ear;
ունկունք, handle;
cf. Ականջ;
— դնել, մատուցանել, to give one's ear to, to lend an ear to, to listen, to hearken, to be attentive;
խօսել յունկանէ, to speak in one's ear;
to whisper;
— արկանել, to obey;
չդնել յունկան, to disobey;
զոր լուայք յունկանէ, what has been confided to your year;
եհաս յ— նորա, it reached even his ears;
— դիք, listen! attention !
cf. Թմբուկ.
cf. ՈՒՆԳ
ՈՒՆԿՆ. οὗς սեռ. ὡτός auris ὡτίον auricula. գրի եւ ՈՒՆԳՆ. Ականջք. լսարան. լսելիք՝ ընդունակ ձայնի. անկաճ .... (լծ. եբր. օզէն. յն. ո՛ւս. օդի՛օն ).
Խոնարհեցո՛ առ իս զունկն քո։ Խոնարհեցուցից յառակումն զունկն իմ։ Եւ էր տեառն յայտնեալ յունկն սամուէլի։ Յաւել ինձ ունկն ի լսել։ Խօսել կամ լսել յունկանէ.եւ այլն։
Ի բաց եհան զունկն նորա։ Ի բաց առ զունկն նորա զաջոյ։ Բլթակ մի ունկան։ Ի վերայ բլթակի աջոյ ունկանն ահարոնի։ Ծակեսցես զունկն նորա. եւ այլն։
Առ յականէ տեսողացն, եւ առ յունկանէ լսողացն զտեսիլ իւր եւ զբան իւր լսեցուցանէր։ Եւ զի ընդ ունկնն եւայի եմուտ մահ, ընդ ունկն մարիամու մտին կեանք. (Եփր. համաբ.։)
Որք զողջոյն կենաց լուան եւայի ունկամբն. (Շար.։)
Կարումն ունկանցըն նոցին՝ մաքրեաց զխորհուրդըս չար օձին. (Տաղ.։)
ՈՒՆԿՈՒՆՔ. ὧτα ansae, ungula. Նմանական ականջք իրաց. ըմբռնետղ, կանթ, ճարմանդ. անկղ, ճանկ.
Կապեցին ի պարանոցի իմում ունկունս կժոց։ Գործեաց սփրիդս, եւ եդ նոցա ունկունս։ Գործեալ է իմ սփրիդս, եւ ունկունս ոչ ունիմ ... քակեաց զունկունս սփրիդոցն, եւ բերեալ ետ նմա. (Վրք. հց. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Է։)
ՈՒՆԿՆ ԴՆԵԼ. ἑνωτίζομαι, ἁκούω, ἑπακροάομαι, ὐπακούω auribus percipio, audio, ausculto, obedio (obaudio), subaudio . որ եւ ՈՒՆԿՆԴԻՐ ԼԻՆԵԼ. Ունկն մատուցանել ի լսել. ուշ ունել. լսօղ լինել. հնազանդիլ. անսալ. անկաճ դնել կամ տալ կամ կախել, մտիկ ընել.
Ո՛ւնկն դիր խօսից իմոց, կամ մեզ, կամ բարբառոյ բանից իմոց, կամ աղօթից իմոց։ Ո՛ւնկնդիր տէր։ Ունկն դիր բանից իմոց, կամ ինձ։ Ունկն դնէին նմա կալանաւորքն։ Սարրա ունկն դնէր առ դրան խորանին։ Մատեաւ աղախին մի՝ ունկն դնել.եւ այլն։
Իսկ (Առակ. ՟Ի՟Թ. 19։)
Թէպէտեւ իմանայցէ, չդնէ յոնկան». ա՛յլ ձ. ոչ հնազանդի։
(Ադամ ստունգանեաց) այսօր տէր ունկն արկ ընդ նորա. (Զքր. կթ.։)
ՈՒՆԿՆ ԵՒ ԲՈՒՆԿՆ. որպէս ռմկ. անկաճ մանկաճ.
Ինչ մի յանհաստատ լրոյ յունկն հասեալ. կրկտեալ ի լրոյ եւ ի մարմաջելոյ լսելեաց.
Վարդապետութիւն՝ ոչ յինքենէ ունկն եւ բունկն, եւ տարաձայն եւ հակառակ ճշմարտութեան, եւ անընդունելի եւ նորապաճոյճ բարբաջմունք. (Մխ. ապար.։)
cf. ԲԱՆԿՆ։
• , ն հլ. (-կան, -կամբ. գրուած է նաև ունգն) «ականջ» ՍԳր. Եփր. համաբ. «ամանի կանթ, բռնելատեղ, անգղ» Վրք. հց. բ. 324. (իմաստի զարգացման համար հմմտ. ռմկ. խուլախլը «երկու ունկով մի տեսակ տափակ աման» <տճկ. qulaq «ականջ» բա-ռից)։ Որից ունկնդիր ՍԳր. Եւս. քր. սրունկն Կոչ. 24, 248, ունկնամուտ «ականջմտուկ մի-ջատը» Նար. էջ 257. ունկնախից Նար. Լմբ. առունկնճառ «քսու, բամբասող» Սրգ. Վրք. հց. ունկանող «հլու, հնազանդ» Տիմոթ. կուզ z72, որի հակառակն է ստունգանել «ականջ չդնել, ուշադրութիւն չդարձնել, անհնազանդ գտնուիլ» ՍԳր. Ոսկ. Եզն.։-Հայ ունկն գոր-ծածւում է միայն իբր եզակի՝ մէկ ականջի համար. յոգնակին է ականջք, որ հին հա-յերէնի երկակիի թանկագին մի մնացորդն է՝ աչք (եզ. ակն) բառի հետ. «ամանի կոթ» նշանակութեամբ յետնաբար յարմարցուած է յգ. ունկունք ձևը։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ōsn-կամ usn-ձևից. սրա ցեղակիցներն են զնդ. uši «եր-կու ականջները. 2. խելք, հասկացողութիւն» (որից էլ պրս. [arabic word] hōš «խելք, միտք»> հյ. փոխառութեամբ ուշ), յն. οῦς, դոր. ὥς, լտ. auris (որ է <*ausis, որ շատ լաւ եռե-ւում է aus-cultō «լսել»>ֆրանս. écouter «լսել» բայի մէջ), գոթ. ausō, հբգ. ora գերմ. Ohr, հոլլ. oor, հհիւս. eyra, անգսք. éare, անգլ. ear, լիթ. ausis, լեթթ. auss. հպրուս. ausins, հսլ. ucho (սեռ. ušese, երկ. սši), չեխ. ucho, uši, ռուս. уϰо, уաи, հիռլ. áu, o, ալբան. veš, բոլորն էլ «ականջ» նշա-նակութեամբ (Pokorny 1, 18, Trautmann 19, Boisacq 731, Walde 76, Ernout-Meillet 88-9, Kluge 355)։ Նախաձևն էր հնխ. aus, us, ōus, ōs, որ թերևս ծագում է նախնական au «լսել» արմատից։ Հայերէնի մէջ արմա-տը աճելով n ռնգականով՝ դարձել է նախ osn-կամ usn-, որ տուել է ուն-(նոյնպիսի աճում ցոյց է տալիս նաև յն. ούατος <*aus-n-t). և յետոյ աւելանալով -կն մասը (իբրև մասնի՞կ. հմմտ. մուկն, ձուկն, արմուկն, և կամ յառաջացած ակն բառի նմանութեամբ՝ ըստ Meillet ZАPh 1, 147),, ստացուել է ունկն, իբր ու-ն-կն։-Հիւբշ. 484։
• Klaproth, Asia pol. 103 լեզկ. an, een, hanka բառերի հետ։ ՆՀԲ լծ. եբր. օզէն, յն. ούς, ὥτίον։ Տէրվ. Նախալ. 59 ականջ, անգեղ, անկանել բառերի, ինչ-պէս և սանս. ac, anč «կռել», յն. ὄγϰος «կոր, ճանկ», լտ. uncus, angulus ձևե-րի հետ՝ ak «ծռիլ, կորանալ» արմա-տից։ Ուղիղ մեկնութիւնն ունին Bugge, Btrg 24 (պատահական է համարում ավար. 'en, յգ. *'undul «ականջ»), Mül ler, Armen. VI, թ. 49, Meillet MSL
• 9, 369։ Հիւնք. անկիւն բառից։ Patruba-ny SA 1, 188 հնխ. onkos «ծռած» ձևից. հմմտ. յն. ἀγϰυ-λος «կորացեալ»։ Karst, Յուշարձան 422 ալթայ. uk «լսել, գի-տենալ», չաղաթ. ong, ang «միտք»։ Osthoff, Parerga 1, 308 հայերէնի նա-խաձևը դնում է us-on-ko-m «ականջ-իկ» նուաղականը։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 457 հաթ. uškinun «դիտել, լաւ նայիլ»։
• ԳՒՌ.-Ջղ. ունգն, Ալշ. Երև. Հմշ. Տփ. ունգ, կր. օնգ, ունգ, Ակն. ունք, Գոր. օ՛նգնը, Սվեդ. իւնգ, Ղրբ. օ՜յնը, Ախց. վօնզ, բոլորն էլ նշանակում են «ամանի կոթ». բուն «ա-կանջ» իմաստը կորած է. կայ միայն Շտ. ունք'տալ «լսել, ականջ տալ, ասածին կա-րևորութիւն տալ», բայց այս գաւառակա-նումն էլ այս ոճից դուրս ունկ իբր «ականջ» գոյութիւն չունի։ (Բառիս հետ պէտք չէ շփո-թել Խրբ. անգ, Սվեդ. իւնգիւղ ևն, որոնք պատկանում են անգղ արմատին)։ Նոր բա-ռեր են ընկնել, ընկնանի, ընկած կամ ունկ-նել, ունկանի, ունկնաւոր, ունկնած։ Նոյն է նաև ունկ Շլ. «աղբիւրի խողովակը, որից ջուրն է վազում». 2. Երև. «պատրուակ, սուտ պատճառ»։