jelly.
Բառ ռմկ. որպէս Հիւթ մզեալ ի պտղոց, եւ եփմամբ թանձրացուցեալ. մուրապպա.
Խաղողոյ՝ խնծորի բանդակով, եւ թթու նռան բանդակով, եւ այլն. (Մխ. բժիշկ.) ստէպ. ուր գրի եւ ԲԱԴԱԿ։
• «պտուղի քամած և եփած հիւթ, օշարակ» Մխ. Բժշ. էջ 82 (և յաճախ), էջ 96 չորս անգամ ունի բանդակ։
• = Վրաց. ბადაგი բադագի «ռուպ, մաթ, naтокa, rлнвейнъ», ուտ. բադակ «խազմուզ, քաղցու, խաղողի շիրա»։-Աճ.
• Ճշտիւ կարելի է համեմատել պրս. ❇ bāda «գինի» բառի հետ. այս պարսիկ բառի ստուգաբանութիւնը ծանօթ չէ. բայց կայ [arabic word] bādya «գինու աման», որի հին ձևը դնում է Horn § 155 պհլ. bātak. հմմտ. Յունաց աւանդած βατιάϰη «մի տեսակ աման» պարսկական բա-ռը։ Սրանք ցոյց են տալիս, որ պրս. bāda բառի հին ձևը պիտի ունենար t ձայնը, որով երևան եկած նմանութիւնը ւռոս է ցնդում։ Պատահական նման--թիւն ունին նոյնպէս սանս. phāhta «նոր կարագ, առաջին խաշու», phāni «շա-քարի խմոր, կաթնախառն ալիւր», phā-nayāmi «կաթից կարագ հանել», ռուս. naтокa «ռուպ, մաքրած մեղր ևն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 98 պհլ, bandak «կապ» բառից, ճիշտ ինչպէս այժմ կայ պրս. bastanī «պաղպաղակ, բանդակ» bastan «կապել» բայից։
• ԳՒՌ.-Երև. բադագ «թութի կամ խաղողի մաթ, բաքմազ» (տե՛ս Աբովեան, Երկերը, էջ 355 աւժմ Քանաքեռում այս բառը անգոր-ծածական է. նոյն իսկ ծերունիները չիմա-ցան), Հմշ. բետ «խազմուզ, շիրա»։