s. adj.

barley;
grain;
of barley.

s.

κριθή Hordeum. Ազգ արմտեաց ցորենանման, կուր երիվարաց, եւ հաց նորա կերակուր աղքատաց. արփա, կէվ, ճավ, շէյր, շայիրա. եբր. սէյօրա.

Գարին հարաւ.. զի գարին յոճ կայր։ Երկիր ցորենոյ եւ գարւոյ։ Հնձոցն գարեաց։ Լի գարեաւ. (Ել. ՟Թ. 31։ Օր. ՟Ը. 8։ Հռութ. ՟Բ. 23։ ՟Ա. Մնաց. ՟Ժ՟Ա. 13։)

ԳԱՐԻ ՁԳԵԼ. Հմայել գարընկէց լինելով.

Կինն՝ որ գարիս ձգէ՝ որոշած է ի քրիստոսէ. (Ոսկիփոր.։)

ԳԱՐԻ. որպէս Գարեհատ, չափ կշռոյ.

Չորից գարւոց կշռորդ. (Շիր.։)

Չորս գարի եղբօրն լիցի, եւ երկու գարի քուերն. (Մխ. դտ.։)

ԳԱՐԻ. ՟Ա. որպէս Գարեղէն.

Գարեաւ հացիւ դարմանեալ. (Ճ. ՟Ա.։)

Ունել արմատոցն զօրութիւն գարւոյ հացի. (Եւս. քր. ՟Ա։)

• (-ւոյ, -եաւ կամ -ւով, -եաց) «գա-րի, արփա» ՍԳր. Եւս. քր., որից՝ գարեղէն «գարիէ շինուած» ՍԳր., գարեդիւթ «գարիի նաւելով հմայող» Մխ. Երեմ. Տօնակ., գարե-հատ «մէկ հատ գարիի ծանրութիւնը» Շիր. Երզն. քեր., գարեհաց Վրք. հց., գարեջուր Ճառընտ. Յայսմ. Մխ. բժշ., գարընկէց Կիւրղ. ղկ. Ոսկիփ., գարեջրանոց, գարեջրա-տուն (նոր բառեր)։

• = Ծագումն անստոյգ է, հնդերոպական լեզուների մէջ գտնում ենք յն. ϰρī, ϰριϑή, լտ. hordeum (գւռ. fordeum), հբգ. gersta. գերմ. Gerste «գարի», անգլսք. gratan, անգլ. groats «կորկոտ» (պհլ. ǰurtak «արմը-տիք» և պրս. [arabic word] zurd «մի տեսակ ոլոռ»), որոնք կարող են մէկ արմատից ծագած լի-նել։ Սրանցից յոյնը ծագում է հնխ. ghčrz-dā ձևից, գերմանականը՝ հնխ. gherzdā ձևից, լատինը՝ հնխ. ghrzd-ձևից (անգլե-րէնը՝ ghroidhn-). սրանց դէմ սպասելի էր հյ. *գարստի և հարց է, թէ կարո՞ղ էր այս ձևից էլ յառաջանալ զարի, ինչպես որ յունարէնի մէջ ϰρւϑή >*ϰριϑ ձևից յառաջա-ցել է ϰρί. (Walde, 969, Boisacq, 517, Horn, § 657 և Kluge, 176)։ Կայ նաև ալ-բան. driϑ «գարի», որ ըստ Jokl, I 30 202 հաստատում է նախաձևի ք'h նախաձալ-նը (տե՛ս Pokorny, 1, 611՝ որ հայերէնը համարում է ոչ-հնդևրոպական. հմմտ. վրազ. քերի, բայց հայերէնի ցեղակցութիւնը ըն-դունում է Meillet, Dict.-étym. lat. 438)։-Հիւբշ. 432։

• Առաջին անգամ Աւգերեան, Բազատր. Հփ. և կշռ. 62 համեմատեց յն. ϰριϑή բառի հետ։ Klaproth, Asla polygl. 1823 էი 114 օսս. chor, վրաց. keri լտ. hordeum և էջ 101 գերմ. Gerste, օսս. chor բառերի հետ։ Pictet. 1, 270 օսս. chor, վրաց. քերի ձևերի հետ կցում է պրս. [arabic word] xwār «ուտելիք» բառին։ Kuhn, KZ, 11, 387 հանում է *ghars, ghvars արմատականից։ Հիւբշ. KZ, 23, 30 կցում է լտ. hordeum «գա-րի» բառին, իբր հնխ. ghardha ձևից։ Canini, Et. etym. 238 պրս. kar «բը-րինձ» և սանս. gäritra «գարի» բառե-րի հետ։ Տէրվ. Լեզու. 1887. 119 հա-նում է նոյնպէս հնխ. ghardha ձևից, ուր «ր-ի քով dh ինկած է»։ ՀԲուս. § 430 յն. ϰρει։ Հիւնք. գերի բառիզ։-Bugge, KZ, 32, 5 ենթադրում է ghrid նախաձևը, որից վերջաձայնի անկումով յառաջանում է հյ. գարի, բայց կաս-կածում է նաև, որ մի գուցէ բառս կովկասեան լեզուներից փոխառեալ լի-նի։ (Կովկասեան լեզուների մէջ ունինք վրաց. մինկ. լազ. սվան. թերի, ինգ. քեր, ափխազ. ակեր, բոլ որն էլ «գարի» նշանակութեամբ և ձևով այնքան մօ-տիկ հայերէնին)։ Scheftelovitz, BВ, 29, 50 յոն. οῦλαί, ատտ. όλαί «գարիի ա-ղանձ» բառին ցեղակից։ Patrubány, SA, 2, 13. և ՀԱ, 1908, 187 սանս.

• vār «ջուր» բառի հետ՝ իբր «գարեջուր շինելու յատուկ բոյս»։ Մառ, Ocнов. таблиць, էջ 4, կցում է վերի կովկաս-եան ձևերին և արաբ. [arabic word] ša'īr և եբր. [hebrew word] sə'ōra «գարի» բառերին, սեմական արմատը դնում է škr, իսկ յաբեթական արմատը՝ akr, որից առա-ջանում են վրացական ու հայկական ձևերը։ Նոյն հեղինակը ՀԱ, 1921, 81 աւելացնում է և բասկ. gari «ցորեն»։ Dštir, Btrg. Alarod. 55, 110 բասկ, gari, ափխազ. aker, վրաց. քերի «գա-րի», ալբան. kaδ-«աչքի գարիկ» ևն։ Pictet, բ. տպ. Ա. 341 երկար խօսում է յն. ϰρὶ, կելտ. ceri համեմատութեան վրայ, իսկ Բ. էջ 410 զարօղի միազ-նում է ևեւտ. ceria, գալլ. cerevisia, յն. οϊνοσ ϰρίϑινος, «գարեջուր» բառե-րին։

• ԳՒՌ.-Պլ. (հին լեզուով), Տփ. գարի. Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ. Ննխ. (գիւղերը), Սեբ. Սչ. գ'արի, Ռ. քարի, Հմշ. կարի, Զթ. գ'արը՛, գ'այը՛, Հճ. գ'այի, Շմ Սլմ. Վն. կ'mրի, Ղրբ. կ'm՛րի (Թաղոտ գիւղ՝ կ'եօ՛րէ), Մրղ. կ'mրի՛, Մկ. կ'mրը՛, Տիգ. քmրի, Ոզմ. գ'mրե՛, Ագլ. գե՛րի, Ջղ. գ'ո-րի։-Նոր բառեր են՝ գարետուն, գարիկ, գարուկ, գարուկեր, զարնագարի, զարենոց, գարեփշբուկ ևն։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է երևում արաբ. [arabic word] ja'ra «մի տեսակ գարի, որի հատիկները խոշոր և շատ սպիտակ են լի-նում» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 799)։ Աւս բառը կարելի չէ որևէ արաբ արմատով մեկ-նել, կայ արաբ. ǰer արմատը, բայց սրա նշանակութիւնները (աղբ, կղկղանք, յետոյք ևն) բոլորովին անյարմար են նախորդին։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Լեզուագարիմ, եցայ

Լուսագարիմ, եցայ

Խանգարիմ, եցայ

Խանգարիչ, չի, չաց

Խելագարիմ, եցայ

Մագարիկոն, ի

Մարգարիտ, տայ

Մարգարիտ, րտոյ, րտի, րտաց

Voir tout