s.

nessa;
ostrich.

adj.

ՆԷԵՂԱՍ ՆԷԵՍԱ. νεέλασσα, νέσσα nealessa, nessa. Անուանք թռչնոց անծանօթից՝ ըստ եբր.

Թեւք թռուցելոց նէեղասաց ... եթէ յղասցի ասիդն եւ նէեսայն. (Յոբ. ՟Լ՟Թ. 13։)

Նէէղաս՝ հաւ է ի միջագետս ասորւոց, որոյ թեւքն վայելուչ, եւ թռչելն զուարթարար. ակիղաս բազէ ասէ, եւ այլք մարախ, այլ նա ա՛յլ է, եւ սոքա ա՛յլ. (Հին բռ.։)

Ակիւղաս տառեղն թարգմանեաց զնէեսայն. (Ոսկիփոր.։)

Յղասցի ասիդն եւ նեսայն. առանց սերման երկու իրս լինի ի նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սեւագոյն կերպիւ։ Ասիդն զձուն ընդ բերանն փսխէ, եւ բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. եւ անտի կենդանակերպի նէեսայն. եւ ծառոյն ոստքն գործին, եւ տերեւքն են ոսկէգոյնք եւ ոսկէթելք. (Լծ. կոչ.։)

• «անծանօթ մի թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13. «Եթէ յղասցի ա-սիդն և նէեսայն». մեկնուած է զանազան ձևերով. հմմտ. «Ակիւղաս տառեղն թարգմա-նեաց զնէեսայն. Ոսկիփ.-Յղասցի ասիդն և նեսայն. Առանց սերման երկու իրս լինի և նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սևագոյն կերպիւ. Ասիդն զձուն ընղ բերանն փսխէ. և բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. և անտի կենդանակերպի նէեսայն. և ծառոյն ոստքն գործին և տերևքն են ոսկեգոյնք և ոս-կեթելք». Լծ. կոչ.։ ՆՀԲ կիսատ է բերում Լծ. կոչ. վկայութիւնը. պէտք է շարունակել այս-պէս. «.. տերևքն են ոսկեգոյնք և ոսկեթելք սրմակերպք, որ ի տունս թագաւորաց հազի գտանին։ Եւ ասիդն որ էարկ զձուն՝ մոռացաւ թէ ուր ցրուեաց. զի ոչ ետ նմա բաժին ի-մաստութեան։ Ուծացաւ յորդւոց իւրոց իբր թէ ոչ յիւրմէ։ Քանզի զորդիսն իւր ինքն ոչ սնուցանէ. այլ զձուսն զոր արկանէ, անտի բուսանի ծառ, որ կոչի ասիդ. և անտի կեն-դանակերպի նէեսայն առանց սերման ա-մուսնութեան» (Լծ. կոչ. էջ 110-111)։

• = Եբր. [hebrew word] nosā բառն է, որ գործա-ծուած է բնագրի նոյն տեղում և նշանակում է «թռչունի մեծ փետուր» (Gesenius 15րգ տպ. էջ 488 և 17րդ տպ. էջ 494, 517). ըստ այսմ ունինք անգլ. թարգմանութեան մէջ (New Vork 1894) «or wings and feathers unto the ostrich», Պօլսոյ 1895 թ. հրատա-րակութեան մէջ «եբր. միթէ իցե՞ն նման թևոց և փետրոց արագլի»։ Յունարէնում ամ-բողջովին ձևափոխուելով դարձել է «ἐάν ουλλάβη ἀοίδα ϰαὶ νεσσα (այլ ձ. νεέσσα)», որից և հայերէնը։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Վերջին անգամ Macler ՀԱ 1927, 615։