s.

philosopher;
chorister, singer.

adj. s.

ՓԻԼԻՍՈՓԱՅ որ եւ ՓԻՂԻՍՈՓՈՍ. Բառ յն. ֆիլօ՛սօֆօս. φιλόσοφος philosophus. այսինքն Իմաստասէր. զի սկսեալ ի պիւթագորայ՝ զայս անուն սկսան կրել գիտնաւորք, ուր յառաջ, այսինքն իմաստուն կոչէին, որպէս եօթն իմաստունք ի յոյնս.

Ոմանք յեպիկուրեանցն եւ ի ստոյիկեանց փիլիսոփայից. (Գծ. ՟Ժ՟Է. 18։)

Արտաքին իմաստութեան փիլիսոփայքն, որպէս պղատոն եւ պիւթագորաս. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Զենոն եւ պարմենիդէս փիլիսոփայք ճանաչէին. (Եւս. քր.։)

Ի պէսպէս աղանգս փիլիսոփայից, եւ հերձուածողաց։ Որով տգէտքն՝ փիլիսոփայից յաղթեցին. (Եզնիկ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

ՓԻԼԻՍՈՓԱՅ. Երաժիշտ կամ երգիչ եկեղեցական.

Ունիմք սովորաբար ասել փիլիսոփայ, որք յերաժշտական արհեստս կատարեալք են. (Շ. բարձր.։)

Լի էր (վանքն ստաթեւու ի սիւնիս) եւ ծովամտոյց փիլիսոփայիւք երաժշական երգոց. (Ուռպ.։)

Զգենուն միաբան քահանայքն եւ սարկաւագունք, եւ փիլիսոփայք, եւ այլն. Ի հին տօնաց։ Այսօր տօն է մեծի սուրբ կարապետին. եւ փիլիսոփայ չունիմք՝ որ կատարեմք զտօնս. (Ոսկիփոր.։)

Յեսու պիտականուն փիլիսոփայ.. . գրեցաւ տաղարանս ի թուին ՟Չ՟Ղ՟Է. ձեռամբ անիմաստ գրչի եւ սուտանուն յեսու երիցու ֆիլիսոֆայի՝ ի վայելս անձին իմոյ. (Յիշատ.։)

Ուր եւ ստէպ գրի այսպէս.

Յեսու իրեց սուտանուն փլս. արեւելցի։

• , ի հլ. «իմաստասէր» Գ։ ժէ. 18. Եւս. քր. Եզն. Ոսկ. յհ. ա. 1. «երա-ժիշտ, մեծ տիրացու» Օրբել. Շնորհ. բարձր. Ոսկիփ. Վրդ. առ. 86, որից փիլիսոփայա-կան Ագաթ. Բուզ. Եւս. քր. Փարպ. փիլի-սոփայութիւն Ոսկ. կող. փիլիսոփապետ Կղնկտ. ասւում է նաև փիղիսոփայ Եւս. քր. Եփր. ա. կոր. 84, կողոս. 165, փիլիսովփայ Անկ. գիրք առաք. 60. Եւագր. 51։

• = Ասոր. [syriac word] ︎ filosofā «իմաս-տասէր», որ փոխառեալ է յն. φιλόσοφος բա. ռից.-հայերէնը գալիս է ասորի ձևից (-այ յօդով). և տարբեր է փիլիսոփոս կրկնակից, որ ուղղակի յունարէնից է փոխառեալ։-Հիւբշ. 317։

• ՀՀԲ և ՆՀԲ առանց տարբերելու յա-«որդից՝ յունարէնից փոխառեալ են դը-նում։ Ուղիղ մեկնեց նաև Müller WZKM 2, 284, թրգմ. ՀԱ 1894, էջ 295։

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ են ձևացած Ախց. Պլ. Տփ. փիլիսօփա, Մշ. փիլիսօպա, Ղրդ. փիլուս «մեծ գիտնական» ևն։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Փիլիսոփայական, ի, աց

Փիլիսոփայեմ, եցի

Փիլիսոփայութիւն, ութեան

Voir tout