shekel.
• -άն. αἰϰλος կամ σἰγλος «պարսկական, հրէական կամ եփեսական մի դրամ», որ ծագում է եբր. [hebrew word] šeqelհոմանիշից. արմա-տը šaqal «կշռել։=արար. [arabic word] ϑaqal «կշռել ծանրութիւն», ասուր. ❇ [other alphabet] ša-ka-lu «կշռել» (յետոյ «հաշուել»), šikiu «սիկղ» (Strassmaier, Alphabetisches Verz A Assyr. u. Akkad. Wörter. էջ, 994, Delit-zsch, Assyr. Handwört. 685-6)։ Յոյնից են նաև լտ. siclus, ֆրանս. sicle, գերմ. Sekel, վրաց. sikili, ռուս. cиклъ ևն։ Նոյն բառից է կազմուած յն. σἰγλαι «ականջի գինդ», որ արևելեան սովորութեամբ ոսկի կամ արծաթ դրամ է լինում (Boisacq 863)։ -Հիւբշ. 378։
cf. Սիկղ.
• «սիկղ, քառորդ, ունկի». մէկ ան-գամ յիշում է Շիր. էջ 28՝ եբր. սիկղ, յն. մէտ և լտ. մեղիատիս ձևերին իբրև հոմանիշ հայ բառ։
Cerberus.
• «երեքգլխանի շուն, որ ըստ ա-ռասպելին՝ դժոխքի պահապանն էր» Կանոն. գրուած նաև սիգղ Սիւն. սիկղ Գիրք թղ. 231. սինկող Ալիշան, Հին հաւ. 175։
pound (16 ounces);
litre.
• , ր հլ. (լտեր, լտերց) «մի տեսակ չափ է» (ըստ Շիր. 12 ունկի էր, որ համաձայն քննութեան Մանանդեանի, Տեղեկ. ինստետ Բ. էջ 30՝ հաւասար է 326 գրամի. այժմ Հա-յաստանում լիտրը 6 տաճկական օխա կամ 12 ռուսական թունկա է) Յհ. ժբ. 3. ժթ. 39, Ոսկ. ես. Մագ. -առաջին երկու վկայութիւն-ները հաստատապէս ցոյց են տալիս, որ լիտ-որ իրօք հին ժամանակ փոքր չափ էր. երբ Մարիամ մի «լիտր» նարդօս է վերցնում Յի-սուսի ոտքերը օծելու համար կամ Նիկոռե-մոսը 100 «լիտր» զմուռս է վերցնում Յիսու-սի մարմինը զմռսելու համար, անշուշտ խօս-օը փոքր չափերի մասին է։ Աւելի յետոյ լիտ-րը դարձաւ մեծ չափ. և Բրս. մրկ. 381 դնում է լիտրը իբրև «հայկական մեծ չափ», յիշեց-նելով միևնոյն ժամանակ թե լիտրը ըստ հը-րէից է «սիկղ, չորս դրամի ծանրութիւն»» Գռուած է նաև ղիտր. որից լտրանոց Զքր. տաոկ. Բ. 140։
Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.
• . մէկ անգամ գործածուած է Ել. լ. 24. «Հերիկ հինգ հարիւր սիկղ». յն. համա-աատասխան բառն է ἰρις, որ նշանակում է «մի տեսակ անուշահոտ ծաղիկ՝ շուշանազ-գիներից». այսպէ՛ս են ընդունած շատերը ինչպէս նաև Գր. Աղթամարցին (հրտր. Կոստ-էջ 76)։ (Հմմտ. վերջին անգամ Տիրացուեան, Contributo § 58 և 60)։ Ոմանք, ըստ որում եբրայական բնագրի մէջ բառիս դէմ դրուած է [hebrew word] qīddā «դարիճենիկ, կասիա, lau-rus cassia L», կարծում են թէ հայերէն z-48ვ ռառն էլ պէտք է այս նշանակութեամբ առ. նել։ Գործածուած է նաև խունկի մի տեսակը նշանակելու համար. այսպէս եմ գտնում ճառընտ. «Կէսք արկանէին խունկս հիրիկս և կէսքն խունկս ապուրանս». (նոյնը Վրք. և վկ, ա. 527 խունկս խիրիկս)։-Բառգիրք երեմ. յաւել. 569 մեկնում է «խիժ, հիւթ կպչուն որ կաթէ ի ծառոյ». այսպէս նաև Տաթև. հարս. 349՝ Հիրիկ «խէժ է ծառոց»։-Ստ. Ռոշքեան էլ գիտէ հիրիկ անունով մի թուփ՝ աշնան ծաղկող և սիրելի մեղուներին, իբր լտ. laica (?)։-ՀՀԲ և ԱԲ մեկնում են նաև «ծիրանի գօտի, ծիածան». բայց այս իմաստը հայե-րէնում բնաւ չէ գործածուած և յայտնապէս յարմարեցրած է ՀՀԲ-ի կողմից, համաձայն յն. ἰρις-ի, որի առաջին նշանակութիւնն է «ծիածան»։ Նոր գրականում հիրիկ գործած-ւում է «աչքի ծիածան» նշանակութեամբ, իբր յն. ἰρις և ֆրանս. iris, որոնք ունին նաև այս նշանակութիւնը։ Հիրիկ բառի բուն և ստոյգ նշանակութիւնն է ուրեմն «անու-շահոտ և գունագեղ մի ծաղիկ» և կապ. ունի թերևս նախորդ հիր «յակնթագոյն» բառի հետ։