ὁδούς dens Ոսկր շարադասեալ ի լինդս բերանոյ ի պէտս ծամելոյ զուտելիս. որ ի գազանս ասի եւ ԺԱՆԻՔ. տե՛ս եւ ԺԱՅՌ, յորմէ Ժօռատ. ակռա, կեռիք. թ. (լծ. հյ. ծամ, ծամել)
Ատամն ընդ ատաման։ Միսն յատամունս նոցա էր։ Ատամունք նոցա ատամունք առիւծու։ Ցաւ ատամանց։ Կրճել ատամանաց։ Կրճտել զատամունս։ Ատամունք առցին.եւ այլն։
Յատամանց վիշապաց։ Զատամունս օձից. (Նար. ՟Ձ՟Բ. եւ առափ։)
Տղայք բնաւորեցան յեօթներորդ ամսեանն հանել ատամունս, եւ յեօթն ամին փոփոխել. (Սահմ. ՟Ժ՟Դ։)
Ընդ ատամունսն տալով պատասխանի. (Սեբեր. ՟Ժ՟Ե։ Քերթողական է հոլովս.)
Եւ անդ կրճտել խիստ ատամօք. (Շ. այբուբ.։)
ԱՏԱՄՆ ԱԾԵԼ. իբր Ատամացել.
Կիցս ընկեցեալ, կամ ատամն ածեալ. (Մխ. դտ.։)
ԱՌՆՈՒԼ ՅԱՏԱՄՈՒՆՍ. իբր նովին մտօք.
Առեալ զմարմինս իմ յատամունս իմ. (Յոբ. ՟Ժ՟Գ 14։)
ԱՌՆՈՒԼ ԱՏԱՄԱՆՑ. Անգործ լինել ատամանց թթու իրօք. ակռան առնել։ (Երեմ. ՟Լ՟Ա 29. 30։ Եզեկ. ՟Ժ՟Ը 2։)