s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

s.

Արմատ Ապրելոյ. տե՛ս ի բարդութիւնս՝ ԱՆՁՆԱՊՈՒՐ, ՄԱԶԱՊՈՒՐ, ՄԱՐԴԱՊՈՒՐ։ Առանձին վարի՝ որպէս Կերակուր ի պէտս ապրելոյ.

Տըղայն չուտէր՝ բայց միայն հուր. մեծին ագռաւըն տայր ապուր. (Շ. յառակս վասն եղիայի.։)

Տուկն որ էր ի քաղաքն, հանեալ նմա ձիս եւ ջորիս եւ ապուր. եւ առեալ սուլտանն՝ անվնաս անցանէր։ Եւ ահա ելին ի յապրոյ, (այսինքն ի պէտս կերակրոյ). արդ արձակեա՛ զնոսա բանակս բանակս, զի մի՛ սովեսցին մինչեւ ցօր պատերազմին. (Ուռհ.։)

ԱՊՈՒՐ՝ ըստ գրոց ԹԱՆ ասի. օրապա, չօրպա. պ. էպա. (այսինքն եփ, եփոյ։)

Կերակուր՝ նռան մուզաւարայ, եւ աղտորի ապուր. (Մխ. բժիշկ.։)

Դնի եւ իբր Ապուռ. այսինքն Աւար. աւարհարութիւն.

Ոչ պատերազմի օրինակաւ, այլ որպէս թէ առ յապուր. (Լաստ. ՟Դ։)

• . պրմատ առանձին անգործածա-կան. երևան է գալիս բարդութեանց ծայրին. ինչպէս՝ անձնապուր «անձն ազատած» Ոսկ. ես. Եզն. մազապուր «հազիւ ազատուած» ՍԳր. Եւս. քր. մարդապուր Դ. թագ. է. 7. Ոսև. մ. ա. 8. դիւրապուր Ոսկ. ա. տիմ. բա-յական ձևով ապրիլ կամ ապրել «ազատիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. որից ապրեցուցանել ՍԳր. ապրուստ «փրկութիւն» Ագաթ. ապրանք «ա-զատութիւն» Փիլ. Պիտ.։ Բուն արմատն է պուր, որից ծ աճականով՝ պուրծ և ա ւաւե-լուածով՝ ապուր. տե՛ս պուրծ։-Ապրիլ «ա-զատիլ» բայը յետոյ ստացել է «կեալ, ապ-րիլ» նշանակութիւնը. արդեն հին լեզուի մէջ էլ կան պարագաներ, ուր «ազատեւու» հետ նաև «ևեաւ» նշանակութիւնը անբաժան է. ինչ. Ոչ էր ապրանաց. Բ. թագ. ա. 10 (ա-զատուելու չէր. մեռնելու էր, չէր կարող ապրիլ. այս վերջին իմաստով առած է ան-շուշտ Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 121). «Ջարչարեաց զհարսն մեր առնել ընկեցիկ զմանկունս նոցա, զի մի՛ ապրեսցին» Գծ. է 19. «Տղայք ծնանելով վեցամսայք և ութամ-սայք ոչ ապրին, իսկ եօթնամսայքն ապրին» Սահմ. ը. ժդ. «Եթէ ճանաչեմք չմահացու կե-րակուրն և զապրեցուցանողն» Սարգ. ա. պ. թ։ Այս նշանակութիւնից են բխում ապրուստ «ուտելիք, կերակուր» Յհ. կաթ. Անան. ե-ևեղ. Նար. ապրանք «պարէն, կայք» Վրդն սղ. և դան. Մաղաք. աբ. Երզն. խրատ. «հա-րըստութիւն» Թլկր. 52. ապուր «ուտելիք, կե-րակուր» Շն. առակ. Ուռհ. հրտր. էջմ. էջ 199, 200. և յատկապէս «ջրալի կերակուրը, սուպ, չօրբա» Մխ. բժշ. վերջինների իմաստի զար-ռացման համար հմմտ. հյ. կեանք «ինչք, ատացուածք, ապրանք», յն. βios, լտ. vita «կեանք, ուտելիք, պարէն», ֆրանս. vivre «ապրիլ. 2. ուտելիք»։

• Հներից Տաթև. ամ. 261 գրում է. «Ապ-ռանքն փրկանք թարգմանի». ուզում է ասել թէ ապրանք ծագում է ապրիլ «ա-սատիլ» բայից։ Peterm. 34 լատ. ape-rire «բանալ» բայի հետ։ Iromler, Dis-putatio de Abrech aegyptiorum (ըստ Karst, Gesch. d. arm. Phil. էջ 2) եգիպտ. abrek «ապրիլ, կեալ» բառի հետ։ Ganini, Et. êtym. 185 սանս. bhar «սնուցանել» և յն. βορά «սնունդ»։ Մառ, Яз. и Лит. 1. 233 ափխազ. bza «կենդանի», բասկ. abere «անասուն», վրաց. ცხოველი ցխովելի «կենդանի»։ Տէրվիշ. Altarm. 94 ապուր «սուպ» հանում է պրս. ❇ āb «ջուր» բառիզ, իսկ Նախալ. էջ 61 ապրիլ դնում է ափ և յափշտակել բառերի հետ՝ ցեղակից սանս. ap, զնդ. āf «հասնիլ, յափշտա-կել» արմատներին։ Հիւնք. դնում է ապուռ «աւար» բառից։ Bugge KZ 32, 62 հնխ. ápo, յն. ἀτό, հլ. տա--ւն αιρω «բառնալ, վերցնել, տանիլ, կրել» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Յակոբեան, Բանասէր 1900, 42 զնդ. amər-ətāt ոգու հետ։ Patrubány SA 1, 198 ապլ մաս-նիկով՝ հուր բառից, իբր «կրակից առ-նուած», իսկ ՀԱ 1903, 221 միտքը փո-խելով՝ լտ. aperiō, սանս. apavar «բա-նալ» բառերի հետ։ Karst, Յուշարձ. էջ 4Ո0 առուր. ebēru «միջից կամ վրա-յից անցնել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 63 պհլ. āvar «կողոպտել» բառից։ Մառ ИАН 1920, 137 բասկ. abere «կենդանի», սվան. ləwer «առողջ «բա-ռերի հետ։

• ԳՒՌ.-Կր. Մկ. Սլմ. Վն. ապուր, Ալշ. Ախց. Ակն. Զթ. Խրբ. Հմշ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. աբուր, Մրղ. ապուռ, Տիգ. mբուր, Ոզմ. ա՛-պօր, Ասլ. աբիւր, Հճ. աբույ. այս բոլորը նը-շանակում են «սուպ, շօռվա». իսկ Այն. Արբ. Մրշ. «փլաւ», Ղրբ. «անասուններին տրուած կերը (յարդ, գարի, թեփ, հաճար ևն)։ Պլ. կայ միայն «պաղա՜ծ տբուր» և «կերած ա-բուրը նայէ» ոճերով, իսկ Երև. թանապուր բարդի մէջ։-Ապրիլ բառը պահուած է Ջղ. Սլմ. Վն. ապրել, Ագլ. Կր. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. ապրիլ, Գոր. Երև. Ղրբ. ա՛պրէլ, Ալշ. Ախց. Ակն. Խրբ. Մշ. Պլ. Ռ. աբրիլ, Սչ. աբրել, Ննխ. աբրէլ, Զթ. աբրըլ, Տիգ. mբրիլ, Հմշ. աբռիլ, Մրղ. աբռէլ, Սեբ. ափրիլ, Ակն. Ասլ. արբիլ։ -Ապրսւստ բառի դէմ գտնում ենք Մկ. Ջղ. Սլմ. ապրուստ, Մշ. աբրուստ, Ագլ. Երև. ա՛ պրուստ, Պլ. աբրուսղ, Ասլ. արբիւս ։-Ապրանք բառի դէմ Ագլ. Գոր. Երև. Ղրբ. Ջղ. Սլմ. Տփ. ապրանք, Ալշ. Ախց. Խրբ. Մշ. Պլ. Սչ. աբրանք, Մկ. Վն. ապրանք, Ոզմ. հաբ-րանք, Հմշ. աբրօնք, Զթ. աբրօնք։ (Այս բա-ռը Գոր. Երև. Ղզ. Ղրբ. նշանակում է նաև «արջառ, տաւար, եզ ու կով». հմմտ. արաբ. [arabic word] ︎ māl «ապրանք, ինչք. 2. արջառ»)։ Նոր բառեր են ապրուցք, ապրոտ, ապրիկ, ապըր-ցու, ապրուիլ, ապրտրկուիլ և ապուրի զանա-զան տեսակների անուններ. ինչ. թանապուր. ճիտապուր, փշրուկապուր ևն։ Ատանայի թրքախօս հայոց բարբառով ունինք ապուր «կերակուր», ճիտապուր «հերիսայ», ապրիս «կեցցե՛ս»։ Պօլսոյ մանկական բարբառով աբիս «համբուրել, ձեռք համբուրել» (ըստ որում ձեռք համբուրողին պատասխանում են ապրի ս)։

• ՓՈԽ.-Ատանայի հայոց ճիտապուր «հե-րիսայ» բառը գործածական է նաև տեղացի թուրքերի և յոյների մէջ։-Հայերէնից փո-խառեալ եմ կարծում նաև քրդ. [arabic word] abur, ubur «պարէն. ապրուստ, moven de vivre». հմմտ. Ղուկ. իա. 4՝ Համա ուիա ժը նէչարի-թէյէ խօ հէմի ապուրէ խօ ավէթ «Բայց նա ի կարօտութենէ իւրմէ զամենայն զկեանս իւր զոր ունէր՝ արկ). Գծ. ժբ. 20՝ Զիրա ոլաթէ ուան ժը ոլաթէ փատիշահէ ապուր տը սmնտր պու (Վասն կերակրելոյ երկրին նոցա յար-քունուստ). Գծ. ժթ. 25՝ Ապուրէ մm ժը դրո-դէ հանm (Յայսմ գործոյ է շահ մեզ). Ա. կոր. թ. 14՝ ժը ինճիլէ ապուր պր քըն (յԱւետարա-նէ անտի կեալ)։ Justi, Dict. Kurde, էջ 280 այս բառը դնում է արաբ. [arabic word] 'ubur ձևից, որ սակայն նշանակում է «անցնիլ». Կամուս, թրք. թրգմ. Բ. 18 այս բառին տրուած զա-նազան նշանակութեանց մէջ չկայ ո՛չ «ապ-րուստ» և ոչ էլ մերձանիշ մի բան։ (Կարող է սակայն «անցնիլ» իմաստը յետոյ դառնալ «աւառուստ». հմմտ. թրք. [arabic word] qeé-mek «անցնիլ» և նրանից [arabic word] qeč-in-mek «ապրիլ, ապրուստ ճարել»)։-Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ *aburā «ցորեն», որ գործածուած է արդէն Ս. Գրքի մէջ և կապւում է եբր. [hebrew word] sibbōr բառի հետ։

• «տոանցիտ ապրանքների վրայ դրուած հարկ». Կիլիկեան շրջանի բառ. գոր-ծածուած է Լևոնի 1215 թուի հրովարտակում (Karst, Դատստն. II 233), մի երկրորդ վը-կայութիւն ունի Լևոն Գ-ի հրովարտակը 1288 թուից. «Եւ յապուր որ տան ընդ յԱյաս ու ընդ-Կուկլակ, նայ այսպէս լիննայ». (Տեղեկ. ինս-տիտ. 2, 34)։ Նոյն բառը ապուռ գրչութեամը կայ ՈՀէ=1228 թուի մի արձանագրութեան մէջ. «Թողաք զգեղիս Շիրակա զապուռ իշի և զջրսահին բաժն յորդեցէ յորդիք» (Վիմ. տար. 71)։

• = Արաբ. [arabic word] 'ubūr «անցնիլ» բառից ճիշտ ինչպէս որ նոյն հարկի լտ. ձևը՝ pas-sagium բուն նշանակում է «անցք»։-Աճ.

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անձնապուր

Անձնապուր՞՞՞երթալ

Անձնապուր՞՞՞լինիմ

Դիւրապուր

Եղեգնապուրակ, աց

Կաթնապուր, պրի

Հրապուրական, ի, աց

Հրապուրանք

Հրապուրացուցանեմ, ուցի

Հրապուրեմ, եցի

Հրապուրեցուցանեմ, ուցի

Հրապուրիչ, չի, չաց

Մազապուր

Մազապուրծ

Մազապուրծ զերծանիլ

Մազապուրծ ճողոպրիլ

Մարդապուր

Մարդապուրծ

Յապուրակի

Voir tout