adj.

ՊԱՏԱԳՐՈՍ ποδαγρός, ποδαγρικός, ποδαλγός podager, podagricus, dolore pedum laborans. որ եւ ՊՈՏԱԳՐՈՍ. Բառ յն. բօտաղրօ ՜ս. այսինքն Ոտնացաւ. ունօղն զոտնացաւութիւն. ոտնառու. նիգրիզլի, կօտտալը.

Գոնջացեալք եւ պատագրոսք, (Ագաթ.։)

Ոչ կարաց ընդոստախօս պատագրոսն այն համբառնալ զգլուխն իւր. (Ղեւոնդ.։)

Բժշկեաց զնա, եւ զԱբդիու պատագրոս՝ իշխան քաղաքին. (Խոր. ՟Բ. 30. յորմէ եւ Հ. դեկտ. ՟Լ՟Ա. եւ այլն։) (Ապա օտար է մեկնութիւնն յաւելեալ ի հարցմունս Վանականի.

Պատագրոսն՝ ոմանք զգոդին ասեն. բայց բոր է, եւ ի մէջն խաղաւարտ ցամաք եւ քոս. որ է շփոթութեամբ առեալ ի պատմութենէն Աբգարու բժշկելոյ ի բորոտութենէ։

Ի նոյն գոգցես միտս գրեալ է եւ ի (Լծ. ածաբ.)

Զուրուկսն եւ զպատագրոսն արտաքս վարէին։

• , ի-ա հլ. «ոտնառու, ոտքի ցաւ ունեցող» Լաբուբ. 9. Ագաթ. Խոր. Ղևոնդ լա, էջ 133։ Կայ գրուած պատագարոս Մագ. թղ. էջ 234 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 202). աւելի հարազատ, բայց քիչ գործածական ձև է պոտագրոս Եւս. պտմ. 65. 498։

• = Յն. ποδαγρός «ոտքի կաթուած ունեցող». կազմուած է πούς (սեռ. ποδός) «ոտք»+ ἀγρὲω «որսալ, բռնել» բառերից։ Յոյնից են փոխ-առեալ նաև ասոր. [syriac word] ︎ ptaγrā կամ podagrā, լտ. podager, po-dagricus, գերմ. Podagra, ռուս. подaгра ևն հոմանիշները։ Մեր բառի մէջ առաջին ձայնաւորը երկրորդի ազդեցութեամբ է. իսկ տ (փխ. դ) թերևս ասորականի ազդեցու-թեամբ։-Հիւբշ. 371։

• Առաջին անգամ ուղիղ համեմատեցին Վիստոնեանք, թրգմ. Խոր. էջ 136։ ՀՀԲ բառ յն.։ ՆՀԲ ուղիղ է։