brief, bull, decree.
Ըստ յն. Գօնտա՛գիոն. κοντάκιον contagium, (Ըստ Տիւքանժայ). Ի միջին դարս վարի որպէս Համառօտ երգ, յորդորակ։ Իսկ թ. գոնտակ, գունտակ, է խանձարուր, փաթոյթ։ Ի հյ. Մագաղաթեայ թուղթ, գիր հայրապետական, գիր յիշատակաց, կտակ, եւ այլն, գալարեալ գլանաձեւ.
Գրեաց ի կոնդակի՝ կարակրել եւ զգեցուցանել զաղքատս քաղաքին. (Հ=Յ. նոյ. ՟Ժ՟Ա.։)
Եւ գալարիմ որպէս կոնդակ կըտակագրեան, կամ մագաղաթ՝ յորժամ ի հրոյ հոտ մերձենան. (Շ. իմ. եղակ.։)
Ունէր զկամարն ... պնակիտ դպրի ի մէջ իւր, որ է կոնդակ մագաղաթեայ. (Տօնակ.։)
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև կայ միայն սեռ. -ի) «համառօտ երգ, յորդորակ, յիշատակագիր, հայրապետական թուղթ» Յայսմ. Շնորհ. Տօնակ. (արդի գրականում միայն վերջին իմաստով)։
• = Յն. ϰονταϰιον (նյն, ϰονταϰι) բառից. որ նշանակում է «ոլորուած գլանաձև թուղթ գրեալ, կարճ օրհներգ». ծագում է ϰόντας (=ϰοντός) բառից՝ որ նշանակում է «ռա-ւազան, ձող, ճոկան կամ մական, iavelot» Sophocles 679). իմաստի զարգառման համար հմմտ. հյ. գաւազան և գաւառանա-գիրք։ Յունարէնից են փոխառեալ նաև վրաց. კონდაკი կոնդակի «մաղթանք յանուն սրբոց, աատարագամատոյց գիրք», ասոր. [syriac word] qōndaqā «volumen», հսլ. kondakù, լեհ, kondak դուս. конnакъ «Աստուածածնի վրայ եկեղեցական տաղ» (Berneker 558)։ Նոր յունարէնում «մական» իմաստից ստա-ցուել է «հրացանի կոթ» նշանակութիւնը, որից էլ փոխառութեամբ թրք. ❇ ︎ duñ-daq, qondaq, ալբան. kondák, բուլգար. kundák, ռմկ. ղօնդաղ «հրացանի կոթ» (Berneker՝ անդ)։-Հիւբշ. 359։
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։
• ԳՒՌ.-Երև. Տփ. կօնդակ, Ախց. կօնտակ Ալշ. Մշ. կօնդագ. նշանակում է նաև «եր-կար նամակ կամ այլ գրութիւն» Ննխ։
• ՓՈԽ.-Ուտ. kondak նոյն նշանակու-թեամբ։
• , ի հլ. «նիզակ». մէկ անգամ գործածում է Մագ. գամագտ։ (Նորագիւտ բառ)։
• = Յն. ϰονδος, ϰόνδαϰος կամ ϰόντος «շատ սրածայր մի նիզակ»։
• Գտաւ ու մեկնեց Մէնէվիշեան ՀԱ, 1911, էջ 389։