cone;
fir-cone, pinecone.
ԿՈՆ որ եւ ԿՈՎՆ, եւ ԿՈՆՈՍ. (ըստ յետնոց՝ Կոնոն.). Բառ յն. գօ՛նօս. κώνος conus. Պտուղ թեղօշի կամ փստղենւոյ. եւ րստ երկրաչափից՝ Մարմին որ ունի զայն ձեւ, այսինքն բոլորակ բրգաձեւ, գունտ սրածայր.
Ի միասին յարելով ըստ յանգման կոնին՝ լուսոյն պատահութիւնք։ Երկրաչափողքն կոնոս իմն վերագրեն յանդմանէ ճառագայթիցն եղեալս յարտաքս առաքելոցն ի ձեռն աչացն. քանզի առաքեալ ճառագայթս աջոյ ականն ի ձախ կոյս, իսկ ձախոյն յաջ կոյս. եւ ի յանգմանէն նոցա կատարիլ կոնոսն. (Նիւս. կազմ. եւ Նիւս. բն.։)
ԿՈՆ 2 իբր յն. իգօ՛ն. εἱκών . այսինքն Պատկեր։ (Ոսկիփոր.։)
ԿՈՆ 3 cf. ՃՈՆ։
• (որ և կովն, կոնոս, կոնոն) «բրգա. ձև» Նիւս. Կազմ. և բն. (Նեմես. էջ 72), ո-րից կոնաձև (նոր գրականի մէջ), կոնաձե-վապէս Նիւս. կազմ. (բառարանները դնում ևն նաև կոն «պիստակենու պտուղ» նշանա-կութիւնը. բայց այս նշանակութիւնը յոյնին միայն յատուկ է և չկայ հայերէնում)։
• = Յն. ϰῶνος «կոնաձև. 2. պիստակենու պտուղ». առաջին նշանակութեամբ փոխա-ռեալ են նաև լտ. conus, ֆրանս. cóne (որ և «շոճիի պտուղ») ևն։-Հիւբշ. 359։
• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։
• տե՛ս Իկոն։
• տե՛ս ձոն։
• , ԿՈՆԵՐ տե՛ս Մաղարիկոն։