bracelet, armlet
περιδέξιον dextrale, armilla եւ այլն. Պահպանակ կշտի առ ի զարդ կանացի. որպիսի է եւ շար ոսկի արկեալ ի միոյ ուսոյ ի միւս կուշտն ընդ անթովք. եւ Մանեակ կամ ապարանջան աջոյ բազկին։ (Ել. ՟Լ՟Ե. 22։ Թուոց. ՟Լ՟Ա. 50։ Ես. ՟Գ. 21։)
ԿՇՏԱՊԱՆԱԿ Անուն հնդկային ծառոյ.
Է ծառ ինչ, որ կոչի պետրիքոն (կամ պերիդեքսիոն), որ թարգմանի կշտապանակ. եւ է ի հնդիկս. եւ պտուղ ծառոյն քաղցր է քան զամենայն քաղցրութիւն. (Եպիփ. բարոյ.։)
• (սեռ. -ի) «մի տեսաև զարդ» (դրուած է յն. περιδέζιον «ապա-րանջան» բառի դէմ. բայց, ինչպէս ստուգա-բանութիւնը ցոյց է տալիս, պիտի լինի «կա-մարի նման մի զարդ՝ որ կուշտը կամ մէջքն է պատում») Ել. լե. 22. թիւք լա. 50. Ես. գ. 21. Կոչ. 12. «ձիու կուրծքի զարդ» Զքր. սարկ. Ա. 86. գրչագրական սխալ է կշտամ-բանակ Ոսկ. եբր. իր. 554 և ես. 37։
• = Պհլ. *kuštpānak ենթադրեալ ձևից, որ կազմուած է *kušt «կուշտ, սնակուշտ» (հմմտ. տակը կուշտ) և pānak (pān-ak) բա-ռերից։ Իրանեան ձևից չի կարող զատուի։ վրաց. კუმტაბანი կուշտաբանի (նշ. «կո-ճակի ծակ, լամբակ» ըստ Չուբինով 638, բայց «կշտապանակ» ըստ Մառ, Փизiолотъ 123), որ միջին պարսկական ձևից փոխա-ռեալ պէտք է լինի, ինչպէս ցոյց են տալիս պհլ. ak վերջաւորութեան անկումը (սովո-րական՝ պարսկերէնում) և b ձայնը փոխա-նակ հնագոյն p-ի։-Հիւբշ. 172
• ՆՀԲ մեկնում է պահպանակ կշտի, իբրև զուտ հայ հողի վրայ կազմուած բարդութիւն։ Lag. Arm. Stud. § 1169 յի-շում է արամ. [hebrew word] gušpn անստոյգ բառը և պրս. anguštvāna (= զնդ. *angušta-pāna) «մատնոց, կնիք», բայց առանց կարենալու որոշեր հայերէն բառի առնչութիւնը սրանց հետ։ Հիւբշ. Arm. Gram. 172 հեռաց-նում է վերջին պրս. ձևը։ Հացունի, Պատմ. տարազի 125 հիմնուելով angus. tapāna ձևի վրայ, կշտապանակ համա-րում է «զարդի մատանի» (համաձայն յունարէնի), իսկ մատանի «կնքելու մատանի»։