s.

booty, plunder;
fish-hook.

s.

Աւար. կապուտ կողոպուտ. առ. կողոպուրտ.

Վաղվաղակի զապուռ ժողովել։ Ժողովել զառ զապուռ բանակացն. (Ես. Ը։ 1։ Յուդթ. ԺԵ. 7։)

Կուտէր զգերի, զառ եւ զապուռ. (Եղիշ. Բ։)

Կապեալ զկիրճսն՝ թափէր ապուռ ինչ յաւարէն (Ղեւոնդ.։)

Գործի որսալոյ ճանկաւոր. կարթ.

Ներոն որսայր ձուկն ոսկի ապռիւք, զորս եւ ապրշմեղէն չուանիւք քարշէր. (Մարթին.։)

• (ըստ ՆՀԲ ի հլ., թէև առանց վը-կայութեան) «աւար, կողոպուտ» Ես. ը. կ. Յուոթ. ժե. 7. Եղիշ. Ղևոնդ. (գրուած է ա-պուր Լաստ. դ). որից ապռել «աւարել, կո-ղոպտել, յափշտակել» Եփր. թուոց՝ էջ 254. Գէ. ես. Ճառընտ.։ Բառիս գործածութեան հա-մար մի գեղեցիկ օրինակ ունի Մանդ. էջ 68, որ վաշխառուների մասին խօսելով՝ ասում t. «Ժողովել և ապռել և գանձել զայլոց ինչս» (ապռել բառի դէմ մի ձեռ. ունի պահել)։-Ապուռ բառը նշանակում է նաև «առասպե-լեալ գազան՝ որ ճանապարհորդներին է յա-փըշտակում» (ունի միայն ԱԲ). հմմտ. Ոսկ. պօղ. Ա. էջ 602-4. Սկիւղսն որ թարգմանի ապուռք, որպէս և Հայք ծովացուլս իմն և վիշապս մարդակերպս ..համբաւեն. Ոչ ա-պուռքն, ոչ վիշապառիւծքն. Զձիացլուցն և զապուռ գաղանացն. Չիցէ՞ այն գործ ապու-ռըն գաղանաց։ Կաղմուած է յիշեալ յն. ὄϰίλον, յգ. σϰῦλα «աւար» բառից թարգ-մանաբար (ըստ Տաշեան, Ուս. դաս. հյ. էջ 553)։ Հմմտ. վերջապէս անդ՝ «Ո՞ր ապուռ. ո՞ր քիմառ...» ուր երկու առասպելեալ գա-զանները միասին են յիշուած։

• = Պհլ. apurtan (միշտ գաղափարագրով գրուած բառ իբրև уhnslwn) «վերցնել, ա-ւարել, կողոպտել», apar «թալան, աւար, կո-ղոպուտ», պազենդ. apar, apardan նոյն նշ. կազմուած է apa-մասնիկով par «անցնիլ» արմատից. հմմտ. զնդ. nipā̄rayeiti «մի բան իրեն սեփականացնել», սանս. apa-par-«մի բան վերցնելով առնել տանիլ»։ Իրա-նեանից փոխառեալ եմ համարում արևել. թրք. [arabic word] aparmaq «առնել տանիլ» (չը-կայ տաճկերէնում)։

• Հիւնք. հանում է աւար հոմանիշիր։ Pat-rubány, ՀԱ 1903, 221 նոյն ընդ ապուր. ապրիլ։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 285 պազենդ. āpurtan «յափշտակել»։ Գաբ-րիէլեան ՀԱ 1910, 235 ափ արմատից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 63 պհլ. avar «կողպտել» բառից։ Ուղիղ մեկնեց նախ Փորթուգալ փաշա, Եղիշէ էջ 285։ Վերի ձևով Niberg, Hilfsbuch 2, 14 և 20։

• ԳՒՌ.-Վն. ապուռ «խիստ էժան գնով առ-նուած բան. տճկ. քէլէփիր»։

• «կարթ» տե՛ս Ապռ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ճապուռ, պռոյ

Voir tout