s.

bird;
hen;
cock;
grandfather;
beginning, rise, origin;
-ք, poultry;
ձագ հաւու, վառեկ, chicken, poult;
աղբ —ուց, hen-dung;
վանդակ —ուց, hen-coop;
դադարք —ուց, hen-roost, hen-house;
վաճառական —ուց, poulterer;
վաճառանոց —ուց, poultry-market;
միս —ու, fowl;
— խորովեալ, roast fowl;
—ն գրգռայ, the hen clucks;
եւ խօսեցաւ —, and the cock crowed.

s.

ὅρνεον, ὁρνίθιον avis, avicula Ըստ ընդհանուր առման՝ կենդանի փետրաւոր՝ թեւաւոր, երկոտանի. թռչուն. ... Ըստ անդհանուր առմանս ասի,

Ամենայն հաւու թռչնոյ (այսինքն թռչականի)։ Յամենայն հաւուց թռչնոց։ Զամենայն հաւ սուրբ ուտիցէք։ Դիպեսցիս բունոյ հաւուց։ Ապրեսցիս իբրեւ զհաւ ի ծուղակաց։ Իբրեւ զհաւու թռուցելոյ յօդս։ Քաղցրաձայն հաւուց բարբառ հնչէր։ Յարիցեն ի ձայն հաւուն (յն. ճնճղկան)։ Առցեն երկուս հաւս կենդանիս, եւ սպանցեն զմի հաւն (յն. հաւիկ, կամ թռչնիկ. եւ այլն։)

Զհաւէ, եւ զօձէ. (Պորփ.։)

Արձակէր հաւս ինչ ի հաւուց. (Եւս. քր. ՟Ա։)

Յաղթամարմինք հաւքն՝ փորն եւ թանձրն եւ սագն։ Վայրենի հաւուց ձագս եւ ձուս. (Փարպ.։)

ՀԱՒ. ὅρνις gallina. Ըստ մասնաւոր առման, որպէս Մարի. էգ հաւ ընտանի.

Ժողովէ հաւ զձագս իւր ընդ թեւովք. (Մտթ. ՟Ի՟Գ. 37։ Ղկ. ՟Ժ՟Գ. 34։)

ՀԱՒ. ἁλέκτωρ gallus. որպէս Աքաղաղ. որձ հաւ ընտանի. խօսնակ. որձակ.

Այն ինչ հաւ խօսեցաւ. (՟Գ. Մակ. ՟Գ. 12։)

Մինչ չեւ հաւու խօսեալ իցէ։ Իսկոյն հաւ խօսեցաւ. (Մտթ. ՟Ի՟Զ. 34. 74. 75։)

ՊԱՍԿԱԿԱՆ ՀԱՒ, որ եւ ըստ այլ ձ. ՊԱՐՍԿԱԿԱՆ ՀԱՒ. Կա՛մ է Հնդկահաւ, եգիպտահաւ, եւ կամ Սիրամարգ.

Ո՞ արդեօք ոչ առաւել սքանչասցի ընդ թռչնոց, եթէ զիարդ ի միոյ հատէ անեզական եւ անյարմար պասկական հաւն այն զբազմորակ փետուրս իւր ըստ իւրաքանչիւր մասին բերէ կենդանական. (Մագ. ՟Ծ՟Է։)

s.

(լծ. լտ. ա՛ւուս ). πάππος avus. Նախահայր. պապ. հայր հօրն, կամ մօրն. յոգ՛՛. նախնիք.

Հարք ձեր, եւ հաւք ձեր. (Ել. ՟Ժ. 6։)

Հայր ուրուք, եւ կամ հաւ, եւ հաւու հայր ... կամ հաւ առ ի հօրէ կամ ի մօրէ. (Պղատ. օրին. ՟Թ։)

Յակոբայ, եւ նորուն հօրն, կամ հաւուն երեւեցաւ յայտնապէս. (Ոսկ. յհ. ՟Ա. 7։)

Հարանց կամ հաւուց կամ նախնեաց։ Յառաջին հաւսն քո, եւ ի հաւուց հաւս. (Ոսկ. մ. ՟Ա. 1։ ՟Գ. 5։)

Ի մայրենի հաւոյ իւրոյ Գնէլոյ գնունւոյ. (Խոր. ՟Գ. 23։)

Ի հաւոյն հօր անուն. (Եւս. քր. ՟Ա։)

Հաւքն մեր, եւ հաւք հարանց մերոց. (Եղիշ. ՟Բ։)

ՀԱՒ. Ծագ հնութեան. սկիզբն. cf. ՀԱՒԱԿ.

Վասն ոչ սկիզբն զառ ի մէնջն հաւացն կարգելոյ ազգի մարդկան։ Հաւ առնելով առաջիկայիցս իմոց բանից ի սիրելւոյն իմմէ. (Խոր. ՟Ա. 3. եւ 5։)

Հաւ չարեաց կարդացեալ. (Պիտ.։)

• , ու հլ. (ըստ ՆՀԲ յետնաբար հո-ւովուած է նաև -ոյ, -աց, -է) «թռչուն» ՍԳղ. Եւս. քր. Փարպ. «հաւ, մարի» Մտթ. իգ. 37. Ղկ. ժգ. 34. «աքլոր» Գ. մակ. գ. 12. Մտթ. իզ. 34, 74, 75. ներկայ բարբառների մէջ և գրականում նշանակում է միայն «ընտանի հաւ, մարի». նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄρνις «թռչուն. 2. հաւ-3. աքլոր», որ հիմայ յատկացուած է միայն ընտանի հաւին։ Սրանից են հաւաղէտ Ղևտ. ժթ. 26, Ոսկ. ես. հաւադիտութիւն Սիր. լա. 5. հաւալուսն ՍԳր. Վեցօր. 172-3. հաւախօս Մրկ. ժգ. 35. հաւակեր ՍԳր. հաւահարց Սր. ժը. 10. բ. մն. լգ. 6. հաւահմայ Երեմ. իէ 9. Կոչ. Ոսկ. տիտ. հաւահար լինել «թռչունի գիշատուիլը մի ուրիշ թռչունից» (նորագիւտ բառ) Ոսկ. տտր. տող 13. հաւօրհնէք (նորա-գիւտ բառ) «եկեղեցուն ընծայաբերուած թռչունները օրհնելու կարգը» Մ. Մաշտ. 89բ. հաւապատիր «մի տեսակ բու» ՈԳո. հաւորո ՍԳր. հաւփալ «մի տեսակ աղաւնի» (գրուած նաև հաւբալ, հովփալ, հոբալ ևն) Ոսկ. եզեկ Փիլ. Սահմ. Առաք. լծ. սահմ. 469 (այս վեր-ջինը ցոյց է տալիս թէ ի՛նչ տարբերութիւն ունի աղաւնուց). տարմահաւ Վեզօր. 174. քաջահաւ Ղևտ. ժա. 17. Դտ. ժդ. 16. երաշ-տահաւ Վանակ. հց. արտաւազդահաւ «կա-րապ» Փիլ. լին. բ. 117 (հմմտ. յն. ϰὸϰνος հոմանիշը, որ նաև յատուկ անուն է. տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. էջ 657ա և ՀԱ 1920, 281). ժրահաւ Եպիփ. բարոյ. կիսահաւ Եպիփ. բարոյ. Խոր. աշխ. հաւապան (չունի ԱԲ) Զքր. սարկ. Ա. 42. հաւթափեալ «գիշե-րուայ ժամի եօթը» (ըստ արևելեան ժամա-ռոյցի. այսինքն՝ երբ հաւը արդէն խօսած է ըստ Ս. Վ. Նազարէթեան, Պատկեր 1893, էջ 160). հաւամրգի «մի տեսակ բոյս. ebenus laguroides Boiss.» (ըստ Տիրացուեան, Con. tributo § 254) կամ «erica arborea L» (ըստ նոյնի, անդ, § 341). եգիպտահաւ, հաւաբու-ծութիւն, հաւկթաձև ևն (նոր բառեր)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. auei-«թռչուն» բառից. ցեղակիցներն են լտ. avis «թռչուն». avicula «թռչնիկ», սանս. vi-, vé-, vayas-«թռչուն», զնդ. vīš, vay-«թռչուն», թերևս նաև յն. οἰωνός (<*αflωνός ?) «գիշատիչ թռչուն», αἰετός (<*αfi-ετός), իռլ. ai, aoi «կարապ», կիմր. hwyəd (<*auletos?) «բադ» ևն (Walde 74, Boisacq 693. Pokor-ny 1, 21 և 2, 75, Ernout-Meillet 87)։-Հիւբշ. 465։

• Klaproth, Asia pol. էջ 101 գերմ. hahn «աքլոր» բառի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ա բնաձայնից։ ՆՀԲ և Pe-

• term. 26 լտ. avis։ Lag. Urgesch. 122 pā արմատից, իբր հսլ. pieti, piewati «երգել», pictlu «աքլոր»։ Lag. Btrg. baktr. Lex. 65 լտ. pavus «սիրամարգ» բառին ցեղակից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 38 ընդունում է համեմատել լտ. pavus, pavo ձևերի հետ, միայն ա՛յն պայմա-նով, որ սրանք նախնաբար ընդհանրա-պէս «թռչուն» նշանակութիւնն ունեցած լինին։ Տէրվ. Նախալ. 108 վերինների հետ դնում է հնխ. vi, avi «թռչուն» բա-ռից։ Հիւնք. հաւ=լտ. avis, իսկ հաւա-լուսն=արաբ. հավսալէ «ստամոքս, խա-ծի»։ Meillet MSL 7, 162 և 8, 154 վերի ձևով՝ լտ. avis։ Bugge KZ 32, 14 լտ. pavus, pavo նոյնացնելով յն. ταώς հո-մանիշի հետ, իբր փոխառեալ բառ մեր-ժում է միացնել հաւ բառի հետ և ըն-դունում է վերի մեկնութիւնը։ Այսպէս նաև Müller WZKM 8, 282։ Petersson KZ 47, 249-50 հնխ. pōu, pou, pau «փոքր. 2. ձագուկ» արմատից. հմմտ. յն. πῶλος, «ձագ, քուռակ», սանս. po-tas «ձագ», յն. παίς լտ. puer «տղայ», լիթ. putytis «թռչունի ձագ», լեթթ. putns «թռչուն», հսլ. puta, putica «թռչուն»։ Այս մեկնութիւնը յիշում է նախորդի հետ (հնխ. auei-) Pokorny 2 75։

• ԳՒՌ.-Սչ. հաւ, Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. հավ. Տիգ. հmվ, Ագլ. Հճ. հօվ, Զթ. հօվ, հով, Սվեդ. հուվ, Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. խավ. բոլորն էլ «ընտանի հաւր, poule». իսկ Տփ. հաւք, Ալշ. Մշ. հաֆք, Ոզմ։ խավք, Վն. խավֆք «թռչուն» (ընդհանրա-պէս)։ Նոր բառեր են հաւաբոյն, հաւագող, հաւռար. հաւախոր, հաւալոլոկ, հաւածոր. հաւականչ, հաւարած, հաւրես, հաւթռունք, հաւխօսոց, հաւկոյր, հաւնինջ, հաւձագ, հաւ-քուն, հաւքաշ, հաւօրէնք։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] xūpāl «աղաւնի» (<հաւփալ ձևից). Justi, Dict. Kurde, էջ 162։

• , ու, ո հլ. «պապ, հօրը հայրը» Ել. ժ. 6, Ոսկ. մ. ա. 1, գ. 5, Եւս. քր. որից հա-ասկիզբն կամ սկզբնահաւ Փիլ. լին. Սարկ հանգ. նախահաւ Վրդն. պտմ. Ճառընտ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. auo-ձևից. ցեղա-կիցներն են լտ. avus «մեծ հայր, պապ, տիկ», գոթ. awō «մեծ մայր», հհիւս. afi «պապ», āi «պապի պապ», հիռլ. aue, haue. միռլ. óa, ua «թոռ», կապադովկ. avuka «մեծ հայր», լտ. avunculus, լիթ. avynas, հպրուս. awis, հսլ. uyi «մօրեղբայր». վերջին նշանակութեամբ են նաև անգսք. eam, հան-գըլ. eme, հֆրիզ. em, հբգ. ōheim, մբգ. oeheim, գերմ. Oheim, Ohm, հոլլ. oom որոնց նախնականն է ընդհ. գերմ. *awo -haimaz «նա՝ որ պապի տանն է բնակում». սրանից հետևում է որ հնխ. auo-բուն նշա-նակում էր «մօր կողմից պապ», կամիս. huhhaš «մեծ հայր»։ (Walde 78, Pokorny 1, 20, Ernout-Meillet 92, Kluge 355)։-Հիւբշ. 465։

• ՆՀԲ և Peterm. 26, 33 լտ. arus։ Lag. UIrgesch. 122 և Btrg. baktr. Lex 65 յն. πά́ππος «պապ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 38 կա՛մ յն. πάππος, լտ. papa, պրս. bāb (

• ՓՈԽ.-Կապադովկ. ἀβοῦϰα «պապ» փո-խառեալ է հյ. հաւուկ փաղաքշական ձևից (տե՛ս Bugge KZ 32, 10)։

• , ի-ա հլ. «ծայր, սկիզբ, սկզբնաւո-րութիւն» Խոր. Պիտ. որից հաւանալ «սկրզբ-նաւորիլ, սկսիլ» Թր. քեր. Սասն. 15. հաւիլ «սկսիլ» Շիր. 72. Պիտ. հաւումն «սկիզբ» Պիտ. հաւակ «սկիզբ, սկզբնապատճառ. ա-ռաջնորդ, հեղինակ» Պիտ. Տիմոթ. կուզ, էջ 144, 267. Կնիք հաւ. 343. դառնահաւ «սկրզ-բից դառն» Յիշատ. դեռահաւակ «նոր ոս-կըսած» Յհ. իմ. ատ. չարահաւ Եփր. համաբ. 252. չարահաւիլ (նորագիւտ բառ. չունին ՆՀԲ և ԱԲ) «վատ վարուիլ մէկի հետ». Ժող. է. 23 (Զի բազում անգամ չարահաւեսցի ընդ քեզ և ի նուագս բազումս չարչարեսցէ զսիրտ քո. յն. ὄτι πλειστάϰις πονηρεύσεταί σe...), նախահաւել Յհ. իմ. նախահաւակ Պիտ. հա-ւեղ «առաջին երկու վանկերը երկար և վեր-ջինը սուղ եռավանկ բառ» Մագ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. pau-«ծայր» ձե-ւից. հմմտ. յն. παύω «դադարեցնել», παύς-μαι «դադրիլ, հրաժարուիլ», ատտ. παῦλ︎ «դադար, հանգիստ, վերջ», παυσωλή «հան-գիստ», լտ. pausa «դադար, վերջ», pausare «դադար առնել, կանգնիլ», որոնք համար, ւում էին յունարէնից փոխառեալ. այժմ Meil-let Dict. étym. Lt 708-9 բնիկ է գտնում։ Boisacq յոյն բառի ծագումը անհայտ է թող-նում։ «Ծայր» գաղափարը կարելի է առնել թէ՛ «սկիզբ» և թէ «վերջ» իմաստով. այս-պէս՝ ծայր տալ «սկսիլ», ծայրը գալ «վեր-ջացնել». ծայրէ ի ծայր, ֆրանս. d'un bout ︎ l'autre, թրք. ujdan uja «սկզբից մինչև վերջը»։ Հայերէնի մէջ նոյն արմատը առ-նուած է «սկիզբ» իմաստով, յունարէնի մէջ «վերջ» իմաստով։-Աճ.

• ՆՀԲ նոյն է դնում հաւ «պապ» բառի հետ, իսկ հաւակ՝ լծ. աւագ, յն. ա՛ւքսօն, լտ. auctor։ Gosche 46 սանս. su, sī. զնդ. havafih, hāvani «նախապատրաս-տութիւն»։ Հիւնք. հաւ «պապ» բառից։ Ղափանցեան ЗВО 23, 351 զնդ. hav «ծնիլ» բայից։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ազգահաւ, ի, ուց

Ահաւադիկ

Ահաւանիկ

Ահաւասիկ

Ահաւոր, աց

Ահաւորագոչ

Ահաւորալուր

Ահաւորանամ, ացայ

Ահաւորապէս

Ահաւորատես

Ահաւորափայլ

Ահաւորութիւն, ութեան

Ամբարհաւաճ, ի, ից

Ամբարհաւաճեմ, եցի

Ամբարհաւաճեցուցանեմ, ուցի

Ամբարհաւաճութիւն, ութեան

Այլահաւատ

Անհաւան, ից

Անհաւանական, ի, աց

Անհաւանելի

Voir tout