cf. Դարպաս.
ԴԱՐԱՊԱՍ գրի եւ ԴԱՐԵՊԱՍ, ԴԱՐՊԱՍ. պ. տէրվազ, տէրպազ. այսինքն Դուռն բաց. դուռն արքունի կամ իշխանական. պալատն. ապարանք.
Բացաւ դուռն դարապասու հօրն իւրոյ։ Ելին ծնօղքն նորա ի դարապասէն։ Ի ներքս ի դարապասս ոչ կամի մտանել. (Ճ. ՟Զ.։)
Հնչեաց դուռն դարեպասու տիկնոջն. (Արծր. ՟Դ. 12։)
Ի դարապասին եդեալ։ Տուն դարպասի հայրապետին. (Ուռպ. ՟Ժ. ՟Կ՟Ը։)
Ապարանք՝ որ եւ դարպասք, որք էին ի հռոմ. (Մարթին.։)
ԴԱՐՊԱՍ ՏԱԼ. ասի եւ ռմկ. իբր Ընծայ տալ ի յանդիման լինել մեծի ումեք ի տան նորա։
Ուստի յասելն (Տօնակ.)
Թագաւորն գալո՛յ է, դարապա՛ս արարէք. իմա՛, կամ բացէ՛ք զդուռն, կամ զարդարեցէ՛ք զպալատն, եւ կամ ընծայիւք ընդ առա՛ջ ելէք։
(յետնաբար սեռ. ու, ի։ գրուած նաև դարեպաս, դարպաս «արքունի կամ իշխանական դուռ, մեծ դուռ», լայնա-բար «պալատ, ապարանք» Մամիկ., էջ 37, Արծր. դ. 12. Օրբել. հրտր. Էմ. էջ 36. Ոսկ. գծ. 338. Մարթին. Սամ. անեց. 113. փոխա-բերաբար «ընծայ՝ նուէր, որ իբր դռան առաջ տրւում է մեծաւորին կամ վանքերի մէջ փա-կակալ վարդապետին, իբր օթևանի կամաւոր վարձք» Տօնակ., որից՝ դարպաս տալ «մե-ծաւորի առաջ ներկայանալու համար դար-պասի նուէրը տալ», դարապաս առնել «մեծա-ւորի ընդունելութեան պատրաստուիլ» (արդի արևմտեան գրական լեղւով դարպաս ընել կամ դարպասել «մէկի հետ սիրահարութիւն անել», ֆր. faire la cour ձևից թարգմա-նուած), դարպասպան «դարպասի պահա-պան» Ոսկիփ., դարպասցի «պալատական» Շապհ. 32։
-Պհլ. անծանօթ մի ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] darvā «բակի մեծ դուռ», [arabic word] darvāza «քաղաքի մեծ դուռ», [arabic word] darvas «ոռան նիգ, սողնակ», [arabic word] darē-❇äs «դրանդի. դռան սողնակ, պահանգ, ցից», քրդ. ❇კ︎ dervaze «մեծ դուռ»։ Պարսիկ բառը մեկնում է ❇ dar «դուռ» և պրս. [arabic word] =պազենդ. awāz, պհլ. apaǰ, apāč «բաց» րառերից. բայց հմմտ. նաև ասուր. tarbasu «պալատ», ասոր. [syriac word] ︎ tarbāsáta «աան սաև»։ Իրանեանից փոխառեաւ ևն նաև արար. [arabic word] dirbās «դռան սողնակ», վրաց. დარბაზი դարբազի «պալատ, հիւրա-սենեակ»։ Հայերէնի դարպասպան ձևի հա-մապատասխանն է պրս. [arabic word] darvazban «դարպասի պահապան, բակի դռնապան»։ (Horn չէ դնում պրս. darvāza բառի ստու-գաբանաթիւնը առ անձին, բայց հիշում է ❇ 63 bāz «բազ» բառի տակ)։-Հիւրշ. 13։։
Ուռիղ մեկնեց նախ Աւգերեան. Լևա-կատ. Վրք. սրբ. Ը. 39, յետոյ ԳԴ, ՆՀՌ, Lag. Arm. Stud. § 586։
ԳՒՌ.-Ալշ. դmրբաս, Ասլ. Մշ. ղարբաս. Կր. դ'արբաս, Պլ. դարբաս, թարբաս, Ռ. թարբասդ ևն. առաջինը նշանակում է «մեծ դուռ», միւսները «վանքին տրուած դրամա-կան նուէր», իսկ Այն. «առաջնորդարան, վե-հառան»։ Նոր փոխառութիւններ են Տփ. դա՛րբազ «հին ձևի մեծ տուն», Ղրբ. դmր-բmզm, Ախց. դ'mրբmզm, Երև. դարվազա և այլն։