s.

neelassa;
peacock.

adj.

ՆԷԵՂԱՍ ՆԷԵՍԱ. νεέλασσα, νέσσα nealessa, nessa. Անուանք թռչնոց անծանօթից՝ ըստ եբր.

Թեւք թռուցելոց նէեղասաց ... եթէ յղասցի ասիդն եւ նէեսայն. (Յոբ. ՟Լ՟Թ. 13։)

Նէէղաս՝ հաւ է ի միջագետս ասորւոց, որոյ թեւքն վայելուչ, եւ թռչելն զուարթարար. ակիղաս բազէ ասէ, եւ այլք մարախ, այլ նա ա՛յլ է, եւ սոքա ա՛յլ. (Հին բռ.։)

Ակիւղաս տառեղն թարգմանեաց զնէեսայն. (Ոսկիփոր.։)

Յղասցի ասիդն եւ նեսայն. առանց սերման երկու իրս լինի ի նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սեւագոյն կերպիւ։ Ասիդն զձուն ընդ բերանն փսխէ, եւ բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. եւ անտի կենդանակերպի նէեսայն. եւ ծառոյն ոստքն գործին, եւ տերեւքն են ոսկէգոյնք եւ ոսկէթելք. (Լծ. կոչ.։)

• , ի-ա հլ. «մի տեսակ անծանօթ թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13 «Թևք թռուցելոց նէեղասաց». մեկնուած է զանազան ձևերով. այսպէս՝ «Նէեղաս՝ հաւ է ի Միջագետս ասորւոց, որոյ թևքն վայելու։ և թռչելն զուարթարար. Ակիղաս բազէ ասէ, և այլք մարախ. այլ նա այլ է և սոքա այլ». Հին բռ.։

• = Եբր. [hebrew word] ︎ ne'elāsā բառն է, որ գոր-ծածուած է բնագրի համապատասխան տե-ղը, անստոյգ նշանակութեամբ. ոմանք հա-մարում են «սիրամարգ» (այսպէս Ս. Գրքի անգլ. New fork 1894 թարգմանութեան մէջ ռռուած է «peacock, սիրամարգ»), այլք «ջայլամն» (այսպէս Պօլիս 1895 Ս. Գրքի գրաբար հրատարակութեան մէջ, ծան. «Եբր. թևք ջայլեմանց ցնծան»)։ Ըստ Gesenius 17րz տպ. էջ 594 բառս ծագում է [hebrew word] s «վայելել» արմատից և նշանակում է «թրո-չունների թևերն ուրախ թափահարելը»։ Բառս յն. տառադարձուած է νεέλασσα, νεέλασα, որից էլ հայ ձևը։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Վերջին ան-գամ տե՛ս Macler ՀԱ 1927, էջ 615։