s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

s.

Բառ ռմկ. խըպըլիկ. Ցնորք գիշերոյ մտածին կամ առ աչս տեսլեամբ.

Պահպանեա՛ զիս ի կարծաց ցնորից. ի սաստից սատանայի, ի ծանրութենէխիպիլկաց. (Յհ. գառն. աղ.։)

• , ի-ա հլ. «մի տեսակ գիշե-րային երևակայական ոգի, մղձաւանջ, cau-chemar» Գառն. էջ 49 (Պահպանեա՛ զիս ի ևարծեաց ցնորից... ի բռնութենէն Բելիա-րայ, ի սաստից սատանայի, ի ծանրութենէ խիպիլկաց). որ և խպլիկ Բժշ. (Վասն խպլիկ ցաւոյն. կան ոմանք որ երբ ի քուն լինին, հանց թվի թէ իրք մի ի վերան նստաւ, և թէ ճիչէ՝ ձայնն ի դուրս չգայ և խօսիլ չկարէ, և ահաւոր թվի և երկնչի.-Քապոսն. խպլիկ ցաւն է)։

• = Բուն և նախնական նշանակութիւնն է «թիթեռնիկ», ինչպէս ցոյց են տալիս գա-ւառականները. այս նշանակութեամբ փոխա-ռեալ է թթր. käbälāk, թրք. kebelek, kele-bek, kepenek «թիթեռնիկ» բառից։ Հայերէ-նի մէջ երևակայական էակներից շատերի անունը ծագած է «միջատ» նշանակող բա-ռերից. հմմտ. Պլ. պուճուկ կամ ալապուճուկ <տճկ. [arabic word] böjek «միջատ» բառից, Ննխ. պողոճ <գւռ. պողոճ «միջատ» բառից, Պլ. պիւ <Ննխ. պի «մորմ» բառից, Վն. պոլօ և արջապլօ<Վն. պլօ, պոլօ «միջատ» բառից, նոյնպէս ժժմունք Խն. «երևակայական ոգի» = Երև. «միջատ»։ Այսպէս էլ «թիթեռնիկ» նշանակութիւնից ստացուած է «մղձաւանջ» նշանակութիւնը, «գուցէ նմանութիւն մը երե-վակայելով մղձաւանջին և թիթեռնիկին մէջ» (ըստ Մասեաց Աղաւնի, 1863, էջ 302)։-Աճ.

• ՆՀԲ (կուռք բառի տակ) կցում է եբր. խէպլ «սնոտիք» (իմա [hebrew word] hebel «շունչ հողմոց, շունչ, ոչինչ. ոչնչու-թիւն»)։ Մառ, Վրդն. առ. I. 251 ասոր. [syriac word] xabala «վնասաբեր, բանսար-կու, սատանայ» բառից։ Սագրղեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 404 ռումեր. gipilu «մղձաւանջ»։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. Հայ. գւռ. բառ. էջ 491։ Պատահական նմանութիւն ունին վրաց. ხიბლვა խիբլվա «դիւթել, կա-խարդել», ხიბლი խիբլի «կախարդանք, խորամանկութիւն»։

• ԳՒՌ -Պահուած է Ախց. Կր. խրպրլիկ, Ջղ խիպիլակ, Ալշ. խիբիլիգ, Խտջ. խիփիլիգ, Կր. խտլիկ. Զթ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. խը-րըլիգ, Ննխ. (գիւղերը) խըբըլիք ձևերով, նշանակութիններն էլ շատ զանազան են. այսպէս՝ Ախց. Լհ. Խր. Կղզ. Հնգ. Ննխ. Տր. «թիթեռնիկ», Ակն. Ատ. Բլ. Բղ. Խտջ. Մլթ. Մն. Մշ. Նբ. Պլ. Սվ. Վն. «մղձաւանջ և մըղ-ձաւանջի ոգին», Զթ. «պտտուող քամի, սատանի քամի, փոթորիկ», Բլ. «ճարպիկ, ևարճահասակ ու սատանայ մարղ», Վն. «մանը ու վտիտ մարդ», Սեբ. «մի տեսակ հիւանդութիւն», Արբ. Պլ. Ռ. «մանկական ձևեր ունեցող, խօսքի, գործի և վարմունքի մէջ անտեղի ու թեթևամիտ ձևեր ու շար-ծումներ անող», Խրբ. «փոփոխամիտ, ան-հանդարտ», Զթ. «չարաճճի», Կր. Ջղ. «փոք-րիկ ու սիրուն», Ննխ. «սիրուն աղջիկ», Ատ. «տիկնիկ, կուկլայ», Հմշ. «երեքնուկ խոտը»։ Այս բոլոր նշանակութիւնները ծագում են առաջինից փոխաբերաբար. հմմտ. յն. փυχή «հոգի, մեռելների ոգին, թիթեռնիկ (իբրև խորհրդանշան հոգիների անմահութեան), մի տեսակ բոյս, որ է aster tripolium L». միւս-ները խպլիկին վերագրուած յատկութիւններն ևն. բայց հմմտ. նաև թիթեռնիկ Ատն. «թև թևամիտ» (տե՛ս իմ Գւռ. բռ. էջ 491).-Բառ. երեմ. էջ 198 խպլիկ մեկնում է «ճիւաղ»։