cf. Ընձուղտ.
• «ընձուղտ». մէկ անգամ գործա-ձուած է Օրին. ժդ. 5՝ հյց. զանալութ ձևով։ Այս բառը սխալմամբ ուղղական կարծելով Խոր. աշխ. գրում է. «Կենդանի ինչ նման զա-նալութոյ» (բայց նոր տպ. էջ 599 ունի յա-նալութ)։ Գուգարաց նահանգի արտադրու-թիւններն էլ յիշելիս՝ ասում է. «Լինի ի նմա անալութ և հաճար ծառ և սերկևիլ և տօսախ» (Խոր. աշխ. 610)։ Որովհետև Հայաստանում ընձուղտ չկայ, ուստի ՀԲուս. § 95 հետևցնում է թէ այս հատուածում անալութ նշանակում է ինչ-որ բոյս և կամ խանգարուած ձև է՝ փո-խանակ մի ուրիշ բուսանունի։ Իրօք էլ Վատի-կանեան ձեռագրի մէջ նոյն տեղում գտնում է «լինի ի նմա և անուշ խոտք ուտելիք» ըն-թերցուածը (տե՛ս ՀԲուս. յաւել. էջ 675)։ Բայց ամէն տարաձայնուխիւն կը վերանայ, եթէ ընդունինք, որ վերի հատուածներում անա-լութ նշանակում է ո՛չ թէ «ընձուղտ», այլ, ինչպէս ցոյց է տալիս Համշէնի բարբառը, «եղնիկ»։ Այս պարագային, Վատիկանեան ռնթերցուածը, ինչպէս արդէն երևում էլ է, անյաջող սրբագրութիւն կամ պարզ սխալա-գրութիւն է։ Աւելացնենք և այն, որ Օրին. ժդ. 5 յունարէն օրինակը ներկայացնում է երկու տարբեր խմբագրութիւն և թէև անալութ բառի դէմ՝ ընկնում է յն. «ընձուղտ» բայց կարելի է շարքերը փոխելով՝ դնել «եղնիկ»։