hasty-pudding.
• «ալիւրով պատրաստուած՝ խիւսի նման մի կերակուր». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գաւառական բառ է, բայց ձևը ցոյց է տալիս, որ հին է. իրօք էլ մէկ անգամ գըտ-նում եմ գործածուած Վստկ. 213 «Գարէ ա-լիւր և մուստառ և հոռոմ ձէթ խաւիծ արա՛»։
• = Ասոր. [other alphabet] xəwīsā «մի տեսակ խմորեղէն». առաջին նշանակութիւնն է «թան-ձըր» (Brockelm. Lex. syr. 102 ա). բառիս հետ նոյն է արաբ. [arabic word] xabis «արմաւով և իւղով կամ թէ ալիւրով և մեղրով պատ-րաստուած մի տեսակ հրուշակ». ծագում է ❇ xabs «մի բան մի ուրիշ բա-նի մէջ լցնելով խառնել» արմատից, որից նաև ունինք ❇ xabs «խաւիծ եփեւ». [arabic word] maxhasa «խաւիծը խառնելու և դարձնելու յատուկ շերեփ», taxbis, taxab-bus, ixtibās «խաւիծ պատրաստել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 371)։ Արաբերէնից ևն ռխառեալ նաև քրդ. [arabic word] xabis «խաւիծ», xabisa Sekeri «անուշեղէն»։-Աճ.
• ՆՀԲ դնում է խիւս բառից (տե՛ս այս բառը)։
• ԳՒՌ-Ախո. Դվ. Երև. Լ. Կր. Ղրբ. Վն. Տփ. խավիծ, Ալշ. Ակն. Զթ. Հմշ. Ննխ. Պլ. Մշ Սեբ. խավիձ, Մրղ. խաւրիծ, Ռ. հավիձ. նոր բառեր են խաւծարար, խաւիծխարան։
• ՓՈԽ.-Վրաց. სავიჩი խավիծի «կարա-գով պատրաստուած մի տեսակ խմորեղէն»։