s.

Passover;
Easter;
the paschal lamb.

s.

ՊԱՍՔԱ եւ ՊԱՍԵՔ. Բառ եբր. ֆասէխ, ֆէսախ. այսինքն անցք. եւ յն. փասխա . πάσχα pascha. (լծ. լտ. passio., կիրք, չարչարանք. եւ իտ. passare. անցանել) որ ըստ մեզ Զատիկ ասի, որպէս Զատումն, եւ ազատութիւն. Տօն ելիցն Իսրայէլի յԵգիպտոսէ. եւ ի նորումս՝ տօն յարութեանն Քրիստոսի, որով փրկեցաք յաներեւոյթն փարաւոնէ։

Յամսեանն առաջնում, որ օր չորեքտասան իցէ ամսոյն, եղիցի ձեզ տօնն պասեք. (Եզեկ. ՟Խ՟Ե. 22։)

Մերձեցաւ տօն բաղարջակերացն՝ որ կոչէր պասքա. (Ղկ. ՟Ի՟Բ. 1։)

Պասեքս այս մեծ է եւ պաշտելի. փա՛սկա յեբրայեցւոցն անուանի ըստ նոցա ձայնին, եւ յայտնէ ձայնն զԱնցքն։ Պասքա, տեառն պասքա. եւ դարձեալ ասեմ՝ պասքա, պատիւ երրորդութեանն։ Փասկա յեբրայեցւոցն անուանի ... եւ ապա հելլենացի արարեալ զձայնն՝ զփիւրն ի պէ, եւ զկէն ի քէ փոխեցին, եւ պասքա զօր փրկչին անուանեցին. (Ածաբ. պասք. ՟Բ։)

(Ի հրէից) կոչէր պասքա, անցարան ըստ նոցա. եւ ըստ մեզ փրկութիւն չարչարանաց. (Տօնակ.։)

Անց՝ զհին պասեքն ասէ. զի պասքայն անցք թարգմանի. (Լմբ. նաւում.։)

Այսօր զպասեք չարչարանաց ելից Իսրայէլի փոխեցեր ի փրկութիւն հոգւոց զատիկ՝ սուրբ յարութեամբ քո Քրիստոս. (Շար.։)

Նախ քան զժամանակն՝ զպասեքս հաշուի. (Կլիմաք.։)

• «Զատիկ (Հրէից Եգիպտոսիս դուրս գալու և Քրիստոնէից համար էլ Քրիս-տոսի Յարութեան յիշատակը)» Ղկ. իբ. 1 Ղևոնդ, էջ 83. որ և պասեք ՍԳր. (23 անգամ գործածուած). Շար. Կլիմաք. որից պասի-քատօն Եւս. քր. պասեքատօնակ Մամբր. հմմտ. նաև փասեակ։

• = Յն. τάσγα (որ և φασέχ, φασεϰ) ձևից տա-ռադարձուած. սրանք էլ ծագում են եբր. [hebrew word] pesax «զատիկ, պասեք Հրէից» բա-ռից, որ սովորաբար ստուգաբանսում է «անցք, զատումն, տօն ազատութեան». (աւելի գիտական բացատրութիւնները տե՛ս Gesenius, Բառ. եբր.17, էջ 651 ա)։ Երռա-յականից կամ յունականից են յառաջացած նաև թալմ. թարգ. [hebrew word] pisxā, pasxa ասոր. [arabic word] pesxa, արաբ. [arabic word] fish. լտ. pascha, ֆր. päque, ռուս. nacxa ևնւ-Հիւբշ. 370։

• Բառիս ստուգաբանութիւնը ծանօթ էր նաև հներին. հմմտ. Պասեքս այս մեծ է և պաշտելի. փա՛սկա յեբրայեցւոցն անուանի ըստ նոցա ձայնին և յայտ-նէ ձայնն զԱնցքն փասկա յեբրայեցւոցն

• անուանի... և ապա հելլենացի արարեալ զձայնն՝ զփիւրն ի պէ և զկէն ի քէ փո-խեցին և պասքա զօր փրկչին անուա-նեցին. Ածաբ. պասք. բ։-Նոյնը Նիր. էջ 18. նաև էջ 23՝ պասքա կոչեցին, որ թարգմանի չարչարանք.-(ի Հրէից) կո-չէր պասքա, անցարան ըստ նոցա և ըստ մեզ փրկութիւն չարչարանաց. Տօ-նակ։-Անց՝ զհին պասեքն ասէ. զի պասքայն անցք թարգմանի. Լմբ. նա-ւռամ։-Զատիկն յեբրայեցւոց լեզուն կո-չի պասեք, որ թարգմանի անցք չա-րեաց. Բրս. մրկ. 248։-Նորերից ՀՀԲ բառ եբր.։ ՆՀԲ եբր. յն. լտ. ձևերի հետ նաև լծ. լտ. passio «կիրք, չարչարանք» և իտալ. passare «անցանել»։ Տէրվ. Altarm 69 յն.-ից։ Հիւնք. եբր.-ից։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Պասքանամ, ացայ

Voir tout