odour, smell;
perfume, scent;
sign, indication;
— անոյշ, անուշից or անուշութեան, grateful odour, sweet, savory smell, perfume, fragrance, cf. Անուշահոտութիւն;
քաղցր, ախորժելի, թեթեւ, սաստիկ, չար —, sweet or fine, agreeable or delicious, slight, strong, disagreeable or bad odour or smell;
— գարշ, stench;
— առնուլ, հանել, to perceive an odour, to smell, to scent, cf. Հոտոտեմ;
— ունել, to smell, to be odorous;
— հարկանել, բուրել, to spread, to exhale an odour;
cf. Հարկանիմ;
ի հեռաստանէ առնու զ— պատերազմի, he smelleth the battle afar off;
ի —ոյ ջրոյ ծաղկեսցի, it will shoot up as soon as the moisture effects it.
(լծ. լտ. օ՛տօռ. յն. օտմի՛, օսմի՛. թ. գօգու, գօխու ). ὁσμή, ὁδμή odor. Զգալի որակ բուրման գոլորշեաց սփռելոց՝ առարկայ ռընգաց ախորժ կամ անախորժ.
Հոտ անգոյ, կամ հանդերձից, զոհից, իւղոց, խնկոց, կնդրկի, եւ այլն։ Հոտոցն ամենայն՝ կիսասեռ է. եւ տեսակի եւ ոչ միոյ պատահեալ է զուգաչափութիւն առ ի ունել զիմն հոտ։ Եւ են ի միասին ամենայն հոտք՝ ծուխ, եւ կամ մրրիկ. (Պղատ. տիմ.։)
Հոտ անմարմին իմն իր է. քանզի յենթակային է հոտն, եւ է մարմին ենթակայն. (Պրպմ. ՟Ժ։)
ՀՈՏ. Նմանութեամբ, որպէս Նշանակ, նշմարանք, հիւթ, մերձաւորութիւն ինչ կամ երեւոյթ.
Ի հեռաստանէ առնու զհոտ պատերազմի. (Յոբ. ՟Լ՟Թ. 25։)
Բուրէր հոտ ճգնութեան նորա ընդ ամենայն տիեզերս. (Ճ. ՟Բ.։)
Ի հոտոյ ջրոյ ծաղկեսցի. (Յոբ. ՟Ժ՟Դ. 9։)
Գաւազանն ահարոնի առանց հոտոյ ջրոյ բղխեաց. (Կոչ. ՟Ժ՟Զ։)
Հոտ հրոյ ոչ գոյր ի նոսա (որպէս խանձողի). (Դան. ՟Գ. 94։)
Զի ոչ քաղցրացաւ նոցա հոտ խորտկաց թագաւորին, հոտ հրոյն ոչ մերձեցաւ ի հանդերձս նոցա. (Եփր. ծն.։)
Կամ մագաղաթ՝ յորժամ ի հրոյ հոտ մերձենան. (Շ. իմ. եղակ.։)
ՀՈՏ ԱՆՈՅՇ, կամ ԱՆՈՒՇԻՑ, կամ ԱՆՈՒՇՈՒԹԵԱՆ. εὑωοδία, ὁσμή εὑωδίας bonus odor, odor suavitatis, sive fragrantiae. Անուշահոտութիւն. լաւ կամ աղէկ կամ անուշ հոտ.
Հոտ անոյշ եմք քրիստոսի առ աստուած. (՟Բ. Կոր. ՟Բ. 15։)
Հոտոտեցաւ տէր ի հոտ անուշից։ Առնիցես ընծայ ի հոտ անուշից տեառն, եւ այլն. (Ծն. ՟Ը. 21։ Թուոց. ՟Ժ՟Ե. 10։ Ել. ՟Ի՟Թ. 18։ Ղեւտ. ստէպ։ Եփես. ՟Ե. 2։ Փիլիպ. ՟Դ. 18։)
Ի հոտ անոյշ ողջակիզեալ մատուցանէր զինքն նուէր։ Բուրեցին հոտ անուշութեան զաղօթս իւրեանց. (Շար.։)
Ոչ եկն մեզ հոտ անուշ ի հոգւոյն սբոյ։ Ի հոտ անուշից ծաղկաձեւ վարդագոյն արեան վկայիցն. (Եղիշ. խրատ.։ Խոր. հռիփս.։)
Ի հոտ անուշութեան վայելեն. (Ոսկ. եփես.։)
Հոտ անուշութեանն բուրման. (Ճ. ՟Գ.։)
ՀՈՏ ՀԱՐԿԱՆԵԼ, իլ. Բուրել, իլ. տե՛ս եւ ՀԱՐԿԱՆԵԼ.
Բուրեցէ՛ք հոտ ... հարէ՛ք հոտ. (Սիր. ՟Լ՟Թ. 19։)
ՀՈՏ ՀԱՆԵԼ. որպէս Հոտոտիլ.
Շունք ամենայն ուրեք հոտ հանելով՝ այսր անդր արշաւեն. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)
• , ո հլ. «հոտ» ՍԳր. լայնաբար կամ փոխաբերաբար «դոյզն նշմարանք, հետք» (այսպէս՝ պատերազմի, ջրի հոտ ևն) ՍԳը. Կոչ. Եփր. ծն. որից հոտիլ «նեխիլ և նեխու-մից գարշ հոտ արձակել» Յհ. ժա. 39. Ոսկ. մ. բ. 9 և յհ. ա. 24. հոտարան «բուրաստան» Խոր. հոտեղ Վրդն. դան. հոտևան Երզն. ոտ. անուշահոտ Ագաթ. Եզն. չարահոտ Ոսկ. ա-տեմ. ռ. ժանտահոտ Եզն. Ոսկ. յհ. բ. 27. ժահահոտ Նիւս. ըն. խանձրահոտ Ագաթ. զազրահոտութիւն Իսիւք. դիւտհոտ Անան. եկեղ. դառնահոտ Խոր. գիշահոտ Մամիկ, շարաւահոտ Կորիւն. Ագաթ. Մծբ. գարշա-հոտ Բրս. մրկ. գեհենահոտ Վրդն. պտմ. հո-տառութիւն (նոր բառ) ևն։ Արմատի կըր-կրնուած ձևն են ներկայացնում հոտոտիլ ՍԳր. Ագաթ. հոտոտել Օր. դ. 25. Տոբ. զ. 19. հոտոտալ Մխ. երեմ. Վրդն. ծն. հոտոտելիք Ա. կոր. ժբ. 17. Ագաթ. բազմահոտոտ Վրդն. սղ. յարահոտոտ Վրդն. երգ։-Հոտ և բոյր բառերի իմաստի զանազանութեան վրայ տե՛ս Փէչիկեան, Բազմ. 1925, էջ 139-140։ Գրաբարի մէջ բուրել յատուկ է թէ՛ լաւ և թէ վատ հոտի համար, մինչդեռ աշխարհաբա-րում միայն լաւ հոտի համար է. իսկ հոտիլ թէ՛ գրաբարում և թէ ժողովրդական զանա-զան բարբառներում յատուկ է միայն վատ հոտի. Պօլսի բարբադում թէ՛ լաւ և թէ վատ հոտի. օր. Գէշ կհոտի. Վարդը անուշ կհոտի։
• = Բնիկ հայ բառ, հնխ. od-«բուրել, հոտ արձակել» արմատից. հմմտ. յն. ὸδμή (ատտ. ὄσμή), όδωδή «հոտ, բոյր, անու-շահոտութիւն», ὄζω (<* ὄδǰω) «բուրել». εύ-ώδης «անուշահոտ», δυσώδης «ժան-տահոտ», ὄσ-φραίνω «հոտոտել», լտ. oleo «հոտիլ», odor «հոտ, բոյր» (իտալ. odore, ֆրանս. odeur, սպան. olor «հոտ»), ալբան. ameze (*odmā+zε) «հոտ, դառն համ», լիթ. údžiu, usti «հոտոտել», լեթթ. uódu «բու-րել», լիթ. udimas «հոտ» (Boisacq 684, Trautm. 202, Walde 537, Berneker 24, Er-nout-Meillet 665, Pokorny 1, 174)։-Հիւբշ. 468։
• ՆՀԲ լծ. լտ. օ՜տօռ, յն. օտմի՛, օսմի, թրք. գօգու, գօխու։ Peterm. 21, 26, 38 լտ. odor։ Windisch. 22 լտ. putidus. foeteo։ Պատկ. Изсльд. էջ 11 զնդ. bao-δa, պրս. boy, լատ. putor «նեխիլ»։ Հիւբշ. Arm. St. էջ 39 վերի մեկնութիւ-նը կասկածելի է գտնում, նախաձայն հ-ի պատճառաւ և սպասում է *ոտ ձևը։ Տէրվ. Նախալ. 93 հոգի, հուր, փտիլ, փչել ևն, լտ. putere «փտիլ, հոտիլ», յն. πὸω «հոտիլ» և այլ բազմաթիւ ձևերի հետ դնում է հնխ. pu «փչել, հոտիլ, փտիլ» արմատից։ Meillet MSL 7, 162 լտ. odor։ Մառ. ЗВО 5, 316 զնդ. bud > հյ. բոյր բառերի հետ։ Karst, Յու-շարձան 427 ույղուր. it, yit, ալթայ. yit «հոտ» (արևել. թրք. [arabic word] id «հոտ, բոյր», [arabic word] idlamaq «հոտո-տել»)։ Մառ. ИАН 1917, 323 բոյր բա-ռից։ Պատահական նմանութիւն ունին ուտ. ad «բոյր, բուրում, հոտ», adba «հոտաւէտ», adesun «նեխիլ, հոտիլ»։
• ԳՒՌ.-Շմ. հօտ, Ալշ. Մշ. հոդ, Խրբ. Պլ. Ռ. Սչ. հօդ, Ագլ. Տփ. հուտ, Տիգ. հուդ, Ասլ. հէօդ, հէծ*, Զթ. հիւդ, Սվեդ. հիւ, Ղրբ. վըէտ, Գոր. վէտ, Կր. ֆոտ, Ախց. Երև ֆօտ, Հճ. ֆօդ, Ննխ. ֆօդ, Ակն. ֆէօդ, ֆէդ, Սեբ. ֆէդ, Ջղ. Սլմ. Վն. խոտ, Մկ. Ոզմ. խուտ, Մրղ. խուիտ։-Այս բոլորը նշանակում են թէ՛ լաւ և թէ վատ հոտς իսկ Հմշ. զանազա-նելով երկուսը՛ գործածում է հէօդ «վատ հոտ» և հօմ (իմա՛ համ) «բոյր, լաւ հոտ» իմաստով։-Բայական ձևերից հետաքրքիր են Մշ. Պլ. հօդիլ, Հճ. հիդել, Զթ. հիդիլ, Ագ. հա՛տիլ «հոտիլ, նեխիլ»։-Հոտոտել ձևի հա-մար ունինք Տփ. հօտօտիլ, Ասլ. Խրբ. Պլ. Ռ. հօդվըդալ, Զթ. հօդվօդօլ, հօդվօդոլ, Հճ. հէդ-վըդօլ, Սվեդ. հիդվըդիլ, Սչ. հօդ'ֆըդալ, Պլ. հօդմըդալ, Հմշ. հօդմըդուշ, Մշ. հօնտնտալ, Տիգ. հօնթըթmլ, Մն. հնթնթալ, Ակն. հօդ-վըրալ, ֆօդվըրալ, Սեբ. հօղմըրալ, Ղրբ. վըթ-վթալ, Վն. խօտօտալ, Սլմ. խոտխտալ, Ոզմ. խուտտալ, Մրղ. խուտուտալ, խուտխուն-տալ, Սվեդ. հիդդիլ «գէշ հոտիլ»։ čivola ու-նի խօնթընալ ձևը։ Նոր բառեր են հոտաւոր, հոտիկ, հոտ-ծոտ, հոտով, հոտոտ, հոտուկ, հոտուկ-աւել «օշինդը», հոտուտ.-գւռ. հոտ-մորայ ձևին համապատասխան գտնում ենք մհյ. հոտվրալ (Նորայր, Բառ. ֆր. sentir)։