near, nigh, close, adjacent;
near, close to, by, by the side of;
—, ընդ —, — ընդ, — առ —, ի հպոյ, near, close, at hand;
by and by, shortly, soon, very soon, in a short time;
— լինել, երթալ, մատչել, to be near, to approach, to draw near, to go or come near to, or towards, to go closer to;
to touch.
προσέχων, προσεχής proximus, finitimus. (յորմէ Հպիլ. լծ. եւ յն. ի՛բօ շ ի ներքոյ. առընթեր) Մօտաւոր, մերձաւոր, առընթերակայ. հաղորդ. կցորդ. նման. մօտիկ, քովիկը.
Հուպ ամենից եւ մերձաւոր, եւ յումեքէ ոչ հեռաւոր. (Շ. խոստ.։)
Ծայրս կոչէ զվերինսն զօրութիւնս, եւ զհուպսն առ աստուած. (Մաքս. ի դիոն.։)
Նաւարկութիւն՝ ունի հուպ ենթակայ զընհանուր փայտ, իսկ հեռի՛ ենթակայ զայս անուն փայտ. (Սահմ. ՟Ե. եւ ՟Զ։)
Ասելով զպղատոն աթենացի՝ (յայտ արար) զհուպ սեռ հայրենեաց. (Անյաղթ պորփ.։)
Զայս գանձ ես տաց ձեզ ի հուպ ժամանակի. (Ճ. ՟Ա.։)
Բնաւորեցաւ օդս՝ հպիցն ի նա մարմնոց նմանակից լինել. (Նիւս. բն.։)
Գայ առաջի հպիցն իւրոց սրբազան կցորդութիւնն. (Դիոն. եկեղ.։)
Եւ զի՞նչ ասեն հուպ է հռաքէլի բեթղեհէմ. այսինքն զո՞ր կցորդութիւն ունի. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)
Յովսէփ չէր ինչ հուպ (այսինքն կցորդ) ի ծնունդն. (անդ. 2։)
Որդիքն ամենայն իրօք եղիցին հուպ ի ծնողսն. այսինքն նման. (Կիւրղ. գանձ.։)
Ի ՀՊՈՅ. Ի մօտոյ. առընթեր. անդէն.
Յաւուրսն յայնոսիկ, ոչ անդէն զկարգն (ժամանակի) ի հպոյ յայտ արարեալ՝ զայս այսպէս դնէ։ Յերեւելեացս երկեցուցանէ, որ աստէն առ ոտս դիպիցին ի հպոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 10. 15։)
ՀՈՒՊ ԵՄ, ԼԻՆԻՄ, ԵՐԹԱՄ, եւ այլն. ἑγγιζών εἱμι, ἄπτω, ἄπτομαι . Մերձ լինել. մերձենալ.
Մի՛ ուտիցէք ի նմանէ, եւ մի՛ հուպ լինիցիք. (Ծն. ՟Գ. 3։)
Մի՛ ճաշակեր, մի՛ հուպ լինիր. (Կող. ՟Բ. 11։)
Քաղաք՝ որ հուպ իցէ ի վիրաւորն. (Օր. ՟Ի՟Ա. 2. եւ 6։)
Նաեւ ոչ մատենագրութիւնք դիոդորի հուպ են առ մեզ. (Խոր. ՟Գ. 1։)
Հուպ առ միմեանս գոլով. (Արծր. ՟Ե. 7։)
Իբրեւ զկարկուտ առ հալելն հուպ լինելով. (Յհ. իմ. երեւ.։)
Հուպ երթալ։ Հուպ եկեալ տեսանէին. (Ճ. ՟Ա.։ Խոսր.։)
Ամբակում (էր) հուպ առ դարձիւն (ի գերութենէ). (Նախ. ՟ժ՟բ. մարգ. (այսինքն շուրջ, իբրու մօտ ի դարձի ժամանակն)։)
ՀՈՒՊ. նխ. ἑγγύς, ἑγγίον prope, propius. Մերձ. մօտ.
Մարտիրոսանալ հուպ ի ճանապարհն. (Խոր. ՟Գ. 1։)
Հուպ ի գօտին մերձեցուցանէր զվէրսն. (Փարպ.։)
Հուպ ի յորդանան։ Ո՛չ յոստսն եւ ի սաղարթն, այլ յարմատսն հուպ. (Շ. մտթ.։)
Պաշարեաց զկղզին, եւ հուպ յառնուլ արար. (Եփր. ել.։)
Էր յայնժամ կռիտիաս գրեթէ հուպ ամաց իննսնից. (Պղատ. տիմ.։)
Իբրու մշակէաք ի կղզոջն, հուպ մեր եւ սա անդանօր վաստակէր. (Պղատ. եւթիփռոն.։)
Եւ որպէս Դէպ ի. առ.
Հուպ ի կայսրն վնասակար առնէին զյիսուս. (Զքր. կթ.։)
ՀՈՒՊ. մ. ԸՆԴ ՀՈՒՊ. ՀՈՒՊ ԸՆԴ ՀՈՒՊ. ՀՈՒՊ ԱՌ ՀՈՒՊ. որ եւ Ի ՀՊՈՅ. Ի մօտոյ. ադէին առ նմին. իսկոյն. մերձ ընդ մերձ. հետզհետէ. անընդմիջապէս. հէմէն մօտիկ, շուտով էտեւէն, իրարու էտեւ.
Վաղենտին զօրավար հուպ ի վերայ հասեալ. (Յհ. կթ.։)
Դարձցի ի բաբելոնէ այժմ ընդ հուպ. (Երեմ. ՟Ի՟Է. 16։)
Ընդ հուպ լինել սպառնալիս։ Ընդ հուպ լինելոց է. (Մխ. երեմ.։)
Հուպ ընդ հուպ ժողովեսցէ։ Եկից հուպ ընդ հուպ. (՟Բ. Մակ. ՟Բ. 18։ ՟Ա. Կոր. ՟Դ. 69։)
Հուպ ընդ հուպ փոխանորդելով զմիմեանս. (Խոր. ՟Բ. 73։)
Հուպ առ հուպ ի քթիթ աչաց միայն թարթափման. (Նար. խչ.։) որք առ հասարակ են նշանակք ժամանակի. իբր յն. ταχέως cito, celeriter եւ այլն.
Ասի եւ իբր տեղական, Մօտ առ միմեանս. կից. քովէ քով, կիպ. իբր ἕγγυστα, ἑγγύτατα proximo եւ այլն.
Հուպ ընդ հուպ ի համբոյր մերձեցուցեալ. (Յհ. կթ.։)
Հուպ առ հուպ են խառն աշխարհք երկոցունց. (Արծր. ՟Դ. 2։)
Զի՞նչ արդեօք արասցէ, յորժամ եւ դիցուք առաջի նոցա զայս հուպ առ հուպ. (Կիւրղ. գանձ.։)
Այնուհետեւ ի յաւիտեան, եւ հուպ առ հուպ զտենդանս փափագանացն սիրելեաւն լնու. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Է։)
• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «մօտ, մերձ, քովը» ՍԳր. Ոսկ. մ. ա. 2, 9. Եփր. ել, «մօտաւրոապէս, կլոր հաշւով» Կոչ. 351 (յառաջ հուպ ի հազար ամ). «մօտաւոր, քո-վիկը, մերձաւորը» Սահմ Անյ. պորփ. Նիւս. բն. որից ի հպոյ Ոսկ. մ. ա. 10, 15. ընդ հուպ «անմիջապէս, իսկոյն» կամ հուպ ընդ հուպ «իսկոյն» ՍԳր. (յետնաբար կայ նաև հուպ ընդ հուպ, հուպ առ հուպ «մօտ մօտի, կողք կողքի» Յհ. կթ. Արծր. Կիւրղ. գնձ. տե՛ս և յաջորդը). հպիլ «մօտենալ, կպիլ, դպչիլ» ՍԳր. Կիւրղ. ծն. հպագոյն Դիոն-երկն. թղթ. Անան. եկեղ. հպաբար Կիւրղ. գնձ. հպաւոր Ոսկ. յհ. մկ. հպելիք Կիւրղ. գնձ. դիւրահուպ Փիլ. այլաբ. Սարգ. ա. յհ. ա. էջ 490. երկրահուպ «հողին մօտեցած» ԱԲ. վաղահուպ Լաստ.։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sub-ձևից. սրա ամենամօտիկ ժառանգներն են լտ. sub «տա-կը, ըստ, մօտիկ, մերձ, առաջի, տակից, դէ-պի, վրայ», subeo «հուպ լինել, մօտենալ» ումբր. sub-«տակը»։ Այս sub-ձևը կազ-մուած է հնխ. upo նախդիրից, որի վրայ ա-ւելացել է eks-նախամասնիկը, կրճատուե-լով նրանից ek-մասը. իսկ uрo նախդրի տեղ դրուած է իր ձայնդարձր ub-, որի հա-մար հմմտ. յն. ἀπό, լտ. ab։ Ընդհանրա-պես կարծւում էր, թե այս ամբողջ ձևափո-խութիւնը կատարուած է լատինականում. բայց հայերէնի համեմատութիւնը ցոյց է տալիս՝ որ նոյն իսկ նախալեզուեան շռնա-նից է։ Միւս լեզուները ունին միայն հնխ. upo ձևի ժառանգները. ինչ. յն. ὸπό «տա-կը», ύπερ «վրայ», սանս. զնդ. հպրս. upa «առ, կողքին, դէպ, մերձ», գոթ. uf «տակը, վրան», հբգ. oba, ubar, ul, uf, հիսլ. upp, անգսք. up, upp, հիռլ. fo, կիմր. quo-, գալլ։ vo-«տակը» ևն. նաև լտ. super «վրայ», ումբր. super «վրայ» (Walde 748, Boisacq 1005, Pokorny 1, 192)։
• ՆՀԲ լծ. յն. ὸπο «ի ներքոյ, առըն-թեր»։ Եւրոպա 1849, էջ 200 հպրս. upa։ Վերի ձևով մեկնեց նախ Տէրվ. Նախալ. 119, որից անկախաբար Bugge KZ 32, 61 և Meillet MSL 8, 292, 10, 270։-Հիւնք. ափ բառից։ Nyberg, Hilfsbuch 2, 13 իրան. *upa-ձևից փոխառեալ է համարում. հմմտ. սանս. upaka «մօ-տիկ, կից», պհլ. apāk «միասին»։
• «սեղմում, սեղմել» իմաստով. գտնւում է գաւառականներում. այսպէս հուպ տալ Երև. Լ. Ղզ. Ղրբ. Շմ. Տփ. (=խուպ տալ Ջղ.) «սեղմել», հուպ գալ Երև. «սեղ-մուեւ», որից իմաստի զարգացմամբ՝ հուպ Ղրբ. «փակ, գոց», հուպ ունել Ղրբ. հուպ ա-նել Շլ. «փակել, գոցել», հուպ գալ Ղրբ. «գոցուիլ, փակուիլ», հպնափայտ Ղրբ. «գոր-գի ոստայնի գերանները սեղմող փայտը»։ Այս բառից ազդուելով է անշուշտ, որ այժմ Կովկասում ոմանք ընդ հուպ «իսկոյն, շու-տով» բառը գործածում են «պինդ կպած, քիպ»! նշանակութեամբ։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ub-«սեղմել, ճըն. շել» արմատից, որի միակ ժառանգներն են սանս. ubjáti, զնդ. ubǰyāite «ցած սեղմել», հպրուս.-լիթ. ūbyti «շտապեցնել, արտորցր-նել». հնխ. արմատի գոյութիւնը ժառանգնե-րի պակասութեան պատճառով կասկածա-կան է՝ ըստ Pokorny 1, 193. հայերէնը գա-լիս է այժմ հաստատելու։-Աճ.