croup.
Յետին կողմն գրաստու եւ ամենայն չորքոտանեաց, ուստի տգին (լտ. գաւտա) բուսանի. սաղրը, քեֆէլ, քէֆլէլ.
Ընդ գաւակ ձիոյն հարեալ. (Խոր. ՟Գ. 9։)
Շունս չորեքմարմինս. որոց ձետքն իբրեւ զձկանց ատունս յետոյ կուսէ ի գաւակացն արձակիցին. (Եւս. քր. ՟Ա։)
• , ի-ա հլ. «ձիու և ուրիշ կենդանի-ների ետևի կողմը» Եւս. քր. ա. 23. Խոր. գ. Չ. անարգաբար նաև «մարդու յետոյք» ՋԲ և ԱԲ (առանց վկայութեան), Վրդ. առ. 96 ունի կնոջ համար, բայց անարգակա՞ն է։ Բառիս արմատն է *գաւ, որ առանձին գործածուած չէ. որից գաւեղ «լայն և պարարտ գաւակ ու-նեցող» Շնորհ. առակ. 57։ Պարզ արմատը պահում է վրացին։
• ՆՀԲ, որից նաև Հիւնք. լտ. cauda «պոչ» բառի հետ։ Bugge, IF, 1, 445 և 454 համարում է *գանակ ձևից յառաջացած և համեմատում է սանս. jaghána-«յե-տոյք» և յն. ϰοχωνη «աճուկ, ցայլք» բառերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 48 սրանց ուզում է աւելացնել սանս. janghā «ոլոք», զնդ. zanga «կոճ», լիթ. žengiu «քայլել»։ Lidén, Arm. Stud էջ 32 ենթադրում է *գաւ արմատից (որ ուղիղ է. նոյնը նաև Petersson, KZ, 47, 247) և համեմատում է կիմր. gafl «եղան, իգական անդամ», մ. իռլ. ga. bul, gobul, ն. իռլ. gabhal «եղան, ցայլք», հբգ. gabala, գերմ. Gabel «ե-ղան», սանս. gabhá-«բունոց» ևն ռա-ռերի հետ, իբր հնխ. g2habh-արմա-տից։-Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] kafal «գաւակ» (Կամուս, թրք. թրքմ. Գ. 338)։ ռունի գաւակ, ողնաշարի ծայրը». փոխառեալ են մեր գաւ արմատից։
• ԳՒՌ.-Ռ. քավագ, Ախց. Կր. գ'ավակ, Ղրբ. գmվակ, Զթ. գ'ավօգ. գ'ավոզ։