province, region, country;
sky, climate;
native land.
(լծ. յն. խօռա) χώρα, περίχωρος, -ον, πατριά Regio, provincia, patria Նահանգ. աշխարհ առանձինն. երեւելի մասն ինչ երկրի կամ տէրութեան, ուր են քաղաքք եւ գիւղք. կողմն աշխարհի, մանաւանդ հայրենի երկիր. վիլայէթ, մէմլէքէթ, էյալէթ, նահիյէ, սանճագ, դարաֆ, վաթան.
Բնակչաց գաւառաց։ Զգաւառս հեթանոսաց։ Ի գաւառէ անտի։ Ընդ ամենայն գաւառն։ Շուրջ զգաւառաւն։ Ոչ եցոյց եսթեր զազգն, եւ ոչ զգաւառն։ Հայրենի գաւառին իմոյ։ Եկեալ ի գաւառ իւր։ Մարգարէ յիւրում գաւառի պատիվ ոչ ունի։ Յայտ առնեն, եթէ գաւառ իմն խնդրեն (յն. հայրենիս). եւ այլն։
Տարածանէր ընդ գաւառս գաւառս աշխարհին՝ առ ի հանգիստ ձմերոցին. (Եղիշ. ՟Գ։)
Մեղուք արագաթեւք զգաւառին վայրօք եւեթ կարեն շրջել. (Եղիշ. դտ.։)
Այրարատեան կամ այրարատ կամ այրարատու գաւառ. (Փարպ.։)
Որպէս Թեմ կամ իշխանութիւն եպիսկոպոսի. παροικία Paroecia (ուստի իտալ. parocchia ժողովրդապետութիւն)
Քանի՞ քրիստոնեայք են գաւառիս այսորիկ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
• ե-ա հլ. «նահանգ կամ նահանգի մի բաժինը» ՍԳր. Կոչ. Փարպ. Եղիշ., որից գաւառակ Բուզ., գաւառական Յես. թ. 22, Եւս. քր., գաւառակողմն Բուզ., գաւառակոյտ Ա. մակ. դ. 1, գաւառապետ ՍԳր., գաւառա-պետութիւն Եւս. պտմ., բարձրագաւառ Եփր. պհ., բնագաւառ Խոր., չարագաւառեայ Առ որս., վերնագաւառ Ա. մկ. գ. 37, զ. 1. Բուզ.։ Նոր բառեր են՝ ծայրագաւառ, գաւառաբար-բառ, գաւառաբանութիւն ևն։
• = Կովկասեան կամ խալդեան ընտանիքից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. ვვარი գվարի «տեսակ, ցեղ, սեռ, ընտանիք», ვვა-რიანი գվարիանի «ազնիւ ընտանիքից, ըն-տիր, ցեղընտիր», ვვარობა գվարոբա «սեռ. բնակիլ, ապրիլ», ვვარტომობა գվարտոմոբա «ծագում». թուշ. ვორ գոր «ընտանիք, ցեղ»։ Այս բոլորը ունենալով աւելի ընդհանուր և նախնական նշանակութիւն, չեն կարող հայե-րէնից փոխառեալ լինել։-Աճ.
• Klaproth, Asia polygl. 102 պրս. kureh (իմա՛ [arabic word] kūra «նշանակէ զմի մասն ի հնգից մասանց աշխարհին պարսից») ՆՀԲ լծ. յն. χώρ︎ «երկիր, գաւառ», Müller, SWAW, 88 (1877), էջ 13= գոթ. gauja, իսկ յն. χαμαι «յերկիր» կասկածելի է։ Մորթման, ZDMG, 26, 601 բևեռ. kaur։ Մառ, ЗВО, 5, 319 իբր *զահւառ ձևից՝ կր-ցում է զնդ. karšvarə, պհլ. պրս. kiš-var «աշխարհամասն» բառերին։ Հիւնք. պրս. [arabic word] xāvar «արևմուտք»։ Schef-telovitz, BВ, 28, 310 գոթ. gawi, գերմ. Gau «գաւառ» բառերիզ՝ առ մասնիկով. նոյնը BВ, 29, 68 գերմա-նականից օսս. լեզուի մէջ մտած է հա-մարում γau «գիւղ» բառը։ Ենսէն, Hitt. ս. Arm. հաթ. waparā (?) ձևի
• հետ. Patrubány. SA 1, 190 զնդ. karš-varə, պրս. kišvar «աշխարհամաս»։ Նոյն ՀԱ, 1908, 213 հնխ. ghabh-«բըռ-նել» արմատից. հմմտ. լտ. habeo ևն։ = Պատահական նմանութիւն ունին ա-սուր. kapru, ասոր. արամ. [syriac word] ︎ kafrā, երը. [hebrew word] kāfār «գիւղ»։ ԳԻՌ.-Ալշ. Երև. գ'ավառ «յետ ընկած տեղ», Մշ. գ'ավառ (Սասնոյ յատուկ անունն է)։ Նոր բառեր են՝ գաւառագիտուն, գաւոցի ըջ,
• ՓՈԽ.-Կապադովկ. յն. gaväri «տեռ վայր» ըստ Kαρολίδης, Γλωσσ. συγϰρ. էջ 168։-Բայց այս բառը սովորական ձև չէ, այլ գրեթէ իբրև յատուկ անուն է գործածւում, ինչպէս Մուշի կամ Նոր-Բայազետի Գավառը.