը։)

Անտես եւ անլուր ճշմարտութեանն սիրէ լինել անբան յամառութիւն. (Յհ. իմ. ատ.։)

Ցածուցանել կամ քակել զյամառութիւն նոցա. (Ոսկ. յհ. ՟Ա. 38. 39։)

Ո՜ բռնութեան կնոջն, ո՜ յամառութեան անձինն (ոգւոյն). բժիշկ չառնու յանձն, եւ կինն ասէ, այո՛ տէր. (Ոսկ. ի քանան.։)

Որք զբռնաւորաց զամառութիւն (այսինքն զյամառութիւն) խափանեցին. (Գանձ.։)

φιλονικία contentio, pertinacia, temeritas. Յամառն գոլ. յամառելն. խստասրտութիւն. յաղթասիրութիւն. պնդելն զբանս. պինդ կալն. յարատեւութիւն. պնտագլխութիւն, կամապաշտութիւն.


Յամրընթաց

adj. s.

slow-going;
land-carriage, carriage by wagons.

· Calfa


Յամրութիւն, ութեան

s.

slowness, tardiness, delay, retardation;
sluggishness, idleness.

· Calfa

NBHL (3)

Զի մի՛ զսահմանեալ ժամանակն ծախեսցէ ճանապարհագնացութեանն յամրութեամբ. (Փիլ. յովն.։)

Զպտղահասութեանն յամրութիւն (կամ յարմարութիւն) ապաժամ հասուցանէ. (Պիտ.։)

βραδύτης tarditas, cunctatio, segnities. Յամր գոլն. դանդաղութիւն. անագանումն. յերկարութիւն.


Յայթռեմ

vn.

to leap with joy.

· Calfa


Յայտարարութիւն, ութեան

s.

declaration, exposition, manifestation, notification, statement or account;
manifesto, manifest;
prospectus, programme;
— առնել, to make a manifestation.

· Calfa

NBHL (6)

Յայտնութիւն. բացայայտութիւն. ծանուցումն. ցուցակութիւն. բացադրութիւն. ստորագրութիւն. հանդիսացուցանելն.

Զյայտարարութիւն մերոյ ազգաբանութեանս յանդիման կացուցանել։ Յայտարարութիւն սակաւուք, թէ Բէլդ նեբրովթ է. (Խոր. ՟Ա. 1. եւ 6։)

Սակաւիկ ինչ յայտարարութեամբք ասացից. (Յհ. կթ.։)

Յայտարարութիւն կերպագրութեան անձին եւ փառաց Գագկայ. (Արծր. ՟Ե. 11։)

Մի՛ փոքր համարիր զե՛սն ասելով, այլ մեծապատիւ եւ պատկառելի երեսաց յայտարարութիւն. (Սարգ. յկ. ՟Ա։)

Եւ ոչ մերոյ ճշմարտութեանս՝ որում տեղեակ էք, ե՛ւ յայտարարութեամբ վրէժխնդրութիւն պահանջեալ. (Լմբ. առ լեւոն.։)


Յայտնաբանութիւն, ութեան

s.

explanation, exposition.

· Calfa

NBHL (8)

Յայտնաբանութիւն ասէ զվարդապետութիւն խորհրդոց յայտնութեան. (Մաքս. ի դիոն.։)

Յայտնաբանութիւն ասացելոցն (Սուրբ Գրոց), կամ գերազարդիցն զարդուց, կամ անուանց նոցա։ Յայտնաբանութիւնք հոգեշարժ զօրութեանն աստուածաբանիցն. (Դիոն. ստէպ։)

Զայսոսիկ ուսուցանէ յայտնաբանութեամբ սերովբէիցն մականունութիւն. (Շ. հրեշտ.։)

Շնորհիւն Աստուծոյ յայտնաբանութիւն արարեալ եկեղեցական կարգաւորութեանց. (Խոսր. պտրգ.։)

Յոյժ յայտնաբանութեամբ գրեցի. (Կամրջ.։)

Զայս ամենայն նախաձայնութեամբ ի մարգարէիցն լուեալ, եւ յայտնաբանութեամբ աւետարանչացն ծանուցեալ մեր. (Սկեւռ. ես.։)

Օրհնութիւն, զի յայտնաբանութիւն թարգմանի ըստ Սրբոյն Դիովնիսեայ մեկնութեանն. որ է յայտնութեանն Յիսուսի խորհուրդ. (Յհ. իմ. եկեղ.։)

ἑκφαντορία explanatio, interpretatio, expressio, manifestatio ἁπόδειξις demonstratio, declaratio. Մեկնաբանութիւն. բացատրութիւն. ապացոյց. արտայայտութիւն. հրատարակումն. հռչակ բարեբանութեան.


Յայտնութիւն, ութեան

s.

evidence, manifestation, enunciation;
disclosing, unveiling;
apparition;
revelation, Apocalypse;
Epiphany, Twelfth-day, Twelfth-night;
coming, appearing of our Lord;
divine oracle;
ծածկուկ —ք, the Apocrypha.

· Calfa

NBHL (15)

Նորաձեւել յանուանսն յաղագս յայտնութեանն. ((այսինքն պարզաբանութեան). Ածաբ. յայտն.։)

Յայտնութիւն բանից քոց։ Յայտնութիւն ճշմարտութեան։ Յայտնութիւն հոգւոյն։ Որ ինչ յերկնից յայտնութիւնք եղեն։ Ի յայտնութիւն դարձուցանել (այսինքն յայտնի առնել), եւ այլն.

φανέρωσις, δῆλος, δήλωσις manifestatio, patefactio, declaratio ἑπιφάνεια apparitio σαφήνεια perspicuitas եւ այլն. (լծ. թ. այտընլըգ ). Յայտնի եւ երեւելի գոլն. յայտնելն, եւ յայտնիլն. արեւանման երեւումն. տեսիլ. բացումն. բացերեւութիւն. բացայայտութիւն. պարզութիւն. պայծառութիւն. լոյս կամ ազդեցութիւն աստուածային.

Տեսանես զյայտնութիւն յառաջախօս մարգարէիցն. ((այսինքն յստակութիւն, բացերեւութիւն) Կոչ. ՟Ժ՟Գ։)

Յայտնութիւն գործոց՝ կատարումն մարդոյ. (Սիր. ՟Ժ՟Ա. 29։)

Այժմ Քրիստոսի յայտնութեանս տօն է. (Ածաբ. ծն.։)

Յայտնութեամբ քո Տէր ցնծացաւ երկիր. (Շար.։)

Խափանեսցէ յայտնութեամբ գալստեանն իւրոյ։ Մինչեւ ի յայտնութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. (՟Բ. Թես. ՟Բ. 8։ ՟Ա. Տիմ. ՟Զ. 14։)

Յայտնութիւն Յիսուսի Քրիստոսի, ի ձեռն որոյ ետ Աստուած ցուցանել ծառայից իւրոց. (Յայտ. ՟Ա. 1։)

Յայտնութիւն կոչի, զի բազում ինչ ի հանդերձելոցն լինելոյ քան յայլ գիրս՝ աստուստ լինի գիտելի. (Նախ. յայտն.։)

առաքեալն Յովհաննէս ի պատմոն կղզի տուաւ, ուր զյայտնութիւնն ասեն լինէր նմա տեսանել. (Եւս. քր. ՟Բ։)

Մի՛ համարիր այլ ինչ ազդ արարեալ առ քեզ յայտնութիւն. (Յոբ. ՟Խ. 3։)

Ծածուկ կամ ծածկոյթ յայտնութիւնք. կոչին անյայտ մատեանքն արտաքոյ սովորական կանոնի Սուրբ Գրոց. այն է ըստ յն. աբօ՛գռիֆա։

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. ἑπιφάνεια, θεοφάνεια epiphania, theophania. Երեւումն Աստուծոյ ի մարմնի. աստուածայայտնութիւն. եւ Միւսանգամ գալուստն Քրիստոսի.

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. ἁποκάλυψις apocalypsis, revelatio. Գիրք Յայտնութեանն Յովհաննու. եւ նոյն իսկ տեսիլն նորա.


Յայրատութիւն, ութեան

s.

immodesty, lasciviousness, lust, lewdness, obscenity.

· Calfa

NBHL (5)

Վասն յայրատութեան եւ որկրամոլութեան իւրեանց։ Ցանկութեամբ յայրատութեան անարգեցաւ Եսաւ. (Մծբ. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Թ։)

Չհայել յայրատութեամբ ի գեղ կանանց։ Անձնդիւրութեամբ շրջէին, փափկութեամբ, յարատութեամբ. (Ոսկ. մ. ՟Ա. 16. եւ Ոսկ. ՟բ. տիմ.։)

Զյայրատութիւն կամացն լուծանել ի չարէ, եւ ի բարիսն շարժել։ Զյայրատութիւն, զյանդգնութիւն, զանզգամութիւն։ Յայրատութեանն զհամեստութիւն (ընդդէմ դնել). (Յճխ. ՟Դ. ՟Ժ՟Ա. ՟Ի՟Գ։)

Բազումք սպրդեցին գալ յայսպիսի յայրատութիւնս, արք տգէտք եւ յանդգունք գրեցին յինքեանց ճառս ընդունայնս. (Փարպ.։)

ՅԱՅՐԱՏՈՒԹԻՒՆ կամ ՅԱՐԱՏՈՒԹԻՒՆ. ἁκολαστία impudentia λαγνεία lascivia. Յայրատն գոլ. անառակութիւն. լրբութիւն. անժուժկալութիւն. խենեշութիւն, եւ համարձակութիւն չար. առսըզլըգ, ըռսըզլըգ.


Յանգաւորութիւն, ութեան

s.

accomplishing, fulfilling.

· Calfa

NBHL (1)

Զյոյզս մտաց խորհրդոցս գաղտնեաց իբր զգլխաւորեալ յանգաւորութիւն չարութեան գործոց խոստովանեալ. (Նար. ՟Թ։)


Յանգութիւն, ութեան

s.

relation, affinity, conformity, similarity;
fitness, suitableness.

· Calfa

NBHL (8)

Ո՛վ կին, քաղաք մեք եմք քեզ. բայց դու միաբանութեամբ յանգութեամբ միայն զուգեցար ընդ օտարին (Սամփսոնի). (Փիլ. սամփս.։)

Այսպէս աներկբայ ունի առ պարսաւելիսն յանկութիւն բանի։ Ոյց գրեթէ անորիշ յիրերաց եւ անբաժանելի թուէր յանկութիւն զմիմեամբք ողջունելն խառնուածոյն. (Պիտ.։)

Միտքն զիա՞րդ կարասցեն հասու լինել անճառելւոյն, եթէ ոչ ունիցի յանգութիւն ի նմին իմանալւոյն։ Իսկ զորոյ ունին յանգութիւն, բերէ եւ զնորին ճշմարտութեամբ. (Շիր.։)

Ձայնիւ երգէին ի տաճարին առաւել եւս յանգութեամբ եւ մարգարէական հոգւով քան զդաւթեան սաղմոսն. (Նար. երգ.։)

Յանկութեամբ ընտանեգունի առ Աստուած մեծագոյնն սրբեցութեանց. (Մեկն. ղեւտ.։)

Ցամաքն (անուն) ինչ մի է երկրի, որ ունի յանկութիւն բնութեան նորա. (Վեցօր. ՟Դ։)

Երկաքանչիւր ի սոցանէ յանգութիւն ունի առ իրեարս. (Երզն. քեր.։)

ՅԱՆԳՈՒԹԻՒՆ կամ ՅԱՆԿՈՒԹԻՒՆ. συγγένεια affinitas, convenientia եւ այլն. Յանգ գոլն. հարակցութիւն. ազգակցութիւն. յարաբերութիւն. բերումն. յանկաւորութիւն. յանկչիլն. դիպողութիւն. յարմարութիւն. յարումն. կախումն. կապակցութիւն. մերձաւորութիւն. հանգանակութիւն. հանդիպումն.


Յանդգնութիւն, ութեան

s.

audacity, boldness, rashness, temerity, hardihood;
impudence, sauciness, insolence, arrogance, presumption;
licence, too great liberty;
frolic, youthful pranks;
յանդգնութեամբ, cf. Յանդգնաբար.

· Calfa

NBHL (4)

Յանդգնութեամբ հասեալ էք ի վերայ իմ։ Այր ամպարիշտ յանդգնութեամբ հարկանի ի դիմի։ Յանդգնութիւն նորա խորտակեցաւ։ Առիւծացաւ, որսայր յանդգնութեամբ իւրով։ Արկեր փառս լանջաց նորա (ձիոյ) զյանդգնութիւն։ Դու ինքնին գիտես զյանդգնութիւն ժողովրդեանդ։ Զյանդգնութիւն իւր պահեաց ի հակառակութիւն։ Բարկացաւ տէր Ոզայ, եւ եհար զնա անդ Աստուած վասն յանդգնութեանն.եւ այլն։

Յանդգնութիւն՝ անուսումնութեան է ծնունդ. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Եկի յայսպիսի յանդգնութիւն, որ իմս նուաստ անձին անմարթ էր։ Տուք ինձ գեղեցիկ յանդգնութեամբս լինել եզր ի միջի ձերում. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. ատ.։)

τόλμη, θρασύς, τὸ ἑπιχείρον audacia, arrogantia, praesumtio, temeritas ὀρμή, ὄρμημα impetus προπέτεια praecipitantia, petulantia եւ այլն. Յանդուգն գոլ. եւ յանդուգն կամ անխորհուրդ բան եւ գործ. անչափ համարձակութիւն. անամօթութիւն. ժպրհութիւն. յահրութիւն. ձեռներիցութիւն. եւ Յանդուգն յարձակումն.


Յանդիմանախօսութիւն, ութեան

s.

speaking face to face, dialogue, confabulation.

· Calfa

NBHL (2)

Դէմ յանդիման խօսակցութիւն.

Ոչ հաճեցաւ Աստուած՝ իւր յանդիմանախօսութեամբ առանց մարմնոյ առ ժողովուրդս մարդկան՝ խրատել զնոսա, բայց մարգարէս ի նոցունց ընտրեաց. (Ղեւոնդ.։)


Յանդիմանակայութիւն, ութեան

s.

proof, argument, demonstration;
reproach.

· Calfa

NBHL (3)

ἕλεγχος arguentum, indicium, probatio. Յանդիմանակայ առնելն. ցուցումն. ցուցակութիւն. ապացոյց. հաւաստիք. եւ Յանդիմանութիւն.

Ծանօթ իրօք վարի առ ի յանդիմանակայութիւն ճշմարիտ օրինացն. (Բրս. հց. (որ եւ ասի անդ, Յանդիման կացուցանել)։)

Ոչ եթող առանց վկայութեան՝ զոր ասաց, բայց եւ յանդիմանակայութիւն պատրաստեաց խօսիւքն. (Ոսկ. յհ. ՟Ա. 8. (տպ. յանդիմանակացութիւն. յն. էլէ՛նխօս)։)


Յանդիմանակացութիւն, ութեան

s.

the being present, assisting, presence;
proof, demonstration.

· Calfa

NBHL (4)

Շատ են եւ սոքա ի մեկնութիւն սոցա, եւ ի հասարակութեան յանդիմանակացութիւն. (Պորփ.։)

Եւ որպէս Յանդիմանակայութիւն. յանդիմանութիւն. ցուցակութիւն հաւաստի. ἕλεγχος argumentum, probatio.

Պարգեւաց առատութիւն, եւ Աստուծոյ անեզրական գթութեանն յանդիմանակացութիւն. (Սարգ. յկ. ՟Դ։)

Յանդիման կալն. առաջիկայութիւն. παράστασις assistentia.


Յանդիմանարարութիւն, ութեան

s.

presentation.

· Calfa

NBHL (1)

Ընդ միարարողն սիրոյ յանդիմանարարութեան. (Մաքս. եկեղ.։)


Definitions containing the research թ : 10000 results

Այսգունակ

adj.

cf. Այսպիսի.

· Calfa

NBHL (3)

Այսգունակ բարութեամբք։ Այսգունակ կարգօք։ Այսգունակ յաջողեալ բարեբաստութեամբ. (Պիտ.։)

Որոց պայազատութիւնն ունի զայսգունակ ձեւ օրինակի. (Եւս. քր. ՟Ա։)

Եթէ այս այսգունակ հաւատարմացաւ։ Որ այսգունակ ի սկզբանէ մինչեւ ի ծայր ստութեամբ է զանգեալ. (Պիտ.։)


Այսուհետեւ

adv.

henceforth, henceforward, hereafter, for the future;
as for the rest;
now, then, but.

· Calfa

NBHL (3)

Այսուհետեւ զգո՛յշ լերուք յանօգուտ քրթմնջենէ։ Այսուհետեւ խրատեցարո՛ւք բանիւք իմովք։ Այսուհետեւ՝ որ անարգէ, ոչ զմարդ անարգէ, այլ՝ զԱստուած։ Այսուհետեւ եւ մեք՝ որ այսչափ շուրջ զմեօք մածեալ ունիմք. եւ այլն։

Արդ այսուհետեւ մեծատունք լացէ՛ք. այսուհետեւն ասելով՝ թուի ինձ, եթէ խոր իմն միտս ընծայեցուցանէ. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Յայսմ հետէ եւ առ յապա. հետեւաբար յայժմու ժամանակէ կամ յայսմ օրէ եւ անդր. ասկից էտեւ, ա՛լ. պունտան սօնրա. պունտան պէօյլէ. շիմտէն կէրի. արթըգ. մնաց՝ որ. գալտը քի. ἁπὸ τοῦ νῦν, λοιπόν. a nunc, իբր ab hoc tempore, dehinc, deinceps, in posterum, de caetero


Այսչափ, ի, ից, աց

adj. adv.

to this degree, in this quantity, so great;
so much, so.

· Calfa

NBHL (5)

Հրաման ետ նմա զայսչափ գանձս հանել։ Այսչափ ժամանակս ընդ ձեզ եմ։ Այսնչափ հաց, մինչեւ յագեցուցանել զայսչափ ժողովուրդ։ Այսչափ բազմութիւն վկայից։ Այսչափ մեծութիւն քո. եւ այլն։

Ի վերայ այսչափ ստգտանաց։ Զայսչափ օգտութեանցն պատճառ. (Պիտ.։)

Ի՞ւ կեցցուք այսչափ այնչափ զօրաց բազմութիւնք. (ՃՃ.։)

Առ այսչափաց մատակարարութիւն՝ բազում ժամանակ լինի ի վերայ։ Արդ այսքանից եւ այսչափաց արկածից չարեաց ի վերայ արկելոց եւ այլն. (Փիլ. լին. ՟Բ. 7 եւ Իմաստն։)

Այսչափ եւեէ գիտել. (Ագաթ.։)


Այսպէս

adv.

thus, in this manner, in the same manner;
so.

· Calfa

NBHL (8)

Իբրեւ այս իրք այսպէս հաստատեալ կային։ Այսպէս եղիցի ամենայն առն՝ զոր արքայ փառաւորէ։ Կարծեալ այսպէս էր, եթէ, եւ այլն։ Յիսուսի Քրիստոսի ծնունդն էր այսպէս։ Այսպէս գրեալ է։ Այսպէս վայել է։ Այսպէս եւ այսպէս խօսեցաւ. եւ այլն։

Այսպէս ասէ, այս ինքն ըստ այսմ օրինակի վարդապետութեան. (Սարգ.։)

Այսպէս իմա՛ ասքանազեան զմեզ, եւ այսպէս քեզ հաւատարմասցին. (Յհ. կթ.։)

Եւ այսպէս ամ յամէ սովորութիւն կարգեաց։ Որպէս ոչ խառնեցաւ ի կարգ սուրբ ամուսնութեան աշխարհիս, այսպէս չեմուտ ընդ մարմնաւոր պիտոյիւք. (Եղիշ.։)

Այսպէս արասցեն ինձ աստուածքն, եւ այսպէս յաւելցեն, եթէ ոչ վաղիւ եդից զանձն քո իբրեւ զմի ի սպանելոցն. (Ոսկ. պետր. եւ Եղ.) որ է բացատրութիւն երդմանս ՕՆ ԵՒ ՕՆ։

Մերթ իբր ա. այսգոյն. այսպիսի.

Այսպէսն մանկավարժ։ Այսպէս բարեկարգութեամբ։ Ոչ այսպէսն ընդ պատճառաւ է. (Պիտ.։)

Ունայն համարել զայսպէս ասացութիւնս. (Վահր. յայտն.։)


Այսպիսի, պիսւոյ, պիսեաց

adj.

such, like, in this manner, of this sort;
such, so great.

· Calfa

NBHL (10)

Ո՞ւր եղեւ այսպիսի չարութիւն (այս ինքն այսչափ մեծ)։ Այսպիսի իսկ եւ վայել էր մեզ քահանայապետ, սուրբ, անմեղ. եւ այլն։

Մանուկ մի այսպիսի։ Զօրութիւնք այսպիսիք ի ձեռաց սորա լինին։ Լինել այսպիսի՝ որպէս եւ եսս եմ։ Յոյս մի այսպիսի ունիմք։ Զայսպիսեաց աստի օրէնքն չեն հակառակ։ Ամենայն ինչ այսպիսի պարծանք՝ չարութեանն են. եւ այլն։

Պարապեալքն այսպիսում ճգնութեանց։ Կոչմամբ այսպիսեաւ. (Խոր.։)

Յայսպիսի իմն պատճառանաց։ Վասն այսպիսւոց իրիք բոհմանց. (Յհ. կթ.։)

Յայսպիսեաց բանից։ Այսպիսեաւ իմն յարմարութեամբ. (Նար.։)

Այսպիսում ծիծաղական աւանդից։ Գողանալով կամ սպանանելով, կամ որ յայսպիսեաց իցեն. (Շ. թղթ.։)

Յետ այսպիսւոյ գեղեցկայարմար կարգաց։ Զայսպիսի չար աղէտս. (Յհ. կթ.։)

Այսպիսի հռչակելի գործեալ իրք։ Զի մի՛ զանխլացեալ այսպիսոյս լիցի դժնդակութիւն. (Պիտ.։)

Այսպիսի մեծացաւ, զի շտեմարանս արար նա ոսկւոյն եւ արծաթոյ. (Եփր. մն.։)

Այսպիսի իմն եկեալ հասեալ էր վախճան տէրութեանն. (Եղիշ. ՟Ա։)


Այսր

adv.

here, in this place;
hither, to this place;
— աղագաւ, therefore, for this reason.

· Calfa

NBHL (5)

Ձայնեա՛ առ իս զամենայն այր Յուդայ, եւ դու այսր եկեսցես։ Գտջիք զնա անտի այսր գանալից։ Եթէ գայցէ՞ այսր այրն։ Մատուցանել այսր։ Մատուցէ՛ք այսր զամենայն ազգս Իսրայէլի։ Ե՛կ այսր։ Սոքա եւ այսր հասին։ Մի՛ մերձենար այսր։ Ո՞ ած զքեզ այսր։ Եկեսջի՛ք առ իս այսր. եւ այլն։

ԱՅՍՐ ԱՆԴՐ. կամ ԱՅՍՐ ԵՒ ԱՆԴՐ. իբր յայս եւ յայն (տեղի, կամ ինչ). յայսկոյս յայնկոյս. ᾦδε κᾴκεισε. huc illuc եւ այլն.. աս դիս անդին, մէկդին մէկալ դին, հոս հոն. օրայա պուրայա. եօթէ պէրի.

Այսր անդր վառեալք ընթանային։ Յիւրեանս այսր անդր խուճապեցան. (՟Բ. Մակ. ՟Ե. 26։ ԺԴ. 44։)

Այսր եւ անդր լինել (թափառելով). (Շիր.։)

Եթէ ո՞չ գայցէ ի տօն այսր. (Յհ. ՟Ժ՟Ա. 56։)


Այսրէն

adv.

back, again;
եկից — ենդհուպ, I shall return here immediately, I shall be hack presently.

· Calfa

NBHL (5)

Վերստին այսր. անդրէն այսր կամ յետս, եւ միւսանգամ. նորանց հոս, նորէն. թէքրար. եէնիտէն. կէրի. պէրի՝ պուրայա. ἑνταῦθα. կամ բառ բաղադրեալ ի ἁνα ... huc, retrorsum, re ... եւ այլն.

Մինչեւ ի դարձ գալստեան իմոյ այսրէն. (Ագաթ.։)

Այսրէն դարձեալք՝ ուստի ելին։ Ոչինչ տրտմիմք յայսրէն դարձուցանելն (յետս զառեալն). (Շ. թղթ.։)

Այսրէն ի մեզ նորոգեալ տեսաւ թագաւորութիւնն. (Յհ. կթ.։)

Առի ինձ այսրէն։ Որո՛վ չափով չափեցից զանձինս ստգտանք, ի քոցդ աննուազ գթութեանց այսրէն չափեցայց. (Նար.։)


Այսքան, ոյ, ի, ից, Այսքանի, նւոյ, նեաց

adj.

in this quantity, such, so numerous, thus great.

· Calfa

NBHL (10)

ԱՅՍՔԱՆ ԱՅՍՔԱՆԻ. Որ ինչ է այսու քանակաւ՝ մեծութեամբ՝ հաւասարութեամբ՝ համեմատութեամբ. տե՛ս եւ ԱՅՍՉԱՓ. ասքան. պուգատար. τοσοῦτος, τηλικοῦτος. tantus, tot կամ talis et tantus

Այսքան բան խրատու։ Այսքան անուանք. (Յհ. կթ.։)

Այսքանի ամք են, զի ծառայեմ քեզ. յն. ահա զայսքան ամս. (Ղկ. ՟Ժ՟Ե. 29.) (ուր սովորութիւն եղեւ ընթեռնուլ ի մեզ, "Այս քանի՞ ամք են")։

Այսքանի ժամանակք են՝ որ առ մեզ բնակեալ է, եւ ոչ գիտէաք զդա։ (Ագաթ.) (յն. եւս, այսքան կամ բազում ժամանակք են։)

Ո՛րքան իցեն ամօթ եւ պատկառանք մեզ, որք այսքանի ամք զգեցաք զտեսակս զայս եւ զկարգ, եւ գտցուք մերկ. (Վրք. հց. ՟Բ։)

Այսքանից ի Տեառնէ երանութեանց. (Բրս. հց.։)

Այսքանեաւ պիտոյիւք կարգաց. (Շ. թղթ.։)

Այսքանեաց եւ այսպիսեաց ազանց. (Յհ. կթ.։)

Ընդ այսքանեաց բարեաց։ Զայսքանեաց խնամոց յանձանձեալս։ Ի վերայ այսքանեաց յուսահատութեանց։ Այսքանեօք բանիւք. (Նար.։)

Այսքան առաւելեալ։ Այսքան արձանացեալ էր հաստատուն։ Եւ այս վասն սորին այսքան շատասցի. (Պիտ.։ Լմբ. ատ.։ Շ. թղթ.։)


Այսօր, զայս օր, ցայսօր

adv.

today, this day;
մինչեւ ցայսօր, to this day, up to this time.

· Calfa

NBHL (7)

Ո՛չ է այսօր իբրեւ զերէկն եւ զեռանդն։ Այսօր է, եւ ի վաղիւ այլ ոչ գտանի։ Այսօր եղեւ փրկութիւն տանս այսմիկ։ Յիսուս Քրիստոս՝ երէկ եւ այսօր, նոյն եւ յաւիտեանս. եւ այլն։

Ա՛յս օր է՝ զոր արար տէր. այս օր է օր նեղութեան. է կրկին բառ. տե՛ս ի բառն ՕՐ։

Առնու երբեմն զյօդ կամ զհոլով՝ պահելով զբնիկ նշանակութիւնսդ.

Մինչդեռ այսօրդ առաջի կայ։ Դարձեալ զայլ օր սահմանէ զայսօրն ի Դաւիթ. (Եբր. ՟Գ. 13։ ՟Դ. 7։)

Տո՛ւր ինձ զայսօր, եւ ա՛ռ քեզ զվաղիւ. (Ոսկ. մտթ.։)

Զի ասիցեն ցայսօր։ Ի մանկութենէ մինչեւ ցայսօր ժամանակի. (Ծն. ԻԲ. 14։ ՟Բ. Մակ. ԺԶ. 2։)

որպէս թէ ա՛յս օր. այս ինքն յայսմ աւուր. σήμερον, τήμερον. hodie իբր hoc die. ա՛ս օր, աս օրս. պու կիւն. պէօյիւն.


Այսօրածին

adj.

horn today, new-born.

· Calfa

NBHL (3)

Որք աշակերտելոց իցեն այսօրածին թագաւորին. (Կիւրղ. ղկ.։)

Այսօրածին մանուկ. (Ագաթ.։)

Ի Կուսէն սրբոյ խանձարրապատ տղայանայ այսօրածին. (Զքր. կթ.։)


Այտ, ի, ից

s.

cheek;
համբուրել զայտս, to embrace, to kiss the cheek.

· Calfa

NBHL (3)

Յերկոցունց կողմանց շուրջ զշրթամբքն այտս որոշելով. (Նիւս. կազմ. ԺԳ։)

Ծաղր ասէ՝ ո՛չ այտիւքն անկեալ հնչումնն եռանդեամբ արեանն, այլ զանապակ զուարթութիւնն. (Բրս. գոհ.։)

ԱՅՏ մանաւանդ ԱՅՏՔ. Որպէս թէ այտուցեալ կամ ի յայտք եկեալ մասն երեսաց. որ եւ ԹՈՒՐԾ. որպէս եւ երես՝ իբրեւ երեւեալ. Փափուկ մասն ծնօտից դիմաց՝ ի գոյն խնձորոյ կամ դեղձի, որոյ ներքին կողմն ասի թուռ. երես, թուշ. եանագ. ավուրտ. μῆλον (որ եւ խնձոր). παρεί. mala, gena, maxilla


Այտի

adv.

thence, from that place.

· Calfa

NBHL (4)

Ի պատուհասէ այտի։ Ի յունականաց այտի. (Ագաթ.։)

Ի բարեսիրութենէ այտի ձերմէ։ Դա՛րձ ի բարկութենէ այտի. (Յհ. կթ.։)

Ի մասանց այտի քումդ գթութեանց։ Ի քոյոց այտի պարգեւեալ շնորհեա՛. (Նար.։)

Զի մի՛ ոք ի մեղաց այտի լսելով այսպիսի բանս. եւ այլն. (Շ. թղթ.։)


Այտոյց, ուցի

s.

swelling, protuberance, enlargement;
excrescence, hump, wart, corn, wen, push, pimple, pustule;
tumour, inflammation, tumefaction.

· Calfa

NBHL (1)

Յորժամ ո՛չ այտոյց իցէ, եւ ոչ ներգեւեալ, զի՞նչ ինչ այնր առողջութեան զոյգ կալցէ. (Ոսկ. փիլ. ՟Ժ՟Բ։)


Այտումն, ման

s.

inflammation, tumefaction, swelling, protuberance, enlargement;
cf. Այտոյց.

· Calfa

NBHL (9)

Այտումն ի մարմնի ունիցի։ Զջրագողութիւն, եւ զայտմունս եւ զզայրացմունս մարմնոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 23։ եւ Ոսկ. ապաշխ. ՟Ե։)

Այտումն թունից. (Լմբ. սղ.։ Իսկ Ես. ՟Ա. 6.)

Ոչ վէրք, ոչ այտումն, ոչ հարուածք խղխայթեալք. յն. հետք գանից։

Իսկ փողն՝ միթէ եղջի՞ւր ինչ գոչիցէ։ Թռալիր օդով՝ փողիցն այտմամբ. (Ագաթ.։)

Այտումն խորհրդոց ապիրատութեան. (Յհ. կթ.։)

Զայտումն հպարտութեան. (Վրք. ոսկ.։)

Զամբարտաւանութեանն այտումն. (Սարկ. պատկ.։)

ԱՅՏՈՒՄՆ ասի առ Գաղիանոսի եւ որ ինչ ի վեր երեւի յայտս կամ յերեսս մարդոյ. որպէս դեռաբոյս հերք մօրուաց, կամ մազ աղուամազ. եւ բիծք կամ պիսակք ծաղկան։ թիւյ, շիլ. ἵονθος lanugo primipili, villus, et faciei lentigo.

Այտնուլն, եւ այտոյց. որպէս խաղաւարտ, ուռոյցք. հետք գանից ի մորթ մարմնոյն. ուռէցք. շիշ. գապարճըգ. οἵδημα, φύσημα, ὅγκος. tumor.


Այտուցանեմ, ուցի

va.

to swell, to inflame, to tumefy.

· Calfa

NBHL (2)

Տալ այտնուլ. ուռուցանել. ուռեցնել. շիշիրմէք. գապարթմագ.

Դու ի բժշկելն փութա՛, եւ ոչ յայտուցանելն. (Զքր. ծործոր.։)


Այրաբար

adv.

manfully, vigorously;
valiantly, bravely, courageously.

· Calfa

NBHL (1)

Զամենայն զմարտն եւ զփորձութիւնն այրաբար եւ առաքինապէս արտաքս մերժեաց. (Ածաբ. կիպր.։)


Այրական, ի, աց

adj.

virile, manly.

· Calfa

NBHL (5)

Այրականին Յիսուսի աստուածագործութեանն։ Զայրականսն Յիսուսի աստուածագործութիւնս. (Դիոն.։)

Ասելովն այրական՝ յայտնելով թէ կատարեալ մարդ եղեւ. եւ աստուածագործութեամբն, թէ Աստուած է եւ մարդ՝ նոյն ինքն զաստուածայինսն նշանագործեալ. (Մաքս.։)

Առ ամենայն այրական զօրութիւնս վատթարագոյն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Հետեւեալ բոլորն այրական սերտութեան. (Մագ. ՟Ա։)

(Մկրտեալն՝ սպիտակ զգենու), վասն զի այրականիւ եւ աստուածատեսակաւ առաքինութեամբ ի հակառակիցն՝ անզարդն զարդարի. (Դիոն. եկեղ. ՟Բ։)


Այրաձեւ

adj.

manlike, manly.

· Calfa

NBHL (2)

Որպէս այրաձեւդ, ի նիւթոյ՝ ի պղնձոյ, եւ ի տեսակէ՝ ի ձեւոյ։ Զայրաձեւն պղնձի. (Պորփ.։ եւ Անյաղթ։)

Հոմանուն՝ մարդ կենդանի, եւ այրաձեւն. որպէս եթէ՝ մինչ այրաձեւ հարկանիցի, զայրն ասիցէ ոք զվէրս ընդունել. (Սարկ. հանգ.։)


Այրանամ, ացայ

vn.

cf. Այրիանամ;
cf. Արիանամ.

· Calfa

NBHL (2)

Մանկան ելոյր, եւ այրացելոյր։ Մանկան ելոյր՝ այրանալ. (Պորփ.։ եւ Անյաղթ։)

Յաղագս այրացելոյ Աստուածութեանն. (Իգն.։)


Այրասպան

adj.

that has killed her husband.

· Calfa

NBHL (2)

Զի թէ այրասպանն ի մի ոք վնասելոյ անձն՝ իրաւամբ ըմբռնեալ, եւ այլն։ (Պիտ.)

Շանց եւ այրասպանաց (կամ այրասպանից) իսկ թոյլ տաս։ (ՃՃ.)


Այրատ

adj.

cf. Յայրատ.

· Calfa


Այրեմ, եցի

va.

to burn, to enflame, to fire;
to torrefy, to scorch, to parch, to dry.

· Calfa

NBHL (14)

Ոսկերս մարդկան այրեսցէ ի վերայ քո։ Հուր բորբոքեալ այրեսցէ մինչեւ ի դժոխս ներքինս։ Այրեսցէ ի վերայ նորա քահանայն փայտ։ Հուր այրեսցէ զտունս կաշառառուաց։ Այրեցից ծխով զբազմութիւն քո։ Այրեսցեն զզէնս, զասպարս ի կրակի։ Հանէ՛ք զնա (զյանցաւորն) արտաքս, եւ այրեսցի։ Մորենին վառեալ էր հրով, եւ ոչ այրէր մորենին ... զի՞ է՝ զի ոչ այրի մորենին։ Որ ինչ մնասցէ ի նմանէ յայդ, հրով այրեսջիք։ Այրեսցեն զզուարակն, զորօրինակ այրեցին զառաջին զուարակն. եւ այլն։

Այրեաց Յեսու զքաղաքն հրով։ Գուցէ այրիցեմք զքեզ եւ զտուն հօր քոյ։ Այրեաց զօրանն։ Այրեցեալ էր քաղաքն։ Այրեցին ի հուր զսրբութիւն քո. եւ այլն։

Ի վերայ աշտանակին սրբոյ այրիցէք զճրագունսն առաջի Տեառն։ Այրիցի ճրագ հանապազորդ արտաքոյ վարագուրին ի խորանին վկայութեան։ Հուրն՝ որ այրիցի ի վերայ սեղանոյն. եւ այլն։

Զոր ունէին ի նիւթ ճրագի յայրել. (Վրք. հց. ՟Ե։)

Զցերեկ այրեալ լինէի ի տօթոյ, եւ զցայգ ի ցրտոյ. (Ծն. ԼԱ. 40։)

Յամառնային ջերմութենէն տոչորմամբք կիզեալք այրէին. (Յհ. կթ.։)

Պայթէ ասէ սիրտս, եւ այրիմ ընդ թշնամանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Այրեցին զնա կարծիք նենգաւոր թշնամւոյն. (Եփր. ծն.։)

Այրէին ցասմամբ։ Այնչափ այրեցեալք ի ցասմանէն. (Ոսկ. մտթ.։)

Զարթոյց եւ այրեաց զխորհուրդս նոցա. (Եւս. պ. ՟Բ. 16։)

Կամ որպէս հրձիգ առնել. հրդեհել. ἑμπυρίζω. incendo կրակ ձգել, կրակ տալ. աթէշ վէրմէք, դութուշթուրմագ.

ԱՅՐԵԼ. որպէս լուցանել. վառել զկրակ կամ զճրագ. բորբոքել. դութուլ թուրմագ. եագմագ. καίω. accendo կր. ardeo

ԱՅՐԵԼ. որպէս կիզուլ արեւու, տօթոյ, եւ գինւոյ, եւ այլն. տապացուցանել։ Կր. տապանալ. տոչորիլ. συγκαίω. comburo. տաքցընել, գլխու զարնել. գըզտըրմագ.

ԱՅՐԵԼ. որպէս մորմոքեցուցանել կամ ճմլել եւ վառել զսիրտ։ Կր. մորմոքիլ. տապիլ. նեղիլ. բորբոքիլ. խշխշցնել, խշխշալ, տաքնալ. եիւրէյինի եագմագ. եանմագ. գըզմագ. դութուշմագ. παραθερμαίνω calefacio, ἑμπυρίζω incendo, προσεκκαίω inflammo, ζέω ardeo


Այրեցած, ի, ոյ

s.

burning, deflagration;
burn, mark caused by fire;
soot;
torrid.

· Calfa

NBHL (5)

Եւ մարմնոյ եթէ լինիցի ի մորթ նորա այրեցած հրոյ, եւ եղիցի ողջացեալ մորթ նորա յայրեցածէ անտի, եւ լինիցի տեղի այրեցածին փայլուն։ Արած բորոտութեան է ընդ այրեցածին բորբոքեալ։ Սպի այրեցածոյն է։ Դրոշմ այրեցածոյն է. (Ղեւտ. ԺԳ. 24=28։)

Որ ունին զօրինակ յայտնութեան զմերկութիւն այրեցածին. (Ագաթ.։)

Յօրինել շինել զամենայն զգերութիւնս յաւերածոյն եւ այրեցածոյն. (Բուզ. ՟Դ. 24։)

Ծուխն այրեցածոյն ելեալ մածեալ զնոքօք. (Ագաթ. (որք հային եւ ի ա. նշ)։)

ԱՅՐԵՑԱԾ, ի. իբր գ. ռմկ. այրեցած գօտի. կոչի եւ ԱՅՐԵՑԵԱԼ կամ ԱՅՐԵՑԱԿԱՆ ԳՕՏԻ. Տապագին գօտի երկնից ընդ հասարակածիւ. καπυρά. (ζώνἡ) torrida (zona). մինթագաի մահրուքէ.


Այրեցող, աց

adj. s.

burning, scorching;
caustic.

· Calfa

NBHL (1)

Զայրեցող բնութիւնն (հրոյ) անկիզանօղ առնէր. (Շար.։)


Այրեցուած, ոյ

s.

burn, burning.

· Calfa

NBHL (1)

Ի ցրտակէզ այրեցուածոյն առ զկերպարան թխութեան. (Վեցօր. ՟Ե։)


Այրեւձի, առն եւ ձիոյ

s.

cavalry, horse.

· Calfa

NBHL (2)

Ի թիկունս հասանէին մեծաւ բազմութեամբ ժիր եւ քաջ առնեձիոյ։ Լինէր առաջնորդ առնեւձիոյ յունաց. (Ագաթ։)

Սաստկութիւն առնեւձիոյ. (Փարպ։)


Այրուձի, ձիոյ

s.

horseman;
trooper;
horse-soldiers, cavalry.

· Calfa

NBHL (3)

Մեծաւ զօրութեամբ եւ այրուձիով։ Զայլ այրուձին յաջ եւ յահեակ թեւս գնդին կազմեցին։ Այդչափ այրուձիոյ։ Ձեր ինքնին լուեալ իցէ վասն առնուձիոյ ճանապարհին. (՟Բ. Եզր. ՟Դ. 23։ ՟Ա. Մակ. ՟Զ. 38։ ՟Ժ. 73։ ՟Գ. Մակ. ՟Գ. 9։)

Արգելոյր զբազմութիւն այրուձիոյն հայոց. (Եղիշ. ՟Բ։)

ԱՅՐՈՒՁԻ որ եւ ԱՅՐԵՒՁԻ. արք հեծեալք ի ձի. գունդ ձիաւորաց. հեծելագունդ. հեծելազօր. ἠ ἴππος, ἰππεῖς, ἰππασία. equitatus, equites. ձիաւոր զօրք. աթլը ասքէր. սիփահ. որ եւ սպայ.


Այրումն, ման

s.

burning.

· Calfa

NBHL (2)

Փրկութեամբն ապրեսջիք յայրմանէն՝ որ գալոցն է։ Արբուցին նոցին եւ զհամ հրաբաժակ գինւոյ այրման նոցին. (Ագաթ.։)

Եւ զհրաբաժակ դառնութեան այրմանն ընկալեալ Սոդովմ ի յաւուրն տոչորման. (Շար.։)


Այց

s.

visit;
search;
inspection;
— առնել, յայց ելանել, to visit, to go to see, to make a visit;
— եւ խնդիր առնել, յայց եւ ի խնդիր ելանել, to search, to examine, to observe.

· Calfa

NBHL (15)

(լծ. հայեացք. ա՛չս, ակն. եւ հայց). դիտողութիւն եւ խուզարկութիւն լաւաց եւ վատթարաց, լաւութեան կամ կարօտութեան, եւ յանցաւորութեան. տեսչութիւն, խնամ. եւ վրէժխնդրութիւն;
cf. ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ, cf. ՀԱՆԴԷՍ։

Վասն որոյ եւ ձեզ այց եւ խնդիր եղեալ Հայաստան աշխարհիս. (Ագաթ.։)

Ա՛յց արա եւ տե՛ս ի տունս պահպանութեանց գրոց յիշատակարանաց։ Այց արար՝ խնդրեաց եւ եգիտ ի տունս թագաւորաց։ Կային ի վերայ գործոյն, եւ վերակացուքն նոցա ղեւտացիք՝ այց առնել։ Ես ինքնին խնդրեցից զխաշինս իմ, եւ այց արարից դոցա։ Եւ անդ այց արարից ընծայից ձերոց. եւ այլն։

Հայեցաւ ի խնորհութիւն աղախնոյ. յն. վերահայեցաւ. (Ղկ. ՟Ա. 48.)

Այց արար ի վերայ խոնարհութեան։

Որոց (բանից) եթէ ոք խնամով այց արասցէ, գտցէ բազմապատիկ. (Սարգ. յկ. ՟Դ։)

Կամ հայել ի կարօտութիւն եւ ի պէտս, եւ խնամարկել.

Այցելութեամբ այց արասցէ ձեզ Աստուած, եւ հանցէ զձեզ յերկրէս յայսմանէ։ Յայցելութեան՝ յորում այց արասցէ ձեզ Աստուած, հանջիք եւ զիմ ոսկերս։ Ուրախ եղեւ, զի արար Աստուած այց որդւոցն Իսրայէլի։ Եւ այց արար Տէր Աննայի, եւ յղացաւ։ Ո՞վ է որդի մարդոյ, թէ այց ինչ արասցես դու նմա։ Ա՛յց արա այգւոյս այսմիկ, եւ դարմա՛ն տար սմա։ Ա՛յց արա մեզ ի փրկութեան քում։ Այց արար Աստուած ժողովրդեան իւրում ի բարութիւն. եւ այլն։

Կամ ի տես երթալ. տեսանել եւ յանձանձել. զիյարէթ էթմէք.

Այց արար Սամփսոն կնոջ իւրում. (Դատ. ՟Ժ՟Ե. 1։) Ի սոյն եւ ի նախընթաց առումն անխտիր հայի ասելն.

Կենդանի մաղթանք նորա այց ինձ արասցէ։ Ոչ ձեռն կարկառի առ կիրս վտանգաւորին՝ այց առնել նմին. (Նար. ՟Ժ՟Ա. ԺԹ։)

Կամ վրէժ խնդրել. քննութեամբ պատուհասել ի հատուցումն.

Յաւուր՝ յորում այց արարից, ածից ի վերայ նոցա զմեղս իւրեանց։ Այց արարից մեղաց նոցա։ Եւ այց արարից ի վերայ նոցա՝ որ նստէին յերկրին Եգիպտացւոց, որպէս արարի այց Երուսաղէմի, սրով եւ սովու։ Այց արարից անօրէնութեան մանկութեան քո. եւ այլն։

Զի Աստուած գթած է եւ մարդասէր, յայց ել ձեզ, եւ ետես. (Ագաթ.։)

ԱՅՑ ԱՌՆԵԼ. ἑπισκοπέω, ἑπισκέπτομαι. inspicio, observo, visito դիտել. զննել. հայել. նայել. աղէկ մը նայիլ, աչք անցնել. տըգգաթ իլէ պագմագ՝ նազար էթմէք, կէօզէթմէք, կէօզտէն կեշիրմէք.


Այցելու, ուի, աց

s.

visitor;
inspector, bishop.

· Calfa

NBHL (4)

Եւ այս ստացուած ընչից նորա յայցելութենէն։ Տաց զայցելուս քո յարդարութիւն։ Այցելու եւ վերակացու ի վերայ նոցա. (Յոբ. Ի. 29։ Ես. Կ. 17։ Նեեմ. ՟Ժ՟Ա. 9։)

Եթէ կորզես ի մեղաց, այցելու ես։ Այցելուն ապաւինողացս. (Նար. ՀԶ. եւ Մծբ.։)

Ներանձնացեալդ այցելու։ Զայցելուն դարման ընտրութեան. (Նար.։)

Այցելու լինել սրբոց եւ այրեաց։ Այցելու լինել օրինացն, վրէժխնդիր լինել ի ձեռացն հեթանոսաց. (Յկ. ՟Ա. 27։ ՟Ա. Մակ. ՟Բ. 48։)


Այցեմ, եցի

va.

to visit;
to search.

· Calfa

NBHL (4)

Մի՛ խնդրեսցէ զնա, յայտ է թէ մի՛ այցեսցէ։ Նախաստեղծին այցող փրկիչ. (Իսիւք.։) (Շար.։)

Մարմին քահանային այցելի՛ է, զի մի՛ ինչ վրիպումն վնասու գացի։ Ճառս այս նշանակ իմանալեաց է, իսկ առ ի միտս՝ այլաբանութեան քաննովք այցելի է։ Այցելի է եւ խուզելի ամենայն ստուգութեամբ՝ բանիցն զիւրաքանչիւր ոք. (Փիլ. քհ. եւ Փիլ. բագն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Բայց հաւատս աներկմիտս յո՛ ասաց ունել, այցելի՛ է. (Երզն. մտթ.։)

ԱՅՑԵԼԻ Է. դիմազուրկ (որ ըստ յն. մակբայ ասի). արժան է տեսանել. կամ պէտք են այց առնուլ, դիտել, նկատել, խուզել, խնդրել, հոգալ. աղէկ մը նայելո՛ւ է. պիր էյի պագմալը, միւլահազա էթմելի. ἑπισκεπτέον. oportet inspici, visendumest, respiciendum, dispiciendim


Անագանեղ

adj.

produced, done, born, created too late.

· Calfa

NBHL (1)

Ոմանք (որպէս կերինթեանք եւ արիանոսք) անագանեղ զմշտնջենաւորակիցն հօր հաւատացին։ Անագանեղ դանդաչեն զնա, որ անդրն է քան յամենայն յաւիտեանս եւ ժամանակս։ Թէեւ է անագանեղ՝ ըստ որում մարդ է, այլ էր նախ քան զյաւիտեանս որպէս Աստուած. (Պրպմ. ՟Լ՟Է. ՟Լ՟Թ։)


Անագանի

adv.

late, late in the evening, at a late hour.

· Calfa

NBHL (1)

Եւ ոչ գէթ անագանի զգաստանայր դառնալ յերկիւղն Աստուծոյ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Դ։)


Անագանիմ, եցայ

vn.

to delay, to linger, to loiter, to tarry, to stay;
to arrive late, to be late.

· Calfa

NBHL (2)

Ձկունք անագանեալք ի ցամաքի՝ մեռանին. (Աթ. անտ.)

Զի մի՛ առաւել ծուլութեամբ անագանեսցուք. (Խոսր.։)


Անագանեմ, եցի

va.

cf. Անագանիմ.

· Calfa

NBHL (1)

Մասնիկ բաղադրութեան ի սկիզբն բառից՝ հասարակօրէն է նշանակ բացասութեան կամ պակասութեան, որպէս ի մեզ Ապ. յն. ա, ան, աբօ, նի. պրս. նա, պի թ. (ի վերջէ) սըզ. զորօրինակ տեսցի յայսմհետէ յաճախութեամբ։ Սովին մասնկամբ բաղադրեալ գտանին առ յետինս եւ քանի մի այլազգական բառք. զորօրինակ ԱՆԽԱԼԱՏ, կամ ԱՆՂԱԼԱՏ. այս ինքն անսխալ։ ԱՆՆՈՊԱՅ, նէօպէթսիզ. այս ինքն անկարգաւոր, ԱՆՓԱԼԱՆ, փալանսըզ. այս ինքն անհամետ, եւ այլք։


Անազատ, աց

adj.

not free, dependant;
mean, ignoble, niggardly.

· Calfa

NBHL (8)

Ազատն եւ անազատն. (Յհ. կթ.։)

Բազմութիւն զօրացն՝ ազատացն եւ անազատացն. (Փարպ.։)

Ծառայք արտաքսեալք ի տանէն ըստ անարժանութեան անազատոյ. (Սարկ. քհ.։)

Արդի մեծատունքս քան զամենայն ստրուկս եւս անազատք։ Ինձ՝ որ ի պատուի փառացն են, անազատ երեւին, եթէ ծառայամիտք իցեն։ Չիք ինչ՝ որ այնպէս անազատս առնէ, որպէս զնենգաւորութիւն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ղկ. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

ԱՆԱԶԱՏ. Անմարդի. տմարդի. խօրեաթ. եւ ժլատ. ագահ. նեքես, նամերտ.

Զի մի՛ կարծիցի անազատս ինչ առնել, կամ անազատս ինչ խօսեսցի. (Ոսկ. մտթ.։)

Անազատն մտօք եւ փոքրահոգին ... Փոքրահոգին եւ անազատ միտքն։ Անազատ ռշդութիւն. (Լմբ. առակ. եւ Լմբ. տնտես.։)

Առ ի բազմաց փառաւորութիւնն անազատս գործէ. (Ոսկ. մտթ.։)


Անազգի, զգւոյ, ազգեաց

adj.

ignoble, vulgar, of low extraction, of mean birth.

· Calfa

NBHL (3)

Ոչ կամեցեալ խառն կարգօք եւ անազգի մարդկամբ վարել զթագաւորութիւն իւր. (Ուռպ.։)

Ճոխից եւ անազգեաց, աղքատաց եւ փարթամաց. (Արծր. ՟Դ. 11։)

Զանազգիսն ի բաց լքեալ հերքեալ, եւ զնահապետութիւն ազգի իւրոյ նորոգեալ. (Յհ. կթ.։)


Անազդ

adj.

unexpected, sudden.

· Calfa

NBHL (1)

Անհաշտ թշնամի է, եւ անազդ եւ անզգաստ պատերազմ կալաւ ընդ մեզ. (Ոսկ. մ. ՟Ա. 13։)


Անազդական, ի, աց

adj.

strange, extraordinary;
undutiful, insolent, impudent, froward, obstinate, stubborn;
rascally, wicked.

· Calfa

NBHL (1)

Հնա՛ր է եւ ցանկութեան մեռանել, եւ անազգական մնալ։ Կարեն անազգական առնել զմարմինս ի թունաց չար գազանաց. (Ոսկ. մտթ. եւ Ես.։)


Անազդելի, լւոյ, լեաց

adj.

insensible.

· Calfa

NBHL (3)

Անզգալի. անըմբռնելի ազդման կամ զգայութեանց. տույուլմազ, զայրի մահսուս.

Ըստ անազդելի եւ անսահմանելի մեծութեանն Աստուծոյ. (Վեցօր. ՟Ա։)

Յամենայն չար ցանկութեանց անազդելիք եղիցին. (Իսիւք.։)


Անալոցագոյն

adj.

insipid, tasteless;
pernicious;
very unproductive.

· Calfa

NBHL (2)

Դկղաթ անալոցագոյն է ... Արածանի ալոցագոյն. (Փիլ. լին.։)

Անալոց. անամօթ կամ անտեղի։ (ի Հին բռ.)


Անախորժ

adj.

insipid, tasteless, unsavoury;
hated, disliked.

· Calfa

NBHL (4)

Անախորժ դառնութիւն պտղոյ. (Նար. ՟Ե։)

Եւ չախորժօղ. դժկամակ. երես դարձնօղ. հազ եթմէյէն.

Սոքա բնութիւն անմարմին, եւ անախորժք չարի. (Լմբ. սղ.։)

Անախորժ լիցի կոկորդն որ ծկտայ. եւ դարձեալ ա՛յլ ըմբեսցէ, եւ փսխէ. (Աթ. Կիւրղ.։)


Անախորժելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անախորժ.

· Calfa

NBHL (3)

Անախորժելի յանդիմանութիւն. (Յհ. իմ. եկեղ.։)

Եթէ հաւանականք ձեզ, Աստուծոյ գոհութիւն. ապա թէ անախորժելիս, եւ այնպէս գոհութիւն. (Շ. թղթ.։)

Իսկ Թէոփիլոսի անախորժելի թուէին գրեալքն Յովհաննու. (Վրք. ոսկ.։)


Անախտ

adj.

not subject to diseases or passions;
innocent, pure.

· Calfa

NBHL (4)

Անախտ եւ անկարօտ բնութիւն կենաց. (Պիտ.։)

Եթէ իցեմք ցանկացեալ անախտ կերակրոց. (Եղիշ. ՟Ը։)

Յօրինօղն անախտ սրբութեան։ Յարգանդ մաքուր, եւ ի ծնունդս անախտս. (Նար.։)

Որ գթացար յերկիր, եւ ծնար անախտ, ազատելով զախտ ի ծնունդս (կամ զախտի ծնունդս). (Շար.։)


Անախտաբար

adv.

without vices or passions, honestly, innocently.

· Calfa

NBHL (2)

Զերկնայնոցն զօրութեանց անախտաբար ընդունելութիւնն աստուածպետականին լուսափայլութեանց. (Դիոն.։)

Ասի եւ բան, քանզի անախտաբար է ծնունդն։ Անախտաբար բերումն եւ իմանալի. (Շ. թղթ. եւ Շ. հրեշտ.։)


Անախտակիր

adj.

not subject to diseases or passions.

· Calfa

NBHL (5)

Անախտակրին ախտակրութիւն ի մարմնի. (Գագիկ առ ռոմանոս.։)

Յանախտակիր բնութենէն ոչ որոշէր. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)

Իբր անախտակիր ապականութեանց որ ի մեզ շարժմանց։ Հաշտեա՛ անախտակիր. (Նար. ՟Բ. ՀԵ։)

Բազմանալ ի միմեանց անախտակիր (այս ինքն առանց ցանկութեան). (Զքր. կթ.։)

Որ զմեղս ամենից ինքեան ոչ համարեսցի ... որպէս անախտակիր գոլ բնութեանս. (որ հայի եւ ի նախընթաց նշ)։ Բաշխօղ ժլատ, ոգի անախտակիր, բարք ատեցօղ. (Նար. Ծ. ԾԶ։)


Անակնառու

adj.

cf. Անաչառ

· Calfa

NBHL (1)

Անակնառու դատողութեամբք յանցաւորացն հրամայէր. (Սհկ. արմաւ.։)


Անակնկալ

adj.

hopeless, despondent, desperate;
unexpected, unforeseen, unlooked-for, sudden.

· Calfa

NBHL (4)

Զանակնկալն բարի՝ չարիս ի յուսահատութեանն աւուր շնորհեսցես։ Արուեստիւ սիրոյ զանակնկալն գիւտ մեղաւորաց նշանակեցեր։ Յանակնկալն գոյէ ստեղն խնկոյ։ Յանակնկալն հանդիպութեան. (Նար.։)

Հեռի է ի թողութենէ մեղաց, անակնկալ յարութեան, եւ անյոյս փրկութեան. (Մանդ. ԻԲ։)

Յանակնկալս կենաց՝ վհէ։ Յանակնկալս կենաց՝ յուսահատութեան։ Յանակնկալ ժամուն յուսահատութեան. (Նար.։)

ԱՆԱԿՆԿԱԼ որ եւ ԱՆԱԿՆՈՒՆԵԼԻ. ἁπορδόκητος. inexpectatus Անյուսալի, անկարծելի. ի վեր քան զյոյս եւ զկարծիս՝ ի բարւոյ եւ ի չարի մասին. նամիւթեվագգը.


Անակնունելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անակնկալ.

· Calfa

NBHL (1)

Անակնունելի դիպուած, ժամանակ, լռութիւն. (Խոր. ՟Ա. 10։ Վրք. հց. ՟Ե։ Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)


Անահ

adj.

fearless.

· Calfa

NBHL (3)

Անահ աներկիւղ համարձակութեամբ հայհոյես. (Եղիշ. ՟Բ։)

Որո՛ւմ եւ դիպիմ քրիստոնէութեամբ, ուրախ եմ եւ անահ. (Փարպ.։)

Քարոզել անահ եւ անամօթ առաջի աշխարհի զփառս քո. (Մարաթ.։)