cord, string, line.
σχοινίον, κάλως. funis, rudens. Չուան. առասան. պարան. լար, մանաւանդ վրանաց. իփ, րէսէն, գըննապ, հալաթ.
Զվարագոյր դրան խորանին, եւ զապաւանդակս նորա։ Սիւնք սրահին, ցիցք, եւ ապաւանդակք նոցա. (Ել. ՟Լ՟Թ. 40։ թուոց. ՟Գ. 37։ ՟Դ. 32։)
Մի՛ շարժեսցին ցիցք խորանի նորա, եւ մի՛ խզեսցին ապաւանդակք նորա։ Երկայնեա՛ զապաւանդակս քո, հաստատեա՛ զցիցս քո։ (Ես. ՟Լ՟Դ. 20։ ՟Ժ՟Դ. 2։)
Ապաւանդակքն ՝ լարքն եւ չուանքն էին խորանի. (Գէ. ես.։)
Խորանաւ եւ սրահիւք ցուցանէ, ցցովք եւ ապաւանդակիւն. իսկ ապաւանդակք զլարս (զշարս) խորանին ասէ. (Սկեւռ. ես.։)
Ապաւանդակին պարան կտրեցաւ. (Նար. ՟Ի՟Ե։)
Ապաւանդակ՝ հաստ ճոպանն է, զոր մալուխ ասեն։ (Լծ.)
• (ռործածուած է անհոլով. մէկ անգամ Սկևռ. ես. ունի գրծ. ապաւան-դակիւն. իսկ ՆՀԲ դնում է ի-ա հլ.) «վրանի չուան» ՍԳր. (5 անգամ). Գէ. ես. Սկևռ. ես. Նար. իե. էջ 58. սրա լուծման մէջ ապաւան-դակ մեկնւում է «հաստ ճոպան, մալուխ»։
• = Փոխառեալ է իրանեանից. մայր ձևը կո-րած է, բայց նրա գոյութիւնը հաստատում է սանս. unabandha-«կապ, չուան», bandh «կապել» արմատից։-Հիւբշ. 105։
• Lagarde, Urgesch. 417 bandh «կապել արմատից։ Վերի մեկնութիւնը տւաւ Հիւբշ. Pers. Stud. էջ 139։ Հիւնք. ἀπο-βάτρα բառից, որ չգիտէ Bailly (թեր-ևս իմա ἀποβαβρα «նաւից դուրս գալու կամուրջ»)։