s. bot.

s. bot. thistle.

s.

ԱԿՔԱՆ որ եւ ԵԿՔԱՆ, եւ ՈՔՈԶ. ἅκαν, ἁκχούχ եբր. խօխա carduus, spina Թուփ փշալից. թերեւս կէվէ կամ տէվէ թիփէնի։ ՟(Դ. Թագ. ՟Ժ՟Ե. 9։)

Ակքանն բանջար ինչ է, եւ կամ թուփ փոքրիկ՝ նման մորի կամ կաղանչնանն. (Կիւրղ. թագ.։)

• «մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։

• = եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.