Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.
Բառ յն. ի՛ռիս ἷρις iris. որ է Ծիածան։ Է եւ անուն անուշահոտ բուսոյ. ըստ եբր. պէսպէս մեկնի. եւ ըստ ոմանց է Կասիա.
Հիրիկ հինգ հարիւր սիկղ. (Ել. ՟Լ. 24։)
• . մէկ անգամ գործածուած է Ել. լ. 24. «Հերիկ հինգ հարիւր սիկղ». յն. համա-աատասխան բառն է ἰρις, որ նշանակում է «մի տեսակ անուշահոտ ծաղիկ՝ շուշանազ-գիներից». այսպէ՛ս են ընդունած շատերը ինչպէս նաև Գր. Աղթամարցին (հրտր. Կոստ-էջ 76)։ (Հմմտ. վերջին անգամ Տիրացուեան, Contributo § 58 և 60)։ Ոմանք, ըստ որում եբրայական բնագրի մէջ բառիս դէմ դրուած է [hebrew word] qīddā «դարիճենիկ, կասիա, lau-rus cassia L», կարծում են թէ հայերէն z-48ვ ռառն էլ պէտք է այս նշանակութեամբ առ. նել։ Գործածուած է նաև խունկի մի տեսակը նշանակելու համար. այսպէս եմ գտնում ճառընտ. «Կէսք արկանէին խունկս հիրիկս և կէսքն խունկս ապուրանս». (նոյնը Վրք. և վկ, ա. 527 խունկս խիրիկս)։-Բառգիրք երեմ. յաւել. 569 մեկնում է «խիժ, հիւթ կպչուն որ կաթէ ի ծառոյ». այսպէս նաև Տաթև. հարս. 349՝ Հիրիկ «խէժ է ծառոց»։-Ստ. Ռոշքեան էլ գիտէ հիրիկ անունով մի թուփ՝ աշնան ծաղկող և սիրելի մեղուներին, իբր լտ. laica (?)։-ՀՀԲ և ԱԲ մեկնում են նաև «ծիրանի գօտի, ծիածան». բայց այս իմաստը հայե-րէնում բնաւ չէ գործածուած և յայտնապէս յարմարեցրած է ՀՀԲ-ի կողմից, համաձայն յն. ἰρις-ի, որի առաջին նշանակութիւնն է «ծիածան»։ Նոր գրականում հիրիկ գործած-ւում է «աչքի ծիածան» նշանակութեամբ, իբր յն. ἰρις և ֆրանս. iris, որոնք ունին նաև այս նշանակութիւնը։ Հիրիկ բառի բուն և ստոյգ նշանակութիւնն է ուրեմն «անու-շահոտ և գունագեղ մի ծաղիկ» և կապ. ունի թերևս նախորդ հիր «յակնթագոյն» բառի հետ։
• ՀՀԲ և ՆՀԲ յն. ἰρις ձևից փոխառեաւ ևն համառում։ Lag. Arm. Stud. § 1291 հանում է հիր բառից և միանցելով հյ. խիր «մեխակ», պրս. [arabic word] xir և լն. ἰρις ծաղկանունների հետ, ենթադրում է, որ նոյն բոյսը Չինաստանից է ծագել և անուան հետ միասին դէպի Արևմուտք է տարածուել. սրան ապացոյց է հա-մարում պրս. xīr-i xatāyī «Ջինական խիր. սև մեխակ» յորջորջումը։ Հիւբշ. 351 և 516 բաժանելով յունարէնից կը-ցում է կասկածով խիր<պրս. xīr բա-ռին։ Հիւնք. պրս. հիւրուք (իմա՛ [arabic word] hurūk, որ սակայն բնաւ չի յարմարում, որովհետև, նախ նշանակում է «ծոր. barbaris» և երկրորդ՝ ձևով պիտի տար հյ. *հրուկ կամ *հրոյկ) և խիրու «ծա-ղիկ ինչ կարմիր»։
• ՓՈԽ.-Բառիս նշանակութիւնը ճշտելու համար շատ կարևոր է քրդ. Տէրսիմի բար-բառով հիրիկ, որ դնում է Հայաստան, 1917, ն 90 և մեկնում է հյ. «հիրիկ» (երկուսն էլ տպ. հերիկ), առանց ասելու թէ այս բառով ի՛նչ է հասկանում. բայց մանիշակի կող-քին յիշուելուց պէտք է ենթադրել թէ ծաղկի անուն է։
• «լաղթեալ». ունի միայն Բառ. ե-րեմ. էջ 182։