adj.

ԳՁՈՒՁ կամ ԳԾՈՒԾ. εὑτελής, σμικρός , πενιχρός tenuis, vilis, frugalis, frivolus, rudis, pauperculus (լծ. հյ. կծծի. եւ արաբ. խէսիս, խէզէլէ) Անշուք. անպաճոյճ. աղքատին. որ ինչ լինի դոյզն ծախիւք. արհամարհ. փոքր. չնչին. փանաքի. դուզնաքեայ. անարգ. նուաստ. խոնարհ. փուճ.

Մի՛ առներ գձուձ զպտուղ ձեռաց քոց. (Սիր. ՟Լ՟Բ. 10։)

Տունք գձուձք։ Հանդերձ գձուձ։ Խարազնազգեացս, գծուծս եւ խոշորս։ Գծուծ կերպարանք։ Ի գձուձ հանդերձին տեսիլ։ Ի գձուձ քաղաքի ծնաւ. (Փիլ. Նիւս.։ Յհ. կթ.։ Ոսկ.։ Շ. մտթ.։ Նար.։ Մանդ.։)

Կարճ հասակաւ, եւ գծուծ (կամ գձուձ) տեսլեամբ. (Խոր. ՟Բ. 60։)

Գծուծ եւ տխրալից կարօտանօք զկենցաղս անցուցանեն (ծոյլք). (Պիտ.։)

Ձեւանալ կամ ունել զանձն խոնարհ եւ գծուծ. (Սարգ. յկ. է։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Անբովանդակելի, եւ գձուձ քան զորդիս մարդկան. (Սանահն.։)

Ըստ գիտութեան երկրաքարշք եւ գձուձք. (Անյաղթ պորփ.։)

Ձիաստաց ... գձուձ դուզնաքեայն. (Փիլ. ել. ՟Բ. 24։)

Ի գծուծ եւ ի փոքրատար սկտեղս մտաց մերոց. (Տօնակ.։)

Աղքատն գծուծ բանիւք զսիրտս թագաւորի ի վշտակցութիւն իւրեաց խոնարհեցուցանեն. (Կլիմաք.։)

• (գրուած նաև գծուծ) «անարգ, չըն-ւեն, նուաստ» Սիր. լբ. 10. Ոսկ. «խռնաոհ համեստ» Եփր. Բ. տիմ. 254 (չունի ՆՀԲ), ո-րից՝ գձձել «նուաստացնել, խայտառակել» Եզն., գձձիլ «խեղճանալ, անարգ մի բան դառնալ» Բ. մակ. ը. 35. Բուզ. Ագաթ. Եփր. պհ., գձձութիւն Եփր. թգ. 379. հռ. 24. Ոսկ. հռ. Փիլ., գձձասէր Ասող. ևն։

• ՆՀԲ լծ. հյ. կծծի, արաբ. խէսիս, խէ-զէլէ։ Հիւնք. կծծի բառից։ Մառ տե՛ս կծիծ, կծծի բառի տակ։ Պատահական նմանութիւն ունի վրաց. ვძუძი գձուձի «փոքր ոզնի»։

• ԳՒՌ.-Ասլ. զ'ձիւձ, գձիւզ։