s. ast.

board, plank, shelf, table, tablet;
tables;
book;
cf. Երկնացոյց;
— երկաթի;
iron-plate, sheet-iron;
— մետաղեայ;
plate of metal;
—ք վկայութեան, the tables of the decalogue;
— դատաստանաց, breastplate, pectoral, rational;
— նկարուց, canvass, wood;
— ճատրակի, chess-board;
— զստի, the hollow of the thigh;
— խոհանոցի, trencher.

s.

σανίς tabula, asser πλάξ, πινακίδιον , πίναξ, πυξίον, δέλτος tabella, pugillares, libellus, codicellus πλάτος latitudo λογεῖον rationale τίτλος titulus եւ այլն. (նոյն եւ թ. պ. դահտա, դէհտէ. լտ. դապուլա, դապէլլա. յորմէ եւ ռմկ. դապաղա, տապաղա ). Փայտ տափարակ. թերթ եւ շերտ փայտի, քարի, պղնձոյ, ոսկւոյ, եւ այլն։

ՏԱԽՏԱԿ. որպէս Նիւթ շինուածոյ. ատաղձ. փայտ.

Տախտակք նոճիք։ Զորս ի տախտակս, եւ զորս յայլ ինչ կահ ի նաւ է անտի.եւ այլն։

Փայտամած տախտակացն (նաւու). (Փարպ.։)

ՏԱԽՏԱԿ. որպէս Տափարակ եւ հարթ կամ ողորկ ինչ.

Որովայն նորա տախտակ փղոսկրեայ։ Ի վերայ տախտակի զըստին։ Զտախտակէ զստին յակոբայ։ Տախտակ դատաստանաց (որ էր իբր լանջապանակ քահանայապետին). եւ այլն։ Ի տախտակս դատաստանի, որ է կրծանոցն. (Նախ. ել.։)

Տախտակս պղնձիս թիկանց եւ լանջաց ... կրծից տախտակին. (Խոր. ՟Ա. 10։)

ՏԱԽՏԱԿ. որպէս Ենթակայ պատկերաց կամ նկարուց.

Ի նկարապաճոյճ ի տախտակսն յօրինէին։ Կապարով ծրագրէ արուեստաւորն ի տախտակի. (Ագաթ.։ Շ. մտթ.։)

ՏԱԽՏԱԿ. Ենթակայ գրութեան. պնակիտ. ընդունարան տառից եւ պատգամաց դրօշելոց.

Զերկուս տախտակսն վկայութեան, տախտակս քարեղէնս՝ գրեալս մատամբն աստուծոյ։ Խնդրեաց տախտակ, գրեաց։ Գրեաց եւ տախտակ մի պիղատոս։ Զայն տախտակ ընթերցան բազումք ի հրէից։ Նի՛ստ գրեա՛ ի տախտակի եւ ի գիրս։ Գրեա՛ զտեսիլդ զայդ յայտնապէս ի տախտակս։ Գրեցին ՛տ տախտակս պղնձիս. եւ այլն։ Գրեցաւ անուն մարտիրոսութեան քո յոսկի տախտակս. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Իմանալի բանաւոր տախտակ՝ անտրամադրելի տառիցն մովսիսական օրինաց։ Ո՛վ աստուածածին՝ տախտակ եւ մելան եղելութեան անեղն բանի։ Բանն որպէս ի դիր մարմին եղեալ ի տախտակ կուսական յորովայնին, մելանաւ արեամբն. (Շար.։ Լմբ. վերափոխ.։ Վանակ. յուրախացիրն.։)

Գրեալ են գրչաւ երկաթեաւ. (մածեալ է ի տախտակս սրտից նոցա. Երեմ. ՟Ժ՟Է. 1. (որ եւ Ընդարձակութիւն սրտի. առակ. ՟Գ. 3)։)

Ի տախտակ մտաց իւրոց գրեսցէ զուսումն վարդապետութեան. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)

ՏԱԽՏԱԿ. որպէս Մատեան. գիրք. թուղթ.

Վերծանել զմակագրութիւն տախտակիդ։ Գրէր յիւրում սքանչելի տախտակին ... յիւրում սքանչելի տախտակի մարգարէականն տառի։ Կամիմ յայսմ տախտակի համառօտ հատանել քեզ. (Մագ.։)

Յայնմ օրէ՝ յորում ի տախտակոջ ընթերցեալ են (ի մանկութեան) զգիրս աղօթից կամ սաղմոսաց, բնաւ այլ փոյթ ոչ է լեալ ի գիրս նայելոյ. (Ի գիրս խոսր.։)

• , ի-ա հլ. «փայտի տափակ շերտ» (փխբ. նաև ուրիշ նիւթից. ինչպ. պղինձէ, քարէ ևն) ՍԳր. Ագաթ. «մահճակալ» Անկ. գիրք հին կտ. 154, 155 (թւում է նախորդի նուազականը). որից տախտակամած ՍԳր. տախտակագործ Ագաթ. տախտակաշար Նար. տախտակափակ Արծր. մայրատախտակ Նար. գնձ. ոսկետախտակ Բրս. հայեաց. գեղա-տախտակ Ագաթ. ևն։ Հին հյ. գւռ. ձև է տաս-տակ «տախտակ» Փիլ. նխ. բ. 76 և տես. հմմտ. որախտ >դրաստ և բախտ >բաստ։ Նոր բառեր են տախտակապատ, տախտակ-բրյ ին։

• = Պհլ. tāxtak, պրս. [arabic word] taxta «տախ-տակ». պարսկերէնից են փոխառեալ նաև քրդ. taxta, texte, արևել. թրք. [arabic word] taxta կամ [arabic word] taγta, թրք. taxta, tahta, բուլ-բար. tahtaba, սերբ. tahta ևն։-Հիւբշ. 250։

• Նախ ԳԴ պրս. թախթ, թախթէ։ ՆՀԲ «նոյն և թրք. պրս. դահտա, դէխտէ, լտ. tabula. tabella, յորմէ և ռմկ. դապա-ղա, տապաղա (արաբ. tabaqa)։ Bot-tich. ZDMG 1850, 363 տաշել բառի հետ takš արմատից։ Պրս. բառի հետ ուղիղ համեմատում են Lag. Urgesch. 555, Spiegel, Huzw. Gram. 187. Mül-ler SWAW 38, 573-4, Մորթման ZDMG 24 80 ևն։ Հիւնք. յն. δέλτος «գրութիւն, տախտակ, ցուցակ» բառից։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տախտակ, Ալշ. Երև. Մշ. տախտագ, Ննխ. Հմշ. Ռ. Սեբ. դախդագ, Ասլ. դախդագ, դախդայ, Սչ. դախդ'ագ, Խրբ. դ'ախդագ, Պլ. Ռ. թախդագ, Տիգ. թmխթmգ, Հճ. դախդօգ, Զթ. դախդօգ, դախդոգ, Սվեդ, դmխդիւգ.-սրանցից նախաձայն թ կամ դ՝ ունեցողները ձևացած են թրք. taxta բառի նմանութեամբ (այս մասին տե՛ս Աճառ. MSL 10. 324, թրգմ. Բազմ. 1897, էջ 260)։-Գա-ւառականների մէջ տախտակ նշանակում է նաև «ածու» և այս իմաստով նոյն է թրք. taxta [arabic word] ︎ բառի հետ (Կամուս, թրք. թրգմ. Ա. 682)։ Նոր բառեր են տախտակագլուխ, տախտակամէջ, տախտակաշէն, տախտակել, տախտկուն։

• ՓՈԽ.-Ուտ. daxtak «տախտաև»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Երկնացոյց տախտակք

Ժանտախտական, ի, աց

Մայրատախտակ

Ոսկետախտակ

Տախտակագործ, աց

Տախտակամած, ից

Տախտակափակ

Տախտակեայ

Voir tout