consort, husband;
wife, spouse.
(որպէս թէ համասին, ի միասին. լծ. եւ յն. ղամէ՛տիս, ղամէտի՛). γαμέτης, ἠ γαμετή, γαμέτις maritus (այրն) uxor (կինն) ὀ, καὶ ἠ συζυγή , σύζυγεις, -εῖσα conjugatus, conjux, κοινωνός, συνών particeps, conversans, qui sunt simul այր կանամբի, եւ կին արամբի. լծակից. փեսայ եւ հարսն. էրիկ կնիկ, էրիկը՝ կամ կնիկը, հարսուփեսայ, պսակուած կամ նշանած, կարգուած. էհլ. եօլտաշ. էշ. զէվճ. հէմսէր.
Որդի (Իսահակ) յամուսնէ լինի իմաստնոյն՝ հարազատ եւ սիրելի եւ միայն. (Փիլ. իմաստն.։)
Նոցին ամուսինքն տոռն ընդ անձն փոխանակ երիտասարդութեան ցնծութեանն։ Նա էր ամուսին եւ կին ուխտի քո. (՟Գ. Մակ. ՟Դ. 7։ Մաղ. ՟Բ. 14։)
Որպէս անգոսնէ կին զամուսին իւր. (Երեմ. ՟Գ. 20։)
Ողբա՛ առ իս իբրեւ զհարսն քրձազգած ի վերայ առն իւր ամուսնոյ. յն. կուսականի, կամ կուսի. լտ. յարբունս հասակի. (որպէս նոր փեսայ, կամ խօսնայր։) (Յովէլ. ՟Ա. 8.)
Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ իւրոյ։ Իսկ ի գիրս Պիտոյից առաւել դնի վասն կանանց. (Եղիշ. ՟Գ.)
Անցնիւր այր զիւրոյ ամուսնին դաշն պահեսցէ։ Հանդերձ ամուսնաւ։ Յորդորմամբ ամուսնին։ Նմանապէս եւ զամուսնացն։ Ի հարազատն ամուսնաց. եւ այլն։
Հեռանային յընդանեացն եւ յեղբարց, եւ յամուսնէից, եւ յորդւոց. (Մեսր. եր. (որ կա՛մ է անսովոր հոլով՝ իբր յամուսնից, կամ յամուսնաց. եւ կամ յայտ առնէ զխօսեցեալ կինն։))
cf. ԼԾԱԿԻՑ, cf. ԿՈՂԱԿԻՑ, cf. ԶՈՒԳԱԿԻՑ։
Այլաբանութեամբ՝ որպէս հարսն Քրիստոսի.
Այլ եւ ամուսին սրբութեան Բանին Աստուծոյ ասի եկեղեցի սուրբ, եւ այր նորա Քրիստոս բարձրացեալ ի պարծանս խաչին. (Համամ առակ.։)
Անսովոր ոճով՝ իբր զուգահասակ սննդակից, հասակակից, ժամանակակից. պօյտաշ. ἱσήλαξ aetate par, aequalis
(Միտք, զգայութիւն, եւ ցանկութիւն) հասակաւ զանազանք առ յիմանալ միայն, իսկ ժամանակաւ ամուսինք եւ զուգահասակք (յն. մի բառ)։ Յառաջնումն գոյացուցանելն ամենայնի՝ յորում եւ զաշխարհ արար, հաստատէ զամենայն ընդ նմին լի իւրեանց պտղովն ամուսին խորհրդոցն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել. ՟Ա. 1։)
• , ո հլ. «կնոջ մարդը կամ մարդու կինը» ՍԳր. ածականի պէս գործածուած է երկու տեղ. Ի վերայ առն իւր ամուսնոյ. Յո-վէլ ա. 8. Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ իւրոյ. Եղիշ. 1. «2. հասակակից, ժամանակա-կից» նշանակութեամբ ունի Փիլ. այլաբ. և ել. ա. 1. որից ամուսնանալ «կարգուիլ» ՍԳր. Եզն. «մերձաւորիլ» Օր. իբ. 13. Եդն. ամուս-նակից «մէկի կինը, ամուսինը« Ոսկ. յհ. բ. 17 ամ'ուսնասէր Ագաթ. ամուսնաւոր Եզն Բուզ. Ոսկ. ամուսնութիւն «կարգուիլը» ՍԳր. «զուգաւորութիւն» Ոսկ. Վեցօր. Կոչ. Եզն. վա-ղամուսնիք բարք «կանուխ ամուսնանալը» Եւս. քր. ա։
• = Բնիկ հալբառ, որ կազմուած է ամ «համ կից, միասին»+ուս<հնխ. uk'-«վարժուիլ, սովորիլ»+ին մասնիկով։ Կազմութեան կող-մից սրա հետ միակ համեմատելի բառն է լտ. uxor «կին», տր կազմուած է նոյն uk'-ար-մատից՝ ամենահին հնդևրոպական իգակա-նակերտ -sor մասնիկով, որից ունինք նաև հնխ. swè-sor >քոյր բառը և 3, 4 թուա-կանների իգականը։ Հնխ. uk'-ստորին ձայն-դարձն է euk'-արմատի, որից ունինք նաև ուսանիլ (տե՛ս անդ)։ Ըստ այսմ ամուսին նը-նշանակում է բուն «միասին կամ հետը վար-ժուած՝ մեծացած»։
• ՆՀԲ համասին, ի միասին, յն. γαμέτης։ Տէրվիշ. Նխլ. 73 իբր համասին (սնա-
• նիլ արմատից)։ Lagarde, Urgesch. Arm. 535 սանս. paç «համաձայնիլ» առմատին է կզում։ Evald, KZ 6, 12 և Müller SWAW 38, 583 ամ=sam(կից) + սանս. vas «բնակիլ»։ Müller, Orient und Occident 3, 347 զնդ. ham-vas = սանս. sam-+vaç «համամիտ, համա-խորհուրդ»։ Lagarde, Baktr. Lex 14 պրս. [arabic word] āmusni (այսպէս նաև Պատկ. Marep. I 7, Հիւնք. և Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գրակ. Ա 192, Արիահայ բռ. էջ 25). բայց Lagarde ենքը Arm. Stud. § 85 մերժում է։ (Այս պարսիկ բառը գրւում է āmusnī, asni, asi. նշանակութիւնը ԳԴ հետևեալ ձե-վով է բացատրում. «ի Պարսիկս ընդ միով արամբ կանայք երկու կամ երեք՝ զիրեարս ասի կոչեն»։ Այս նշանակու-թիւնը յարմար չէ մեր բառին և հե-աևաբար նմանութիւնը պատահական է)։ Bugge, Lyk. Stud. 1, 56 իբր հնխ. səm-euk'inā «համաբնակ, ընակակիռ». հմմտ. սանս. ökas «բնակութիւն» և լիւկ. eus «բնակիչ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 ուսանիմ բայի հետ։ Ճիշտ մեկնութիւնը տուաւ Meillet, նախ MSL 9, 50 (հաղորդեց Հայկ Պէրպէրեան. նամակ 21 փետր. 1933) և յետոյ BSL 95, 8, Ernout-Meillet 1100։ Նոյնն են ակնարկում նաև Bugge և Pedersen, տե՛ս վերը։ Այս մասին տե՛ս նաև Ben-veniste BSL, հտ. 35. ж 104, էջ 104։ ԱՄՈՒՏ «լուծ, joug». գիտէ միայն Քա-ջունի, հտ. Գ. էջ 8 բ. նման մի բառ չկայ պարսկերէնում կամ արաբերէնում (չունին ԳԴ և Կամուս). ամոլ բառի սխալ մի ընթերցուա-ծը չէ՞ արդեօք (և կամ խամութ ըստ Աղասի Չթչեանի)։