meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.
· Calfa
= բնիկ հայ բառ՝ հնխ. al «աղալ» արմա-տից. ամենամօտիկ ձևն է յն. ἅλευρον «ա-լիւր»։ Հարց է թէհայբառը փոխառութի՞ւն է յունարէնից, թէ նրա հետ միասին պատկա-նում է հնխ. al=հյ. աղալ արմատին, որի վրայ մանրամասն տե՛ս առանձին։ Lag. Ur-gasch. Arm. 904, Arm. stud. § 28, Bugge KZ 32, 40 և Meillet (անձնական) համարում ևն թէ հայ բառը փոխառութիւն է. հին հայոց ծանօթ չէր ալիւրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձաւար, այսինքն ցորենը պար-զապէս սանդի մէջ ծեծում և այնպէս խոշոր խոշոր եփելով ուտում էին. աղած ալիւրը ա-ռաջին անգամ յոյներից անցաւ մեզ՝ Պոն-տոսի վրայով։ Ընդհակառակը Pictet 1, 277 և Հիւբշ. չեն ընդունում, որ այսպիսի հասա-րակ ու սովորական մի բան փոխառութիւն լինի։ Վերջին կարծիքին ի նպաստ կարելի է յիշել բնիկ հայ. աղալ, աղօրիք, երկան ևն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ջաղաց-պանութեան արհեստը սկզբից ծանօթ էր հա-յոց։-Հիւբշ. 414։
ninety.
· Calfa
= Բնիկ հայ բառ. միւս հնդևրոպական ցե-ղակիցներն ունին՝ սանս. navati, թոխար. numka. ñuñka, զնդ. navaiti, պհլ. navat, փարս. nawāt, պրս. [arabic word] navad, աֆղան. nevi, navē, բելուճ. navai, քրդ. nud (Horn § 1049), յն. ἔνενὴϰοντα, հոմեր. ἐννήϰοντα (Boisacq 252), լտ. nonaginta (սաան. no-venta, ռում. nouedeci, իտալ. novantal ռուս. дeвяноcтo, բուլգ. devendesét, չեխ. devadesát (Berneker 189), լիթ. devynios, գոթ. niun tē̄hund,հբգ. niunzo, գերմ. neuun-zig, անգլ. ninety ևն, որոնք դժուար է միա-բանել իրար հետ։ Հայերէնի ամենամօտիկ ձևն է հոմեր. ἔννήϰοντα։
near, nigh, close, adjacent;
near, close to, by, by the side of;
—, ընդ —, — ընդ, — առ —, ի հպոյ, near, close, at hand;
by and by, shortly, soon, very soon, in a short time;
— լինել, երթալ, մատչել, to be near, to approach, to draw near, to go or come near to, or towards, to go closer to;
to touch.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. sub-ձևից. սրա ամենամօտիկ ժառանգներն են լտ. sub «տա-կը, ըստ, մօտիկ, մերձ, առաջի, տակից, դէ-պի, վրայ», subeo «հուպ լինել, մօտենալ» ումբր. sub-«տակը»։ Այս sub-ձևը կազ-մուած է հնխ. upo նախդիրից, որի վրայ ա-ւելացել է eks-նախամասնիկը, կրճատուե-լով նրանից ek-մասը. իսկ uрo նախդրի տեղ դրուած է իր ձայնդարձր ub-, որի հա-մար հմմտ. յն. ἀπό, լտ. ab։ Ընդհանրա-պես կարծւում էր, թե այս ամբողջ ձևափո-խութիւնը կատարուած է լատինականում. բայց հայերէնի համեմատութիւնը ցոյց է տալիս՝ որ նոյն իսկ նախալեզուեան շռնա-նից է։ Միւս լեզուները ունին միայն հնխ. upo ձևի ժառանգները. ինչ. յն. ὸπό «տա-կը», ύπερ «վրայ», սանս. զնդ. հպրս. upa «առ, կողքին, դէպ, մերձ», գոթ. uf «տակը, վրան», հբգ. oba, ubar, ul, uf, հիսլ. upp, անգսք. up, upp, հիռլ. fo, կիմր. quo-, գալլ։ vo-«տակը» ևն. նաև լտ. super «վրայ», ումբր. super «վրայ» (Walde 748, Boisacq 1005, Pokorny 1, 192)։
befitting, suitable, fit, proper, congruous, decorous;
commodious, easy;
competent, sufficient;
capable, clever, apt, fit, qualified;
cf. Յարմարապէս.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. ar-արմատից, Կազմուած յնախդիրով, մ աճականով և -ար մասնիկով. պարզական -ar արմատին ցե-ղակից ձևերի վրայ տե՛ս ընդարձակ յար. մեր բառին ձևապէս ամենամօտիկ բառերն են յն. ἄρμενος «յարեալ, կազմեալ», ἂρμός «կցուածք, յաւելուած, ճեղք, գամ», ἂρμè «կառք», αρμόζω «կցել, յարել», լտ. arma «կարասիք, գործիք, զէնք», որոնք նոյնպէս աւճած են -ar արմատից՝ m աճականով։ Ըստ այսմ հյ. յարմար ճիշտ նոյն բառն է ինչ որ յարդար.