cf. Ճատրկուց.
ՃԱՏՐԱԿ ՃԱՏՐԿՈՒՑ. ռմկ. սաթրանջ, սէթրէնճ. Խաղ նարտի պատերազմական ձեւով.
Ո՞ւր ջընարք երգարանին, կամ խաղացողքըն ճատրակին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)
Ճատրկուց խաղացեա՞լ ես. (ասէ, այո՛. Վրդն. պտմ.։)
«սատրանջ, շախմատ խաղը» Գր. տղ. եէմ. որ և ճարտրակ Ոսկիփ. (տե՛ս ՆՀԲ նարտ բառի տակ յիշուած վկալութեան մէջ), ճատրկուց Վրդն. պտմ. էջ 95։
= Պհլ. [other alphabet] čatrang հոմանիշից (կամ թերևս սրա երկրորդական *čatrak ձե-ւից. հմմտ. վրացին). սրանից են նաև պրս. [arabic word] ︎ šatrang կամ [arabic word] ։ satrang, արաբ. [arabic word] ︎︎ salranj կամ [arabic word] ︎ Sil-ranj, թրք. satranj, santranj, zatranj, քրդ. setrenǰ, satrənǰ, վրաց. ჭადრაკი ճադրա-կի, ჭანდრაკი ճանդրակի, յն. ζαντρίϰιον-բոլորի մայրն է սանս. [other alphabet] caturan-ga (կազմուած čatur «չորս» և añga «մաս, անդամ» բառերից. բուն նշ. «քառանդամ. չորեքմասնեայ»), որ նիւթի հետ Հնռևաս-տանից տարածուել է զանազան երկիրներ։ Արաբ ձևից ուշ ժամանակի փոխառութիւն է սատրինջ, սատրիճ, որ տե՛ս առանձին։ Այս խաղի հնարումը Ֆիրդուսին տալիս է Հնդիկ-ներին։ Հնդկաց թագաւորը մեռնելով՝ երկու որդիների (Գաւ և Թալհենդ) միջև գահաևա-լական կռիւ սկսուեց. կրտսերը՝ Թալհենդ մեռաւ պատերազմի մէջ. մայրը անիծեց Գաւին, իբրև եղբայրասպանի։ Գաւո հաւա-քեց Հնդկաց իմաստուններին, որոնք հնա-րեցին ճատրակը, իբրև պատկեր պատերազ-մի և ցոյց տուին մօրը՝ թէ որդին չմեռա եղբօր ձեռքով, այլ ամէն կողմից պաշար-ուած՝ յոգնութիւնից ու ծարաւիզ (նահնա-մէ, հտ. Զ. էջ 353-6, փոքրադիր հրատ. Mohl, Նոշիրվանի ժամանակ)։-Հիւբշ. 188։
Նախ ԳԴ համեմատեց պրս. շէդրէնկ ձևի հետ։ ՆՀԲ էլ յիշում է ռմկ. սաթ-րանջ, սէթրէնճ։