fresh horse, relay, led-horse;
prancer;
courser.
ՆԺՈՅԳ. Գրի եւ ՆԺՈՅՔ, ոյից. (յն. պէսպէս) ἴππος (որ է ձի, եւ այրուձի) κέλης, κελετιστικός desultorius, ductitius, parippus, nisceus equus ὐποζύγιος jumentum. Երիվար առոյգ՝ փոխանակաւ՝ ձեռնածու. որ եւ ասի ՆԺՈՅԳ եւ ՁԵՌՆ. երկրորդական ձի ընտրանաւ.
Հինգ հազար հեծեալ վառեալ նժոյգ ի ձեռն՝ պաշտպան գնդիցն. (՟Ա. Մակ. ՟Զ. 35։)
Բազում սպասաւոր ունիցիմք, եւ նժոյգ եւս. (Ոսկ. եբր. ՟Բ։)
Բազում նժոյգս զարքունական ձիոյ։ Զոր հեծուցեալ իլ վերայ իւրոյ նժուգի՝ ապրեցուցանէր։ Մատուցանէր նժոյգս սրավարս։ Ետ տանել ընդառաջ նորա նժոյգս մեծազարդս եւ երեւելիս. (Բուզ. ՟Դ. 12։ Փարպ.։ Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 9։)
Արամբք ընտրելովք՝ ժիր եւ քաջ տաճիկ նժոյօք (կամ նիժոյիւք). (Ուռպ.։)
Զնժոյգս ծովայինս. (Թղթ. դաշ.։)
• , ի հլ. «ընտիր ձի» Ա. մկ. զ. 35. Ոսկ. Եբր. բ. 471. տիմ. 93 (գրծ. նժուգօք), Բուզ. Փարպ. որից նժոյգաձիգ «ձիապան» Արծր. նժուգաւր Ոսկ. բ. տիմ. 207 (չունի ՆՀԲ). գրուած է նաև նոյժիկ ՀՀԲ, նշոգ ԱԲ, նժոյք և այս էլ յոգնակի կարծուելով՝ շին-ուած է սեռ. նժոյից ՆՀԲ։
• ինճիճեան, Հնախ. Ա. 197-200 պրս. նէզիճ «cheval de main, եէտէք» և յոյն ու հռովմայեցի մատենագիրների նի-ռեան կոչած ձիերի տեսակը (նոյնը նաև Նորայր, Կորիւն վրդ. էջ 338. բայց ոչ ԳԴ և ո՛չ Կամուս չգիտեն նման մի պրս. բառ)։ Lag. Urgesch. 355 առոյգ բառի հետ սանս. ōǰas «ոյժ» ձևի հետ։ Հիւնք. ընկոյզ բառից է հանում։ Արշէզ ՀԱ 1896, 268 ն մասնիկով զոյգ բառից։ Մառ, Яфeт. cбор. 1, 49 ջորի բառին է կցում՝ իբր ն-ժորգ։ Nyberg, Hilfsbuch 2, 134 դնում է<իրան. *nižaugah-ձե-ւից, իբր «արագ, ուժեղ (ձի)»։