s.

stocking, hose.

s.

ԶԱՆԿԱՊԱՆ կամ ԶԱՆԳԱՊԱՆ. περικνημίς tibilae, ocrea որպէս ծնկապան. այսինքն Պահպանակ ծնգաց եւ սրունից. սռնապան. գուրպայ. ճիվերը ծածկօղ մենծ գուլպայ.

Արքն այնոքիկ կապեցան պատմուճանօք ... եւ զանկապանօք իւրեանց. (Դան. ՟Գ. 21։)

Լանջապահս, թիկնապահս, զանգապանս, սռնապանս։ Շռնջապահս ձիոցն, եւ տաշտս գաւակացն, եւ զանգապանս ի չորս կողմանս (չորից ոտիցն)։ Բազպանս ի ձեռն արկեալ, զանգապանս ի վերայ բարձիցն պնդեալ. (Արծր. ՟Ա. 5։ ՟Գ. 2։)

Ետուն նմա եւ զանգապանս մարգարտով. (Կաղանկտ.։)

Իսկ ի Հին բռ. գրի.

Զանկապան. ձեռաց եւ ոտից պահք։

• , ի-ա հլ. «սռնապան, ծնկները ծածկող կամ պատող մեծ գուլպայ կամ զրահ» Դան. գ. 21. Կղնկտ. Արծր., որից զանգապանակ՝ նոյն նշ. Սեբ. հրտր. Պատկ. էջ 63 (նորագիւտ բառ)։ Նոր գրականի մէջ աւելի սովորական է զանկա-պան, թէև բառիս ուղիղ ձևն է զանգապան։

• = Զնդ. 'zangōpāna-կամ պհլ. *zangpan «սռնապան» ձևից. այս բառերը թէև աւան-դուած չեն իրանեան գրականութեան մէջ, բայց սովորական են նրանց կազմիչ մասե-րը, այն է՝ զնդ. zanga-=պհլ. zang «սր-րունք» (=սանս. jahgha-«ոլոք», օտս, zan-gā «ոլոքի ետևը») և զնդ. pāna-=պհլ. pān=պրս. [arabic word] -ban «պահող». հմմտ. թաթ-պան, սռնապան, դաստապան ևն. կայ նաև վերջի մասի հայերէն թարգմանութեամբ՝ զանգապահ Արծր. 132։-Իրանեանից փո-խառեալ են նաև արաբ. [arabic word] zunjub, [arabic word] zanjuban, zunǰubān «գօտի» [arabic word] za-njabat «փոքրիկ բարձի նման մի ծրար է, որ արաբ կանայք յետոյքի վրայ են կապում, որպէսզի մեծ երևայ. որովհետև արաբների մէջ յետոյքը մեծ կանայք շատ յարգի են» (ըստ Կամուս թրք. թրգմ. Ա. 156)։-Հիւբշ. 149,

• ՆՀԲ որպէս ծնկապան։ Lag. Urgescn 718 տուաւ նախ ուղիղ մեկնութիւնը, ո-րից յետոյ Lag. Gesam. Abhd. 24, Պատկ. հրտր. Սեբ. էջ 199։ Հիւնք. զան-գակ բառից է հանում։

• ԳՒՌ.-Նոյն արմատից, բայց տարբեր բառ է զանգալ Երև. «սռնապան». հմմտ. նաև Ղրբ. զինգ, զինգէր (յգ.) «տաւարի ոտներ՝ խաշի համար»։