s.

trench, channel;
brook, small stream of water;
հեղուլ՝ հոսել —ս արտասուաց, to shed tears profusely.

s.

(լծ. յն. րի՛աքս. լտ. ռի՛վուս տ. ըռմագ) ῤύαξ. rivus. Վտակ հոսեալ. ուղխ. գետ փոքր, (ջրոյ, արտասուաց, արեան, եւ այլն. վազուկ ջուր, պղտի գետ.).

Մեծութիւն թէ առուիւ (կամ առուով) գայցէ (յն. լոկ՝ հոսեսցի), մի՛ յօժարեսցին սիրտք ձեր. (Սղ. 11. ԿԱ.)

Թէ արտաքուստ հոսին մեծութիւնքն իբր զառու. (Վրդն. սղ.։)

Առուոցն ի վերայ հոսման. (Նիւս. կազմ.։)

Որպէս որք զառուսն տանին, նախ նշանահարս տեղեացն առնիցեն. (Արշ.։)

Յորժամ ի ջերմութենէ օդոյն ջուրն ծորեալ ելանէ ի ձեանն առուս առուս վիժելով, զհող երկրին ըզկնի իւր հեղեղատելով. (լաստ. ԺԶ։)

Մըտացդ աչաց օգնական եւ վկայ զգալւոյդ առուսն շնորհել։ Արտասուացն առուօքըզնոյն լուանալ. (Լմբ. սղ.։)

Այսպէս եւ յայնժամ լինէծ առուք արեան. (Լաստ. ԺԶ։)

Արեանն առուք իբր յաղբիւրէ իմն ի լեր դէն ի բաց արձակեալք. (Նիւս. կազմ.։)

Իբրեւ յեռանդնուտ յիմանալի քրայէ արտաշիկագոյն առու. (Այնաղթ. բարձր։)

αὕλαξ, ἁγωγός, ὁχετός. sulcus, rivus, canalis. Առուամէջք. այսինքն ագուգայ ակօսաձեւ, խողովակ, ջրանցք, ուրդի, երակ, խրամ, եւ այլն. ընդ որ հոսի ջուր կամ այլ ինչ հեղուկ, կամ հոսելովն գործէ զայն առուակս. ռմկ եւս. առու։

Ջուր բերել առուով ի գործ ինչ, կամ յաղագս ոռոչանելոյ. (Մխ. դտ.։)

Յանդաստանն առուօքն տանիցի մշակն զջուրն. (Նիւս. կուս.։)

(Փափկասէրն) զամենայն անդամսն առհասարակ առուս աղբանոցաց գործէ։ Զառուս տըղմոյն ձգել. (Ոսկ. մ. Գ 4։ եւ Ոսկ. յհ. Բ 30։)

Ծայրապատար զերակացն գործելով առուս. (Պիտ.։)

Զմանրն ի ձեռն ոմանց առուոց ի լերդին ածէ ի ձեռն ոմանց առուոց ի լերդին ածէ ի դուրս։ Անդուստ ի դուրս դիմեալք երկորեակ իմն առուք՝ ունին յինքեանս շունչ եւ արիւն. (Նիւս. կազմ.։)

Առ առուսն ռընդանն հաղողդաբար թողացոյց։ Սննդական առուս հատին ի մարմնի մերում, հատանելով իբրու ի պարտէզս առուս .. եւ նախ իսկ առուք՝ երկու երակք հատան առ թիկունս կոյս. (Պղատ. տիմ.։)

Արտօսրն հանդիպի, յորժամ խորագոյն խելապատկին որ ի տըրտմութենէ գոլորշիքն են՝ լնուցուն իբրեւ ի ձեռն առուացն ոմանց որ յաչսն դնացք են խոնարհագոյնք՝ զծանրուին պատրաստէ. (Բրս. գոհ.։)

adj.

իբր Առօղ. հաղորդ. տե՛ս ի բառն ԱՐԵԱՆԱՌՈՒ, այս ինքն արենակից։

• (ո և ի-ա հլ.) «գետակ», վտակ. 2. ջրի ճամբայ, անցք, փոս, երակ». առ հասա-րակ յետին. հներից ունինք հետևեալ վկա-յութիւնները. Առուս աղբանոցաց (Ոսկ. մ. գ. 4). Զառոա տղմոյն ձգել (Ոսկ. յհ. բ. 30), Մեծութիւն թէ առուով գայցէ (Սաղմ. կա. 11). առաջին երկուսի մէջ առու «անցք» նը-շանակութեամբ է, երրորդի մէջ՝ թէև յն. հա-մապատասխան հատուածը ունի «հոսեսցի» (իέη), բայց հայերէնը դարձեալ «անցք» նշանակութիւնն ունի։ Նոյն իմաստով են նաև առուահանք «ջրանցք, քանքան» Եւս. պտմ. բ. 6, էջ 89, առուամէջք «ակօս, նեղ անցք» Թուոց իբ. 24. Ագաթ. ըստ այսմ առու «գե-տակ» նշանակութիւնը հնից աւանդուած չէ, որչափ թոյլ են տալիս ենթադրել ՆՀԲ-ի մէջ բերած օրինակները. ուստի և յայտնի չէ թէ առու բառի նախնական նշանակութիւնը կա-պուած է հոսելո՞ւ գաղափարի հետ, թէ փորե-լու, անցնելու։

• = Եթէ բառը նախապես կապուած էր հո-սելու գաղափարի հետ, ծագում է հնխ. *sru «հոսիլ» արմատից. նախաձևը կարող է լինել *sruyós եամ *sruyá և կամ *srutis, որոնց երեքն էլ հաւասարապէս տալիս են առու. հմմտ. սանս. srávati «հոսիլ», sruti-«հո-ռում». srótas «հոսանք, գետ, երակ, ելք. բացուածք», հպրս. rauta «գետ», պրս. »օ︎ rōd, քրդ. ru, յն. ῥυτός «հոսուն», ῥύσις «հոռում». ῥόfος «հոսանք», հոլ. struya «հո-սանք. հեղեղ», o-strovú «կղզի», հիսլ. straumr և գերմ. Ström «հեղեղ, հոսանք». լիթ. sravlu, sravêti «հոսիլ», srava «հո-սանք», հիռլ. sruth «գետ», srualm «հե-ղեղ» ևն։ Առու բառը այս պարագային ծագմամբ նոյնանում է հյ. առոգել, ոռոգե բառերի հետ, որոնց համեմատութիւնը տե՛ս վերը։-Իսկ եթէ բառը նախապէս կապուած էր փորելու և կամ անցնելու գաղափարի հետ, այն ժամանակ վերի մեկնութիւնը ուղիղ չէ և առու չունի կապ ո՛չ ոռոգել բառի և ո՛չ sru արմատի հետ, ինչպէս կարծում է Հիւբշ. 42Ո։ Ըստ իս հաւանական է առաջինը և առու հա-մապատասխանում է ճիշտ սանս. srδtas «հո-սանք, գետ, ելք, բացուածք, երակ» բառին։

• Klaproth, Asia polygl. էջ 100 պրս. arga բառի հետ։ ՆՀԲ լծ. յն. ῥύας «վտակ, հեղեղ», լտ. rivus «առուակ», թրք. ərmaq «գետակ»։ Canini, Etud étym. 78 սանս. f «հոսիլ»։ Տէրվ. Նխլ. 57. 65 հնխ. ars արմատից, որից նաև սանս. arš և հլ. արշաւել, առու(=արհ, արշ) ևն։ Նոյնպէս Müller, Armen. VI, իբր սանս. ars-, յն. ἂρσην «արու»։ Մառ ЗВО 5, 318 զնդ. āδu «գետակ»։ Հիւնք. լտ. arula «բագին»։ Ուղիղ մեկնոթիւնը տուաւ Bugge IF 1, 452, որ չի ընդու-նում Հիւրշ. 421։ Bugge, Lykische Stud. 1. 13 գտնում է նոյն հյ. բառը Լիւկիոյ "Ἀρυϰανδα քաղաքի և Arycan-dus գետի անուան մէջ։ Գաբրիելեան ՀԱ 1910, 365 հլ. առատ, յորդ և յն. Karst, Յուշարձան, էջ 402 սումեր. ari «հոսիլ», arla «գետ», uru «հոսանք», էջ 423 օսմ. arəg «առուակ», չաղաթ. arlk. arna։ Պատահական նմանութիւն ունին եբր. [hebrew word] yəōr, եգիպտ. yoor

• «գետ», սպան. arroyo «առու», արաբ. [arabic word] ravā «առատ հոսող ջուր»։

• ԳՒՌ.-Ագլ. Ակն. Գոր. Երև. Զթ. Հմշ. Ղրբ. Բրղ. Ջղ. Սեբ. Սլմ. առու, Խրբ. առուն (բայց սեռ. առվի), Հճ. արու, Ալշ. Մշ. յառու, Վն. mռու, Ասլ. առիւ, Ոզմ. հmռու, բոլորն էլ նշանակում էն «առու», իսկ Ննխ. ադու «անձրևի և հեղեղի ջրի ճամբայ»։ Նոր ռա-ևեր են ադուազ, առուահան, պռուատեր. ա-ռուեզեր, պռուեկարոս, պռուանպնուխ, ա-ռուանալ։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է անշուշտ վրաց. რუ րու, რუვი րուվի «ջրանցք, ա-ռու», որ ներկայացնում է հայերէնի հնագոյն ձևը՝ առանց նախաձայն ձայնաւորի։-Հա-յերէնին նման են հնչում նաև մինգը. րեկա գառու». ուտ. ուրէլն «առու, ակունք», չա-ղաթ. arik, aruk «ջրանցք, փոս», կըզըլ բար-բառով airə «վտակ, գետակ», կարա կըրգըզ airək, ալթայ. airəčak, լեբեդի բարբառով alrəlak, արևել. թրք. arγa, arγav «առա-ակ», arən «ջուր», arna «գետի ճիւղ»։ Այս բոլորը կցւում են պրս. ❇ [arabic word] arzā [arabic word] arγā̄b, [arabic word] ︎ arγāv «գետակ» բառերի հետ. հայերէնի հետ նմանութիւնը աա-տահական է, ինչպէս ընդունում է նաև Պատկանեան, Փորձ 1880, մարտ, էջ 94։ Առան հակառակ Pedersen 40, 195 և Հայ. գր. լեզ. էջ 193 թուրք բառերը փոխառեալ է դնում նախահայ *arogu ձևից և թրք. aryγ ձևից էլ փոխառեալ հոսնգ. árok «ջրանցք»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ակնառու, աց

Ակնառութիւն, ութեան

Այլափառութիւն, ութեան

Անակնառու

Անակնառութիւն, ութեան

Անաչառութիւն, ութեան

Անբարբառութիւն, ութեան

Անկաշառառու, ի, աց

Անճառութիւն, ութեան

Անպատկառութիւն, ութեան

Անսպառութիւն, ութեան

Անփառութիւն, ութեան

Անփառունակ

Աչառու, աց

Աչառութիւն, ութեան

Ապառում

Առուագանամ, ացայ

Առուակ, աց

Առուակարկաչ

Առուահանք, հանաց

Voir tout