Your research : 1 result for սեպտեմբեր

Սեպտեմբեր, ի exact entry

s.

September.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. σεπτέμλριος, որ փոխառեալ է լտ. september ձևից. նշանակում է բուն «եօթ-ներորդ ամիս» և ծագում է լտ. septem «եօ-թը» թուականից. (հին հռովմէական տարին սկսում էր մարտից և սեպտեմբերը լինում է եօթներորդ ամիսը). մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանտ. septembre, ռ. ceнтябрь ևն։ Ամսանունները, որովհետև ա-ւանդուած են Ե դարից, պէտք է փոխառեալ լինին յունարէնից և ո՛չ թէ լատիներէնից։ Ըստ ձևի յունուար, փետրուար, մարտ, ապ-րիլ, մայիս, յունիս և օգոստոս թե՛ յն. և թէ լտ. նոյն են, այնպէս որ չեն կարող նպաս-տել ծագումը որոշելու յուլիս (յն. ἰούλις) և նոլեմբեր (νοέμβριος, november) յունաձև են, իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմ-րեր լատինաձև (յն. վերջաւորութիւնն է -βριος, լտ.-ber). նոյեմբեր ամսանունը ա-ռաջին կէսում յունաձև է, երկրորդ կէսում լատինաձև։ Այս բոլորը ի նկատի առնելով՝ պէտք է եզրակացնել թէ ամսանունները նա-խապէս ունէին յունական ձև, աւելի յետօյ վերածուեցին լատինականի. հմմտ. յատ-կապէս փետրուար, որ Ե դարում ունէր փեբ-րուարիոս ձևը, շատ յետոյ դարձաւ փետ-րուար։-Հիւբշ. 367։


Definitions containing the research սեպտեմբեր : 9 results

Հոկտեմբեր, ի

s.

October.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ὄϰτώβριος, որ փոխառեալ է լտ. october հոմանիշից. բուն նշանակում է «ութերորդ ամիս» և կազմուած է լտ. octo «ութը» բառից. տարածուած է բոլոր եւրո-պական և այլ լեզուների մէջ. ինչ. գերմ. Ok-tober, ֆրանս. octobre, իտալ. ottobre, ռուս. вктябрь ևն. հայ բառը այսպէ՛ս է ձևափո-խուած, ազդեցութեամբ սեպտեմբեր, նոյեմ-բեր և դեկտեմբեր բառերի. հմմտ. վրաց. ოკტომბერი ոկտոմբերի՝ որ նոյն ամսա-նունների ազդեցութեամբ ստացել է աւելորո մ ձայնը։-Հիւբշ. 367։

NBHL (1)

Երկուց ամսոց անուանք փոխեցան. սեպտեմբերի՝ գերմանիկոս, եւ հոկտեմբերի՝ պարթենիկոս. (Եւս. քր. ՟Բ։)


Ամիս, մսոյ, ամսեան, մնոց

s.

month;
ամիս յամսոյ, ամսոյ ամսոյ, every —;
առաջին օր ամսոյ, the first day of the month;
ի սկիզբն ամսեան, the beginning of the month;
ի վերջ ամսոյ, the end of the month;
ի մէջ կոյս ամսեան, towards the middle of the month.

· Calfa

NBHL (1)

Ամիսք Սարկաւագին յարակայ ընդ իրեարս այսպէս զուգին. նաւասարդի, աւգոստոսի ՟Ժ (կամ ՟Ժ՟Ա). հոռի, սեպտեմբերի ՟Թ (կամ ՟Ժ) եւ այլն. (Տօմար.։)


Հասարակած, ի, աւ

s.

moiety;
equator;
զ—աւ գիշերոյ, at midnight.

· Calfa

NBHL (1)

Գարնանային հասարակածն, որ է մարտի ՟Ի. եւ աշնանային հասարակածն, որ է սեպտեմբերի ՟Ժ՟Ը. (Սարկ. տոմ.։)


Հոռի

s.

the second month of the ancient Armenian calendar.

· Calfa

NBHL (1)

Հոռի, զի հորեն երկրագործք եւ մշակք, զցորեան ի զգինի ի շտեմարանս ժողովելով. որ ըստ իմիք յարմարի անշարժ տոմարի յայսմաւուրաց, կամ ժամանակի թարգմանչաց, ըստ որում հոռին պատասխանէ կէս մի սեպտեմբերի, եւ կէս մի հոկտեմբերի։


Սեկտեմբեր

cf. Սեպտեմբեր.

· Calfa


Տարեմուտ

cf. Տարեգլուխ.

· Calfa

NBHL (1)

Յամսեանն սեպտեմբերի մինն՝ յաւուր տարեմտի (ըստ յունաց). (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Կիթ, կթից, կթոց

s.

act of milking;
milk, milk-diet;
emulsion;
—ք, the vintage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «անասուններից քաղուած ար-դիւնք. ինչ. կաթ, ձու, կարագ ևն» Յոբ. ի. 17. Ոսկ. ա. կոր. «կթելը, քաղելը» Վստկ. 41. Լծ. նար. որից կթել «կաթ կթել» Առակ. լ. 39. Յոբ. ժ. 3, 10. կթան «կթելու անա-սուն» Իսիւք. 38. Ոսկիփ. կթեղէն «կաթի և ձուի վերաբերեալ ուտելիք. ինչ. պանիր, կարագ, մածուն, ձու ևն» Ասող. գ. 17. ալ-գեկիթք Վստկ. հաւու կիթ Վստկ. 205= հաւ-կիթ «ձու» Ոսկիփ. խակակիթ Մծբ. կովկիթ Կանոն. 116. ձիակիթ Փիլ. տես։-Այս ար. մատի երկրորդ ձևն է՝ կութ. ո հլ. «այգին քաղելը» ՍԳր. որից կթել «խաղողը քաղել» ՍԳր. «պտուղ քաղել» Անկ. գիրք հին կտ. 155. Գր. սքանչ. ծն. քս. (ՀԱ 1912, 473). Լմբ. ճառ հմբ. տպ. 1865, էջ 252. կթոզ «կթած խաղողը մէջը լցնելու կողով» Վա-նակ. յոբ. Վրք. հց. (կ ազդուելով յաջորդ թ-ից՝ քթոց Վրդն. սղ. ձ. էջ 274, Վստկ. 135. Սմբ. դտ. 61, որ և քթանոց Վստկ.), այգե-կութ Ոսկ. ես. խակակութ Ել. իէ. 20. Ղևտ. իդ. 2. դժուարակութ Նար։-Նոյն կութ ար-մատից է դարձեալ կթոց «սեպտեմբեր ա-միսը» Գիրք թղ. 273 (նորագիւտ բառ), որ կազմուած է ճիշտ այնպէս՝ ինչպէս գւռ. քաղոց «յունիս» ամսանունը քաղել բայից։


Մեհեկան, ի

s.

the seventh month of the ancient Armenian calendar, February.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հպհլ. *mihrakān հոմանիշից փոխառ-եալ. սրա հետ հմմտ. հպրս. Νιϑράϰανα (այսպէս պէտք է ուղղել Ստրաբոնի τοίς Νιϑραϰινοις) «Միհրի տօնը», պհլ. mihra-gān (գրուած է mitrugān), պրս. [arabic word] mihrgān (կամ արաբացեալ [arabic word] ︎ mihriiān) «պարսից եօթներորդ ամիսը, սեպտեմբեր, աշնանամուտ կամ աշուն, սեպ-տեմբեր 16-ին կատարուած մեծ տօն ի պա-տիւ Միհր աստուծոյ»։ Այս բոլորը ծագում է պհլ. Mihr (գրուած է [other alphabet] Mitru), պրս. [arabic word] mihr բառից, որ Միհր աստու-ծոյ անունն է և նշանակում է նաև «պարս-կական եօթներորդ ամիսը», որ նուիրուած էր Միհրին. հմմտ. պրս. [arabic word] mihri-Gāh, mihrmāh «սեպտեմբեր ամիսը»։-Չայնական փոփոխութեանց համար հմմտ. մեհեան (Միհր բառից) և ահեկան<պհլ. *aϑrakān, *ahrakān։-Իրանականից է փո-խառեալ նոյնպէս վրաց. მიჭრაკნი միհրակ-նի ամսանունը (Մառ, Փизiолотъ 1904, էջ xxxVII)։-Հիւբշ. 194։


Դեկտեմբեր, ի

s.

december.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Լտ. december հոմանիշից, որ ծագում է decem «տասը» բառից. բուն հռովմէական տարեցոյցի մէջ դեկտեմբերը տասներորդ ա-միսն էր (մարտը լինելով առաջին ամիսը)։ Լատին բառը տարածուել է ամէն կողմ. հմմտ. յն. δεϰεμβριος, վրաց. დეკემბერი դեկեմ-բերի, ֆրանս. décembre, ռուս. дeкабрь ևն ևն։ Մեր ձևը կազմուած է սեպտեմբեր և հոկտեմբեր ամսանունների նմանութեամբ՝ դեկեմբեր նախաւոր ձևից՝ ստանալով մի աւելորդ տ։