mob, riotous assembly, bear-garden;
crowd, multitude;
rabble, populace, the vulgar;
riot, tumult;
tumultuous.
ὅχλος, δῆμος. turba, populus Համօրէն խումբ ռամկին. Ժողով խառնիճաղանջից. բազմութիւն մարդկան կամ զօրաց. ժողովուրդ. խալգ. պայազը խալգ. ճէմիյէթ. ճիւմհիւռ. պ. էնպուհ.
Ամբոխն սաստեաց նոցա։ Ել ամբոխն ի բաց։ Ոչ կարէին մերձենալ առ նա յամբոխէ անտի։ Կամեցաւ մտանել յամբոխն։ Յամբոխին բազմութենէ։ Ել եդոմ ընդդէմ նոցա ծանր ամբոխիւ. եւ այլն։
Ամբոխիւ հետեւակ զօրաց։ Ամբոխոյն Բելայ։ Սատակեաց զբազմութիւն ամբոխիցն. (Խոր. ՟Ա. 10. 12։)
Խառնիճաղանճ ամբոխիւն հանդերձ. (Ագաթ.։)
Ամբոխս մարդկան եւ հոյլս հինից պատրաստեալ. (Յհ. կթ.։)
ԱՄԲՈԽ. θόρυβος, στάσις. tumultus, seditio, perturbatio, περίστασις turba circumfusa, calamitas Աղմուկ. խռովութիւն. շփոթութիւն, խառնակութիւն, իրար անցում. զալէպէ. գալապալըգ. վէլվէլէ. գարըշըգլըգ. ֆէսատ. ֆիթնէ.
Ետես զփողարսն, եւ ամբոխ յոյժ։ Տեսանէ ամբոխ յոյժ եւ լալականս։ Յետ դադարելոյ ամբոխին։ Ոչ կարաց գիտել զստոյգն վասն ամբոխին։ Ոչ բազմօք, եւ ոչ ամբոխիւ։ Ի բազմանալ ամբոխին՝ երկուցեալ հազարապետն. եւ այլն։
Ամբոխ աղաղակին. (Եղիշ.։)
Շփոթ իմն ամբոխից լեալ. (Խոր.։)
Խռովութիւնս ամբոխից. (Նար.։)
Լի ամբոխիւ զինէն յարուցանէ ալիս. (Պիտ.։)
Ազատեալք յամբոխից եւ ի խռովութեանց. (Յճխ.։)
Զի ի ձեռն խաղաղական ողջունիս այսորիկ ի բաց հանցէ զամբոխն ի մտաց նոցա. (Ոսկ. հռ.։)
Ո՞րքան ամբոխիւք ելից զսիրտ ձեր սատանայ. (ՃՃ.։)
Սկիզբն ամենայն չարեաց ամբոխ եւ շփոթ է. (Վրք. հց. ՟Գ։)
Ողորմելիք դատեսցին ոչ յաղագս ամբոխիցն։ Ոչ բերելով զդժուարագոյնս իրացն զամբոխ. (Բրս. գոհ. եւ Բրս. չար.։)
Իսկ ԱՄԲՈԽ ԱՌՆԵԼ. ὁχλοποιέω. խաչգը պիրիքտիրմէք՝ գալապալըգ էթմէք.
Ամբոխ արարեալ՝ խռովեցին զքաղաքն. (Գծ. ՟Ժ՟Է. 5։)
իբր ամբոխական.
Մինչեւ երկիրն շարժէր յամբոխ աղաղակէ անտի. յն. ի ձայնէ բանակաց. (՟Ա. Մակ. ՟Թ. 13։)
Ամբոխ հետեւակաւ. (Խոր. ՟Բ. 41։)
• . ի հլ. (յետնաբար նաև ո հլ.) «խումբ, բազմութիւն. 2. խռովութիւն. իրար-անցում, կռիւ» ՍԳր. Ագաթ. որից ամբոխել «խռովութիւն հանել» Ագաթ. Կիւրղ. ամբոխիլ «վրդովուիլ, յուզուիլ, տակնուվրայ լինիլ» ես. ե. 30. բազմամբոխ ՍԳր. Ոսկ. Ագաթ. միջամբոխ Բուզ. 158 (ուղղել ըստ իս միջա-մուխ). խառնամբոխ Ագաթ. միաբանամբոխ Մծբ. խաղաղամբոխ Մծբ. մարտամբոխ Ա-գաթ. ամբոխութիւն «ամբոխ. 2. կռիւ» Խոր. Կիւր. գնձ. Նար. ամբոխանք «կռիւ» Շապհ. 22. հրեշտակամբոխ «հրեշտակագունո» Ճա-ռընտ. ամբոխական Փիլ. ամբոխասաստ Ա-սող. ամբոխարար Վանակ. ամբոխալից Պիտ-նոր բառեր են ամբոխային, ամբոխավար. ամբոխավարութիւն ևնւ
• -Պրս. [arabic word] anbōh «խուռն բազմութիւն, ամռռխ», որի բուն ծագումը անյայտ է։-Հիւբշ. 96։
• ՆՀԲ մեկնում է համօրէն խումբ, բայց և տալիս է առաջին անգամ ուղիղ մեկ-նութիւնը։ Յետոյ Lagarde, Urgesch. 958։
• ՓՈԽ-Վրաց. ამბოხი ամբոխի, ამბოხებ։ ամբոխեբա «խռովութիւն», მეამბოხე մե-ամբոխե «կռիւ՝ շփոթութիւն հանող, խռո-վարար»։