s. fig.

fisticuff, blow with a fist;
blame, reproach;
կռուփս հանել, to pommel, to cuff, to box, to beat with the fist.

s.

(եբր. ակիռօք) κόνδυλος pugnus, colaphus, talitrum. (իսկ իտ. gruppo , եւ կծիկ). Բուռն ամփոփեալ՝ որպէս կռեալ ափ. բռունցք. կծիկ ձեռին. մուրց. ... որ եւ ԿՌՓԱՆՔ. Կռփահարութիւն. Հարումն ի կառափն. գլխահարութիւն. եւ հարուած. եւ Հոյլք չարեաց.

Հանին նմա կռուփս ի գլուխն անհնարին հարկանելով. (Ագաթ.։)

Կռուփս յանարատ ի գլուխն ընկալաւ. (Խոսր. պտրգ.։)

հայհոյեալ կռփօք. (Կանոն.։)

Որ տեղասցեն ի վերայ ձեր նետս, եւ կռփունք բազմադիմիք. (Արծր. ՟Բ. 3։)

Յարուցանէ ի վերայ իմ զկռուփս չարչարանաց. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Գ։)

Զկռուփ մեղացն ի մէնջ թեթեւացուսցէ. (Երզն. մտթ.։)

Ինձ ի կռուփս եւ ի յանդիմանութիւն. (Լմբ. պտրգ.։)

Կաղին ծամէր (պիւթագորաս) ի կռուփս ծանանելեաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 19.) որպէս թէ ի թշնամանս ծնողաց. այլ ի յն. գրի. Հաւասար ասէր՝ բակլայ ուտել, եւ զծանանելեաց զգլուխս (կամ զկառափունս)։

• , ի-ա հլ. «բռունցք, բռունցքով հառուած» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 19 որից կըո-փել «կռուփ զարնել, ծեծել, չարչարել, խոշ-տանգել» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. 358. կռփիչ Ոսկ. ա. տիմ. (յետնաբար ունին։ կոփիչ կամ կռփող «հանրային կարգի վրայ հսկող ոստիկան» Մխ. դտ. էջ 435, 439, ըստ ևմ Հալ. նոր բառեր հին մատենագր. Ա. 62), կռփանք Սոփ. Բ. 8. կռփահարել Ա, կոր. դ. 11. կռփահարութիւն Ագաթ. կռփա-մարտիկ Եւս. քր. ևն։-Նոյն արմատից ու-նինք նաև կոփակել «ծեծել, կռփահարել», նոռագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ ղործածուած Յայսմ. մրտ. 31 «Եւ ամիրայն ետ ընկենուլ զնշան սուրբ խաչին և կռփա-կեալ (այլ ձեռ. կոփանօք) նեղէին զԴաւիթ կոխել զսուրբ խաչն»։

• ՆՀԲ «որպէս կռեալ ափ», լծ. եբր. [hebrew word] eφərop' «բռունցք», իտալ. gruppo «կծիկ», կռփել՝ լծ. թրք. խըր-փալամագ։ Bugge, Etr. u. Arm. 125 ետրուսկ. kurpu «մուրացիկ, հացկա-տակ» մեկնում է հյ. կռուփ բառով։ Հի.նք. կառափն բառից է հանում։ Մ. Ս. Դաւիթ-Բէգ, Յուշարձան 398 ն. արմ. crum «կորացած», իռլ. cromm, նգալլ. բառը շատ մօտիկ է թէև հնչում հայե-րէնին, բայց դժբախտաբար մի ան-ստոյգ բառ է, որ բառագիրներից ո-մանք միայն համարում են «բռունցք», իսկ ուրիշներ մեկնում են «գուղձ կամ բռեչ». տե՛ս Gesenius, 1910, էջ 8բ)։

• ԳՒՌ.-Երև. կռփել «ցորենի կամ գարու որան ձեռքով պոկել, փրցնել»։ Նո՜յն է նաև Ղզ. կրփացնել, կրփցնել «զարնել, կօշիկ-ները գետին կամ քարերին խփել. 2. կռնա-կը ծեծել»։