Your research : 3 Results for կապելայ

Կապելայ

s.

tavern, public-house;
eating-house;
brothel.

• = Ասոր. [syriac word] ︎ qapēlā «գինեպան, պան-դոկապետ» բառից, որ իր հերթին փոխա-ռեալ է յն. ϰαπηλεία, ϰαπηλεῖον, ϰαπήλιον «մանրավաճառի կրպակ, գինետուն» բառից։ Հունարէնի արմատն է ϰαπη «մանը կտոր, մանրուք» (Boisacq 408)։ Հայերէնի մէծ կապելայ և կապեղայ ասորերէնից են, իսկ միւսները յունարէնից։


Տաբեռնի

s. adj.

tavern;
overloaded.

• «խանութ, կրպակ, պանդոկ» Ճառընտ. ուր դրուած է յգ. սեռ. տաբեռնեաց ձևով. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյն բառն է նաև կապեռնեայ «հասարակաց տուն», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարգ. բ. պետր. դ. (բ տպ. էջ 452). «Պոռնիկք անուանին կանայք, որք ի կապեռնեայսն նստին և հաւասարաբար ընդ ամենայն արս պոռնկել կամին»։ Այս ձևափոխութիւնը լա-ռաջացել է շփոթելով բառը կապեղայ հոմա-նիշի հետ, ինչպէս որ Սարգսի առաջին տպագրութեան մէջ էլ արդէն նոյն տեղը (էջ 577) գտնում ենք ի կապելայսն։-Բառ. ե-րեմ. էջ 156 գիտէ կապեռնեայս «պոռնկա-նոց, բոզանոց»։

• = Յն. ταβέννϰ «կապելայ, պանդոկ» (So-phocles 1067), որ փոխառեալ է լտ. taberna «խանութ, խրճիթ, պանդոկ» բառից. այս էլ ծագում է լտ. trabs «գերան» բառից (Walde 759)։


Փուտկայ

s.

caravanserai.

• (սեռ. ի) «պանդոկ, կապելայ». մէկ անգամ գործա-ձում է Գոր. և շմ. էջ 69. «Եւ հրամայեաց դատաւորն Եւետոս դահճապետի տանել ռևռկոսեան և արգելուլ ի բանտի, ուր ար-գելեալ էին ընկերք իւրեանց ի փուտկայի միոջ որ կոչի բեթթիկա»։ Զարմանալի է որ բառս գործածում են նաև նոր ժամանակի մատենագիրներից երկուսը՝ Առաքել և Յա-կոբ Կարնեցի. այսպէս՝ Զետեղեալ բնակե-ցուցին ի փութկայն՝ որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 111.-հրատարակիչը յատուկ անուն ևառծելրվ դնում է գլխատառ). Վասն տանց և ապարանից, բաղանեաց և փութ-կայից, որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 373). Բաղանիքներ և փութկաներ և քաղա-քի պարիսպն (անդ, էջ 514). Սպանդանոցք և շուկաներ, սալարակապ խաներ և փութ-կաներ, քարատաշ գեղեցիկ շինուածովք և եկեղեցիք բազումք (Յկ. կր. 31)։-Սրանց համեմատ Բառ. երեմ. էջ 325 փութեաւ «քարվանսարայ», որից և ԱԲ «կարաւանի իջևան, քարվանսարայ»։

• = Ասոր. [arabic word] pūtqā«կապելայ, հանրա-տուն» բառից, որ փոխառեալ է յն. πανδοχεῖον «պանդոկ» բառից. սրա ծագումը և միւս ձևերը տե՛ս պանդոկ բառի տակ։


Definitions containing the research կապելայ : 2 Results

Կապելանոց

cf. Կապելայ.


Կապելիոն

cf. Կապելայ.