basket.
basket;
sack.
• ՆՀԲ ունենալով միայն վերջին երկո վկայութիւնները՝ մեկնում է «կողով, զամբիւղ, սփրիդ, քուրձ, արկղ հիւսեալ յոստոց», ՋԲ «կողով, զամբիւղ կամ քուրձ», ԱԲ «կողով, տճկ. սէփէթ, զէմ. պիլ»։ Առաջին անգամ Եւրոպա Հանդէս Վիեննայի, 1852, էջ 123 աւելացնելով նաև Սեբէոսի վկայութիւնը. համեմա-տում է բառս իրանական ձևերի հետ և մեկնում է «ազնիւ գորգ, օթոց, տա-պաստակ»։ Նոյնը անկախաբար ունի Հիւբշ.։ Երկուսից էլ անտեղեաև Peters-son, Ar. u. Arm. Stud, էջ 48 հյ. բիբ բա-ռի հետ միասին կցում է այնպիսի բա-ռերի, որոնք «կլորակ» իմաստն ունին. ինչ. շվէտ. bopp «ստինք», babbe «փոքրիկ երեխայ», babba «միջատ». ռուս. вaвкa «կապոց» ևն։ Եւրոպայի և Հիւբշմանի ենթադրութիւնը գեղեցիկ կերպով հաստատում է՝