s. bot.

s. bot. hen-hane.

s.

ԲԱՆԳ կամ ԲԱՆԿ. ὐωσκύαμος (այսինքն խոզի բակլայ) hyoscyamus Անուն խոտոյ, եւ սերման նորա. (Գաղիան.։) Իսկ ի Բժշկարանի, Աղուէշ բանկ։

• «մի տեսակ թունաւոր և թմրեցնող բոյս է. լտ.hyoscyamus, ֆրանս. ǰusquiame, անգլ. henbane, ռուս. беленa գերմ. Bilsenkraut (սրա գործածութիւնը զառանցել է տալիս)» Գաղիան. որից ունինք բանկեխոտ Բժշ. (գիտէ միայն ՀԲուս. § 305). աղուաշբանկ (իբր «խենթ բանկ»), գրուած նաև աղուէշբանկ, աղշբանկ, աղշպէնկ Վստկ. 32, 224։

• = Պրս. [arabic word] bang «բանգ», որի հին ձևն է զնդ. banha-«մի տեսակ բոյս, որ սառմո վիժելու համար են գործածում և ո-րից պատրաստում են թմրեցնող մի ըմպե-յիք»=սանս. bhangā«կանեփ և նրա սերմից պատրաստուած գինովցնող ըմպելիք» (տե՛ս Bartholomae 925, Hehn Kulturpflanzen 484, Horn § 232)։-Ըստ Marcel Devie, Dict étvmol des mots fr. d'origine orien-tale, Paris 1876 Հնդիկները այս անունով (bang) են կոչում թէ՛ «հնդիկ կանեփ» կո-չուած բոյսը և թէ՛ նրանից պատրաստուած թմրեցուցիչ հեղուկը։ Հնդիկ կանեփը կազ-մում է հաշիշի գլխաւոր տարրը։ Հնդիեները երբ որ ուզեն ուղեղը անզգայացնել, ցաւերը խաղաղել և անհոգ ննջել, փոշիացնում ևն bang-ը, խառնում ափիոնի, aree-ի և շա-քարի հետ ու կուլ տալիս։ Իսկ երբ ուզեն սւրախանալ, խառնում են մուշկի, յամբարի և շաքարի հետ ու խմում։-Իրանական բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մեջ, ինչ. աֆղան. bang «կանեփ», արաբ. [arabic word] banj, վրաց. ბანგი բանգի, ռուս. пенька «կանեփ», լեհ. pienka, չեխ. pének, pénka, գերմ. Bangenkraut, պորտ. bango, ֆրանս. bangue ևն։-Հիւբշ. 263։

• ՆՀԲ յիշում է պարսիկ բառը՝ առանց նմանութիւնը շեշտելու։ Lagarde, Urg. 834, Gesam. Abhd. 83 ուղիղ համև մատում է զնդ. և պրս. ձևերի հետ։

• ԳՒՌ.-Տփ. բանգ, որի համար Ախվեր-դեան (Սայեաթ-Նովայի հրատարակութեան մէջ, Թիֆլիս 1852, էջ 46) ասում է թէ «էս տեղի բնակիչներն էլ ամէն տեսակ քնեցնօղ դեղին ասում են բանգ».-Ղրբ. բm՛նգի «մի տեսակ թունաւոր խոտ, որ նման է շուշան խոտին. ուտողը խենթանում է». սրա համար էլ ասում են բm՞նգի ես կերել «խե՞նթ ես գժուե՞լ ես, ի՞նչ է». հմմտ. պրս. [arabic word] bangi «անմիտ» (Horn § 232)։-Ունինք նաև աղշբանգ (որ է աղուաշբանգ) Ախք. Մշ. Նբ. Շիր. (բոյսի նկարագրութիւնը տե՛ս Ամա-տունի, Հայոց բառ ու բան, էջ 22).-Նոյն բառը գտնում եմ աշըղպանգ ձևով՝ Ազգ, հանդ. Ա. 137, իբր Ախալքալաքի գաւառա-կանով։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բանգիտութիւն, ութեան

Voir tout