adj.

գրի եւ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, ԲԱՐՁԱՒԱՆԴԱԿ, եւ կամ ԲԱՐՁՈՒԱՆԴԱԿ. սեռ. բարձու աւանդակի, կամ բարձուանդակի. (ի բարձր, եւ անդր. լծ. եւ լտ. անդէ. իտ. աւանդի. յառաջ. թ. էռնտէ, էօնտէն ). Բարձր, մանաւանդ առաւել բարձր (վայր) բարձրածայրեալ (տեղի, շինուած) բարձունք. ըստ յն. պէսպէս. μετέωρος , ἅκρα, ὐψυλός, βωμός, ἁνάβασις, κρημνός եւ այլն. այսինքն անդր քան զտեսութիւն. ակառն, կամ բարձր ամուր. բեմ. բագին. ծայր, ծագ, վերելք, գահաւանդ, հողաբլուր, դիտանոց. եւ այլն։

adj.

Իբր ա.

Ի վերայ ամենայն լերանց բարձանց, եւ ի վերայ ամենայն բլրոց բարձրաւանդակաց։ Կային ի բարձրաւանդակ տեւոջ եզրա եւ ղեւտացիք. (Ես. լ. 25։ Նեեմ. ՟Թ. 4։)

Ի բարձրաւանդակ տանիս ապարանից որմոյն։ Ի բարձրաւանդակ խաչն։ Ի բարձրաւանդակ տեղի. (Ագաթ.։)

Ի բարձրաւանդակ դաշտի, կամ տեղւոջ. (Խոր. ՟Ա. 9. 10։)

Կացեալ ի վերայ տեղւոյ բարձրաւանդակի՝ քարոզէ. (Փիլ. յովն.։)

Ի բարձրաւանդակ քարանձաւաց ի վայր հոսեալ. (Յհ. կթ.։)

Տեսանեն իբրեւ ի բարձրաւանդակ իմեքէ դիտանոցէ. (Բրս. առ եւսեբ.։)

Բարձրաւանդակ սրբարանն դիտանոցի. (Նար. խչ.։)

Ի բարձրաւանդակէ առ ի խոնարհ առաւել քան զբան է հոսմանն երագութիւն. (Շ. մտթ. (որ է իբր գ))

s.

Եւ իբրու գ.

Յընտիր ընտիր մայրից բարձուաւանդակին (կամ կէն). յն. մայրւոյ բարձու ի գագաթանէ. (Եզեկ. ՟Ժ՟Է. 22։)

Շինեաց Սողոմոն ի բարձրաւանդակն գաբաւոնի։ Կործանեցին զբարձրաւանդակսն, եւ զբագինսն։ Շինեաց զբարձրաւանդակն մահարձանօք։ Գահավէժ առնէին զնոսա ի ծայրից բարձրաւանդակին։ Ի բարձրաւանդակաց քաղաքաց իւրոց։ Ի բարձրաւանդակաց ցուրտ։ Ի բարձրաւանդակի գերեզմանաց.եւ այլն։

Կայ ի բարձրաւանդակի վերայ։ Ոչ ի բարձրաւանդակէ ուստէք ի բաց ի վայր հայելով։ Բարձր լերինք ընդ մարմնոյս մերում առակէ զգայութիւնս, քանզի ի բարձրաւանդակի ի գլուխս մեր դէպ եղեւ նոցա ունել զնիստ հաստատութեան. (Փիլ.։)

Կանգուն արար զնա (զմարդ) եւ (ի) բարձրաւանդակ մարմնոյ հաստատեաց զաչսն. (Ոսկ. ես.։)

Զջրհոր բարձրաւանդակին։ Ի բարձրաւանդակի քաղաքին։ Ի վեր իսկ ի բարձրաւանդակս ի Լիբանան լերին. (Եւս. քր.։)

Չիցէ՞ տեսեալ քո ի բարձրաբերձ բարձրաւանդակաց զդաշտ ընդարձակ. (Վեցօր. ՟Զ։)

Արջառք իջին ի բարձրուանդակէն, եւ բարձրուանդակի. (Հ=Յ. մայ. ՟Ի՟Ե. Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Թ.։)

Կախեցին զերկոսին ի բարձուաւանդակի. (անդ. յունիս. ՟Ի՟Զ։)

• , ի-ա հլ. «բարձր (իբրև ա-ծական), բարձրութիւն, բարձր տեղ (իբրև գոյական)» ՍԳր. Ոսկ. ես. Վեցօր. Ագաթ. Եւս. քր. գրուած է նաև բարձրաւանդ Սիր. իբ. 21, բարձուանդակ, բարձաւանդ, բարձաւան-դակ, բարձուաւանդակ. բայց սովորական ձևն է բարձրաւանդակ, որ արդի գրականի էլ միակ ընդունած ձևն է. հոլովւում է նաև բարձու աւանդակի՝ իբրև երկու իրարից ան-ջատ բառեր. այսպէս՝ Եզեկ, ժէ. 22 «Եւ առից ես յընտիր ընտիր մայրից բարձու աւանդա-կին. և տաց ես ի գլխոյ շառաւիղացն նորա ի սիրտս նոցա» (տպ. Պօլսի 1895 թ. ունի բարձուանդակին. ՆՀԲ յիշելով նոյն վկայու-թիւնը՝ դնում է բարձուաւանդակին. յունա-րէնն ունի ϰαὶ λήύομαι ἐγω ἐϰ τῶν έϰλεxτῶν τῆς ϰέδρον έϰ ϰορυφῆς, որ է «լեռան գագա-թից»). սեռականի նոյն ձևը ունի նաև յետնաբար Յայսմաւուրք, յունիս 26 «Կա-խեցին զերկոսին ի բարձու աւանդակի» (ըստ վկայութեան ՆՀԲ-ի)։ Այս բառիո են կազմուած բարձրաւանդակագոյն Փիլ. բարձ-րաւանդայարկ Անան. եկեղ. անպէտ բառե-րը։

• = Կազմուած է բարձ+ւանդ բառերից. վերջինը գտնում ենք նաև սարաւանդ, սա-րաւանդակ, գահաւանդ, գահաւանդակ և դա-րաւանդ բառերի մէջ. այս բոլորի մէջ էլ -ւանդ ունի «բարձը տեղ» նշանակությունը։--ւանդ բառը գտնում ենք նաև մի քանի ուրիշ բառերի ծայրը. ինչ. պարաւանդ, շարաւանդ, վարաւանդ, բահուանդ, որոնց բոլորի մէջ նշանակում է «կապ» և փոխառեալ է իրան. band, wand «կապ» բառից (աւելի ընդար-ձակ տե՛ս բահուանդ բառի տակ)։ Յայտնի չէ թէ այս երկուսը միևնոյն բառե՞րն են. ու-րիշ խօսքով պրս. band «կապ» ունէ՞ր նաև «տեղ, բարձր տեղ» նշանակութիւնը։ Երկու-սին իբրև միջին օղակ ծառայի թերևս հյ. դա-րաւանդ «բարձունք» իբր պրս. [arabic word] dar-band կամ [arabic word] darvand «լեռան կիրճ ևն»։-Աճ.

• ՆՀԲ «ի բարձր և անդբ. լծ. և լտ. ante, ի-տալ. avanti «յառաջ», թրք. önde, önden «առաջից»։ Հիւնք. նաւասարդ բառից դնում է սարաւանդ և սրա նմանութե-ամո էլ բարձրաւանդակ։