iron collar (of a pillory);
collar;
ring.
κλοιός, κρίκος. vinculum, collare. Մանեակ կամ օղ ի փայտէ եւ յերկաթոյ՝ ի նուաճել զպարանոց մարդոյ կամ անասնոյ, որպէս եւ անցուցեալն ընդ քիթս. եւ Գործի տանջանաց. աղխ. եւ Ճարմանդ։ Իսկ նմանութեամբ՝ Լուծ ծառայութեան, ծանրութիւն, եւ այլն. հալգա. թասմա.
Անուրս փայտեղէնս խորտակեցեր, եւ արարից ընդ այնր անուրս երկաթիս։ Դիցէ զանուր երկաթի ի պարանոցի քում։ Լուծ անրոյ նորա յաջողեսցի. (Երեմ. ԾԵ. 13։ Օր. ԻԸ. 48։ Դան. Ը. 25։)
Կորացուսցես իբրեւ զանուր զպարանոց քո. (Ես. ԺԵ. 5։)
Կապիցե՞ս անուր ի քիթս նորա. (Յով. խ. 21։)
Նմա որպէս կովու անուր եւեթ պիտի արկանել. (Փարպ.։)
Կամեցաւ ծիծաղել վասն անրոյն (կամ անուրոյն) զոր ունէր. (Ճ. Ա.։)
Մի՛ անուր յաւելուր կարկամեալ թիկանցս. (Նար. ԺԷ։)
Անուր՝ ծանրօղ վզին, որ ոչ կարէ ի վեր հայել. (Լծ. նար.։)
Թողացուցանէ զանուր հարկաց։ Զանուր լծոյ ծառայութեան. (Յհ. կթ.։)
Օղամանեակք գահաւորակին (են) անուրքն եւ ականջքն. (Սիւն. ժմ.։)
ԱՆՈՒՐ, ի. Իբր ὀ οὑδαμοῦ. qui nullibi continetur. Անուրեք. անուստեք.
Զի է անպարագիր անկէտ եւ անսահման, աներբ՝ անուր եւ անվախճան. (Շ. խոստ.։)
Անկէտ՝ անսահման, աներբ, անուր, անբովանդակելի. (Գր. հր.։)
(Աստուած յաստուծոյ), անուր յանուրէ։ Անուրն գայ ի բեթղահէմ. (Զքր. կթ.։)
Ո՛չ չափ անչափին, տեղի անուրին, կամ երբ անբաւին. (Գանձ.։)
• , ո հլ. «օղակ» ՍԳը. որեռ անրա-պատ, անրափակեալ «անուրով պատած՝ փակած» Բենիկ. ծանրանուր Տօնակ. ան-րակ «վզի առաջի օղականման ոսկորները» Յոբ. լա. 22 (գրուած նաև անդրակ, ուր նր>նդր ձայնափոխութեան համար հմմա ծանր> ծանդը, մանը>մանդը ևն), կազ-մուած թարգմանաբար յն. ϰλείς բառից. որ նշանակում է «նիգ, սողնակ, կեռ, ձար-մանդ, վզի անրակ»։
• Ինճիճեան, Եղան. Բիւզ. 1820, էջ 211 ան բացասականով ո՛ւր բառից, «քան-զի անուրն գոլով պարունակաձև բոլո-րեալ, անուր ասի, իբր զի չիք նշանա-կել ի նմա, թէ ո՛ւր է սկիզբն նորա և ո՛ւր աւարտ նորա»։ Տէրվ. Altarm. 84 զնդ. agra, յն. ἀγχω «խեղդել», իբր նախահայ *անգուր ձևից։ Հիւնք. լտ. anulus։ Bugge KZ 32, 3 լտ. anus, anulus (annulus) «օղակ» և հիռլ. ainne, յետնաբար fāinne. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որովհետև լտ. anus բառի նախնականն է ane-no-ըստ Walde 49։ Petersson KZ 47, 285-6 մերժելով Bugge-ի մեկնութիւ-նը դնում է հնխ. snū-ro-«կապ» ձևից, որ ծագում է հնխ. snēu-«թել ոլորել» արմատից, որի ժառանգները տե՛ս նոյն-արմատ նեարդ բառի տակ։ Մերժում է Pokorny 2, 696, ըստ որում «օղակ» և «կապ» տարբեր գաղափարներ են։ Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. պրս. քրդ. [arabic word] nir, ասոր. ❇ nirā «եզան ւուծ»։